Ուսուցչի օր — նախագիծ

Հոկտեմբերի 5 — Ուսուցիչների օր

8-րդ դասարան

Կարդալ մանկավարժ Շալվա Ամոնաշվիլու ,,Ինչ է կրթությունը,, հոդվածը:

Առանձին-առանձին մեկնաբանիր բոլոր մտքերը (ինչպես ես հասկանում արտահայտած միտքը, համաձայն ես, թե՝ ոչ — ինչու):

Եթե մարդը ստեղծվել է Աստծո նմանությամբ և պատկերով, ապա այդ դեպքում ի ՞ նչ է կրթությունը:

Կրթությունը Աստծո պատկերի բացահայտումն է երեխայի մեջ:

(Ըստ իս այս խոսքերում կրթությունն ու Աստծուն պետք չէ խառնել)

Այն մարդու հոգևոր էության իմացական ձգտումն է:

Այն Անմահության ճանապարհի, Անսահմանության ճանապարհի ընբռնումն է:

Այն դեպի Լույս տանող ուղի է:

(Այո, իրոք որ կրթությունը լույս տանող ուղի է, որը տանում է նաև անմահության ու անսահմանության ճանապարհ)

Այն գիտակցության ընդլայնման միջոցով կյանքի ճանաչողություն է:

Այն Երկրի վրա կյանքի վերափոխման ձգտումն է՝ վեհությունը և հանդիսավոր գեղեցկությունը:

Կրթությունը համընդհանուրի բարեկեցությունն է:

(այո, դա այդպես է)

Կրթությունը Երկրի վրա Լույսի հաղթանակն է:

(խոսքերը մասնակի են ճիշտ, քանի որ այսպես ասված <<Լույսի>> հաղթանակը դժվար թե աբողոջովին կրթության շնորհիվ է)

Կրթությունը արթնացնում է թևեր ունեցող երեխային, բացահայտում է նրա Էությունը, սովորեցնում է թռչել մտքի արագությամբ՝ բարձր, հեռու:

Իսկ ինչո ՞ ւ թռչել քայլելու փոխարեն:

Որովհետև այդպես է հունցված մեր հոգևոր բնությունը, որովհետև այն ունի Տիեզերքի բոլոր հատկանիշները:

Եվ նա, ով կարողանում է թռչել, ոգևորություն է հաղորդում երկրային կյանքին՝ այն դարձնելով առավել գեղեցիկ և հարուստ:

Հետևաբար, երջանկացնելով և՛ իրեն, և՛ մարդկանց:

(Պարտադիր չէ  թռչել, որպեսզի երջանկացնել մարդկանց կամ իրեն, քանի որ կան մարդիկ ովքեր առանց դրա ցանկության չեն կարող թռչել)

Գրել փոքրիկ շարադրություն (8-10 նախադասությամբ), թե ում եք համարում ձեր ուսուցիչը և ինչու. պատմեք նրա մասին, ձեր և նրա հարաբերությունների մասին, ինչ եք նրանից սովորել (կամ՝ սովորում), ինչով է նա առանձնահատուկ…

Իմ ամենամեծ ու ճիշտ ուսուցիչը ես եմ, քանի որ ես սովորում եմ իմ սխալների վրա, ես սովորում եմ ինչ-որ բան ինքնուրույն։ Եթե սխալվում եմ, ես հասկանում եմ իմ սխալը և ուղղվում եմ։ Ես սիրում եմ լինել ինքնուրույն, ինքս ինձ սովորեցնել։ Շատերի համար անհեթհեթություն կթվա գրածս։ Բայց ես կյանքում ինքնուրույն ավելի շատ եմ սովորում, քան երբ ինձ սովոորեցնում են։ Գուցե և ես այդքան խելացի, իմաստուն ու փորձառու չեմ, բայց դա դեռ ինձ չի կարող կանգնեցնել լինել ինքս ինձ ուսուցիչ, սովորել ինքնուրույն։ Ես եմ իմ ուսուցիչը և ես եմ պատասխանատու իմ քայլերի համար։

Հիմա կարդա այս առակը և կատարիր առաջադրանքները:

  • Բացատրիր ,, հոգում կրակ ունենալ,, արտահայտությունը

Իմ կարծիքով հոգում կրակ ունենալ նշանակում է հոգում հավատ ու հույս ունել;

  • ,,Աշխարհը  խավարի մեջ կընկղմվի,, — այսինքն՝ ինչ կլինի …

Աշխարհում կտիրի միայն վատը, անարդարությունը։

  • Տեքստում գտիր վարժապետ, օջախ, անախորժ, բորբոքվել, վաղօրոք, խարդախ, շիջանել, սուզվել բառերի հոմանիշները

վարժապետ-ուսուցիչ, օջախ-կրակ, անախորժ-տհաճ, բորբոքվել-թեժանալ, վաղօրորք-նախապես, խարդախ-կեղծ, շիջանել-հանգցնել

  • ինչ է հոգևոր ուղին և ինչպես ես այն անցնում դու (ստեղծագործական աշխատանք):

Դպրոցական ուսուցչի խոստովանությունը — Ջոն Թեյլոր Գատո (մանկավարժ, ԱՄՆ):

  • մեկնաբանիր Ջոն Գատոյի խոստովանությունը (նախաբան) սովորողի տեսանկյունից:

