Թթվածին․ Նախագիծ

ԹԹՎԱԾԻՆ

  • Թթվածնի անձնագրի կազմումը 
  1. Թթվածնի անձնագրի կազմումը`O
  2.  Թթվածնի ընդհանուր բնութագրումը O2
  3. Քիմիական նշանը-O
  4.  Քիմիական բանաձևը
  5. Հարաբերական ատոմային զանգված՝Ar=16
  6. Հարաբերական մոլեկուլային զանգված Mr=32
  7. Իզոտոպները—16O,17O,18O
  8. Դիրքը պարբերական համակարգում՝կարգաթիվը-8պարբերությունը-2խումբը-6, գլխավոր
  9. Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը 8 պրոտոն, 8 նեյտրոն և 8 էլեկտրոն
  10. Վալենտականությունըօքսիդացման աստիճանը  -2 +2
  11. Հաշվել  մեկ  ատոմի զանգվածը  2,65x,166×10-26
  12. Թթվածնի ալոտրոպիկ  տարաձեվություններ
  • Թթվածնի ֆիզիկական և քիմիական  հատկությունները      

Թթվածինը անգյուն, անհոտ, անհամ գազ է։ Շատ վատ է լուծվում ջրում։ -183 աստիճանում հեղուկանում, -219 աստիճանում պնդանում է։ Հեղուկ թթվածինը կապույտ գույնի է, ձգվում է մագնիսի միջոցով։ Օդից ծանր է։ Հարյուր ծավալում ընդհամենը երեք ծավալ։ 

Անհրաժեշտ է շնչառության համար։ Նպաստում է այրմանը։ Այն օքսիդացման ռեակցիաները, որոնց ժամանակ անջատվում են լույս և ջերմություն կոչվում են այրման։ 

  •  Թթվածնի կիրառումը
  • Օքսիդավերականգնման ռեակցիաներ
  • Թթվածնի տարածվածությունը երկրագնդի վրա:

Գործնական աշխատանք`Օդի բաղադրության որոշումը, թթվածնի 

Փորձ  1.  Թթվածնի  ստացումը  կալիումի  պերմանգանատի  ջերմային  քայքայումից

Սարքավորումներ`Լաբորատոր  կալան, փորձանոթներ,կոլբ, սպիրտայրոց, լուցկի,մարխ

Ազդանյութեր`կալիումի  պերմանգանատը KMnO4

Փորձանոթի  1/5  մասի  մեջ  լցնում  ենք  կալիումի  պերմանգանատ, փակում  խցանով,որի  մեջ  անց  է կացված  գազատար  խողովակ:Հավաքում  ենք  թթվածինը  երկու  եղանակներով  օդը  դուրս  մղելով:Ի՞նչ ֆիզիկական  հատկությունների  հիման  վրա  է  թթվածնի  հավաքումը:Թթվածնի  առկայությունը  փորձում ենք  առկայծող  մարխի  միջոցով:

            2KMnO4  =  K2MnO4  + MnO+ O2

Փորձ 2.Թթվածնի  ստացումը  ջրածնի  պերօոսիդի     

            կատալիտիկ  քայքայումից

              2H2O2    =   2H2O+O2                   katalizator  MnO2

Սարքավորումներ`Լաբորատոր  կալան, կոլբ, սպիրտայրոց, լուցկի,մարխ

Ազդանյութեր`ջրածնի  պերօքսիդ, մանգանի  օքսիդ(IV)

Կոլբի  մեջ  գդալիքի  միջոցով   լցնում  ենք  քիչ  քանակությամբ  մանգանի  օքսիդ(IV)  և բաժանիչ  ձագարի  միջոցով  կաթիլներով  ավելացնում  ենք  ջրածնի  պերօքսիդը: Թթվածնի  առկայությունը  փորձում  ենք  առկայծող  մարխի  միջոցով:

Փորձ 3 .Թթվածնի փոխազդեցությունը ածխածնի հետ
Թթվածնով սրվակի մեջ իջեցնենք սպիրտայրոցի մեջ տաքացրած ածուխը

C+O2=CO2

Փորձ 4.Օդի բաղադրության որոշումը
Ջրում դնում ենք թեթև խցանի վրա ամրացրած մոմը:Մոմը այրում ենք և փակում ապակյա խողովակով:

Օդի  բաղադրությունը`   

 1/5 –ը կամ  21%  Թթվածին (O2)

  4/5-ը  կամ  78%  Ազոտ (N2)

 1% —Ածխաթթու գազ  (CO2),ջրային գոլորշիներ (H2O), ազնիվ գազեր ( He,Ne,Ar,Kr,Xe)

Թթվածին, պարբերական համակարգի 2-րդ պարբերության, 6-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 8, ատոմական զանգվածը՝ 15,9994։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը 1s22s22p4 է։ Սովորական պայմաններում թթվածինը անգույն, անհոտ և անհամ գազ է։

Թթվածինը ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա։ Կապված թթվածինը կազմում է Երկրի ջրային շերտի զանգվածի 6/7 մասը (85,82 % ըստ զանգվածի), մթնոլորտում, որտեղ նա գտնվում է ազատ վիճակում, պարունակությամբ երկրորդն է (23,15 % ըստ զանգվածի) ազոտից հետո։ Փոփոխությունը օդում 0,1 % -ից չի անցնում։ Մթնոլորտում թթվածնի կորուստը օքսիդացման, այրման, նեխման և շնչառության պատճառով լրացվում է ֆոտոսինթեզով։ Թթվածինը առաջին տեղն է առաջացրած միներալների թվով (1364), որոնց մեջ թթվածնի պարունակությամբ գերակշռում են սիլիկատները, քվարցը, երկաթի օքսիդները, կարբոնատները և սուլֆատները։

Թթվածինը մտնում է բոլոր այն նյութերի բադադրության մեջ, որոնցից կազմված են կենդանի օրգանիզմները, օրինակ, մարդու օրգանիզմը պարունակում է մոտավորապես 65 % թթվածին։ Ունի երեք կայուն իզոտոպ՝ Օ16 (99,75 %), Օ17 (0,037 %) և Օ18 (0,204 %)։ Արհեստականորեն ստացվել են 14, 15 և 19 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ։ Թթվածնի բոլոր իզոտոպների միջուկները կազմված են 8 պրոտոնից և համապատասխանաբար 6, 7, 8, 9, 10 և 11 նեյտրոնից, իսկ էլեկտրոնային թաղանթը՝ երկու ներքին և վեց արտաքին էլեկտրոններից։

Նախկինում թթվածնի ատոմին միացություններում վերագրվում էր բացասական 2 լիցք։ Սակայն, ինչպես ցույց տվեցին փորձնական տվյալները, Օ−2 իոն գոյություն չունի ոչ ազատ վիճակում, ոչ էլ միացություններում և թթվածնի բացասական էֆեկտիվ լիցքը չի անցնում մեկից։

Թթվածինը Երկրի կեղևի ամենատարածված էլեմենտն է։ Ազատ վիճակում գտնվում է մթնոլորտային օդում, կապված ձևով մտնում է ջրի, միներալների, լեռնային ապարների, և բոլոր այն բույսերի, որոնցից կազմված են բույսական և կենդանական օրգանիզմները։ Երկիր մոլորակի օդային մթնոլորտը կազմված է հիմնականում երկու գազից՝ թթվածնից (O2) և ազոտից (N2)։ Օդի բաղադրությունում թթվածնի ծավալային բաժինը 20,93 % է, իսկ զանգվածայինը՝ 23,15 %։ Սակայն թթվածնի հիմնական զանգվածը մեր մոլորակում պարունակվում է տարբեր միացությունների (բարդ նյութերի) բաղադրությունում։

Թթվածնին (երկթթվածնին)՝ որպես պարզ նյութի, ծանոթ չլինել չեք կարող, քանի որ բոլորս ենք այդ նյութը շնչում։ Հայտնի է, որ թթվածինը.

  • սովորական պայմաններում գազ է,
  • հոտ չունի,
  • անգույն է,
  • համ չունի,
  • եռում է -1830 °C ջերմաստիճանում,
  • գոլորշիանում է -2190 °C ջերմաստիճանում,
  • հեղուկ և պինդ վիճակում երկնագույն է,
  • հեղուկ վիճակում դեպի մագնիսն է ձգվում


 

ԾԽԵԼԸ ԵՎ ՕԴԻ ԱԽՏՈՏՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Ծխախոտի ազդեցությունը առողջության վրա, հիմնականում պայմանավորված է ծխախոտի մեջ մարդու օրգանիզմի համար վնասակար ազդեցություն ունեցող նիկոտինի պարունակությամբ, որը ծխախոտ օգտագործողի մոտ նաև առաջացնում է հոգեբանական, հետագայում նաև կենսաբանական կախվածություն։ Աշխարհում ամեն տարի ավելի մեծ թվով մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետևանքներով և սպասվում է որ ապագայում այդ մարդկանց թիվը էլ ավելի կմեծանա։

Միջին ծխողը ներս է քաշում ծուխը օրեկան մոտ 200 անգամ: Դա կազմում է ամիսը մոտավորապես 6000, տարին՝ 72.000, ավելի քան 2 մլն. անգամ 45 ամյա ծխողի մոտ, որը սկսել է ծխել 15 տարեկանում: Նման երկարատև նիկոտինային գրոհը հանգեցնում է այն բանի, որ թույնը, գտնելով օրգանիզմում թույլ օղակ, հատուցում է ծանր հիվանդություն: 30 տարվա ընթացքում ծխողը ծխում է մոտ 200.000 սիգարետ, կամ 160 կգ. ծխախոտ, միջին հաշվով կլանելով 800գ նիկոտին: Մեկ ծխախոտը պարունակում է մոտ 6-8մգ. նիկոտին, որից 3-4մգ. ներծծվում է արյան մեջ: Մարդու համար մահացու է 50-100մգ. (2-3 կաթիլ): Ծխախոտի ծխի բաղադրության մեջ հայտնաբերված են քաղցկեղ հարուցող կոնցեռոգեններ: Ծխախոտի մեջ ահավոր մեծ չափերի են հասնում և ռադիոակտիվ նյութերը: Օրեկան մեկ տուփ սիգարետ ծխելիս մարդը ստանում է ռադիացիայի այնպիսի քանակություն, որը յոթ անգամ գերազանցում է ռադիացիայից պաշտպանվելու մասին միջազգային համաձայնագրում ընդունված սահմանային թուլատրելի չափաբաժինը: Ապացուցված է, որ ծխախոտից առաջացած ռադիացիան հանդիսանում է քաղցկեղով հիվանդանալու հիմնական պատճառը:

Իսպանացի Ռոման Պանոն 1496թ. Ք. Կոլումբոսի երկրորդ նավարկությունից հետո Ամերիկայից ծխախոտի սերմերը բերեց Իսպանիա: Այնտեղից ծխախոտը մուտք գործեց Պորտուգալիա: 1560թ. Լիսաբոնում Ֆրանսիայի դեսպան Ժան Նիկոն (Նրա ազգանունից է ստացել իր անվանումը նիկոտինը) ծխախոտի տերևները որպես դեղամիջոց հրամցրեց թագուհի Եկատերինա Մեդիչիին, որը տառապում էր գլխացավերից: Ծխախոտը նախ լայնորեն տարածվեց Փարիզում, ապա և ամբողջ Եվրոպայում։

Ես խի՛ստ դեմ եմ ծխախոտին, քանի որ ինձ համար շատ կարևոր է իմ ընտանիքի, իմ, իմ շրջապատի ու առհասարակ շրջակա միջավայրի օդի մաքրությունը, չէ՞ որ ոչ միայն ծխողին է վնաս, այլն նաև նրանց, ովքեր շնչում են այդ ծուխը։ Շատ կուզեմ, որ վերացնեն ծխախոտն անվերադարձ։