#12

1.Եթե 77 x = 249 x = 796 x, ապա ինչի՞ է հավասար x -ը:

x=0

2. Գտիր օրինաչափությունը:

January: 7110
February: 826
March: 5313
April: 541
May: 3513
June: 4610
July: 4710

August – 681

3. 1/2 of 2/3 of 3/4 of 4/5 of 5/6 of 6/7 of 7/8 of 8/9 of 9/10 of 1,000 = ?

100

4. Ի՞նչ ուղղությամբ է շարժվում ավտոմեքենան:

Դեպի աջ

5. Ի՞նչ եք տեսնում այս նկարում․․․ կամ ո՞ւմ

222

Առաջինը աչքի  է ընկնում հենց Վան Գոգը։ Նկարի վառ գույները, մարդը, որը իբրև Վան Գոգի քիթն է։ Տունը, որոնք իբրև Վան Գոգի աչքերն են։

6. Ընկերներով գնացին ձուկ բռնելու:  Բռնեցին 6 ձուկ առանց գլխի, 9 ձուկ առանց պոչի և 8 ձուկ մեջտեղից կիսած:  Քանի՞ ձուկ բռնեցին ընկերներով:

Չի լինում

7. I know a rock group of four men that do not sing. Do you?

ԱՄՆ-ի չորս նախագահների արձանը

8. Որը ավելի շուտ կլցվի

111

Առաջինը կլցվի 3

9. Գնացքով ճամփորդությունս տևում է 47 րոպե, իսկ հետո տաքսիով 19 րոպե ավելի երկար իսկ հետո ինքնաթիռով պետք է տևեր հինգ ժամ:  Ո՞ւր էի ես գնում։

Աերոպորտ ենք գնում

Օմար Խայամ

Մի՛ պահանջիր կյանքից շատ բան, ապրիր ուրախ, անկսկիծ,
Անկախ եղիր, ժամանակի բարիքից ու չարիքից,
Թող քո ձեռին լինեն գինին ու սիրունի վարսերը,
Թե չէ շուտով այս մի քանի օրն էլ կերթա մեր ձեռքից:

Ամենատպավորիչը այս ստեղծագործութույունն էր, այդ պատճառով սա ընտրեցի։ Այստեղ նա կրկին խոսում է չարի, բարու, ճշտի կամ սխալի մասին։ Ինչպես և իր մյուս ստեղծագործություններում նա այստեղ ևս խոսում է մարդու սխալ մտածելակերպի մասին։ Նա փորձում է իր խոսքերով մարդկանց սովորեցնել իր ուղին, իր ճիշտը՝ չհասկանալով, որ ամեն ոք ինքն է որոշում ինչը ինչպես պետք է անի։

Օմար Խայամը ունի հիմնական գաղափարներ, որոնց մասին են իր ստեղծագործությունները։ Իմ կարծիքով նա կամ ուղղակի դժգոհ մարդ է կամ սիրում է ամեն ինչ բարդացնել ու ծանր է տանում, որովհետև իր ստեղծագործություններում նա փնովում է մարդկանց արարքները, մտածելակերպը։ Բացի այդ, նա ստեղծագործելի ինչ-որ մեկին միշտ ներս է գցում։ Կամ նրա գրվածքը ուղղված է լինում կարդացողին կամ ստեղծագործության մեջ մարդը ներկա է լինում, այսինքն մարդը կենտրոնում է։ Օրինակ այս տողերը՝ թե դու գինի ես խմում, հասկացողի՛ հետ խմիր,․․․ամենևին չգիտեմ` նա՛, ով բերավ ինձ հանդես,․․․երկու օրվան մարդ մի հաց ունենա իր կերակուր և այլն։ Համեմատած Հովաննես Թումանյանի հետ Օմար Խայամի ստեղծագործությունները կենտրոնացված են մի քանի թեմաների վրա, որոնք հիմնական կրկնվում են։

 

 

 

В. Ван Гог

25 февраля-1 марта

Урок 1 . “ Жажда жизни” В. Ван Гог  

  • Из истории слова “ импрессионизм”, просмотр образцов картин этого направления.
  • Рассказ некоторых биографических данных о Ван Гоге. Просмотр фильма о художнике из цикла передач “ Энциклопедия”
  • Чтение с комментированием 1-й части текста И. Стоуна  “ Жажда жизни” ( сл. 117).

Домашнее задание: Прочитать  и пересказать  1-ю часть  текста И. Стоуна “ Жажда жизни”( сл. 117-121). В блогах написать, что вы узнали из 1-й части о Ван Гоге.

Ван Гог очень любил писать картины. Он всегда ходил из города в город и искал красивые места. Когда люди видели его когда он бежал из города в город они дали ему прозвище «Фу-Ру» Он мог жить без жены, без детей, без дома, без друзей, без еды, но он не мог без творческого огня, без силы вдохновения.