Միանշանակ համաձայն եմ Ջոնի հետ, քանի որ իրոք ներակյիս շատ-շատ հանդիպող դպրոցներում գործում է այդ <<երեխայի իրավունքների սահմանափակումը>> և ոչ միայն։ Նա փորձում է հասկացնել, որ երեխաները պետք է լինեն ազատ, բայց և ինքնուրույն։ Մենք՝ սովորողներս պետք է ստեղծագործենք, սովորենք ստեղծել մերը։ Իմ կարծիքով, երբ դպրոցում դնում են հստակ անպետք կանոններ, որոնց խախտելու դեպքում պատիժում են երեխաներին, դրանից հետո սովորողը դառնում չսովորող։

7-րդ դասարան

Որտե՞ղ ես, ժպիտ իմ — Շալվա Ամոնաշվիլի

  • Կարդալ չորրորդ գլուխը:
  • Մեկնաբանել մեծ մանկավարժի ասելիքը:

Նա ուզում է ցույց տալ մարդկանց, որ այդ ամայի գրքերը, որոնց մեջ ոչ մի ծաղիկ չկա դրած՝ անիմաստ են ու ձանձրալի։ Մանակավարժը ուզում է հասկացնել, որ այդ գրքեորւմ պակաս է հոգին ու սիրտը, այդպիսի շփումը երեխաների հետ շատ սխալ է։

  • Հարցերից մեկը դարձնել վերնագիր և ստեղծագործել:

<<Ե՞տ ենք վարժվել ժպտալուց>>

Ինչքա՜ն խորը իմաստ ունի այս հարցը։ Ես շատ պոզիտիվ մարդ եմ և ժպտում եմ միշտ ու ամենքին՝ անծանոթին, ընկերոջս, ծնողներս, ինձ վատաբանողներին, ուսուցիչներիս։

Կարդալ հաջորդ առակը:

  • Ի՞նչ է սովորում մարդը Բնությունից. ի՞նչ է պատահում, երբ մարդը Բնությունից հեռանում է:
  • Ուսուցիչն իսկապե՞ս դրական կամ բացասական տեսակետից կարող է ազդել սովորողի վրա. ինչպե՞ս:
  • Ես ժպիտի մե՞ջ եմ ապրում, ինչով է օգնում կամ խանգարում այն, ո՞վ կամ ի՞նչն է ինձ սովորեցնում ժպտալ կամ սահմանափակում ժպտալու իմ իրավունքը: — Ստեղծագործական աշխատանք:

Ի՞նչ է հարկավոր, որպեսզի թևեր աճեն — Շալվա Ամոնաշվիլի

  • Աշխատել ձգտումով և առանց ձգտման. ո՞րն է տարբերությունը:
  • Ձգտումը բոլոր քարանձավների բանալին է: — Ստեղծագործական աշխատանք:

Լրացուցիչ առաջադրանք.

Ծնողների հետ միասին կարդալ Աբրահամ Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին, քննարկել և հարցազրույց վարել նրանց հետ, թե իրենք ինչ են ուզում, որ ուսուցիչը սովորեցնի իրենց երեխային (ներկայացնել հոդվածի, ձայնագրության կամ տեսանյութի տեսքով):

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Հարցազրույց Հայրիկի Հետ

— Ի՞նչ պետք է ուսուցիչները սովորեցնեն աշակերտներին։

— ՈՒսուցիչները պետք է սովորեցնեն հարգել մեծերին, միշտ լավ հատկանիշներ ցուցաբերել, լինել աշխատասեր, թույլերին օգնել, միշտ ուշադիր լինել ամեն ինչի նկատմամբ և չլինել եսասեր,- հարցին պատասխանեց հայրիկը։

— Արդյո՞ք դու համամիտ ես Լինքոլնի ամեն տողի հետ։

— Այո։ Աբրահամ Լինքոլնի ամեն խոսքը լիարժեք ճիշտ էր, իհաևկե դա իմ կարծիքն է։

— Ամենակարևոր բանը, որ յուրաքանչյուր ուսուցիչ պարտադիր պետք է սովորեցնի երեխային։

— Իմ կարծիքով առաջնահերթ ու շատ կարևոր է երեխային սովորեցնել հարգել դիմացինին ու դիմացինի կարծիքը՝ անկախ ամեն ինչից։

Հարցազրույց Մայրիկի Հետ

— Ի՞նչ պետք է ուսուցիչները սովորեցնեն աշակերտներին։

— ՈՒսուցինչները աշակերտներին պետք է սովորեցնեն վստահել իրենց՝իրենց ուժերին, չվախենալ ու չփախնել դժվարություններից, չխեղճանալ ուժեղի առաջ։

— Արդյո՞ք համամիտ եք հետևյալ խոքերի հետ․ << Մեղմերի հետ եղիր մեղմ, դաժանների հետ՝ դաժան>>։

— Ինձ թվում է դա արդեն հարաբերական է, քանի որ ոչ միշտ է, որ պետք է դաժանների հետ դաժան վարվել, ի վերջո նրանցից որոշները նույնպես զգացմունքներ ունեն։

—  Եվ վերջին հարցը։ Ամենակարևոր բանը, որ յուրաքանչյուր ուսուցիչ պարտադիր պետք է սովորեցնի երեխային։

— Մտածում եմ ամենակարևոր բանը, որ պետք է սովորեցնել երեխաներին, դա չվախենալ իրենց կատարած սխալներից, քանի որ մարդիկ սովորում են իրենց սխալների վրա և չկա մարդ ով չի սխալվում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s