Վրացերենի օրեր

Ապրիլի 8-12

Կարդալ «Տղան և շունը» պատմվածքը. հեղինակ՝ Արչիլ Սուլակաուրի:

Առաջին հատված (էջ 474 — … նետվեց բակն ու թաքնվեց այնտեղ)

Գտնել հետևյալ բառերի և բառակապակցությունների բացատրությունը — հնամաշ (հնացված ու մածված), թխահեր (թխամազ), տամուկ (խոնավ), քննախույզ (քննող), խունացած (գույնը գցած), քառանիվ (չորս անիվ ունեցող), երիվար (նժույգ), բերանքսիվայր (երեսի վրա), անձնատուր լինել (ինքն իրեն հանձնող), գրգանք (գգվանք), դարիվար (դիք), վերստին (կրկին, նորից), կանխավ (նախապես), դավ նյութել (ծուղակ պատրաստել), ստահակ (խարդախ, նենգ), անքթիթ (աչքը չքթթող, ակնապիշ), հապաղել (շտապել), հիշոց (անեծք), պրկվել (ձգվել, քաշվել), հասվեհաս հետևել (պոչից կպած հետևել), խուսանավել (խուսափել, փախչել), փութալ (շտապել), սոսկում (սարսափ), պատկառանք (պատիվ, հարգանքի զգացում), պաղատանք (աղերսանք):

Նշիր տղայի և շան, տղաների խմբի և շնիկների խմբի մի քանի ընդհանրություն-նմանություն:

Տղան և շունը համեստ էին։ Երկուսն էլ հալածված էին, ունեին խնդիրներ, միայնակ էին։ Տղաների ու շնիկների խմբերը շատ նման էին։ Երկու խումբն էլ ցույց էին տալիս, թե անվախ են ու ինքնավստահ, բայց իրականում վախկոտ էին և ուրիշների հաշվին էին ինքնահաստատվում։

Գամփռն այլևս այն չէր, ինչ տեսել էին առաջ — փորձիր պատճառաբանել այդ փոփոխությունը:

Առաջ գամփռը վախենում էր իրենից փոքր շնիկներից ու փախնում էր իրենցից։ Բայց հետո գամփռը դարձավ ավելի վստահ ու հպարտ, այդ պատճառով նրան ալևս չէին կարողանում վնասել և արդեն ինքն էր վախեցնում մյուսներին։

Երկրորդ հատված (էջ 481 — Տղան և շունը վազում էին փողոցով):

Բացատրել ամբարիշտ (Պաշտամունք՝ կրոն չունեցող, անհավատ), ձեղնահարկ (Ձեղունի և առաստաղի միջի հարկը), անխտիր (Առանց խտրության, առանց ջոկողության), ըմբոշխնել (Մեծ ախորժակով ուտել կամ խմել), կճատ (Կարճ և աափակ քիթ ունեցող), գլխահակ (Գլուխը հակած՝ խոնարհած, գլխիկոր), կաղկանձ (Շների հաչոց, վնգվնգոց), ընդհուպ (Մի բանի չափազանց մոտ, սեղմ, սերտ, կիպ) բառերը:

Փորձեք Մուկոյի և մոխրագույն գամփռի մենամարտը դարձնել երկխոսություն — ի՞նչ ստացվեց:

Մուկոն ու գամփռը տեսնելով իրար, սկսեցին զննել միմյանց։ Բայց հանկարծ գամփռը վազեց Մուկոյի մոտ ու սկսեց գռմռալ։

— Էստեղ քեզ նմանների տեղը չի։ Վերցրու տիրոջդ ու էլ չերևաք։

— Սա իմն տարածքն է ու դու իմ տարածքում ավելորդ ես։ Հավաքիր քո չստացված ընկերներին ու լքեք այս տեղը։

— Այ քեզ բա՜ն։ Մնացել էր քո նման անհաջողակն ինձ ասեր, թե ինչ անեմ։ Քո տերը այնքան է վախենում տղաներից, որ քիչ է մնում լաց լինի։

— Այս անգամ ասածդ կներեմ, բայց մյուս անգամ չեմ սպասի ներողությանդ։

Երրորդ հատված — մինչև վերջ

Գտնել թախանձանք (Աղերսագին խնդրանք, աղաչանք-պաղատանք), փաղաքշել (Սիրալիրությամբ շոյել՝ փայփայել։ Խոսքերով՝ հայացքով՝ վերաբերմունքով փաղաքշանք արտահայտել), թևաթափ (թևաբեկ, թևակոտոր, թևազուրկ), բազրիք (ստիճանների՝ կամուրջների եզրերի ճաղաշարի վրայով ձգվող հորիզոնական փայտե ձող կամ շինվածք), կռթնել (Կռութ բռնել, հասկ բռնել), հապճեպ (Շտապ, շտապողական), անընթեռնելի (Չկարդացվող), ճողոպրել (Փախչել, ծլկել), վեհերոտ (Վախկոտ, երկյուղած, ահաբեկված) բառերի բացատրությունը:

Ի՞նչն էր տղայի վախկոտության պատճառը (թույլ չէր, որովհետև պատմվածքի վերջում նա միայնակ տղաներից երկուսին հրեց, սեղմեց պատին), ինչի՞ շնորհիվ նա համարձակություն ձեռք բերեց: Արդյո՞ք համոզիչ է այդ պատճառը քեզ համար. հիմնավորիր:

Տղային ձեռք մեկնող և օգնող մարդ չկար, այդ պատճառով նա ինքնավստահ չէր ու վախենում էր շփումից։ Երբ Մուրայի հետ ծանոթացավ նա ձեռք բերեց ընկերություն, թեկուզ և շան հետ։ Նա պաշտպանեց Մուրային, իսկ շունն էլ իրեն, դրա հիման վրա ձեռք բերեց ինքնավստահություն, հատկապես երբ զայրացավ տղաների պահվածքի վրա և ցանկացավ պաշտպանել Մուրային։ Միանշանակ համոզիչ պատճառ էր, քանի որ երբ մենք ունենք ընկերեներ ապահով ենք զգում նույնիսկ, երբ տվյալ պահին մենակ ենք։

Կարո՞ղ ես հիշել քեզ հետ կապված նմանատիպ փոփոխություն. պատմիր:

Ես նման դեպքում եղել եմ, բայց իմ տարբերակում մի քիչ այլ թեմատիկա էր։ Երբ ես վիճեցի այն ընկերուհուս հետ, ով ինձ գցում էր ստվերում ես սկսեցի ավելի ինքնավստահ լինել ու սովորեցի հույսս դնել միայն ինձ վրա։

Էռլոմ Ախվլեդիանի — «Վանոն և Նիկոն»: Փորձի՛ր սարկազմի միջից դուրս բերել պատմվածքների լուրջ ասելիքը: Գրի՛ր քո վերաբերմունքը:

Ինձ թվում է պատմվածքի իմաստն այն է, որ մենք շատ ենք կախվում հասարակության կարծիքից և անում ենք այն ինչ իրենք են ուզում։ Նիկոն այս դեպքում հասարակությունն էր, իսկ Վանոն՝ մենք։ Մեզ ավելի շատ հետաքրքրում է հասարակության կարծիքը և մենք փորձում են արդարացնել նրանց սպասումները, չհասկանալով, որ մենք հասարակությանը ոչինչ պարտք չենք ու մեր անձնական կարծիքը պետք է ունենանք։

Ագլայա Դատաշիձե — Թուլության մանիֆեստԵս նախընտրում եմ զգալՍովորեցրու ինձԱնհնար է ուրիշի փոխարեն շարժում անելԺամանակն ընդունիր բարակ շերտերով:

Ես կարդացի Թուլության մանիֆեստը։ Այս հոդվածը լիովին նկարագրում է ինձ։ Ես նույնպես նման կերպ եմ մտածում և պետք եղած ժամանակ դրա մասին բարձրաձայնում եմ։ Երբ ինչ-որ մեկն ասում է, որ իրեն դուր չի գալիս այն, ինչ ինձ է դուր գալիս, ես ասում եմ, որ դա իմ իրավունքն է։ Ես իրավունք ունեմ սիրելու այն, ինչը դուր չի գալիս շրջապատին։ Դրանով ես իրավունք ունեմ տարբերվելու ու ոչ-ոք չի կարող ասել, որ դա այդպես չէ։ Մենք բոլորս իրավունք ունենք տարբերվելու և անել այն, ինչ ուզում ենք, բայց ավաղ մարդիկ վախենում են տարբերվել։