Урок 2.“ Жажда жизни” В. Ван Гог

Работа по тексту И. Стоуна “ Жажда жизни”

Вопросы:

  • Расскажите об образе жизни В. Ван Гога.(Чтение учителем отрывка из романа Стоуна » Жажда жизни»)
  • Как к нему относились окружающие?
  • Как он относился к людям?
  • Много ли общался, много ли у него было друзей?

 

Домашнее задание:  Что еще дополнительно вы узнали о Ван Гоге ( посмотреть книги по искусству). Написать об этом в блоге.

В семье Винсент был трудным, непослушным ребенком с некоторыми странностями, поэтому его часто наказывали. Вне дома, наоборот, выглядел задумчивым, серьезным и тихим. С детьми он почти не играл. О своем детстве он вспоминает как о чем-то холодном и мрачном. В письме к Тео свое состояние он называет «болезненным одиночеством». Исследователи биографии художника предполагают, что причина такого состояния в отвергнутой любви. Кто был объектом этой любви, точно не известно. Возможно, что данная версия ошибочна. Снова влюбляется. На этот раз в свою кузину. Его чувства не находят ответа, но он продолжает ухаживания, чем вызывает раздражение родных, которые попросили его уехать. Еще раз пытается создать семью с беременной уличной женщиной, с которой он знакомится на улице. Женщина с детьми переезжает к нему и становится для художника моделью. Из-за этого ссорится с родственниками и друзьями. Сам Винсент чувствует себя счастливым, но недолго. Тяжелый характер сожительницы превратил его жизнь в кошмар, и они расстались.

Տիարի խոսքերով

dscn2951.jpg Տիարի հետ հանդիպումը շատ տպավորվեց, քանի որ մենք ստացանք մեզ և ուրիշ շատերին հետաքրքրող հարցերի պատասխանները։

Տիարը խոսեց հայոց պատմության գրքերի/առարկայի, ուսուցիչների կարևորության, Թումանյանի և Կոմիտասի և այլ բաների մասին։ Նա նշեց, որ ուսուցիչը քիչ է վարձատրվում՝ այն ինչ ուսուցիչ լինելը ամենաբարձր վարձատրվող աշխատանքներից պետք է լինի։ Նրանց աշխատանքից է կախված երեխանի դաստիարակության մի մասը, գիտելիքը։

Տիարը մեծ․․․ո՛չ, շա՜տ մեծ տեղ է տալիս Թումանյանին ու Կոմիտասին։

Բերանացի գիտե՞նք, դպրո՞ց է Թումանյանը Կոմիտասով, Կոմիտասը Թումանյանով, որովհետև մի բան կա, որ հաստատ բոլորս գիտենք, մի բան կա, որ, տեսեք, ինչ արագ միացնում է, տարիքով, սեռերով, մարդկանցով, դպրոցներով տարբեր, որ հավաքում ու ազգ է դարձնում։ 

#6

ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ

Պատմել  երիտթուրքերի, որդեգրած  ծրագրերի  մասին /հեղաշրջումից առաջ և հետո/:

Երիտթուրքերի բոլոր գաղտնի խմբերի ընդհանուր գաղափարական ծրագիրը 1876 թ-ի սահմանադրության վերականգնումն էր և սուլթան Աբդուլ Համիդ II-ի տապալումը: XIX դարի վերջին սկսեցին ձևավորվել երիտթուրքերի վտարանդիական կենտրոնները: Կոստանդնուպոլսի կազմակերպությունը («Միության և առաջադիմության օսմանյան ընկերություն») ուներ իր կանոնադրությունն ու ծրագիրը. նպատակը երկրի առաջադիմության և մեծ տերությունների տնտեսական ու քաղաքական ազդեցությունից ազատագրվելու և Օսմանյան կայսրության բոլոր հպատակների հավասարությունն ու ազատությունը ապահովելու համար պայքարելն էր:

Դեռևս 1895 թ-ին երիտթուրքերի առաջնորդները փորձեցին կապեր հաստատել հայ ազգային կուսակցությունների հետ՝ հայտարարելով, որ չեն պաշտպանում հայերի՝ Արևմտյան Հայաստանում և տերության հայաբնակ վայրերում բարենորոգումներ իրականացնելու պահանջը, քանի որ հանդես են գալիս Օսմանյան կայսրության ողջ տարածքում ընդհանուր բարենորոգումների օգտին: Այդ պատճառով հնչակյան կուսակցությունը հրաժարվեց դաշնակցել երիտթուրքերի հետ: Դաշնակցությունն ու վերակազմյալ հնչակյանները պատրաստ էին փոխզիջման՝ հուսալով, որ զիջումներ կանեն նաև երիտթուրքերը: Սակայն խոր տարաձայնությունների պատճառով բանակցությունները վերակազմյալ հնչակյանների հետ արդյունք չտվեցին:

Ներկայացրու Հայկական Հարցը 1912-1914թթ.

