Անօրինական քայլը, Թիթեռնիկները. մուլտֆիլմների վերլուծություն

Այս մուլտֆիլմը սկսվում է նրանով, որ շախմատի սպիտակ ձին պաշտպանում է սպիտակ զինվորին սև նավից։ Բայց սպիտակ փիղը համարում է դա սխալ քայլ։ Սպիտակ ձին վրդովվում է և գնում է պաշտպանելու սպիտակ արքային, ում փորձում էր սպանել սև թագուհին։ Բայց սպիտակ ձին ճանաչում է սև թագուհուն, ով մի ժամանակ հասարակ սև զիվոր էր։ Այդ ժամանակ նրանց երկուսին էլ խաղից հանել էին։ Ձին կանգնում է թագուհու դիմաց և պնդում է, որ նա իրեն սպանի, բայց թագուհին չկարողանալով սպանել իր վաղեմի ընկերոջը քայլ է անում և հայտնվում արքայի դիմաց։ Սպիտակ ձին կրկին կտրում է սև թագուհու ճանապարհը։ Մինչ նրանք որոշում էին, թե ով ում պետք է սպանի սպիտակ նավը տեսնում էր իր ճանապարհին սև թագուհուն և նետ է արձակում վրան։ Բայց հպարտ ձին կանգնում է թագուհու դիմաց և նետը կպնում է սպիտակ ձիուն։ Թագուհին ծնկի է գալիս ձիու առաջ, բայց նավը ժամանակ չկորցնելով սպանում է սև թագուհուն։

Երբ Պիտերը փորձում է խոսել Ռոբինի հետ նրա փորի մեջ թիթռնիկներ են ճախրում և այդ լարվածությունը շարունակվում է ամբողջ ֆիլմի ընթացքում։ Պիտերը փորձում է ազատվել թիթեռնիկներից, սակայն ավելի է ուժեղանում նրա սերը Ռոբունի նկատմամբ և ցանկությունը խոսլե Ռոբինի հետ։ Ի վերջո նա հավաքում է իր էմոցիաները և խոսում է Ռոբինի հետ։

 

Մտքի խաղ, Նվիրված նվերը․ մուլտֆիլմների վելուծում

Մուլտֆիլմը մի տղայի մասին էր, ով ոչ մի կերպ չէր կարողանում կենտրոնանալ դասերին։ Նրա ուղեղը տեսնում է պատուհանից դուր խաղահրապարակը և դուր է գալիս տղայի գլխից, և տղայի գլուխը դատարկ չթողնելու համար գրքեր է լցնում այնտեղ։ Սա խոսում է այն մասին, որ մենք դաս անելիս հաճախ շեղվում ենք այլ բաների վրա։ Մեզ գրավում են խաղահրապարակները, խաղերը և այլն։ Այնուհետև ուղեղը գնում է խաղահրապարակ և խաղուղում է, մինչ տղայի ուղեղի փոխարեն աշխատում է գրքերում եղած ինֆորմացիան։ Տղան մեխանիկորեն պատասխանում բոլոր տրված հարցերին, բայց, երբ ցանկանում է պատասխանել վերջին հարցին գրքերի ինֆորմացիան չի հերիքում։ Հարցը հետևյալն էր․ Ո՞րն է կյանքի իմաստը։ Երբ ուղեղը գալիս է և տեսնում է, որ տղան չի պատախանել վերջին հարցին սկզբում զարմանում է, իսկ հետո նորից զբաղեցնոմ է իր տեղը և պատասխանում հարցին նկարելով։

Իմաստը այն է, որ գրքերը կարող են տալ պատասխան ամեն հարցի, բայց գրքերում դու չես կարող գտնել կյանքի իմաստը, քանի որ յուրաքանչյուրի պետք է ապրի, որ հասկանա։

Հուզիչ մուլտֆիլմ էր։ Այն պատմում է մի մանուշակագույն ձվիկի մասին, որին ոչ ոք չէր ուզում գնել։ Եվ վերջապես ինչ-որ մեկը գնում է իրեն։ Բայց ամեն ինչ այդքան էլ լավ չէր, քանի որ ձվիկին նվիրեցին այլ մարդու, իսկ այդ մարդը նվիրեց մեկ ուրիշին, իսկ մեկ ուրիշը՝ այլ մեկ ուրիշի ու այդպես շարունակ։ Հետո ձվիկին գցեցին չպետքական իրերի մեջ և վերջում հանձնեցին խանութ, որտեղ իր պես շատ չպետքական իրեր կային։ Ձվիկը նայելով այդ տխուր իրերին չդիմացավ և որոշեց գցվել։ Նա ընկավ և կիսվեց երկու մասի։ Այդ երկու կեսի արանքում գեղեցիկ խաղալիք ձիեր էին, որոնք շարժվում էին երաժշտության տակ։

Մուլտֆիլմի իմաստն այն էր, որ այդ մարդկանիցի ոչ ոք չմտածեց բացել ձվիկը, որովհետև բոլորը ձվիկին դատում էին տեսքով։