Էդիկ Մինասյան

Ծնվել է 1956 թվականի հունիսի 27-ին Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում: 1973 թվականին ավարտել է նույն շրջանի Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցը: 1974 — 1979 թթ.սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով: 1979 — 1983 թթ. ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1979-1982 թթ. աշխատել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում որպես դեկանի օգնական, 1982-1986 թթ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ԽՄԿԿ պատմության ամբիոնի դասախոս: 1985 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1986-1994 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի արտասահմանյան քաղաքացիների ֆակուլտետում որպես ավագ դասախոս, 1987- 1994 թթ.՝ հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ: 1994-2005 թթ. աշխատել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում որպես Հայոց պատմության ամբիոնի դոցենտ: 1999 — 2009 թթ. եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2005 թվականից՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր: 2009 թվականից մինչ օրս հանդիսանում է ԵՊՀ պատմության ֆակուլտետիդեկանը։ 2003 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում 1990-ական թվականներին» թեմայով: «Խնուս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին կից հայոց պատմության գծով գիտական խորհրդի նախագահի տեղակալը, «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիրը։ 2015 թ.փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Էդիկ Մինասյանը հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների և յոթ մենագրությունների, համահեղինակ՝ «Հայոց պատմություն» և «Հայոց պատմության հիմնահարցեր» դպրոցական և բուհական դասագրքերի: Էդիկ Մինասյանի գիտական հետաքրքրությունների ոլորտն ընդգրկում է հին և միջին դարերի հայոց դիվանագիտության պատմության և Հայաստանի Երրորդ հանրապետության հիմնախնդիրները: Էդիկ Մինասյանը երկար տարիներ ԵՊՀ Իրավաբանական, Միջազգային հարաբերությունների, Տնտեսագիտության և այլ ֆակուլտետներում դասավանդել է «Հայոց պատմություն» և «Հայ դիվանագիտության պատմություն» առարկաները, իսկ ԵՊՀ Պատմության ֆակուլտետում վարում է հայոց նորագույն պատմության ընդհանուր, հայ դիվանագիտության ու Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն մասնագիտական դասընթացները: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 5 թեկնածուական ատենախոսություն: Հեղինակ է «Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում 1990-2003 թվականներին» (Երևան, 2003), «Հայաստանի Երրորդ հանրապետության պատմություն» (Երևան, 2013, 624 էջ), համահեղինակ՝ «Հայոց պատմության հիմնահարցեր» (2000), «Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում» (18-19-րդ դարեր), 2005, բուհական, դպրոցական 8-րդ դասարանի դասագրքերի և «Հայոց պատմություն» ակադեմիական քառահատորյակի։

 

Classwork-Homework

Lesson 1

Read the text on page 68 and answer the questions.

Grammar: linkers of contrast/however/although/in spite of…

Hometask: ex.2/a,c,page 69

Ex. 2.
a.
1. Although the area was an air field, the details of the crash sounded strange.
2. Even though officers said they had seen bodies of aliens, few believed the UFO story.
3. However, in 1978 the story appeared again.
4. In spite of investigations, we still don’t know what really happened on that day in 1947.
5. Even though there have been further investigations, we still don’t know what really happened at Roswell that day.

Lesson 2

Find an information about Loch Ness. Why is it so famous?

Hometask

  1. We went out even though the weather was bad.
  2. She was found guilty of fraud because of this, she resigned from the government.
  3. He can dance salsa as well as the cha-cha-cha.
  4. She spoke Japanese as well as Korean.
  5. She’s an expert on butterflies. What’s more, she knows a lot about ants.
  6. On the contrary, he considers bullfighting a barbaric remnant of the Roman circus.
  7. Despite being born in Madrid, she feels English rather than Spanish.
  8. Although it’s not the best option, it is definitely the cheapest.
  9. At  first, everyone was confused by all the changes.
  10. Not only are drinks cheaper in Granada than in Valencia but also the bar snacks are free.
  11. It was a secret, although in the end the truth came out.
  12. You can camp here as long as you have permission from the local council.