Նոյեմբերի 10-ին Պողոս Նուբար փաշան նշանակվեց Եվրոպայում կաթողիկոսի լիազոր ներկայացցուցիչ։ Նրա գլխավորությամբ ստեղված Ազգային պատվիրակությունը հայկական բարենորոգումների հուշագիր պատրաստեց տերուփյունների ներկայացնելու համար։

1913թ․-ի ամռանը Հայկական Հարցը կրկին դարձավ վեց տերությունների դիվանագիտական պայքարի առարկա։ Կ․ Պոլիսում ռուսական դեսպանության թարգմանիչ Անդրեյ Մանդելշտամը կազմեց հայկական բարենորոգումների նախագիծ, որն իրենից ներկայացնում էր՝ հայկական վեց նահանգները միավորումը և մեկ նահանգի կազմումը, իսկ նահանգապետը պետք է լիեր թուրքահպատակ քրիստոնյա կամ եվրոպացի։ Անտանտի երկրները հավանություն տվեցին ռուսական նախագին, իսկ Եռյակ միության երկրները մերժեցին։

  • 1914թ. հունվարի 26-ի ռուս-թուրքական համաձայնագիրը

Բանակցությունների նոր փուլ սկսվեց, սակյան այս անգամ ռուսական և թուրքական կողմերի միջև։ 1914թ. հունվարի 26-ի ստորագրվեց Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնագիր կնքվեց։ Ըստ որի յոթ նահաններից ձևավորվում էր վարչական երկու միավոր։

  • 1914թ.-ի բարենորոգումների չիրականացման պատճառները

1914թ․-ին ապրիլին տեսուչներ ընտվեցին հոլանդացի դիվանագետ Լ․ Վեստենենկը և նորվեգացի գնդապետ Ն․ Հոֆը։ Հոֆը նոր էր եկել Արևմտյան Հայստան, սակայն Լ․ Վեստենենկը դեռ չէր ժամանել, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Օգտվելով առիթից թուրքիան չեղյալ համարեց բերնորոգումների ծրագիրը և կասեցրեց եվրոպացի տեսուչների աշխատանքը, ինչպե սնաև հայական բարենորոգումների հերթկան փորձը։

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ106-111, համացանց

Լրացուցիչ աշխատանք

Պողոս Նուբար փաշան  որպես հայ ականավոր քաղաքական գործիչ

1851թ. Կ.Պոլսում ծնվեց եգիպտահայ հասարակական-քաղաքական գործի, , բարերար, ազգային-հասարակական գործիչ, Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադիր և առաջին նախագահ Պողոս Նուբար փաշան (Պողոս փաշա Նուբարյան)` Եգիպտոսի վարչապետ Նուբար փաշայի որդին:

Նախնական կրթությունն ստացել է Շվեյցարիայում, ապա ավարտել Փարիզի Կենտրոնական դպրոցը: Աշխատել է որպես Ֆրանսիայի հանքերի ու երկաթուղիների մասնագետ, եղել է Եգիպտոսի ընդհանուր երկաթուղիների տնօրենը: Երկար տարիներ Ալեքսանդրիայում ու Բեհերայում տնօրինել է Անգլիական երկրագործական ընկերությունը: Հիմնել է Ալեքսանդրիայի հանրակառքերի և Մենզելեի հողերի շահագործման ընկերությունները, Կահիրեի ջրամատակարարման ընկերությունը, կառուցապատել Հելիոպոլիս քաղաքը:

1900թ. տրակտորի՝ մեխանիկական գութանի գյուտի համար Փարիզի միջազգային ցուցահանդեսում արժանացել է Ոսկե մեդալի ու պարգևատրվել «Պատվո լեգեոնի» շքանշանով: 1906թ. Միլանի ցուցահանդեսում ստացել է Ոսկե մեդալ ու պարգևատրվել «Պատվո լեգեոնի» սպայի աստիճանով: Եղել է Հայ ազգային պատվիրակության ղեկավար և լիազոր ներկայացուցիչ՝ Հայկական հարցի վերաբերյալ եվրոպական երկրներում գումարվելիք համաժողովներում հայ ժողովրդի դատը և իրավունքները հետապնդելու մանդատով։

1905թ. նա հիմնել և մինչև 1928թ. եղել է ՀԲԸՄ առաջին նախագահը: Հայաստանի խորհրդայնացումից հետո մեծապես աջակցել է Խորհրդային Հայաստանին: Նրա գործունեության 25-ամյա հոբելյանի առիթով սփյուռքհայությունն իր հարգանքի տուրքը մատուցեց բարերարին և Հայաստանում նրա անունով գյուղ կառուցելու նպատակով 300 000 դոլար հանգանակեց, որին Նուբար փաշան ավելացրեց 100 000 դոլար:

Խորհրդային կառավարությունը Երևանից 9 կիլոմետր հեռու կառուցեց Նուբարաշենը, որտեղ բնակվեցին Մերձավոր Արևելքից և Հունաստանից եկած ներգաղթածները: 1937-ին հատուկ որոշումով «հայ կապիտալիստ» Նուբար Փաշայի անունը կրող ավանը վերանվանվեց Սովետաշեն ու միայն 1990թ. նորից այն վերանվանվեց Նուբարաշեն:

Վախճանվել է 1930թ. հուլիսի 26-ին Փարիզում: