ԳԼԽՈՒՂԵՂԻ ԲԱԺՆԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ

Դաս 6 (05.11-10.11.18)
Սովորել գլխուղեղի բաժինների (երկարավուն ուղեղ, կամրջակ,ուղեղիկ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ , մեծ կիսագնդներ) ֆունկցիաները, ընտրել դրանցից որևէ մեկը և նկարագրել, թե ինչ կլիներ մարդու հետ , եթե այդ բաժինը ընդհանրապես չլիներ։

Набросок (4).png Գլխուղեղի Բաժինները 

  1. Գլխուղեղի ﬔծ կիսագնդեր
  2. Միջանկյալ ուղեղ
  3. Միջին ուղեղ
  4. Կամուրջ
  5. Ուղեղիկ
  6. Երկարավուն ուղեղ

Ի՞նչ կլինի մարդու հետ, եթե չլիներ միջանկյալ ուղեղը 

Սա գտնվում է ﬔծ կիսագնդերի տակ, որի հիﬓական բաժիններից են տեսաթումբը և ենթատեսաթումբը: Տեսաթմբում են տեղադրված բոլոր զգայարանների ենթակեղևային կենտրոնները, որտեղից գրգիռները փոխանցվում են մեծ կիսագնդերի տարբեր բաժիններ։ Ենթատեսաթմբում են տեղադրված վեգետատիվ նյարդային համակարգի բարձրագույն կենտրոնները, այն վերահսկում է օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրույթունը։ Այստեղ են գտնվում նաև քնի, քաղցի և ծարավի զգացողությունը, ջերմակարգավորման կենտրոնները։ Հետևաբար մենք չէինք զգա քաղց, ծարավ, քնի հակում։ Նաև չէինք ունենա զգայարանները, քանի որ տեսաթմբում են տեղակայված բոլոր զգայարանների ենթակեղևային կենտրոնները։

100 Փաստ Մարդու Մարմնի Մասին

Մարդու մարմինը չափազանց խճճված և բարդ համակարգ է, որը կանոնավոր կերպով շարունակում է շփոթեցնել բժիշկներին ու հետազոտողներին՝ չնայած տարիների ընթացքում ձեռք բերված բժշկական գիտելիքներին: Ուստի՝ զարմանալի չպիտի լինի այն, որ մարմնի այն մասերի ու օրգանների մասին, որոնց գործառույթների ականատեսներն ենք լինում ամեն օր, կան տարօրինակ ու անսպասելի փաստեր և բացատրություններ: Փռշտոցից մինչև եղունգների աճը, մարդու օրգանիզմի մասին կան  100 ծիծաղելի, տարօրինակ և հետաքրքիր փաստեր:

 

Ուղեղը

brain-webTOC

Մարդու անատոմիայի ամենաբարդ և ամենաքիչ բացահայտված մասնիկը ուղեղն է: Շատ բան մեզ հայտնի չէ ուղեղի մասին, բայց ահա մի քանի բացահայտված փաստ:

  1. Նյարդային ազդակները դեպի ուղեղ և ուղեղից դուրս ժամում շարժվում են 170 մղոն (273.59 կմ) արագությամբ: Երբևէ մտածել եք, թե ինչպե՞ս եք կարողանում որևէ երևույթի այդքան արագ արձագանքել կամ ինչու՞ է ձեր ոտքը միանգամից ցավում, երբ կոշտ բանին եք հարվածում: Դա ձեր ուղեղից դեպի ամբողջ մարմինն ու հակառակն ուղղված նյարդային ազդակների գերարագ շարժման արդյունքն է:
  2. Ուղեղն աշխատում է նույն քանակի հզորությամբ, ինչ 10 վտ էլեկտրական լամպը: Մուլտֆիլմերում նկատած կլինեք, որ հրաշալի գաղափարի հանգելուց հետո հերոսի գլխավերևում լույս է վառվում. հիմա ավելի իմաստավորված է թվում, չէ՞: Ձեր ուղեղն արտադրում է նույնքան էներգիա, որքան փոքրիկ էլեկտրական լամպը, նույնիսկ քնած ժամանակ:
  3. Ուղեղի բջջում կարող է տեղավորվել մոտ 30 հատորանոց հանրագիտարանի տեղեկատվության հնգապատիկը: Հստակ քանակ գիտնականները դեռևս չեն սահմանել, բայց էլեկտրոնային տերմինաբանությամբ, ենթադրվում է, որ ուղեղի տարողունակությունը պիտիտ լինի 3-1000 տերաբայթ (1 տերաբայթ=1000 գիգաբայթ): Բրիտանիայի Ազգային Պահոցը, որը պարունակում է շուրջ 900 տարվա պատմություն, զբաղեցնում է ընդամենը 70 տերաբայթ, դարձնելով մարդկային ուղեղի հիշողական ուժը շատ տպավորիչ:
  4. Ուղեղն օգտագործում է արյան հոսք մտած թթվածնի 20%-ը: Ուղեղը զբաղեցնում է մարմնի զանգվածի 2%-ը, բայց միևնույն ժամանակ օգտագործում է ամենաշատ քանակությամբ թթվածինը: Հետևաբար, ուղեղը չափազանց ընկալունակ է թթվածնի պակասի հետ կապված հնարավոր վնասներին: Ուստի, խորը շունչ քաշեք, որպեսզի ձեր ուղեղի բջիջները հանգիստ լող տան թթվածնային լողավազանում:
  5. Ուղեղն ավելի ակտիվ է գիշերը, քան ցերեկը: Եթե տրամաբանորեն շարժվեինք, ապա պիտի մտածեինք, որ օրվա ընթացքում կատարած ակտիվ գործողություններն ավելի շատ էնէրգիա և ուժ կպահանջեին, քան, օրինակ՝ գիշերը անկողնում պառկելը: Բայց փաստորեն, ընդհակառակը. երբ մենք «անջատվում ենք», մեր ուղեղը «միանում է»: Սրա պատճառը դեռ հայտնի չէ, բայց կարող ենք շնորհակալություն հայտնել մեր ուղեղներին լավ-լավ երազների համար:
  6. Գիտնականներն ասում են,որ որքան բարձր է մարդու IQ-ն, այնքան շատ է մարդը երազներ տեսնում: Սա հնարավոր է, որ ճիշտ լինի, բայց մի կարծեք թե, մտավոր թերություններ ունեք, եթե չեք կարողանում հիշել, թե գիշերն ինչ երազ եք տեսել: Մարդկանց մեծ մասը չի կարողանում հիշել իր երազները, չհաշվված, որ երազի միջին տևողությունը 2-3 վայրկյան է. հազիվ թե հերիք լինի գրանցելու համար:
  7. Նեյրոնները շարունակ աճում են: Տարիներ շարունակ բժիշկները ենթադրել են, որ ուղեղն ու նյարդային հյուսվածքը չեն կարող աճել ու վերականգնվել: Չնայած, որ աճը տեղի չի ունենում այլ հյուսվածքների պես, սակայն նեյրոնները իսկապես աճում են մեր կյանքի ընթացքում՝ ուղեղի ու դրա հետ կապված հիվանդությունների ուսումնասիրությունը մեկ այլ տարածության մեջ բերելով:
  8. Տարբեր նեյրոններ տեղեկատվությունը փոխանցում են տարբեր արագությամբ: Նեյրոնները միանման չեն: Փոխանցման արագությունը կարող է տատանվել վայրկյանում 0.5 մետրից մինչև վայրկյանում 120 մետր արագության միջև:
  9. Ուղեղը ցավ չի զգում: Չնայած այն բանին, որ մատը կտրելուց կամ այրելուց զգացած ցավի կենտրոնը հենց ուղեղն է, այն չունի ցավի ընկալիչներ ու ցավ չի զգում: Սա, իհարկե, չի նշանակում, որ գլխացավեր չենք ունենա: Ուղեղի շուրջ գտնվում են բազմահազարավոր անոթներ, հյուսվածքներ, նյարդեր, որոնք բավականին ընկլաունակ են ցավի նկատմամաբ և կարող են ահավոր գլխացավերի պատճառ հանդիսանալ:
  10. Ուղեղի 80%-ը ջուր է: Ուղեղը հեռուստատեսությամբ տեսած պինդ, մոխրագույն զանգվածը չէ: Կենդանի ուղեղը փափուկ, լպրծուն, վարդագույն ու ժելեանման օրգան է՝ ի շնորհիվ արյան անոթների ու ջրի բարձր պարունակության:

 

          Մազեր և եղունգներ

Hair-2download

Մազերն ու եղունգները մեզնից բավականին շատ ժամանակ են խլում, սակայն մարմնի ապրող մասեր չեն: Հաջորդ անգամ գեղեցկության սրահ գնալիս հիշեք այս փաստերը:

  1. Ամենաարագ աճող մազերը դեմքի մազերն են: Եթե տղամարդը երբեք չթրաշվի, ապա մորուքի երկարությունը կլինի մոտ 9մ` օրկա կետից էլ երկար:
  2. Ամեն օր մենք կորցնում ենք 60-100 հատ մազ: Եթե արդեն ճաղատ չեք, ապա հավանաբար ամեն օր բավականին ծանր մազաթափություն եք տանում: Մազաթափությունը տարբեր է լինում տարվա տարբեր եղանակների, հղիության, հիվանդության, տարիքի և դիետաների ժամանակ:
  3. Կանանց մազերը տղամարդկանց մազերի կես դիամետրն են: Տղամարդկանց մազեն ավելի հաստ են: Տարբեր ռասսաների մոտ մազի հաստությունը նույնպես տարբեր է:
  4. Մարդկային մեկ մազ կարող է կրել մոտ 100գ ծանրություն: Ռապունզելի հեքիաթը հիմա ավելի գովելի է թվում:
  5. Ամենաարագն աճում է միջնամատի եղունգը: Եվ ավելի արագ կաճի այն ձեռքի միջնամատի եղունգը, որը ձեզ մոտ <<դոմինանտ է>> (այսինքն, եթե աջլիկ եք՝ աջ միջնամատի եղունգը, և հակառակը): Պատճառը, որպես այդպիսին, հայտնի չէ, բայց եղունգի աճը կապված է մատի երկարության հետ, քանի որ երկար մատների եղունգներն ավելի արագ են աճում, քան կարճերինը:
  6. Մարդու մարմնի ամեն քառակուսի դյույմի վրա կա այնքան մազ, որքան շիմպանզեի: Բայց, իհարկե այդ մազերի մեծ մասը չի երևում, քանզի շատ բարակ ու բաց է:
  7. Շիկահերներն ավելի շատ մազ ունեն: Մազերի խտությունը կապված է գույնի հետ: Մարդն ունի 100.000 մազի ֆոլիկուլ, որոնցից յուրաքանչյուրը կարող է կյանքի ընթացքում 20 առանձին մազ արտադրել. ֆոլիկուլը բջիջների փոքր, գնդաձև ու խոռոչավոր խումբ է: Շիկահերներն ունեն 146.000 ֆոլիկուլ, իսկ սևահերները՝ մոտ 110.000: Շականակագույն մազեր ունեցողներն ունեն 100.000 ֆոիկուլ, իսկ կարմրահերներն ամենաքիչ խտությամբ մազերի տեր մարդիկ են՝ մոտ 86.000 ֆոլիկուլ:
  8. Ձեռքի եղունգները ոտքի եղունգներից 4 անգամ արագ են աճում: Այն եղունգները, որոնք ավելի շատ են օգտագործվում, ամենաարագն են աճում: Միջին հաշվարկով, ձեռքի ու ոտքերի եղունգներն ամիսը աճում են դյույմի 1/10-րդ մասով:
  9.  Մազի կյանքի միջին տևողությունը 3-7 տարի է: Չնայած ամենօրյա թափվելուն, մազերը բավականին երկար կյանք ունեն, եթե չեն վնասվում:
  10. Որպեսզի ձեր գլխամաշկը տեսանելի լինի, մազերի 50%-ը պիտի թափվեն:Ամեն օր 100-ից ավել մազ է թափվում, բայց դրանից էլ ավել պիտի թափվի, որպեսզի գլխամաշկը նկատելի լինի:
  11. Մարդու մազը, ըստ էության, հնարավոր չէ ոչնչացնել: Հաշվի չառնելով դյուրավառությունը, մարդու մազը այնքան դանդաղ է քայքայվում, որ պրակտիկորեն կազմալուծման ենթակա չէ: Ցուրտը, կլիմայական փոփոխությունը, ջուրը ու այլ բնական ուժերը չեն կարող ոչնչացնել մազը, և վերջինս դիմացկուն է տարբեր թթուների ու քայքայիչ քիմիական նյութերի հանդեպ:

 

Ներքին օրգաններ

images

Չնայած նրան, որ մենք մեր ներքին օրգաններին այդքան էլ ուշադրություն չենք դարձնում, դրանց միջոցով ենք մենք ուտում, շնչում և շարժվում: Ահա որոշ բաներ, որոնց մասին կմտածեք, երբ ձեր ստամոքսը ձայներ հանի:

  1. Ամենամեծ ներքին օրգանը փոքր աղիքն է: Երկու աղիքներից փոքր կոչվածը չորս անգամ երկար է չափահաս մարդու միջին հասակից: Եթե այն հետ ու առաջ գալարված չլիներ, ապա չէր տեղավորվի որովայնի խոռոչում:
  2. Սիրտը բավականաչափ ճնշում է ստեղծում, որպեսզի արյունը 9մ ցայտի:Զարմանալի չէ, որ այդքան հեշտությամբ լսում ենք սրտի զարկը: Արյունն ամբողջ մարմնին արագ ու արդյունավետորեն մատակարարելու համար պահանջվում է բավականին մեծ ճնշում, որն ապահովելու համար սիրտն ու նախասրտերի հաստ պատերն ուժեղ կծկվում են ու արյունը մղում դեպի մարմնի տարբեր մասեր:
  3. Ստամոքսաթթուն կարող է ածելու շեղբ քայքայել: Բայց ստամոքսի ուժը ստուգելու համար մետաղական իրեր ուտել հարկավոր չէ: Ստամոքսում գտնվող թթուն կոչվում է հիդրոքլորաթթու և այն կարող է ոչ միայն քայքայել պիցցա, այլև տարբեր մետաղներ:
  4. Մարդն ունի մոտավորապես 60.000 մղոն արյունատար անոթ: Ավելի լավ հասկանալու համար նշենք, որ Երկրի շուրջ երկարությունը 25.000 մղոն է: Եթե արյունատատ անոթները իրար հետևից շարվեին, 2 անգամ կգերազանցեին Երկրի շոււրջ երկարությունը:
  5. Ամեն  3-օրը մեկ ստամոքսը ձեռք է բերում նոր ներքին պատ: Եթե ստամոքսի պատերը շրջապատող լորձանման բջիջները անընդմեջ չփոխարինվեն նորերով, ապա ստամոքսահյութը կոչնչացնի դրանց: Խոցեր ունեցող մարդիկ գիտեն, թե որքան ցավոտ է, որբ ստամոքսաթթուն դիպչում է ստամոքսի պատերին:
  6. Թոքերի մակերեսը թենիսի կորտի մակերեսի չափ է: Արյանը արդյունավետորեն թթվածնով ապահովելու համար թոքերը պարունակում են հազարավոր ճյուղավորվող բրոնխներ ու փոքր, խաղողի հատիկի չափի ալվեոլներ: Իրենց հերթին դրանք պարունակում են միկրոսկոպիկ մազանոթներ, որոնք փոխանակում են թթվածին ու ածխաթթու գազ: Թոքերի մակերեսը որքան մեծ լինի, այնքան այդ փոխանակման իրականցումը հեշտ կլինի:
  7. Կնոջ սիրտն ավելի արագ է բաբախում, քան տղամարդունը: Սրա հիմնական պատճառը սոսկ այն է, որ կանայք կազմվածքով հակված են ավելի փոքր լինելուն, և արյունը մղվում է դեպի ավելի փոքր ու քիչ զանգված: Բայց երկու սեռերի սիրտը կարող է բավականին տարբեր աշխատել, հատկապես սրտի կաթվածի պես տրավմա տանելու ժամանակ:
  8. Գիտնականները հաշվարկել են լյարդի մոտ 500 գործառույթ: Լյարդն ամենաշատ աշխատող, ամենազբաղված ու ամենամեծ օրգաններից մեկն է: Դրա գործառույթներից են արյան կարմիր գնդիկների քայքայումը, լեղու արտադրումը, պլազմային սպիտակուցի սինթեզումը, դետոքսիֆիկացիան ևն:
  9. Աորտայի տրամագիծը հավասար է մոտավորապես պարտեզային փողրակի տրամագծին: Չափահաս մարդու սիրտը մոտավորապես 2 բռունցիք չափ է, և հետաևաբար աորտայի չափը նույնպես մեծ է: Զարկերակը պիտի լինի այդչափ մեծ, քանզի այն ամբողջ մարմինը թթվածնով հարուստ արյամբ պիտի ապահովի:
  10. Ձախ թոքն աջից փոքր է, որպեսզի սրտին բավականաչափ տարածք տրամադրվի: Եթե մարդկանց մեծ մասին խնդրեին թոքեր նկարել, ապա նրանք թե՛ աջն ու թե՛ ձախը հավասար կպատկերեին: Մինչդեռ սիրտը ավելի շատ կրծքավանդակի կենտրոնում է տեղակայված, այն թեթևակիորեն թեքված է դեպի ձախ՝ <<նեղություն տալով>> ձախ թոքին:
  11. Մարմնի ներքին օրգանների մեծ մասի հեռացման դեպքում մարդը կարող է շարունակել ապրել: Մարդու մարմինը փխրուն է թվում, բայց հնարավոր է կենդանի մնալ ստամոքսի, փայծաղի, լյարդի 75%-ի, աղիքների 80%-ի, մեկ երիկամի, մեկ թոքի և, ըստ էության, կոնքային և աճուկային բոլոր օրգանների հեռացման դեպքում:
  12.  Վերերիկամային գեղձի չափը կյանքի ընթացքում փոփոխվում է:Տեղակայված լինելով երիկամներից վերև դեպի աջ մասում՝ այս գեղձերը արտադրում են ստրեսային հոմոններ, օրինակ՝ ադրենալինը կամ կորտիսոլ: Սաղմի ձևավորման 7-րդ ամսում գեղձերը գրեթե նույն չափն ունեն, ինչ երիկամները: Ծննդի ժամանակ դրանք փոքրացած են լինում ու շարունակում են փոքրանալ կյանքի ընթացքում: Իսկ ծերության ժամանակ դրանք հազիվ տեսանելի են լինում:

 

 

Մարմնի գործառույթներ

images (1)

Որքան էլ չսիրենք դրանց մասին խոսել, յուրաքանչյուրն իր մարմնի գործառույթների հետ առնչվում է ամեն օր: Սրանք մարմնի ոչ կամավոր ու երբեմն էլ տհաճ գործողությունների մասին մի քանի փաստեր են:

  1. Փռշտոցը սովորաբար գերազանցում է ժամում 100 մղոն արագությունը: Զարմանալի չէ, որ փռշտալիս հնարավոր չէ աչքերը բաց պահել. փռշտոցը ժայթքում է ձեր մարմնից ժամում 100 մղոն արագությամբ:
  2.  Հազն օրգանիզմից դուրս է ժամանում ժամում 60 մղոն արագությամբ:Զարմանալի չէ, որ մրսածության շրջանում վիռուսները շատ արագ տարածվում են դասասենյակներում ու գրասենյակներում:
  3. Կինը տղամարդուց 2 անգամ շատ է թարթում աչքերը: Իսկ միջին հաշվարկով, մարդը աչքերը րոպեում թարթում է մոտ 13 անգամ:
  4.  Լի միզապարկը բեյսբոլի գնդակի չափ է: Միջին միզապարկն ունի 400-800 միլիլիտր տարողունակություն, բայց մարդկանց մեծ մասի մոտ միզելու ցանկությունն առաջանում է միզապարկի 250-300 միլիլիտր լի լինելու ժամանակ:
  5. Մարդկային արգասիքի մոտավորապես 75%-ը ջուր է: Չնայած, որ մեզը հեղուկ արգասիք է, կոշտ արգասիքի մեծ մասը նույնպես ջուր է:Սրա համար ուրախ պետք է լինել, քանզի պինդ կղանքը փորկապության պատճառ է հանդիսանում:
  6. Ոտքերն ունեն 500.000 քրտանարտադրող գեղձեր և մեկ օրում կարող են արտադրել ավելի քան 473 միլիլիտր քրտինք: Ի հավելում, տղամարդկանց սույն գեղձերն ավելի ակտիվ են աշխատում:
  7. Օրգանիզը կյանքի ընթացքում արտադրում է այնքան թուք, որ հնարավոր կլինի լցնել 2 լողավազան: Սննդի մարսման գործընթացը սկսվում է բերանի խոռոչում՝ թքի միջոցով, և վերջինս կարևոր դեր է խաղում խոռոչը խոնավ պահելու մեջ:
  8.  Մարդն օրվա ընթացքում 14 անգամ գազ է բաց թողնում:  Եթե ձեզ թվում է, թե չափազանց հարգարժան եք, որպեսզի գազ բաց թողնեք, միևնույնն է, ցանկացած մարդ, օրը գոնե մի քանի անգամ, անցնում է այդ գործընթացի միջով:Մարսողության ընթացքում որովայնում գազեր են հավաքվում, որոնց բաց չթողնելը կարող է որովայանային շրջանում ցավերի պատճառ դառնալ:
  9.  Ականջակեղտն անհրաժեշտ է առողջ ականջ ունենալու համար: Այն ականջի պաշտպանողական համակարգի կարևոր մաս է կազմում` պաշտպանելով ներքին ականջը մանրէներից, սնկերից, կեղտից և նույնիսկ միջատներից, ինչպես նաև մաքրում է ականջն ու ապահովում է դրա խոնավությունը:

 

 

Սեքս և վերարտադրողականություն

images (4)

Չնայած տարբեր վայրերում տաբու լինելուն՝ սեքսը մարդկային կյանքի կարևոր մաս է, որպես հարաբերության ամրացման և վերարատադրման միջոց: Ահա այս թեմային վերաբերող որոշ փաստեր, որոնք հնարավոր է, որ չեք իմացել:

  1. Ցանկացած օր, ամբողջ աշխարհում տեղի է ունենում 120 սեռական ակտ: Մարդիկ արագ են բազմանում, և բնակչության 4%-ի՝ ամեն օր սեքսով զբաղվելը հաշվի առնելով, զարմանալի չէ, որ ծնելիության մակարդակը տարբեր վայրերում շարունակում է աճել:
  2. Մարդկային ամենամեծ բջիջն իգական ձվաբջիջն է, իսկ ամենափոքրը՝ արական սպերմատոզոիդը: Սովորաբար օվումը հնարավոր է տեսնել անզեն աչքով: Իսկ սերմնաբջիջը շատ փոքր է՝ բաղկացած լինելով միայն կորիզից:
  3. Առաջին եռամսյակի ընթացքում հղի կանայք երազում ամենաշատը տեսնում են գորտեր, որդեր և սենյակային բույսեր: Հղիության ընթացքում արտադրված հորմոնները պատճառ են հանդիսանում տրամադրության անկման ու բարձրացման և այլ անսպասելի փոփոխությունների: Տարօրինակ է, բայց դրանք նաև ազդում են կնոջ երազների տեսակների ու իրականությանը մոտ լինելու աստիճանի վրա: Ամենաշատ հանդիպող երազները վերը նշված թեմաներով են հանդիպում, սակայն շատ կանայք երազում են նաև ջրի, ծննդաբերության և նույնիսկ բռնության կամ սեքսի թեմաներով:
  4. Մարդու ատամները սկսում են ձևավորվել ծնվելուց 6 ամիս առաջ: Գրեթե բոլոր երեխաները ծնվում են առանց ատամների, բայց ատամները սկսում են ձևավորվել այն ժամանակ, երբ երեխան դեռ գտնվում է մոր արգանդում: 9-12 շաբաթների ընթացքում սաղմի մոտ ձևավորվում են ատամները, որոնք հետագայում դուրս պիտի գան:
  5. Ծնվելիս երեխաների աչքերը կապույտ են լինում: Թեև երեխաների հիմնական մասը կարծես թե ծնվում է կապուտաչյա, մարդու աչքերի հիմնական գույնը կախված է ժառանգած գեներից: Կապույտ գույնը պայմանավորված է մելանին պիգմենտով (գունանյութով):
  6.  Երեխաները եզից ուժեղ են լինում՝ կիլոգրամ առ կիլոգրամ: Հատկապես ուժեղ են մանուկների ոտքերը:
  7. 2000 նորածիններից 1-ը ատամներով է ծնվում: Երբեմն դրանք սովորական երախայի ատամներ են, որ արդեն դուրս եկած են լինում, կամ էլ  լրացուցիչ ատամներ են և կթափվեն, որպեսզի մյուս շարքը սկսի դուրս գալ:
  8. Սաղմի մոտ մատնահետքերն առաջանում են 3-րդ ամսում: Ձևավորման դեռ վաղ ընթացքում փոքրիկ մարդուկը ձեռք է բերում մարդկային ամենաառանձնահատուկ բաներից մեկը՝ մատնահետքը: 6-13 շաբաթների ժամանակ արդեն ձևավորված են լինում հետագայում մատնահետք դառնալիք պարույրները: Մատնահետքերը չեն փոփոխվի նրա կյանքի ընթացքում և մահանալուց հետո կլինեն ամենաուշ անհետացող բաների շարքերում:
  9.  Յուրաքանչյուրս մոտ կես ժամ անց ենք կացրել որպես միայնակ բջիջ:Ցանկացած կյանք պիտի ինչ-որ տեղից սկսվի, և նույնիսկ ամենամեծ, ամենաառնական մարդը կյանքի սկիզբը՝ բեղմնավորման գործընթացը, անց է կացրել որպես առանձին բջջային օրգանիզմ: Բեղմնավորումից հետո բջիջները սկսում են արագ-արագ բազմանալ և վերածվում են փոքրիկ սաղմի:
  10.  Տղամարդկանց մեծ մասը գիշերը ամեն ժամը մեկ էրեկցիա է ունենում:Մարդկանց մեծ մասի մարմինն ու միտքը ավելի ակտիվ է քնած ժամանակ: Արյան շրջանառությունն ու տեստոստերոնի արտադրությունը կարող են քնած ժամանակ էրեկցիա առաջացնել, և դրանք արագ քնի նորմալ և անհրաժեշտ մաս են կազմում:

 

 

Զգայարաններ

553653_orig

Աշխարհի հետ շփման հիմնական միջոցը զգայարններն են:

  1. Շատ ուտելուց հետո լսողությունը թուլանում է: Ուստի համերգներից առաջ տեղը տեղին քեֆ մի արեք:
  2. Մարդկային ռասսայի 1/3-ը  20-20 տեսողություն ունի: Մարդկության 2/3-ը կատարյալ տեսողություն չունի: Տարիքի հետ տեսողությունը վատթարանում է:
  3. Եթե թուքը սնունդը  չքայքայի, ապա համ չենք զգա: Թուքը պիտի քայքայի քիմիական տարրերը, որպեսզի կարողանանք հաճույք ստանալ ուտելիքից: Եթե չեք հավատում, ուտելիքը բերանը դնելուց առաջ չորացրեք ձեր լեզուն:
  4. Կինը ավելի լավ հոտառությամբ է ծնվում, քան տղամարդը, և կյանքի ընթացքում էլ պահպանում է այդ հոտառությունը: Հետազոտություննրը ցույց են տվել, որ կինը ավելի հստակ կարող է գուշակել, թե որոշակի հոտն ինչի հոտ է: Կանայք կարողացել էին ավելի հստակ գուշակել վանիլի, սուրճի և դարչնի հոտերը: Իսկ աշխարհի բնակչության 2%-ը, ցավոք, հոտառություն չունի:
  5. Քիթը կարող է հիշել 50.000 տարբեր բույրեր: Որոնցից շատերը կապված են տարբեր հիշողությունների հետ:
  6. Նույնիսկ շատ քիչ աղմուկից բբերը լայնանում են: Այս պատճառով է, որ վիրաբույժներին, ժամագործներին ու այլ մանրազննին մանուալ աշխատանք իրականցնողներին նույնիսկ ամենացածր աղմուկը նեղություն է տալիս: Բբերը ձայնից կորցնում են կենտրոնացումն ու կիզակետը, և տեսողությունը մշուշվում է:
  7.  Յուրաքանչյուր մարդ առանձնահատուկ բույր ունի, բացի նույնաբջիջ երկվորյակներից: Նորածինն ունակ է ճանաչել մոր բույրը: Շատերը կարող են ստույգ տարբերել շատերի և հատկապես մեր մոտիկների բույրերը: Անհատական բույրը հիմնականում գեներով է պայմանավորված, սակայն մեծ դեր են խաղում նաև շրջակա միջավայրը, սննդակարգը, անձնական հիգիենայի պարագաները, որոնք յուրաքանչյուրի համար եզակի քիմիական հոտ են ստեղծում:

 

 

Մեծանալն ու մահը

6a00d8341bf7f753ef00e54f391fc68834-800wi

Մեծանալն այն բաներից է, որոնցից խուսափել հնարավոր չէ:

  1. Աճյունը սովորաբար կշռում է մոտ 4կգ: Մարդու մարմնի զանգվածի մեծ մասը պայմանավորված է բջիջներում առկա ջրով: Դիակիզման գործընթացից հետո այդ ջուրն ու հյուսվածքների հիմնական մասը ոչնչանում են՝ հետևում թողնելով շատ քիչ բան:
  2. Մահանալուց հետո եղունգներն ու մազերը դադարում են աճել: Մահանալուց հետո դրանք հնարավոր է՝ երկար թվան, քանի որ ջրազրկման արդյունքում մաշկը հետ է քաշվում:
  3. Մինչև 60 տարեկանը մարդն արդեն կորցրած կլինի համային զգայարանների մոտ կեսը: Մեծերը հակված են համն ընկալելու ունակությունը կորցնելուն և սովորաբար ավելի ուժեղ համեմունքների կարիք են զգում, որպեսզի կարողանան ուտեստն ամբողջովին վայելել:
  4. Ծնված ժամանակից ի վեր աչքերի չափը մնում է անփոփոխ, իսկ քիթն ու ականջները երբեք չեն դադարում աճել: Երբ համով բալիկները ձեզ են նայում իրենց մեծ աչուկներով, իմացեք, որ դրանք նույնն են մնալու ողջ կյանքի ընթացքում: Բայց նրանց քթիկներն ու ականջները աճելու են ողջ կյանքի ընթացքում: Մի հետազոտություն ցույց է տվել, որ այդ աճը գագթնակետին է հասնում 7-ամյա ցիկլերի ընթացքում:
  5. Նախքան 60 տարեկանը, տղամարդկանց 60%-ը և կանանց 40%-ը կսկսեն խռացնել: Եթե երբևէ չեք կարողացել քնել մեկի խռոցի պատճառով, ապա գիտեք, թե դրա ձայնը որքան խլացուցիչ կարող է լինել: Միջին խռոցը տատանվում է սովորական խոսքի ձայնային ուժի սահմաններում՝ մոտ 60 դեցիբելի շրջանում: Իսկ ուժեղ խռմփոցը կարող է հասնել ավելի քան 80 դեցիբելի. սա մոտավորապես հավասար է ձայնային այն ուժգնությանը, որն արձակում է էլեկտրական դռելը բետոն ջարդելիս:
  6. Նորածնի գլուխն իր հասակի 1/4-մասն է կազմում, սակայն 25 տարեկանում կկազմի ընդամենը 1/8-ը: Իրանն ու ոտքերը կաճեն, բայց գլխի երկարությունն այդքան էլ չի ավելանա:

 

 

Հիվանդություններ և վնասվածքներ

download (1)

Յուրուքանչյուրս հիվանդանում կամ վնասվածքներ ենք ստանում: Ահա որոշ փաստեր այն մասին, թե ինչպես է մարդու օրգանիզմն արձագանքում ստրեսին և արտաքին աշխարհի վտանգների:

  1. Սրտի կաթվածի հավանականությունն ամենաբարձրը երկուշաբթի օրն է: Ըստ շոտլանդական հետզոտության, որ տևել է 10 տարի, երկուշաբթի օրը 20% շատ մարդ է մահանում սրտի կաթվածից, քան շաբաթվա ցանկացած այլ օր: Ըստ հետազոտողների առաջադրած տեսության, սա կապված է շաբաթվա վերջի օրերին լավ ու ուրախ ժամանակի ու անմիջապես աշխատանքին անցնելու պատճառով առաջացած ստրեսի համակցության հետ:
  2. Մարդն առանց սննդի ավելի երկար կարող է գոյատևել, քան առանց քնի: Հաշվի առնելով օրգանիզմի ճարպային մասսան և այլ գործոնները՝ ջրի առկայության դեպքում մարդը առանց սննդի կարող է դիմակայել 1-2 ամիս: Բայց մի քանի օր առանց քուն անցկացրած մարդու մոտ ի հայտ կգան արմատական հոգեբանական և անձնային խնդիրներ: Ամենաերկար առանց քնի անցակցարծ արձանագրված ժամանակը 11 օր է. գիտափորձի վերջում փորձարկվողն արթուն է եղել, սակայն հալյուցինացիայի մեջ է ընկել, շփոթել է բառերն ու հաճախ մոռացել, թե ուր է և ինչ է անում:
  3. Սովորական, չափավոր ուժեղ արևայրուքը խորապես վնասում է արյունատար անոթները: Որքա՞ն է վնասում: Ուսումնասիրությունները սույց են տվել, որ դրանց վերականգնամ համար անհրաժեշտ է 4-15 ամիս: Հաջորդ անգամ չմոռանաք օգտագործել արևապաշտպան քսուքը:
  4. Հիվանդությունների 90%-ի ձեռքբերման ու խորացման պատճառը ստրեսն է: Ամենօրյա ստրեսային վիճակը կարող է հանգեցնել  բազում լուրջ առողջական խնդիրների, ինչպիսիք են դեպրեսիան, արյան բարձր ճնշումը, սրտային հիվանդությունները ևն:
  5. Գլխատվելուց հետո մարդու գլուխը կարող է 15-20 վայրկյան գիտակից մնալ: Գլխի ու մարմնի աանջատումից հետո գլխում գտնվող արյունն կարող է ապահովել մի քանի վայրկյանի կյանք ու գիտակցություն, չնայած այս թեմայով զեկույցներն իրարից բավականին տարբեր են լինում:

 

 

Մկաններ ու ոսկորներ

what-is-osteopathy

Մկաններն ու ոսկորներն ապահովում են մարմնի ուրվագիծն ու հիմնակերտվածքը: Դրանց միջոցով ենք քայլում, թռնում, նստում ու պառկում:

  1. Ժպտալու համար պահանջվում է 17 մկանի աշխատանք, իսկ խոժոռվելու համար՝ 43: Եթե չեք ուզում մարզել դեմքը, ընտրեք ժպտալու տարբերակը: Նա, ով երկար ժամանակ խոժոռվել կամ կկոցել է աչքերը, գիտի, որ արդյունքում հոգնում է դեմքը, բայց տրամադրությունը այդպես էլ չի լավանում:
  2. Նորածինը ծնվելուց 300 ոսկոր է ունենում, բայց չափահաս տարիքում դրանց քանակը կրճատվելով հասնում է 206-ի: Պատճառն այն է, որ նորածնի ոսկորների մեծ մասը մանր է ու միաձուլված չէ. սա դյուրացնում է երեխայի անցումը հեշտոցի միջով: Մեծանալու հետ զուգընթաց ոսկորներն աճում ու միաձուլվում են:
  3. Մարդն առավոտյան մոտ 1սմ բոյով է լինում, քան երեկոյան: Տարբեր ֆիզիկական գործողությունների արդյունքում ոսկորների միջև գտնվող աճառն օրվա ընթացքում սեղմվում ու փոքրանում է, և օրվա վերջում թեթևակիորեն ավելի կոլոտ ենք երևում, քան առավոտյան:
  4. Լեզուն ամենաուժեղ մկանն է: Լեզվով մարմնի սեղմումներ չեք կարող անել, սակայն, այն իր չափի համեմատ մարմնի ամենուժեղ մկանն է: Իսկապես, եթե մտածում ենք այս մասին, լեզուն ամեն օր մարզվում է, քանի որ ամեն անգամ խոսելիս, ծամելիս, կուլ տալուց այն աշխատանք է կատարում:
  5. Ամենաամուր ոսկորը ծնոտոսկրն է: Վերջինս ամենապինդ ու ուշ կոտրվող ոսկորն է:
  6. Մեկ քայլ անելիս աշխատում է 200 մկան: Սա մկանային բավականին մեծ աշխատանք է, քանզի մարդ օրական անում է մոտ 10.000 քայլ:
  7.  Ատամը մարմնի միակ բաղկացուցիչ մասն է, որ ինքն իրեն չի վերականգնվում: Ատամի արտաքին շերտը կոչվում է էմալ. այն կենդանի հյուսվածք չէ: Ու քանի որ այն կենդանի հյուսվածք չէ, ինքն իրեն չի կարող վերականգնվել: Ողջույն, ատամնաբու՜յժ:
  8. Մկանը կորցնելու համար հարկավոր է այն ձեռք բերած ժամանակից 2 անգամ ավել ժամանակ: Սակայն ծույլերն այս փաստը որպես չմարզվելու մղում չպիտի օգտագործեն: Մկանային հյուսվածք ձեռք բերելն ու լավ ֆիզիկական վիճակի անցնելը համեմատաբար հեշտ է, ուստի այս փաստն օգտագործեք որպես մղում՝ բազմոցից վեր կենալու ու մարզվելու համար:
  9. Ոսկորը որոշ պողպաներից ամուր է: Սակայն ոսկորը ենթակա է կոտրման, քանզի իր խտությունն ավելի քիչ է, քան պողպատինը: Ոսկորն ունի մոտ 138 կիլոպասկալ առաձգական ուժ, իսկ պոսղպատը՝ 70.000 կիլոպասկալ: Պողպատն ավելի ծանր է ոսկորից, սակայն կիլոգրամը կիլոգրամի դիմաց, ոսկորը, միևնույնն է, առավել ոժեղ  մատերիալն է:
  10. Ոտքերի ոսկորները կազմում են մարմնի ոսկորների ¼-ը: 200-ի մոտ ոսկորներից 52-ը հսկաները պատկանում են ոտքերին:

 

 

Միկրոսկոպիկ մակարդակ

images (3)

Մարդու օրգանիզմում տեղի ունեցող գործընթացներ մեծ մասն անզեն աչքով տեսնել ուղղակի հնարավոր չէ: Որոշ փաստեր իմանալուց հետո, թերևս բարին չտեսնելն է:

  1. Ձեր մաշկի ամեն մի դյույմ հանդիսանում է մոտ 32 միլիոն մանրէի տուն է:Բարեբախտաբար, դրանց մեծ մասն անվնաս է և նույնիսկ օգտակար՝ առողջ մարմին ունենալու համար:
  2. Մարդն ամեն 27 օրը մեկ կորցնում է արտաքին մաշկային բջիջները, որոնք, իհարկե, վերաճում են: Մաշկը պաշտպանում է ներքին նուրբ օրգաններն ու էֆֆեկտիվությունն ու ուժը պահպանելու համար այն ամիսը մեկ անգամ թեփոտվում ու ամբողջովին թափվում է:
  3. Ամեն րոպե 300 միլիոն բջիջ է մահանում: Թվում է, թե բավականին շատ է, բայց սա ընդամենը մի փոքր թիվ է կազմում՝ մարմնի բոլոր բջիջների քանակի հետ համեմատած: Ըստ մոտավոր հաշվարկների, օրգանիզմի բջիջների թիվը մոտ 10-50 տրիլիոն է, այնպես որ մի քանի հարյուր միլիոնն առանց մտահոգության կարող եք կորցնել:
  4. Մարդ ամեն ժամ մաշկի 600.000 մասնիկ է կորցնում: Մաշկի կորստի մասին սովորաբար մտածում ենք դրա չորանալու, թեփոտվելու կամ արևայրուքի պատճառով պլոկվելու դեպքում, սակայն մաշկն անընդհատ թարմացնում է ինքն իրեն:
  5. Չափահաս մարդու մարմինն ամեն օր արտադրում է 300 բիլիոն նոր բջիջ:Մարմինը անընդհատ վերականգնվելու ու օրգաններին էներգիայով ապահովելու կարիք ունի: Ուստի նոր բջիջներն անհրաժեշտ են մարմնի հիմքի պահպանման համար:
  6. Ցանկացած լեզու ունի առանձնահատուկ հետք: Հանցագործության վայրում լեզվի հետք չթողնեք, եթե չեք ուզում բռնվել: Ամեն լեզու տարբեր է այն աստիճանի, որ հնարավոր է դրա հետքի միջոցով ձեզ ձերբակալել:
  7. Մարմնում այնքան երկաթ կա, որ հնարավոր է 3 դյույմանոց մեխ պատրաստել: Եթե երբևէ արյուն փորձել եք, ապա գիտեք, որ այն թեթեևակի մետաղական համ ունի: Այդ համը պայմանավորված է արյան մեջ երկաթի բարձր պարունակությամբ: Այդ երկաթի դուրսբերման միջոցով կարող եք ձեռք բերել փոքր մեխ ու խիստ սակավարյունություն (անեմիա):
  8.  Արյան ամենատարածված տեսակը O-ն է: Այն կարող է ներարկվել A և B արյան տեսակ ունեցող մարդուն: Ամենահազվադեպ արյան տեսակը A-H-ն է. դրա բացահայտումից ի վեր այն հայտնաբերել են 100-ից քիչ մարդկանց մոտ:
  9. Շրթունքների կարմիր գույնը պայմանավորված է մաշկի անմիջապես տակ գտնվող մանր մազանոթների առկայությամբ: Այս մազանոնթերում, սովորաբար, թթվածնի պարունակությունը շատ բարձր է լինում, և արյունը վառ կարմիր գույնի է լինում: Սրանով է բացատրվում արյան մեծ քանակությամբ կորստի կամ սակավարյունության ժամանակ շրթների գունատվելը, ցուրտ եղանակի ժամանակ դրանց կապտելը: Սառնությունից մազանոթները սեղմվում են, և արյունը՝ թթվածին կորցնելով մգանում է:

 

 

Տարբեր

Մի քանի փաստեր մարմնի տարբեր մասերի մասին:

  1. Որքան ցուրտ է այն սենյակը, որտեղ քնում եք, այնքան մեծ է վատ երազ տեսնելու հավանականությունը: Պատճառը դեռ ամբողջովին բացահայտված չէ:
  2. Արցունքն ու լորձը պարունակում են մի էնզիմ (լիսոզիմ), որը կարողանում է շատ բակտերիաների բջջապատերը քանդել: Սա, իրականում, ի շահ մեզ է, քանզի քթի, կոկորդի լորձաթաղանթները, ինչպես նաև արցունքները օրգանիզմը պաշտպանում են մանրէներից:
  3. 30 րոպեի ընթացքում մարդու մարմինն այնքան ջերմություն է արտադրում, որ բավական է 1 գալոն ջուրը եռման աստիճանի հասցնելու համար: Մարմինը մեծ քաքանակությամբ կալորիաներ է արձակում օրգանիզմը 98.6 հաստատուն ջերմաստիճանի մակարդակում պահելու նպատակով:
  4. Վախեցած ժամանակ ականջն ավելի շատ ականջակեղտ է արտադրում: Հնարավոր է, որ վախեցած ժամանակ արտազատված քիմիական նյութերն ու հորմոնները՝ ականջակեղտի տեսքով, անտեսանելի ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի վրա: Հետազոտությունների արդյունքում ենթադրվում է, որ վախի ազդեցության տակ ականջն ավելի շատ ականջակեղտ է արտադրում, սակայն պատճառները դեռ անհայտ են:
  5. «Ինքնախուտուտը» չի աշխատում: Նույնիսկ «ամենախուտուտվող» մարդու դեպքում: Պատճառն այն է, որ ուղեղը արդեն ունեցած տեղեկատվությամբ գուշակում է խուտուտ տալու պահը: Ու քանի որ ուղեղը գիտի, թե որտեղից է սկսվելու ու ավարտվելու խուտուտը, այն նույն ձևով չի արձագանքում դրան, ինչպես կարձագանքեր, որբ ուրիշը ձեզ խուտուտ տար:
  6. Ձեռքերի լայն բացվածքի երկարությունը հավասար է ամբողջ մարմնի երկարությանը: Իհարկե, ոչ ամենայն ճշգրտությամբ, սակայն ձեռքերի բացվածքը հասակի բավականաչափ լավ մոտավոր հաշվարկ է:
  7. Մարդը միակ կենդանին է, որ զգայական արցունքներ է արտադրում: Կենդանական աշխարհում մարդն ամենալացկան երեխան է: Մարդը միակ կենդանին է, որ լալիս է սիրելիին կորցնելու, վատ օր ունենալու ու այլ բաների համար:
  8. Աջլիկները, միջին հաշվարկով, ձախլիկներից 9 տարի երկար են ապրում:Պատճառը գենետիկական չէ: Պարզապես ամենօրյա օգտագործման գործիքները հիմնականում նախատեսված են աջլիկների համար, և երբ ձախլիկները փորձում են դրանցից օգտվել, ամեն տարի արդյուքնում գրանցվում են վտնագավոր վնասվածքներ ու մահվան դեպքեր:
  9. Կինը տղամարդուց ավելի քիչ կալորիա է այրում. օրական միջինը 50 կալորիա: Տղամարդն ավելի հեշտությամբ է կալորիաներն այրում: Իսկ վերարտադրողականության գլխավոր դերակատարումը ստանձնած կնոջը ավելի շատ ճարպային զանգված է հարկավոր: Այս պատճառով կնոջ մարմինը ճարպից այդքան հեշտությամբ չի հրաժարվում, ինչպես տղամարդու մարմինը:
  10. Առանձնահատուկ մատնահետքերով միակ կենդանիները կոալաներն ու պրիմատներն են: Մարդը, մեծ անպոչ կապիկն ու կոալան կենդանական աշխարհում միակ կենդանիներն են, որ մատների ծայրերին ուրույն հետքեր ունեն: Պրիմատների շրջանում անցկացված հետզոտությունների արդյունքում պարզվել է, որ նույնիսկ կլոնավորված առանձնյակները տարբերվող մատնահետքեր ունեն:
  11. 100. Քթի ու շրթների միջև գտնվող ոլորքը անուն ունի: Այն անվանում են ֆիլտռում (philtrum): Գիտնականները դեռևս փորձում են գտնել ոլորքի իմաստը: Հին հույները կարծում էին, որ դա մարմնի ամենաէրոգեն հատվածներից է:

 

Աղբյուր-http://icantseeyou.typepad.com/my_weblog/2008/02/100-very-cool-f.html

Читать далее

Աշնանային արձակուրդային ընթերցումներ, ֆիլմերի դիտում

Աշնանային արձակուրդային ընթերցումներ, ֆիլմերի դիտում

 8-րդ դասարան

Էսսեներ –Թավշյա հեղափոխություն:Ինձ բացակա չդնեք:

Ստեփան Գրիգորյան- Հայկական Թավշյա հեղափոխություն

Լեռ Կամսար-Մազապուրծ օրագիրը

Մեր մեծերը. Դավիթ Բեկ

Մեր մեծերը. Մխիթար Սպարապետ

Ձայն Արարատի-65 Հայաստանը 16-18-րդ դարերում: Դավիթ Բեկ

Վ/Ֆ «Վոլտեր»

Վ/Ֆ «Մեծ իմաստասերներ. Ջոն Լոկ»

Սերիալ. «Գերմանացիներ» ( I սեզոն, VI սերիա. «Ֆրիդրիխ Մեծ և կայսրուհի Մարիա-Թերեզա»)

Վ/Ֆ «Ջորջ Վաշինգտոն»

Գ/Ֆ «Լեգենդ Թիլի մասին» (առաջին սերիաերկրորդ սերիաերրորդ սերիաչորրորդ սերիահինգերորդ սերիա)

Գ/Ֆ «Կրոմվել»

Գ/Ֆ «Ֆրանսիական հեղափոխություն: Լույսի տարիներ»

Գ/Ֆ «Ֆրանսիական հեղափոխություն: Սարսափի տարիներ»

Փ/Ֆ «Նապոլեոն Բոնապարտ»

Փ/Ֆ «Նապոլեոնյան պատերազմներ»

Սերիալ «Նապոլեոն»

Փ/Ֆ «Նապոլեոն Բոնապարտ: Նշանավոր մարդկանց կյանքը»

Ֆիլմեր

Վ/Ֆ «Հայկական լեռնաշխարհ» https://www.youtube.com/watch?v=5b6oyJTx2Zw

Վ/Ֆ «Դարերի խորքում պատմական հուշարձաններ»

Վ/Ֆ «Մարդու առաջացման պատմությունը»

Վ/Ֆ «Որտեղից և ինչպես հայտնվեց մարդը Երկրի վրա. 5 վարկած»

Գ/Ֆ «Միլիոն տարի մեր թվարկությունցից առաջ»

Գ/Ֆ «Բանական մարդ»

Վ/Ֆ «Հայերը. ծագում»

Ձայն Արարատի – 9 Արատտա

Ձայն Արարատի — 10 Հայասա

Վ/Ֆ «Հայերը. հիքսոսներ»

Վ/Ֆ «Հին Եգիպտոս. կյանք»

Վ/Ֆ «Հին Եգիպտոս. մահ»

Վ/Ֆ «Շումեր. պահապանների երկիր»

Վ/Ֆ «Փյունիկացիների որոնումներում»

ԻՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ վերանա ամբողջ ՋՈՒՐԸ

Գիտե՞ք, որ հնդկացի Պրախլադ Ջանին արդեն 70 տարի ոչինչ չի ուտում և չի խմում, բայց այնուամենայնիվ ապրում է ամբողջական կյանքով։ Հաստատելու համար նրան նույնիսկ հետազոտել են կլինիկայում 10 օրվա ընթացքում, որտեղ նրան շուրջորյա հետևում էին ավելի քան 100 սպեցիալիստ։ Հենց ինքը՝ Պրախլադը հաստատում է, որ սնվում է միայն արևի էներգիայով և նա երջանիկ է։

Իսկ հիմա պատկերացրեք, որ ամբողջ խմելու ջուրը անհետացել է։

Ներկա պահին մոտ  70% երկիր մոլորակի՝ ջուր է, որից միայն 3%-ն է խմելու պիտանի։ Ռուսաստանի Դաշնությունը ջրային ռեսուրսներով զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում, չէ որ միայն Բայկալ լճում է գտնուվում խմելուն պիտանի ջրի 20% -ը։ Մեր դեպքում ամեն ինչ կանհետանա` 117.000.000 քաղցրահամ լիճ , սառցակտորներ և 180.000 կմ³ գետ։ Բաժակն այլևս չի լինելու կեսը՝ լիքը, կեսը՝ դատարկ։ Այն կլինի ուղղակի դատարկ։

Միջինում ամեն մարդ իր կյանքում օգտագործում է 35տ ջուր։ Ավելի քիչ, քան մեկ տարում վերջացած կլինի ամբողջը՝ հյութերը, գազավորված հյութերը և կաթը, որոնք արտադրվում են մոտ 750.000.000տ մեկ տարում։ Դուք հավերժ կմոռանաք ցնցուղի և սեփական հիգենայի մասին։ Կանհետանան 85%-ը ամբողջ հիվանդությունների, չէ որ դրանք ամբողջովին տրվում են ջրի միջոցով։ Ամեն տարի դրանցից մահանում են ավելի քան 25մլն․ մարդ։

Դուք այլևս երբեք չեք տեսնի անձրև և ձյուն։ Միայն Մոսկվայում դա 6,5մլն տ քաղցրահամ ջուր է տարում։ Ամբողջ աշխարհում կսկսվի չորացում։ Դրա պատճառաով կմահանա ամբողջ բուսականությունը։ Մեկ ամիս անց կմահանան ամբողջ կենդանի երևույթների 90%։ Միայն Աֆրիկայում 2011թ․-ին սովից և չորացումից մահացավ ավելի քան 100.000 մարդ, իսկ այս դեպքում թիվը կհասնի միլիարդների։

Ստացվում է, որ քաղցրահամ ջուրը լա՞վ է․ իհարկե այո։ Չէ որ ջուրը թթվածնի չափ կարևորություն ունի մեր կյանքում։

ԸՆՏԱՆԻՔ

Ընտանիքը արյունակիցներից կազմված համախումբ է, ովքեր ապրում են միասին։ Չնայած ոչ միշտ են ընտանիքում լինում արյունակիցներ, օրինակ՝ մեր դասարանը մի ընտանիք է։ Ընտանիք հասկացությունը մեծ ու խորն է։ Ընտանիքները լինում են տարբեր, լինում են, երբ ընտանիքում տիրում է համախմբություն, փոխադարձ սեր և հարգանք։ Լինում են նաև բացարձակ հակառակը, բայց դրա մասին քննարկելը այդքան էլ հաճելի չէ։

Մեր ուսուցչուհին պատմեց մեզ, որ նախկինում, երբ մարդիկ ապրում են ցեղերով՝ տիրում էր մայր իշխանությունը։ Այդ ժամանակ կինը ուներ անսահմանափակ իրավունէներ և, եթե նրան դուր չէր գալիս տվյալ ցեղը կամ ցեղի պայմանները, նա կարող էր գնալ ուրիշ ցեղ։ Սակայն հետո դրությունը փոխվեց և տիրեց հայր իշխանություն։ Տղամարդիկ զրկեցին կանանց բոլոր իրավունքներից։ Հիմա արդեն տարբեր ընտանիքներում տարբեր ձև է <<իշխանությունը>>։ Շատերը կարծում են, որ ճիշտը հայր իշխանությունն է, մյուսները՝ մայր իշխանությունը։ Անձամբ ինձ համար ճիշտ է, երբ ընտանեկան հարցերը լուծվում են միասին քննարկելով և երբեմն դրանց մասնակցում են նաև երեխաները։ Դա ավելի արդյունավետ է, հետաքրքիր, սիրալիր և երեխաներին լավ օրինակ է լինում։

ՄԱՊ ԳԻՆՈՒ ԵՎ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ

Այսօր առավոտյան մենք այցելեցինք ՄԱՊ Գինու-Կոնյակի Գործարան։  Տվյալ ալկոհոլային խմիչքների արտադրող առաջատար ձեռնարկությունը գտնվում է Արմավիրի մարզի Լենուղի գյուղում։ Մենք շարժվեցին ժամը 9:00։ Երբ մենք հասանք այնտեղ, մեզ դիմավորեցին մի քանի աշխատակիցներ։ Հնեցման մասի պատասխանատու-տնօրենը մեզ սկսեց ծանոթացնել գործարանի հետ։ Ճիշտն ասած այս գործարանը ավելի շատ մեծ այգու էր նման, քանի որ այնդեղ շատ էին ծառերը, ծաղիկները և շա՜տ գեղեցիկ էր տարածքը։

Это слайд-шоу требует JavaScript.

Սկզբում մեզ ցույց տվեցին, որտեղ են պահում գինիները։ Հետո հնեցման պատասխանատու-տնօրենը մեզ ցույց տվեց, թե ինչպես են մեծ սաքրավորումների և բաքերի շնորհիվ խաղողը հեռացնում կճեպից, այնուհետև առանց կորիզը վնասելու՝ ստանում են միայն խաղողի հյութը։ Հետո մենք գնացինք այն գործարանը, որտեղ էլ հենց կատարվում է գինի ստանալու հիմնական գործընթացը։ Այս գործարանում խառնվում են սպիրտը և խաղողի հյութը, որի ընթացքում երկուսն էլ անցնում են ֆիլտրացում՝ ապահովության համար։ Խողովակների միջոցով ստացված գինին տեղափոխում են մեծ փաքերի մեջ, որտեղ էլ նրանք հնանում են։

Это слайд-шоу требует JavaScript.

Մինչ շշերի պիտակավորումը տեսնելը մեզ տվեցին 15 րոպե, որպեսզի ավելի լավ ծանոթանանք տարածքին։ Մենք զբոսնեցինք այդ տարածքով մեկ և կարող եմ ասել, որ այնտեղ իրոք չափից դուրս գեղեցիկ է ամեն ինչ արված։ Նաև մեր ինքնուրույն ուսումնասիրման ընթացքում տեսանք, թե ինչպես են պահոստավորում գինիները։

Это слайд-шоу требует JavaScript.

Զբոսանքից հետո մենք ուղևորվեցինք ինձ համար ամենահետաքրքիր վայրը, որտեղ պիտակավորում են կոնյակները։ Երբ մտանք ներս մի խումբ կանայք նստած են և աշխատանք էին կատարում։ Բոլորը մեզ ընդունեցին շատ ջերմ։ Նրանք հաճույքով և ժպտալով պատասխանում էին մեր տված հարցերին։ Նաև ասացին, որ չգիտեին մեր այցելության մասին։ Այսպիսի ջերմ մթնոլորտում կցանկանար աշխատել յուրաքանչյուրը։

Մի քանի հարց ու պատասխան․

  •  Ինչու՞մ է կայանում Ձեր աշխատանքի բարդությունը։

Աշխատանքը բարդ չէ, սակայն պաստախանատու և լարված է։ Սխալ թույլ տալ չի կարելի։ Պետք է ուշադիր լինել, որպեսզի չանցնեն սխալ պիտակավորված կամ ճաքած շշեր։

  • ՈՒնե՞ք ընդմիջում։

Իհարկե։ Ժամը 13:00-ից 14:00 ընկած հատվածում։

  • Քանի՞ ժամ եք աշխատում։

Աշխատանքը սկսում է ժամը 9:00-ից։ Աշխատում ենք 9 ժամ, սակայն, լինում են դեպքեր, երբ օրինակ՝ պետք է արտերկիր ուղարկենք գինին կամ կոնյակը, այդ ժամանակ աշխատում ենք 12 ժամ։


Ահա, թե ինչպես են պիտակավորվում կոնյակի շշերը․

Բոլորը լարված և հետաքրքրությամբ հետևում էին նրանց աշխատանքին։ Մենք ևս մի փոքր զրուցեցինք նրանց հետ, այնուհետև մաղթեցինք բարի օր և դուրս եկան այդտեղից։ Ուղեևորվեցինք դեպի գինու պիտակավորման տեղ։ Այնտեղ ևս մեզ դիմավորեցին շատ ջերմ։ Բոլորն ակտիվ աշխատում էին։ Մեզ ցույց տվեցին այն սարքավորումը, որի միջոցով լցվում է գինին շշերի մեջ և փակվում են շշերի բերանները։ Ահա այդ սարքը և գործընթացը․

Ցավոք արդեն ուշ էր և պետք էր վերադառնալ։ Ճանապարհին մենք կանգ առանք Սարդարապատի մոտ։

Corsica

Մի քիչ հանգստանալուց հետո հետ եկանք Երևան։ Շնորահակալություն բոլորին, ովքեր մասնակցություն են ունեցել այս ամենի ընթաքում։

ՌԴ-ի ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

Դասի հղումը

  • Ինչով է բացատրվում Ռուսաստանի բազմազգ լինելը

Քանի որ վերջին տարիներին ներգաղթն անցել է արտագաղթին։ Ռուսատանը շատ է խրախուսում բազմազավակ մայրերին և ոչ միայն։

  • Ինչպես են ատաջացել Ռուսաստանի խոշոր ագլոմերացիաները

Խորհրդային տարիներին արդյունաբերության առաջանցիկ զարգացմանը և երկրի ինդուստրիացմանը զուգընթաց կառուցվել են նոր քաղաքներ և կտրուկ աճել են հին քաղաքների բնակչությունը։ Դրանց հիման վրա կազմվել են Ռուսատանի խոշոր ագլոմերացիաները։

  • Ինչով է բացատրվում Ռուսաստանի բնակչության անհամաչափ բաշխումը

Քանի որ տեղ-տեղ պայմանները վատն են կամ լավը։ Նաև դա պայմանավորված է կոնկրետ մեկ քաղաքի վրա կենտրոնանալու պատճառով։ Այսինքն մարդիկ կենտրոնանում են այն քաղքաի վրա, որտեղ ավելի հարմար է ապրել, լավն է կլիման երբեմն և այլն։

ԱՇԽԱՐՀԻ ԿՈՐԾԱՆՈՒՄ․ Այլ Տարբերակներ

Աշխարհի կործանման շատ տարբերակներ կան, բայց քչերն են հնարավոր։

ԳԼՈԲԱԼ ՍԱՌԵՑՈՒՄ

Ասում են, իբրև ամեն տարի Երկիրն Արևից մի քանի միլիմոտրով հեռանում է, սակայն սա հատատված ինֆորմացիա չէ։ Ստացվում է , որ ամեն տարի հեռանալով արևից մի օր մենք կհասնենք այն կետին, որ այլևս արևի լույը մեզ չի հասնի և կսկսի գլոբալ սառեցում։

ԱՍՏԵՐՈԻԴՆԵՐԻ ԲԱԽՈՒՄ Asteroid_2004_FH.gif

Հնարավոր վտանգավոր մարմիններ (ՀՎՄ) համարվում են այն աստերոիդները, որոնք կարող են տեսանելի ապագայում մոտենալ Երկրին 0.05 ա. մ. (7, 5 * 106 կմ) հեռավորության վրա կամ ավելի մոտ և որոնց բացարձակ աստղային մեծությունը չի գերազանցում 22-ը։ Եթե ընդունենք աստերոիդների ալբեդոյի միջին արժեքը հավասար 0.13-ի, ապա այս պայմանը նշանակում է, որ աստերոիդը ունի մոտավորապես 150 մետր տրամագիծ։ Այս դասակարգումը տրվել է ելնելով այն փաստից, որ ավելի փոքր մարմինը մինչև Երկիր հասնելն ամբողջովին կոչնչանա մթնոլորտում։

ԳԼՈԲԱԼ ՏԱՔԱՑՈՒՄ 

480px-Instrumental_Temperature_Record.png

ՆԱՍԱ-յի տվյալների հիման վրա

Գլոբալ տաքացումը առաջիկայում կարող է հանգեցնել ածխաթթու գազի արտանետման անդառնալի մեխանիզմի աշխատեցմանը Համաշխարհային օվկիանոսից (որտեղ այն 50-100 անգամ ավելի շատ է քան Երկրի մթնոլորտում) և էկոհամակարգի խանգարմանը ու առաջացնել այնպիսի ջերմոցային էֆեկտ ինչպիսին Վեներայի վրա է։

 

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏ ԿԱՄ ՌՈԲՈՏՆԵՐ  robots-ai-cover

Ներկայումս արհեստական ինտելեկտն ու ռոբոտներ շատ հայտնի են, որպես մարդկանց փոխարինող սարքավորումներ կամ օգնականներ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե հսկողությունն ընկնի ռոբոտների ձեռքերում։ Իհարկե տարբերակներ շատ կան, բայց ավելի հավանական է, որ ռոբոտները մարդկանց կվոչնչացնեն կամ կդարձնեն իրենց ստրուկները կամ էլ մեզ կպահեն գազանաոցի նման վայրում, որպես վերացող տեսակներ։

 

#4 (8- րդ դաս․)

  1. Դիտել  այս կարճ տեսանյութը և նմանատիպ վարժություն կատարել ընկերոջ հետ կամ էլ կարող եք նաև ծնողների հետ փորձել։

2. Կարո՞ղ եք հաշվել պուճուրիկ սև կետիկները

111

Պատ․՝ սա աչքի խաբկանք է, այսինքն սև կետիկներտը իրականում այդ նույն սպիտակ կետերն են, որոնք իրենց հերթին 49ն են։

3․ If Today is Saturday.
After 71 days which day of the week will it be?

111

The answer is Sunday.

4․ Գիտե՞ք, որ կարող եք որոշել օդի ջերմաստիճանը `լսելով ծղրիդին:  Եթե n -ով նշանակենք մեկ րոպեում ծղրիդի արձակած ճռռոցների թիվը, ապա օդի ջերմաստիճանը ֆարենհայտներով կարտահայտվի F = 0.25 n + 37 հավասարությամբ:

ա/ Որոշեք օդի ջերմաստիճանը , եթե ծղրիդի արձակած ճռռոցների թիվը րոպեում եղել է 200 :

բ/ Ցելսիուսով արտահայտեք օդի ջերմաստիճանի կախվածությունը n-ից:

գ/ Որքա՞ն է այսօր օդի ջերմաստիճանը` արտահայտած ֆարենհայտերով:

5․ Եթե մարդու հասակը h սմ է, իսկ քաշը m կգ, ապա նորմալ մարդու քաշը պետք է որոշվի         m = 0.9 h – 90 բանաձևով:

ա/ Որքա՞ն պետք է լինի  150 սմ հասակ ունեցող մարդու քաշը:

բ/ Քո հասակի համեմատ արդյոք դու ճիշտ քաշ ունե՞ս:  Հաշվիր:

6.  Հայացքը շարժելով աջ ու ձախ՝ նայեք խաչին։  Ի՞նչ է կատարվում։

111

Պատ․՝ շարժվում են դեպի կենտրոն։

7. Մաթեմատիկական սիմվոլների և գործողությունների միջոցով ստացեք ճիշտ հավասարություններ։

(0!0!0!)!= 6
(1+1+1)! = 6
2+2+2 = 6
3x33 = 6
4+4-√4 = 6
5+5/5 = 6
6x6/6 = 6
77/7 = 6
³√8+³√8+³√8 = 6
(9+9)/√9 = 6

ԱՇԽԱՐՀԻ ԿՈՐԾԱՆՈՒՄ․ Հոքինգի Յոթ Տարբերակները

Հայտնի անգլիացի ֆիզիկոսատեսաբան և տիեզերաբան Սթիվեն Ուիլիյամ Հոքինգը տվել է աշխարհի կործանման 7 տարբերակ։

  1. Մենք դեռևս լիովին  չենք հասկանաում, որ գենետիկորեն ձևափոխված պատվաստանյութերը կարող են առաջացնել երկարատև վնաս:
  2. Հնարավորություն կա, որ այլմոլորակայինները կգտնեն մեր մոլորակը և, ամենայն հավանականությամբ, կցանկանան ոչնչացնել մեզ կամ ուսումնասիրել մեզ որպես լաբորատոր առնետներ։
  3. Հոքինը կանխատեսում էր, որ մեր տիեզերքը, ի վերջո, խորտակվելու է մթության մեջ, քանի որ աստղերը սպառվում են:
  4. Գիտնականը կարծում է, որ արհեստական ​​ինտելեկտը, ի վերջո, կարող է գերիշխել և կատարելագործել մարդկանց կամ ավելի վատ, որոշել ազատվել մեզանից:
  5. Զինված տեխնոլոգիաների և զանգվածային ոչնչացման զենքերի զարգացումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, ինչը նշանակում է աշխարհի վերջ:
  6. Ըստ Հոքինգի, մենք ստիպված կլինենք գտնել եւս մեկ մոլորակ, որը ապրում է առաջիկա 100 տարիների համար: Հակառակ դեպքում, մենք կմահանանք, որպես կենդանի տեսակ, քանի որ երկիրն արդեն հասել է իր չվերադարձին:
  7. Գլոբալ տաքացումը Երկրագնդի պայմանները Վեներայի նման կսարքի: Միջին ջերմաստիճանը կբարձրանա մոտ 249 աստիճանով: Մեր մոլորակը 600-ից պակաս կրակ կբացի:

Տեսանյութը այստեղ․