Փետրվար ամիս

28.02.2020

Արտագրիր տեքստը, լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

9-րդ

Հազար չորս հարյուր հիսունմեկ թվականի փետրվարի հինգին Փոքր Ասիա ուղարկված ծպտյալ սուրհանդակը սուլթան Մուրադի ավագ որդուն՝ քսանմեկամյա Մուհամեդին, բերում է հոր մահվան լուրը: Որքան էր սպասել Մուհամեդը այդ երջանիկ պահին, անրջել այդ օրը: Իր խորհրդականներին և մերձավորներին ոչ մի խոսք չասելով՝ խորամանկ, եռանդուն իշխանը թռչում է ոսկեպախուրձ նժույգին և քառատրոփ սուրում հոր պալատը՝ կանխելու ամեն ոտնջգություն գահի նկատմամբ: Արյունակից հնարավոր մրցակիցներին նախապես մեջտեղից վերացնելու համար նա հրամայում է լողարանում խեղդել անչափահաս եղբորը, որից հետո այն աշխարհ է ուղղարուկում նաև վարձու մարդասպանին: Նստելով գահին՝ նա ծրագրում է նախ և առաջ գրավել Կոստանդնուպոլսիսը՝ երբեմնի հզոր Բյուզանդիայի մայրաքաղաքը: Այո, դժվար կլինի կործանելը, բայց Մահմուդի համար անկարելի ոչինչ չկա: Որպես հմուտ հոգեբան՝ գիտեր ինչով կարող է բորբոքել հսկայական բանակի մարտերում թրծված ոգին:

Շարահյուսորեն վերլուծիր վերջին նախադասությունը (Որպես հմուտ հոգեբան…)։

Որպես հմուտ հոգեբան՝ գիտեր ինչով կարող է բորբոքել հսկայական բանակի մարտերում թրծված ոգին:

  • գիտեր — ստորոգյալ
  • կարող է — ստորոգյալ
  • բորբոքել — ստորոգյալ
  • մարտերում — տեղի պարագա
  • բանակի — հատկացուցիչ
  • հասկայական — որոշիչ
  • ինչով — միջոցի խնդիր
  • հմուտ — որոշիչ
  • թրծված — որոշիչ

Տեքստից գտիր հնչյունափոխված բառերը, վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։

  • թվական — թիվ
  • խորհրդական — խորհուրդ
  • անրջել — անուրջ
  • ծրագրել — ծրագիր
  • հոգեբան — հոգի

23.02.2020

Շարահյուսորեն վերլուծիր տրված նախադասությունները։ Բացատրիր կետադրությունը։

1.Անտառը խշշում էր քամու՝ ահ ու սարսափ առաջացնող հազար շրշյունով, հազար թրթիռով։

  • խշշում էր — պարզ ստորոգյալ
  • անտառ — ենթակա
  • հազար — որոշիչ
  • շրշյունով — միջոցի խնդիր
  • թրթիռով — միջոցի խնդիր
  • քամի — հատկացուցիչ
  • առաջացնող — որոշիչ
  • ահ ու սարսափ — ուղիղ խնդիր

2. Դա մի փոքրամարմին կին էր՝ ծեր, առողջությունից զրկված։

  • կին էր — բաղադրյալ ստորոգյալ
  • դա — ենթակա
  • փոքրամարմին — որոշիչ
  • առողջությունից զրկված — հետադաս ծավալուն որոշիչ

3. Մարզիկներին՝ մեր երկրի պատիվը բարձրացնողներին, ցավոք պատշաճ ուշադրություն չի դարձվում։

  • չի դարձնում — ստորոգյալ
  • ուշադրություն — ենթակա
  • մարզիկներին — հանգման խնդիր
  • մեր — հատկացուցիչ
  • երկրի — հատկացուցիչ
  • պատիվը — ուղիղ խնդիր
  • բարձրացնողներին — բացահայտիչ
  • պատշաճ — որոշիչ
  • մարզիկներն՝ մեր երկրի պատիվը բարձրացողներին — բացահայտիչ

4. Այդպես մի անգամ էլ՝ շատ տարիներ առաջ ճռնչաց այգու դուռը։

  • դուռը — ենթակա
  • ճռնչաց — ստորոգյալ
  • այդպես — ձևի պարագա
  • մի անգամ էլ — ժամանակի պարագա
  • շատ տարիներ առաջ — բացահայտիչ
  • այգու — հատկացուցիչ
  • մի անգամ էլ՝ շատ տարիներ առաջ — բացահայտիչ

5. Լրագրողը մոտեցավ իրենց հոգսերից խոսող գյուղացիներին։

  • լրագրողը — ենթակա
  • մոտեցավ —  պարզ ստորոգյալ
  • իրենց — հատկացուցիչ
  • խոսող — որոշիչ
  • հոգսերից — վերաբերության խնդիր
  • գյուղացիներին — հանգման խնդիր

6. Լսում եմ լեռան գյուղի ամենալավ մարդու նվագը։

  • լսում եմ — ստորոգյալ
  • նվագը — ուղիղ խնդիր
  • մարդու — հատկացուցիչ
  • ամենալավ — որոշիչ
  • գյուղի — հատկացուցիչ
  • լեռան — հատակցուցիչ

7. Նրանք այրվող ծառերի միջից եղջյուրներով բացում էին իրենց ճանապարհը։

  • բացում էին — պարզ ստորոգյալ
  • նրանք — ենթակա
  • ճանապարհը — ուղիղ խնդիր
  • իրենց — հատկացուցիչ
  • ծառերի միջից — տեղի պարագա
  • եղջյուրներով — միջոցի խնդիր

8. Հավաբնի մոտ շունը հաչեց ինձ վրա։

  • հավաբնի մոտ — տեղի պարագա
  • շունը — ենթակա
  • հաչեց — պարզ ստորոգյալ
  • ինձ վրա — հանգման խնդիր

9. Մայրիկս հաճախ է զրուցում հարևանուհու հետ։

  • մայրիկս — ենթակա
  • զրուցում է — պարզ ստորոգյալ
  • հաճախ — չափի ու քանակի պարագա
  • հարևանուհու հետ — հանգման խնդիր

10. Եվ ահա փափուկ քայլերով մոտենում է ինքը՝ խանութի տերը։

  • ինքը — ենթակա
  • մոտենում է — պարզ ստորոգյալ
  • քայլերով — միջոցի խնդիր
  • ահա — ժամանակի պարագա
  • տերը — բացահայտիչ
  • խանութի — հատկացուցիչ
  • փափուկ — որոշիչ

11. Ծաղկունյաց լեռների՝ կակաչներով ծածկված լանջին էր մեր հանգստյան տունը։

  • տունը — ենթակա
  • լանջին էր — բաղադրյալ ստորոգյալ
  • ծաղկունյաց — որոշիչ
  • լեռների —
  • կակաչներով — ներգործող խնդիր
  • ծածկված — որոշիչ
  • մեր — հատկացուցիչ
  • հանգստյան — որոշիչ

12. Ցոլակը նրանց ձին էր՝ կապտավուն մորթով։

  • ձին էր — բաղադրյալ ստորոգյալ
  • ցոլակը — ենթակա
  • նրանց — հատկացուցիչ
  • կապտավուն — որոշիչ
  • մորթով — որոշիչ

13. Երբ կանգնեց՝ փեշերը թափ տալու, աչքն ընկավ դիմացի ժայռին։

  • կանգնեց — պարզ ստորոգյալ
  • երբ — ժամանակի պարագա
  • փեշերը — ուղիղ խնդիր
  • թափ տալու — նպատակի պարագա
  • ընկավ — պարզ ստորոգյալ
  • աչքն — ենթակա
  • դիմացի — որոշիչ
  • ժայռին — հանգման խնդիր

14. Փոքրիկ աղջիկը մանկան զիլ ձայնով և համարձակ ինչ-որ բան էր ասում։ 

  • աղջիկը — ենթակա
  • ասում էր — պարզ ստորոգյալ
  • փոքրիկ — որոշիչ
  • մանկան — հատկացուցիչ
  • զիլ — որոշիչ
  • ձայնով — որոշիչ
  • և — կապ
  • համարձակ — ձևի պարագա
  • ինչ-որ — որոշիչ
  • բան — ուղիղ խնդիր

15. Թաղիքե գլխարկով երկրորդ ձիավորը Կաքավաբերդի գլխին հնություններ չէր որոնում։

  • չէր որոնում — ստորոգյալ
  • ձիավորը — ենթակա
  • թաղիքե — որոշիչ
  • գլխարկով  — որոշիչ
  • երկրորդ — որոշիչ
  • Կաքավաբերդի  — հատկացուցիչ
  • գլխին — տեղի պարագա
  • հնություններ — ուղիղ խնդիր

2. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

  • քամու — սեռական հոլով, ու արտ, եզակի
  • առաջացնող — ենթակայական դերբայ, ացն պատճառական ածանց, ներգործական սեռ
  • կին — գոյական, ուղղական հոլով, ոջ արտ, եզակի
  • տարիներ — գոյական, հայցական հոլով, հոգնակի, վա արտ
  • առաջ — կապ, հետադրություն
  • լեռան — գոյական, սեռական հոլով, ան արտ, եզակի
  • այրվող — ենթակայական դերբայ, կրավորական սեռ
  • իրենց — անձնական դերանուն, երրորդ դեմք, հոգնակի, դերանվանական հոլով
  • փափուկ — որակական, ածական
  • մոտենում է — բայ, անկատար ներկա, սահմ. եղ, չեզոք, երրորդ դեմք, եզակի, են սոսկածանց
  • տերը — գոյական, ուղղական հոլով, ոջ արտ հոլովում
  • ծածկված — հարակատար դերբայ, կրավորական սեռ, ե խոնարհում
  • երբ — հարաբերական դերանուն
  • տալու — անորոշ դերբայ, սեռական հոլով
  • ընկավ —
  • համարձակ —
  • ասում էր —

24.02.2020

Բայի լրացումներ, պարագաներ։ Պարագաների տեսակները։

Կետադրիր տրված տեքստը։ Վերլուծիր նախադասությունները, որ կետադրելը հեշտ լինի։

Տեքստ

Սկսվել էին երկու հարյուր իննսունմեկերորդ օլիմպիաական խաղերը. երեք հարյուր ութսունհինգ թվականն էր։ Երեք ամիս առաջ՝ գարնան սկզբին, արագոտն սուրհանդակներն Օլիմպոսից ուղևորվել էին կայսրության չորս կողմերը՝ նույնիսկ նրա սահմաններից դուրս ազդարարելու առաջիկա խաղամրցումների մասին։ Խաղերի մրցակարգը՝ վաղնջականկ ժամանակներում օրենսդիր Լիկուրգոսի ձեռքով գրված, պատվիրում էր մրցումների ժամանակաշրջանում ռազմական գործողությունների դադարեցում, և պատերազմող կողմերի միջև հաշտությունը տևում էր ավելի քան հարյուր օր։
Հետմիջօրեի արևի կլոր սկավառակը կախվել էր Օլիմպոսի վրա՝ իր ոսկեդեղձան ճաճանչներով շռայլորեն լուսավորելով նրա՝ դարերի համար կառուցված վեհապանծ տաճարներն ու հուշարձանները։
Խաղերին մասնակցում էին ամենքը՝ ունևորներն ու չքավորները, կտրիճ ըմբոստներն ու նշանավոր զորավարները, նաև հասարակ զորականները։
Երբ հնչեց եղջերափողը ճանապարհի շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները՝ հուժկու մարմիններով. նրանք տանում էին կայսեր պատգարակը։

Գտիր պարագաները, որոշիր՝ ինչ պարագա են։

  • կայսրության չորս կողմերը — տեղի պարագա
  • Օլիմպոսից — տեղի պարագա
  • շրջադարձի վրա — տեղի պարագա
  • Օլիմպոսի վրա — տեղի պարագա
  • երեք ամիս առաջ — ժամանակի պարգա
  • վաղնջական ժամանակներում — ժամանակի պարագա
  • մրցումների ժամանակաշրջանում — ժամանակի պարագա
  • ազդարարելու — նպատակի պարագա
  • հարյուր օր — չափի պարագա
  • լուսավորելով — ձևի պարագա

Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Տեքստից գտիր հնչյունափոխված բառերը։


21.02.2020

Բայական անդամի լրացումներ

  • Խնդիրներ և պարագաներ։
  • Ուղիղ և անուղղակի խնդիրներ
  • Ուղիղ խնդրի առանձնահատկությունը։

Առաջադրանք.

  • Կետադրիր տեքստը։
  • Գտիր ուղիղ խնդիրները

Կորիոլանն ապստամբեց. նա հարձակվեց Հռոմի վրա՝ հռոմեացիներին ստիպելով փախչել։
Նա արհամարհեց ու մերժեց ծերակույտին։ Երբ երևաց մայրը, Կորիոլանն ընդառաջ գնաց՝ գրկախառնվելու, բայց հուզախռով մայրը բացականչեց դողդոջուն ձայնով, ընդհատ բառերով.
Հեռո՛ւ մնա ինձանից։ Դեռ պիտի տեսնեմ՝ արդյոք որդուս մոտ եմ եկել, թե թշնամուս։ Միթե՞ ծնել ու սնել եմ, որ քեզ ապստամբ տեսնեմ։
Մոր խոսքերը որդու սիրտը շանթահարեցին։ Սարսռաց որդին, և զայրույթն անցավ՝ մակընթացությունից փոխվելով տեղատվության։ Մոր գիրկն ընկավ աննկուն ու անընկճելի զորավարը։
Եվ կտրիճ զավակը հակառակորդին հանձնվելով, սրախողխող եղավ։

2. Անուղղակի խնդիրներ։ Հոլովներով և կապերով արտահատված անուղղակի խնդիրները՝ իմաստային տեսանկյունից (տե՛ս նյութում)։ 

  • Հանգման խնդիր
  • Միջոցի խնդիր
  • Անջատման խնդիր
  • Հանգման խնդիր

Առաջադրանք.

Վերևի տեքստից գտիր անուղղակի խնդիրները։


19.02.2020

1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Գարուն էմեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում պարուրված ճերմակաթույր շղաթշներով։ Նստեց ծածկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա և դողդոջյուն մատներով բռնեց վարդենու այդ գիշեր փտած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով, հիշեց Սաադին իր խոսքերը, ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։

2. Տեքստից գտիր հանրահայտ, թռչուն, զարդարված, առավոտ, սյուք, ունկ բառերի հոմանիշները։

  • Հանրահայտ – աշխարհահռչակ
  • Թռչուն – հավք
  • Զարդարված – պճնված
  • Առավոտ – վաղորդայն
  • Սյուք – հով
  • Ունկ – ականջ

3. Գտիր մեկ բառ, որ լինի արմատ+հոդակապ+արմատ կառույցի։

  • Ճերմակաթույր

4. Գտիր մեկ ածանցավոր բառ։

  • երջանկություն

5. Տեքստից գտիր մեկական ա ներքին և ան արտաքին հոլովների ենթարկվող բառ։

  • Տխրության – ա ներքին
  • Գարնան – ան արտաքին

6. Տեքստից գտիր անկանոն բայերը։

  • Բերել, տեսնել, առնել

7. Տեքստից գտիր սոսկածանցավոր բայերը։

  • Զարթնել – զարթ-ն-ել
  • Տեսնել – տես-ն-ել
  • Առնել – առ-ն-ել
  • Բռնել – բուռ-ն-ել

8. Գտիր տեքստի բաղադրյալ ստորոգյալները։

  • նիրհն էր, սեր էր շշնջում

17.02.2020

1.Կետադրիր տրված նախադասությունները։ Որոշիր բացահայտիչների տեսակները։ Գտիր նախադասության գլխավոր անդամները, որոշիր ստորոգյալների տեսակը, ընդգծիր նաև գոյականական անդամի լրացումները։

  • Այդ երգը նա նվագել է (պարզ) իր հայրենի քարանձավներում` բարձրադիր այդ երկրում (բուն)։
  • Իրիկնաժամին նստում եմ (պարզ) մենակ կանաչ առվի մոտ՝ ուռիների տակ (մասնավորեցնող)։
  • Հենց հաջորդ կիրակի՝ առավոտ կանուխ, որսորդ Անտոնը բռնեց (պարզ) անտառի ճանապարհը։
  • Մենք՝ քո խոնարհ ծառաներս, յոթ եղբայր ենք (բաղադրյալ)։
  • Ինքնաթիռի անձնակազմը շնորհավորում է (պարզ) ձեզ ու տալիս (պարզ) այս վկայագիրը, որպես հիշատակ (մասնական)։
  • Քաղաքն ուներ (պարզ) երկու անուն՝ Գորիս և Կյորես։
  • Ոչինչ եկեղեցական չկար (պարզ)` այդ ուխտավայրերում ո՛չ գիր, ո՛չ խաչ։
  • Այդ ժխորից՝ մարդկանց ու անասունների կանչերից, ազատ էր (բաղադրյալ) Պասաժը։
  • Ահա, երևաց (պարզ) ինքը՝ քաղաքագլուխ Մաթևոս բեյը (բուն)։
  • Ո՞ւր էիր (բաղադրյալ) երեկ՝ ամբողջ օրը (մասնավորեցնող)։
  • Դիմացը՝ փողոցում, էլեկտրական խոշոր լամպ կար (պարզ)։
  • Մի անգամ էլ, շատ տարիներ առաջ (մասնավորեցնող) ճռնչաց (բաղադրյալ) այգու դուռը։
  • Ձեռքով նշան էր անում (պարզ) դեպի ներքև՝ դեպի գետի արմունկը։
  • Ներքևը՝ ձորում, թառել են (պարզ) մի քանի տներ։

2. Արտագրիր տեքսը, լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

9-1

Ջրօրհնեքից մի քանի ամիս անց գյուղ գնացի պրկված նյարդերս փոքր-ինչ հանգստացնելու: Ապրում էի գյուղից բավականին հեռու՝ ծաղկազարդ սարի լանջին ուր մի քանի քողտիկներ կային, որոնիցից մեկն էլ իմն էր: Շուրջանակի փռված են դալար մարգագետինները՝ եզերված սաղարթախիտ անտառներով: Անհուն, խորունկ մի անդորրություն է սփռված հուռթի դաշտերին ու անտառներին: Մի կայուն լռություն, որով կարծես հագեցած լինի օդի ամեն մի հյուլեն:

Զգում եմ, ինչպես մեծ քաղաքի աղմուկի գրգռված ու պոկված ջղերս այս անդորրություն մեջ ազատվում են լարվածությունից, անհագաբար շնչում եմ մաքուր օդը, և հոգիս ներդաշնակվում է բնության հետ: Օրերով թափառում եմ զմրուխտե մարգագետօիններում՝ խորհում մեծ ու անհուն բնության մասին:

Արևի տիեզերքի ամենից հզորն ու գեղեցիկը թևատարած սավառ նում է քշելով թուխպ բրդի քուլաների նմանվող ծվենները:

Հրաշագործ բնությունը մարդկանց շնորհել է ուժ ու խելք՝ կռելու իրենց ճակատագիրը:


14.02.2020

Կատարիր ֆլեշմոբի առաջադրանքները։


12.02.2020

1.Շարահյուսորն վերլուծիր և կետադրիր տրված նախադասությունները։

  1. Հեծվորը Կոստան աղան է` սպիտաիկ ձիու վրա։
  2. Վեց շուն ուներ` մեկը մյուսից կատաղի։
  3. Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները` փղոսկրյա կազմով,  ոսկեզօծ ու ակնազարդ։
  4. Հեծյալները` կիսամերկ կմաղքացած, օրորվում էին թամբի վրա։
  5. Նա գեղեցիկ մի այր էր` թախծալի աչքերով։
  6. Լաստախելի մոտ ղեկաթիակը բռնած կանգնել էր մի ջլուտ տղամարդ` մոտ հիսուն տարեկան։
  7. Քարաժայռերից մեկի կատարին կա մի հինավուրց մենաստան` բնական պարիսպներով գոտևորված։
  8. Շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները` հուժկու մարմիններով։
  9. Պճնասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորաձևությամբ, սեթևեթում էին։
  10. Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր` գողտրիկ դղյակով։
  • Հեծվորը` Կոստան աղան էր սպիտաիկ ձիու վրա։
  • Կոստան – ենթակա
  • Աղան էր – ստորոգյալ
  • Հեծվորը՝ Կոստան – բացահայտիչ
  • Սպիտաիկ – որոշիչ
  • Ձիու վրա – տեղի պարագա
  • Վեց շուն ուներ` մեկը մյուսից կատաղի։
  • Ուներ – ստորոգյալ
  • Շուն – ուղիղ խնդիր
  • Վեց – որոշիչ
  • Մեկը մյուսից կատաղի – բացահայտիչ
  • Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները` փղոսկրյա կազմով ոսկեզօծ ու ակնազարդ։
  • Նայում էին – ստորոգյալ
  • Մատյանները – ենթակա
  • Փղոսկրյա – որոշիչ
  • Ոսկեզօծ – որոշիչ
  • Ակնազարդ – որոշիչ
  • Որմնախորշի – հատկացուցիչ
  • Գրադարակից – տեղի պարագա
  • Մատյանները՝ փղոսկրյա կազմով ոսկեզօծ ու ակնազարդ – բացահայտիչ
  • Հեծյալները կիսամերկ` կմաղքացած, օրորվում էին թամբի վրա։
  • Հեծյալները – ենթակա
  • Օրորվում էին – ստորգյալ
  • Կիսամերկ – որոշիչ
  • Թամբի վրա – տեղի պպարագա
  • Կմաղքացած — հարակատար դերբայ
  • Նա գեղեցիկ մի այր էր՝ թախծալի աչքերով։
  • Նա – ենթակա
  • Այր էի – ստորոգյալ
  • Գեղեցիկ – որոշիչ
  • Թախծալի – որոշիչ
  • Թախծալի աչքերով – բացահայտիչ
  • Լաստախելի մոտ ղեկաթիակը բռնած կանգնել էր մի ջլուտ տղամարդ՝ մոտ հիսուն տարեկան։
  • Տղամարդ – ենթակա
  • Կանգնել էր – ստորոգյալ
  • Ջլուտ – որոշիչ
  • Մոտ հիսուն տարեկան – որոշիչ
  • Լաստախելի մոտ – տեղի պարագա
  • Ղեկաթիակը բռնած – ձևի մակբայ
  • Քարաժայռերից մեկի կատարին կա մի հինավուրց մենաստան՝ բնական պարիսպներով գոտևորված։
  • Կա – ստորոգյալ
  • Մենաստան – ենթակա
  • Քարաժայռերից մեկի կատարին – տեղի պարագա
  • հինավուրց – որոշիչ
  • Մենաստան՝ բնական պարիսպներով գոտևորված – բացահայտիչ
  • Բնական – որոշիչ
  • Շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները՝ հուժկու մարմիններով։
  • Երևացին – ստորոգյալ
  • Պատանիները – ենթակա
  • Պատանիները՝ հուժկու մարմիններով – բացահայտիչ
  • Շրջադարձի վրա – տեղի պարագա
  • Ծիրանագույն – որոշիչ
  • Հուժկու – որոշիչ
  • Պճնասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորածևությամբ, սեթևեթում էին։
  • Կանայք – ենթակա
  • Սեթևեթում էին – ստորոգյալ
  • Պճնասեր – որոշիչ
  • Ամենավերջին – որոշիչ
  • Կանայք՝ հագնված ամենավերջին նորաձևությամբ – բացահայտիչ
  • Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր՝ գողտրիկ դղյակով։
  • Սոֆիևկան – ենթակա
  • Արվարձան էր – ստորոգյալ
  • Քաղաքանմերձ – որոշիչ
  • Չնաշխարհիկ – որոշիչ
  • Արվարձան էր՝ գողտրիկ դղյակով – բացահայտիչ

2. Շարահյուսորն վերլուծիր և կետադրիր տրված նախադասությունները։

  1. Դառը մտորումները բզկտում էին սպարապետի՝ ազգի ցավերով տառապող զգայուն հոգին։
  2. Արսենը ամենևին չէր նկատում կնոջ՝ արտասուքով ողողված աչքերը։
  3. Արևի շողերը ցրում էին թուխպի՝ բրդի քուլաներին նմանվող ծվենները։
  4. Առավոտյան Անիի դեպի արևմուտք նայող դարպասից դուրս եկավ մի հեծյալ։
  5. Ձորալանջին հպարտ վեր էր խոյանում Թովմա առաքյալի՝ հնությունից մամռակալած վանքը։
  6. Հայացքը չէր կտրում լեռների՝ տեգերի նման ցցված հրաբխային սուր կատարներից։
  • Դառը մտորումները բզկտում էին սպարապետի՝ ազգի ցավերով տառապող զգայուն հոգին։
  • Մտորումները – ենթակա
  • Բզկտում էին – ստորոգյալ
  • Դառը – որոշիչ
  • Սպարապետի – հատկացուցիչ
  • Զգայուն – որոշիչ
  • Սպարապետի՝ ազգի ցավերով տառապող զգայուն հոգին – բացահայտիչ
  • Արսենը ամենևին չէր նկատում՝ կնոջ արտասուքով ողողված աչքերը։
  • Արսենը – ենթակա
  • Չէր նկատում – ստորոգյալ
  • Չէր նկատում կնոջ՝ արտասուքով ողողված աչքերը – բացահայտիչ
  • Արևի շողերը ցրում էին թուխպի՝ բրդի քուլաներին նմանվող ծվենները։
  • Շողերը – ենթակա
  • Ցրում էին – ստորոգյալ
  • Արևի – հատկացուցիչ
  • Թուխպի – հատկացուցիչ
  • Բրդի – հատկացուցիչ
  • Թուխպի՝ բրդի քուլաներին նմանվող ծվենները – բացահայտիչ
  • Առավոտյան Անիի՝ դեպի արևմուտք նայող դարպասից դուրս եկավ մի հեծյալ։
  • Հեծյալ – ենթակա
  • Դուրս եկավ – ստորոգյալ
  • Անիի – հատկացուցիչ
  • Դեպի արևմուտք նայող – որոշիչ
  • Առավոտյան – ժամանակի պարագա
  • Անիի՝ դեպի արևմուտք նայող դարպասից – բացահայտիչ
  • Ձորալանջին հպարտ վեր էր խոյանում Թովմա առաքյալի հնությունից մամռակալած վանքը։
  • Խոյանում էր – ստորոգյալ
  • Վանքը – ենթակա
  • Հնությունից մամռակալած – որոշիչ
  • Առաքյալի – հատկացուցիչ
  • Հպարտ – ձևի մակբայ
  • Ձորալանջին – տեղի պարագա
  • Հայացքը չէր կտրում՝ լեռների տեգերի նման ցցված, հրաբխային սուր կատարներից։
  • Չէր կտրում – ստորոգյալ
  • Հայացքը – ուղիղ խնդիր
  • Լեռների – հատկացուցիչ
  • Տեգերի նման ցցված – որոշիչ
  • Սուր – որոշիչ

10.02.2020

թեստ


07.02.2020

Գոյականի լրացումներ

Առաջադրանք. 

  1. Լրացրու բաց թողած տառերը։
  2. Գտի՛ր որոշիչները, որտեղ հարկավոր է, կետադրիր։
  3. Գտի՛ր հատկացուցիչները, որտեղ հարկավոր է կետադրիր։
  4. Գտի՛ր բացահայտիչները, կետադրիր։

Տեքստ

որոշիչհատկացուցիչ բացահայտիչ

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ, հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը, բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրը՝ արծաթազօծ պատյանով ըստ ամենայնի, լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։

Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին խրոխտ ձայնով խոսեց:

Ազնիվ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի զինակիցներ մեր քաջազն արքան` Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։


05.02.2020

Նախադասության գլխավոր անդամներ։

  • Ենթակա՝ նախադասության արտահայտած գործողության կատարող։
  • Ստորոգյալ՝ այն գործողությունը, որ կատարում է ենթական։

Ստորոգյալի տեսակները

  • Պարզ ստորոգյալ՝ արտահայտված է միայն խոնարհված բայով և հնարավոր է պարզել եղանակը։
  • Բաղադրյալ ստորոգյալ՝ արտահայտված է այլ խոսքի մասով կամ անդեմ բայով (անկախ դերբայով)+ դիմավոր բայ (որպես կանոն՝ օժանդակ բայ)։

Օր.՝

  • Թփերից դուրս թռավ մի եղնիկ։- պարզ ստորոգյալ
  • Մենք անձայն նստած էինք սենյակում։ -բաղադրյալ ստորոգյալ։

Առաջադրանք. Գտիր ենթականերն ու ստորոգյալները, որոշիր ստորոգյալների տեսակները։

ենթակա   —   պարզ ստորոգյալ    —   բաղադրյալ ստորոգյալ

  • Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։
  • Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։
  • Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։
  • Այժմ անձրևում է։
  • Վերջապես խախտվեց լռությունը։
  • Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։
  • Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։
  • Բեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։
  • Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։
  • Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։

2. Նախադասությունների կազմությունը՝ պարզ և բարդ (մեկ ստորոգյալ ունեցողները պարզ են, մեկից ավելի ստորոգյալ ունեցողերը՝ բարդ)։

3. Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասություններ։ Նախադասության երկրորդական անդամներ։

Առաջադրանք. Կարդա տեքստը, նախադասությունների կողքին նշում արա, թե ինչպիսի նախադասություն են՝ պա՞րզ, բա՞րդ, պարզ ընդարձա՞կ թե համառոտ։

Հաղթանակ

  • Ուսումնական համակարգերի մեծ մասը սովորեցնում է պայքարել պարտության դեմ։ պարզ, ընդարձակ 
  • Դպրոցում երեխաներին սովորեցնում են, որ իրենց համար դժվար է լինելու աշխատանք գտնելը, նույնիսկ եթե դիպլոմ ստանան։ բարրդ նախադասություն
  • Տանն աշխատում են նախապատրաստել այն մտքին, որ ամուսնությունների մեծ մասն ավարտվում է ամուսնալուծությամբ, և որ զույգերի մեծ մասն ի վերջո հիասթափություն է միայն բերում։ բարդ
  • Ապահովագրական գործակալություններն ընդհանուր հոռետեսությունն են սատարում։ պարզ, ընդարձակ
  • Նրանց կրեդոն է՝ դուք քիչ հնարավորություն չունեք ավտովթարի ենթարկվելու, հրդեհի կամ ջրհեղեղի զոհ դառնալու։ բարդ
  • Այնպես որ, հեռատես եղեք, ապահովագրվեք։ բարդ
  • Զանգվածային լրատվամիջոցները լավատեսներին զօրուգիշեր հիշեցնում են, որ մարդիկ ամեն տեղ անպաշտպան են։ բարդ
  • Լսե՛ք գուշակներին. պարզ, համառոտ
  • Բոլորը խոսում են միայն Ապոկալիպսիսից կամ պատերազմից։ պարզ, ընդարձակ
  • Համաշխարհային պարտություն, տեղային պարտություն, անձնական պարտություն… պարզ, ընդարձակ
  •  Միայն նրանց ձայնն է լսվում, ով խոսում է անուրախ ապագայից։ բարդ
  • Ո՞ր մի մարգարեն կհամարձակվի հայտարարել, թե ապագայում ամեն ինչ ավելի ու ավելի լավ է լինելու։ բարդ
  •  Իսկ երբ խոսքը իր՝ մարդու մասին է, ո՞վ կհամարձակվի երեխաներին դպրոցում սովորեցնել, թե ինչ պիտի անեն, որ լավագույն դերի համար «Օսկար» ստանան։ բարդ
  •  Ինչպե՞ս արձագանքեն՝ հաղթած լինելով համաշխարհային մրցաշարում։ պարզ, ընդարձակ
  • Ի՞նչ անել, եթե ձեր փոքրիկ ձեռնարկությունը վերածվել է միջազգային ընկերության։ բարդ
  • Արդյո՞ւնքը։ պարզ, համառոտ
  •  Երբ մարդ հաղթանակ է տանում, զրկվում է ուղղվածությունից և հաճախ այնքան շլացած է լինում, որ անմիջապես ինքն է կազմակերպում սեփական պարտությունը, որ վերադառնա իրեն ծանոթ՝ «նորմալ» իրադրություն։ բարդ

Առաջադրանք.  50-70 բառի սահմանում տեսակետդ շարադրիր հաղթանակի ու դրա ազդեցության մասին։

Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ մարդկանց սովորեցնում են օրինակ՝ «ամուսնությունը կարող է վերջանալ ամուսնալուծությամբ», կամ, որ «դժվար է լինելու աշխատանք գտնելը նույնիսկ եթե դիպլոմ ստանաս»: Բայց հոռետեսությունն ամեն դեպքում տարածում են: Իմ կարծիքով մարդիկ ընդհակառակը՝ ավելի շատ իդեալիզացնում են ապագայի սպասումները: Այսինքն, օրինակ՝ դպրոցներում սովորեցնում են, որ, եթե սովորես գերազանց, ուրեմն ապագայում շատ բաների կհասնես, կունենաս լավ աշխատանք, կլինես հարուստ և այլն: Բայց գիտականորեն ապացուցված է, որ գերազանց սովորողների մեծ մասը մեծանալով դառնում են ալկոհոլի գերիներ: Եվ ամեն դեպքում քիչ առաջ ներկայացվաց երկու տեսություններըն էլ սխալ են: Հաղթանակի հասած մարդկանց մի մասն իրեն կորցնում է, իսկ մյուս մասը շարունակում է սովորել: Բայց ոչ մի տեղ քեզ չեն սովորեցնի ինչպես հասնել հաղթանակի, որովհետև դա ոչ ոքի օգուտ չի տա: Մարդկանց կառավարում է էգոիզմը, իսկ էգոիզմն ու նախանձը ոչ ոքի թույլ չի տա ուրիշին բացատրել հաղթանակի հասնելու ճանապարհի մասին: Յուրաքանչյուրը ցանկանում է լինել յուրահատուկ, տարբերվող ու աննման: Յուրաքանչյուրն ուզում է հասնել ինչ-որ մի բարձր կետի զուտ ցույց տալու համար, որ իր կյանքում ինչ-որ բանի հասել է: Այդ «հաղթանակ» կոչվածը իրականում չունի միակողմյան բացատրություն:


31.01.2020

Լրացրու բաց թողած տառերը։

Տեքստ

Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը. նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան և ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջաղջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հայորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում, ոչ միայն չի ջաղջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիսամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային՝ Արտավազդին՝ տանելով Ալեքսանդրիա կնոջ և երեխաների հետ միասին։

Գտիր բազմաթիվ, բանակ, գոռոզ, տղամարդ բառերի հոմանիշները։

  • բազմաթիվ — մեծաքանակ
  • գոռոզ — ամբարտավան
  • տղամարդ — այր
  • բանակ — զորք

Տեքստում կան իրար հոմանիշ 2 զույգ բառեր. գտիր դրանք։

  • թագավոր — արքա
  • ապաստան — օթևան

Տեքստից գտիր երեք հնչյունափոխված բառ։

  • վճռական — վճիռ    ի-ը
  • նվիրված — նվեր     ե-ի
  • մարմնացում — մարմին   ի-ը

Տեքստից գտիր մեկական բառ, որ համապատասխանի տրված կառույցին.

  • արմատ+հոդակապ+արմատ — բանաստեղծ
  • արմատ+ածանց — վճռական
  • արմատ+արմատ+ածանց — վեհանձնություն

Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

  • սկսում է — սահմանական եղ. անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ
  • տալիս է — սահմանական եղ. անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ
  • կհասցներ — դիմավոր բայ, ենթադրական եղանակ, անցյալ, երրորդ դեմք, եզակի թիվ
  • տիրելով — անորոշ դերբայ, գործիական հոլով
  • բոլոր — որոշյալ դերանուն
  • ամբողջ — որոշյալ դերանուն
  • ինքն — անձնական դերանուն
  • վճռական — որակական ածական
  • փառասեր — որակական ածական
  • օրը — ժամանակի մակբայ
  • և — շաղկապ
  • մեջ — կապ
  • վերջնականապես — ձևի մակբայ
  • վեհանձնության — սեռական հոլով, ան արտ.
  • ձմեռ — ուղղական հոլով
  • հանդիսականներով — գործիական հոլով, ի արտ. ,  հոգնակի թիվ

Նախագիծ 1. Միջառարկայական նախագիծ՝ քիմիա-կենսաբանություն

<<Կենդանի  օրգանիզմի  քիմիան>>

Բովանդակությունը.  <<Կենսական տարրեր;  Սպիտակուցներ:Նուկլեինաթթուներ:                                                            Ածխաջրեր:  Ճարպեր: Վիտամիններ>>

Լավագույն  աշխատանքները  սովորողները  ներկայացնելու  են  բնագիտատեխնիկական  և Dijitec-2020  ստուգատեսներին:

Ուղղորդող   հարցերը`

  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը

Մակրոտարրեր, միկրոտարրեր, ուլտրատարրեր

  • Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը,նրա  բաղադրությունը

Կենդանի օրգանիզմի  կառուցվածքային  միավորը բջիջն է: Բջջի մեջ ամենաշատը ջուրն է (70%-80%), սպիտակուցներ (10%-20%), ճարպեր (1%-5%), ածխաջրեր (0,2%-2%), նուկլեինաթթուներ (0,2%-2%):

  • Ինչու՞  են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է»
  • Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում

անօրգանական — H²O, NaCl, KI,

  • Ինչպիսի՞ քիմիական ռեակցիայով  կարելի  որոշել  օսլայի առկայությունը սննդանյութերում
  • Ի՞նչ պայմաններ  են  անհրաժեշտ  բույսի  աճի  համար
  • Ի՞նչ  է  լուսասինթեզը 〈 ֆոտոսինթեզը  〉
  • Ո՞րն է  վիտամինների  դերը  կենդանի  օրգանիզմներում:

 


Լաբորատոր  փորձեր՝ օսլայի, գլյուկոզի, սախարոզի  հայտնաբերման  որակական  ռեակցիաները:

Օսլայի բացահայտման ռեակցիաներ. Բույսերի հիմնական պաշարային ածխաջուրը՝ օսլան, յոդի լուծույթի  նույնիսկ չնչին կոնցենտրացիայի առկայությամբ ստանում է մուգ կապույտ  գունավորում (առաջանում է համալիր միացություն)։ Գունավորումը պայմա-նավորված է ամիլոզի առկայությամբ։ Չնայած ամիլոպեկտինի պարունակությունը օսլայում մի քանի անգամ շատ է ամիլոզի քանակությունից, ամիլոզի կապույտ գունավորումը քողարկում է ամիլոպեկտինի կարմրամանուշակագույն գունավորումը։ Տաքացման հետևանքով համալիրը քայքայվում է, գունավորումն անհետանում, սառչելու դեպքում՝ նորից հայտնվում։Այս ռեակցիան թույլ է տալիս հայտնաբերել միջավայրում օսլայի նույնիսկ աննշան քանակությունը։

 Ածխատանքի  համար  անհրաժեշտ  է.

  1. Օսլայի լուծույթներ
  2. Յոդով գունավորված օսլայի լուծույթի անգունացում (տաքացնելու դեպքու):
  3. Լուծույթի գունավորման առաջացում (սառեցնելու դեպքում):
  4. Գունավորման վերականգնում:

Նյութեր և ռեակտիվներԿարտոֆիլ, սպիտակ  հաց, բրինձ, խնձոր, օսլայի 1% լուծույթ, Լյուգոլի ռեակտիվ՝ յոդի  ջրային  լուծույթ:

Պարագաներ: Փորձանոթներ, կաթոցիչներ, փորձանոթի  բռնիչ:

Աշխատանքի ընթացքը.

Փորձանոթի մեջ լցնել 1 մլ օսլայի լուծույթ և 1 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ,

առաջանում է կապտամանուշակագույն գունավորում։

Համարակալված փորձանոթների մեջ տեղափոխել 0.5 գ տարբեր սննդա-

նյութեր (նախապես հավանգում տրորած), ավելացնել 2-3 մլ թորած ջուր,

թափահարել, ավելացնել 1-2 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ։ Փորձանոթներում

առաջացած գունավորմամբ եզրակացնել սննդանյութերում օսլայի քանակու-

թյան մասին։

Գունավորման արդյունքները գրանցել  աղյուսակում:

Փորձանոթի համարը՝ N Հետազոտվող  լուծույթ Գունավորում Օսլայի  պարունակություն
1.  օսլա  մուգ կապույտ  
2.  սպիտակ  հաց մանուշակագույն  
3.4.  բրինձ   կարտոֆիլ    

 

Վահան Տերյան

Վահան Տերյան

Առաջին մակարդակ

Կարդա տրված բանաստեղծությունները, խմբավորիր դրանք, պարզիր՝ քո խմբավորումը որքանով է համընկնում հեղինակի խմբավորման հետ։

Որպես հայերանասիրական, տան մասին արտահայտող

  • Իջնում է գիշերն անգութ ու մթին — (Երկիր Նաիրի
  • Մի խառնեք մեզ ձեր վայրի… — (Երկիր Նաիրի)
  • Մի՞թե վերջին պոետն եմ ես (Երկիր Նաիրի)
  • Կարծես թե դարձել եմ ես տուն (Երկիր Նաիրի)
  • Որպես Լաերտի որդի (Երկիր Նաիրի)

Զգացումներ արտահայտող

  • Տխրություն  — (Մթնշաղի անուրջներ)
  • Աշնան մեղեդի (Մթնշաղի անուրջներ)
  • Fatum — (Մթնշաղի անուրջներ)
  • Իմ խաղաղ երեկոն է հիմա (Մթնշաղի անուրջներ)
  • Գարուն (Մթնշաղի Անուրջներ)

Գտիր այդ բանաստեղծությունների մեջ ա) մակդիրները, բ)փոխաբերությունները, գ)համեմատությունները, դ)շրջադասությունները։

ա. պայծառ Նաիրի, աղոտ երկիր, արքայական լեզու, բոցե վարդեր, հրահրուն վերքեր, պարզկա լեզու, հանգչող արև, նիրհող դաշտեր, անուրջ կույս, սուրբ շշուկ, հրկեզ հոգի, անմար հավատ, խաղաղ երեկո, առաջին անուրջ, անհաստատ օրեր, մոլոր օրեր, սև օրեր, սուտ կյանք, դառը մահ, հայրենի հող, անուշ նվագ, մաքուր սիրտ, ցուրտ հեռուներ, մոլոր սիրտ, մեղմ երգեր, անուշ երգ, միապաղաղ անձրև, պաղ անձրև, անուրախ անհանգստություն, հիվանդ հոգին, կյանքի մշուշ, պայծառ գարուն, գգվող երեկո, անուշ տագնապ, բացված սիրտ, նոր հուզում, անտես զանգեր, քնքուշ ձեռք, պայծառ լեռ, կրակ սիրտ, արքայական խոսք, սուրբ քար, լույս լեռ, կախարդական շղթա, հոգու ցավ, մեղմ գիշեր

բ. քնքուշ մութ, անուրջ կույս, գարունը այնքան ծաղիկ է վառել, կարծես թե դարձել եմ ես տուն, տարիներ կսահեն, կմեռնեն երազները

գ. …որպես քնքուշ մութի թև…, …հովի պես թեթև…, …աստղերի պես…, …որպես ցավը…, …որպես իրիկուն…, …կարծես թե մեկը ինձ է երազում…, …կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…, …որպես լեռն է մեր պայծառ…, …այնպես նոր չեն մեզ համար…, …արևի պես…, …որպես Փյունիկ…

դ. կանչում էին ինձ և կախարդում, կըմեռնեն երազները բոլոր, եվ հնչում է որպես աղոթք արքայական քո լեզուն, կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծիքդ գրիր այդ բանաստեղծությունների մասին:

Բանաստեղծությունները տխուր են և իհարկե արտահայտում են Տերյանի զգացմունքները աշնան, տխրության և իր հայրենիքի մասին: Սակայն նամակները կարդալուց հետո ես կարող եմ ասել, որ շատ բանաստեղծություններ գրելը նրան դժվար էր տրվում:

Անգիր սովորիր այդ բանաստեղծություններից առնվազն 3-ը։

Տերյանի կենսագրական կարևոր փաստերը դուրս գրիր քո բլոգում։

Վահան Տերյանը (իսկական ազգանունը՝ Տեր-Գրիգորյան) սովորել է Գանձայի ծխական, 4 ամիս՝ Ախալքալաքի քաղաքային դպրոցներում, 1899–1906 թթ-ին՝  Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1906 թ-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետը, մամուլում տպագրել իր առաջին բանաստեղծությունները:

1915թ. դեկտեմբերին գաղթականների առաջին ալիքի հետ Տերյանը գալիս է Երևան և սկսում է որբանոցի երեխաների հետ աշխատել: 1916թ. իր գրությունները վկայում են, որ Տերյանն առաջինն էր հասկացել Ցեղասպանությունից հետո տվյալներ հավաքելու անհրաժեշտությունը: 8-15 տարեկան երեխաների վկայությունները, որ հավաքել էր Տերյանը, փրկվել են միայն սխալ արխիվացման շնորհիվ:

1917 թ-ին Տերյանը դարձել է բոլշևիկյան կուսակցության անդամ, Ազգությունների ժողկոմիսարիատում եղել է հայկական գործերի բաժնի վարիչի տեղակալ: 1917 թ-ի վերջին Ռուսաստանի խորհրդային կառավարությանն է ներկայացրել «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (որոշում) և «Հայաստանի մասին» զեկուցագիրը: 1918 թ-ին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին`  որպես համառուսաստանյան ազգությունների ժողկոմխորհի` հայկական գործերի գծով խորհրդական: 

1919 թ-ի աշնանն արտգործժողկոմատի հանձնարարությամբ Տերյանը մեկնել է Միջին Ասիա, սակայն թոքախտով հիվանդ բանաստեղծը ճանապարհին վախճանվել է (հունվարի 7-ին):


  1. Մի՞թե վերջին պոետն եմ ես
  2. Կարծես թե դարձել եմ ես տուն
  3. Տխրություն
  4. Իջնում է գիշերն անգութ ու մթին
  5. Իմ խաղաղ երեկոն է հիմա
  6. Որպես Լաերտի որդի
  7. Աշնան մեղեդի
  8. Գարուն (Գարունը այնքան ծաղիկ է վառել)
  9. Մի խառնեք մեզ ձեր վայրի….
  10. Fatum

Երրորդ մակարդակ

Չնայած նրան, որ ես շատ բան չհասկացա հոդվածներից, բայց Տերյանը ցանկանում է ասել, որ մենք ապրում ենք մտածելով միայն ապագայի մասին՝մոռանալով ներկան: Մենք այդպես ոչ մի լավ արդյունքի չենք հասնի: Նաև ասվում էր, որ պետք է սովորել Եվրոպայից, քանի որ մենք նրանց աշակերտներն ենք: Նա կարծում է, որ մեր հանրային կյանքը առաջ է գնացել կրիայի քայլերով:

Այնտեղ համամարդկայինը միացած է ազգայինի հետ – այնտեղ առաջ Մարդն է, հետո հագուստը, իսկ մեզանում առաջ հագուստն է, հետո մարդը, իսկ երբեմն` միայն հագուստն է, իսկ մարդը չկա:

Տերյանը լուրջ էր վերաբերվում հայ արվեստին, գիտությանը, հայ կուլտուրային: Նրա համար զարմանալի էր այն, որ մարդիկ հետաքրքրվում և մտածում էին միայն թուրքահայերի մասին և չէին մտածում ամբողջ հայության մասին:

  • Կարդա Տերյանի նամակները։
  • Փորձիր կառուցել Տերյանի կերպարը՝ ըստ նրա՝ տարբեր մարդկանց գրած նամակների։

Կարդացել եմ Ավետիք Իսահակյանին, Ալեքսանդր Ծատուրյանին, Հովհաննես Թումանյանին, Անտենկա Միսկարյանին, Ցոլակ Խանզադյանին, Արմենուհի Տիգրանյանին, Սոնա Օտարյանին, Օնիկ Օհանջանյանին, Կարեն Միքայելյանին, Նվարդ Թումանյանին գրված նամակներից:

Չեմ կարող ասել, որ նամակները կարդալը շատ-շատ տեղեկություն տվեց (համենայն դեպս ինձ), բայց հետաքրքիր բաներ իմացա: Սոնային ուղղված նամակներից մեկում նա տեղեկացնում է, որ սկսել է ֆրանսերեն սովորել, իսկ Օնիկին գրած նամակներից մեկում ասում է, որ այլևս չի ցանկանում շարունակել և հոգնել է ամեն ինչից: Ինչպես և ցանկացած այլ մարդ Տերյանը նույնպես ամեն մարդու հետ ուներ տարբեր շփում: Պարզվեց, որ Իսահակյանի հետ մոտիկ է եղել, ինչպես նաև Արմենուհու և Սոնայի: Բայց կարդալիս Օհանջանյանին ուղղված նամակներից հասկացա, որ նրանք հոգուց են խոսում և այդ նամակները ավելի երկար էիր, քան մյուսներին ուղղվածները: Տերյանը պատմում իր խնդիրներից, իր հոգեվիճակից: Ասում էր, որ հոգնել է ամեն ինչից և ոչ ոքի հետ չի ուզում խոսել: Նույնը կարող եմ ասել Ցոլակի հետ շփման մասին: Ընդհանուր առմամբ ինձ թվաց, որ նա անմիջական է բոլորի հետ, խոսում է ազնիվ, անկեղծ ու չի սիրում դերասանություն անել: Բայց ասեմ, որ Թումանյանին ուղղված նամակները բացառություն են, քանի որ Տերյանը յուրահատուկ կերպով էր վերաբերվում Թումանյանին: Նաև նա փորձում էր պահպանել լավ հարաբերությունները Խանզադյանի և Օհանջանյանի հետ, չնայած փոքրիկ թյուրիմածությանը:

 

 

Рассказ Чехова “ Пари”

 Урок 1

  1. “ Рабочая тетрадь”, сл. 35-40, упр. 23…….
  2. Обсуждение статьи
  3. Беседа на тему: “Что я дам своей стране, когда окончу школу”

Домашнее задание: прочитать 1-ю часть рассказа Чехова “ Пари”( учебник сл. 183)

Урок 2.   Рассказ Чехова “ Пари”

Чтение и анализ рассказа ( учебниксл. 183)

Домашнее задание:  прочитать рассказ, ответить на вопросы после текста

Դարվինի էվոլյուցիոն տեսություն,էվոլյուցիայի շարժիչ ուժերը:

Չարլզ Ռոբերտ Դարվին, անգլիացի բնագետ և ճանապարհորդ, առաջիններից մեկն է, որ գիտակցել և պատկերավոր դրսևորել է, որ կենդանի օրգանիզմների բոլոր տեսակները էվոլյուցիայի են ենթարկվում ընդհանուր նախնիներից։

1831-1836 թվականներին Դարվինը իր Բիգլ նավով կատարեց շուրջերկրյա ճանապարհորդություն, որի ժամանակ նա ուսումնասիրեց այցելած երկրների ֆաունան և ֆլորան։ Հիմնվելով ֆաունայի ուսումնասիրության վրա Դարվինը ենթադրեց, որ Հյուսիսային և Հարավային Ամերիկաները երկար ժամանակ եղել են իրարից մեկուսացված։ Կենդանիների մասին նա հետաքրքիր եզրակացություններ արեց Գալապագոսյան կղզիներ այցելելու ընթացքում։ Դարվինը նկատեց, որ այդ կղզիներց յուրաքանչյուրում հանդիպում են տարբեր տեսակի սերինոսներ, որոնք իրարից տարբերվում էին սնման ձևով, կտուցի ձևով։ Պարզվեց, որ կղզիներից մեկում սերինոսները սնվում են կարծր սերմերով, մյուսում՝ միջատներով, երրորդում՝ ծաղիկների նեկտարով։ Շուրջերկրյա երկարատև ճանապարհորդությունից հետո Դարվինը վերադարձավ Անգլիա։ Նա համոզված էր, որ տեսակների փոփոխության պատճառը հանդիսանում է ապրելատեղի պայմանները։

Օրգանական աշխարհի պատմական զարգացման մասին իր ուսմունքը Դարվինը շարադրել է իր «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ հարմարված ձևերի պահպանումը կենսամարտում» աշխատության մեջ, որը հրատարակվել է 1859 թվականին և սպառվել ընդամենը 1 օրում։ Դարվինը բացահայտեց էվոլյուցիայի շարժիչ ուժերը, որոնցով բացատրեց տեսակառաջացումը։

Էվոլյուցիայի շարժիչ ուժերն են՝
1.   փոփոխականությունը,
2.   ժառանգականությունը,
3.   բնական ընտրությունը

Դարվինը գտնում էր, որ բոլոր կենդանի օրգանիզմները օժտված են փոփոխականության հատկությամբ:

Ընտրությունը — համարվում է էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժը։ Դարվինը տարբերում էր ընտրության երկու ձև՝ արհեստական և բնական։ Արհեստական ընտրությունը կատարվում է մարդու կողմից և լինում է երկու տեսակ՝ ոչ գիտակցական և գիտակցական։ Ոչ գիտակցական ընտրության ժամանակ մարդը չի ծրագրում ստանալ արդյունավետ սորտեր կամ ցեղեր։ Այդ ընտրությունը տեղի է ունենում տարերայնորեն։ Գիտակցական ընտրությունը կատարում է սելեկցիոները, որը ի սկզբանե որոշում է ստանալ որոշակի հատկանիշներով օժտված նոր սորտեր և ցեղեր։

Էվոլյուցիայի գոյությունը ճանաչվել է գիտնականների մեծամասնությամբ, դեռ Դարվինի կենդանության ժամանակ, այն դեպքում, երբ բնական ընտրության տեսությունը, որպես էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժ, ընդհանուր ճանաչում է ստացել միայն 20-րդ դարի 30-ական թվականներին։ Դարվինի հայտնագործությունները և գաղափարները վերամշակված ձևով հիմք են ստեղծում էվոլյուցիայի ժամանակակից համադրական տեսության համար և կազմում են կենսաբանություն առարկայի հիմքը, որը ապահովում է կենսաբազմազանության տրամաբանական բացատրությունը։

Թելոմերներ

Դեռևս անցյալ դարի 70-ական թվականներին սովետական գիտնական Ալեքսեյ Մատվեևիչ Օլովնիկովը առաջարկեց, որ բջջի յուրաքանչյուր բաժանումով

քրոմոսոմների երկարությունը նվազում է, կամ ավելի ճիշտ, հեռադոմերի երկարությունը `քրոմոսոմների ծայրերում ԴՆԹ-ի գործընթացները: Նրանց երկարությամբ, դուք կարող եք որոշել, թե որքան երիտասարդ է բջիջը և ունակ է բաժանման: Դրանից հետո արագորեն զարգանում էր տելոմերների ուսումնասիրությունը և դրանց ազդեցությունը կյանքի տևողության վրա, և 2009 թվականին մի խումբ ամերիկացի գիտնականներ ստացան Նոբելյան մրցանակ ՝ այս հարցում հետազոտություններ կատարելու համար:

Նրանց վրա ազդում է այնպիսի ֆերմենտ, ինչպիսին է տելոմերազը, որը կարող է «լրացնել» տելոմերները և, ըստ էության, կարող է դրանք դարձնել «ընդմիշտ երիտասարդ»: Օրինակ, դա տեղի է ունենում քաղցկեղի բջիջների հետ, որոնց տելոմերի երկարությունը չի նվազում: 1997-ին գիտնականներն իրականացրեցին փորձ, երբ նրանք ակտիվացրեցին տելոմերազի ազդեցությունը մարդու մարմնի հյուսվածքների բջիջների վրա և կարողացան 1,5 անգամ հասնել բջջային կյանքի աճի:

Կեսակերպը կարող է ազդել թելոմերի երկարության վրա: Ամենից շատ վտանգված են ծխողները և մարդիկ, ովքեր սպորտով չեն զբաղվում ու հաճախ անհանգստանում են: Նրանց թելոմերներն ավելի կարճ են, քան առողջ և հանգիստ կյանք վարող մարդկանցը: Բայց ալկոհոլիկները կարող են հեշտությամբ շնչել. Խմելը չի ազդում տելոմերների երկարության վրա: Այնուամենայնիվ, երկարությունը չափվում էր միայն սպիտակ արյան բջիջներում:

Մեկ տեսություն հուշում է, որ ծերացման գործընթացը առնվազն մասամբ կապված է մեր թելոմերների հետ: Թելոմերը ԴՆԹ մոլեկուլի ծայրերում գտնվող փոքր պաշտպանիչ գլխարկներ են: Նրանց խնդիրն է կանխել քրոմոսոմների ծայրերը չկիրառելը կամ միմյանց հետ չկպչելը: Թելոմերների կրճատումը ծերացման պատճառներից մեկն է, քանի որ բջիջները այլևս չեն կարող բաժանել, երբ տելոմերները չափազանց կարճ են: Հենց հասնում են կրիտիկական կետի, բջիջը դառնում է անգործ, դանդաղ կուտակում է վնաս, որը չի կարող վերականգնել և մահանում է: Այս բջիջների բաժանման սահմանը կոչվում է Հայֆլիկի վերջնակետ, այն բանից հետո, երբ հետազոտող Լեոնարդ Հայֆլիկը հայտնաբերեց, որ նորմալ մարդկային բջիջները բաժանում են մոտ 50-52 անգամ:

Թելոմերները.

  • Դրանք գենետիկական տեղեկատվություն չեն պարունակում:
  • Մեր մարմնի յուրաքանչյուր բջիջ պարունակում է 92 տելոմեր:
  • Նրանք կարևոր դեր են խաղում բջիջների բաժանման գործընթացում: 

Մինչ մենք երիտասարդ ենք, բջիջները արդյունավետորեն բաժանվում են: Ամեն անգամ, երբ բջիջը բաժանվում է, քրոմոսոմները նույնպես պետք է բաժանվեն, ինչի հետևանքով էլ նվազում են հեռավարները: Ի վերջո, տելոմերներն այնքան կարճ են դառնում, որ այլևս չեն կարող պաշտպանել քրոմոսոմները: Բջջը ծերանում է և այլևս չի կարող կատարել իր գործառույթները:

Հնարավո՞ր է պաշտպանել թելոմերը և դադարեցնել ծերացումը:

Բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ թույլ են տվել գիտնականներին պարզել տարիքային կառավարման գաղտնիքը և դրական պատասխան տալ այս հարցին:

Թելոմերազը զարմանալի ֆերմենտ է, որը կարող է լրացնել կարճ տելոմերները: Տելոմերազի շնորհիվ մեր մարմնի ծերացող բջիջները ձեռք են բերում բաժանվելու ունակություն, ինչպես երիտասարդ, առողջ բջիջները:

Թելոմերազը ստեղծում է մատրիցա, որի երկայնքով կառուցվում են խիստ կարճ տելոմերներ, որոնք թույլ չեն տալիս տելոմերի կրճատումը պաշտպանում են բջիջները ծերացումից երկարացնելով, բջջային կյանքը թույլ է տալիս բջիջը վերադառնալ երիտասարդ ֆենոտիպին, այսինքն. գործում է ըստ երիտասարդ բջիջի սցենարի:


աղբյուրներ. -1- ; -2-

Պարոն Պերրիշոնի բարդույթը

Պարոն Պերրիշոնի բարդույթը

Պարոն Պերրիշոնը պարզ օրինակ էր այն փաստի, որ մարդկանց դուր է գալիս խոսել իրենց մասին, պատմել իրենց հերոսությունների մասին, պատմել այն պատմությունները, որտեղ իրենք գլխավոր կերպար են և փրկել են «մարդկությունը»: Նա սկզբում ներկայացրեց առաջին երիտասարդին ում փրեկել էր ինքը: Դա առիթ դարձավ գլուխ գովալու: Իսկ, երբ ծառան պարոնին նկատողություն արեց, նա սկսեց վատ զգալ և ձև տալ իբրև թե չնչին բան է արել: Նրան հավանաբար դուր չեկավ այն փաստը, որ իր հերոսության հետ մեկտեղվեց ծառայի նկատողությունը և այն, որ նրան նույնպես փրկել են: Պերիշոնը այնքան կրկնեց, որ նրան փրկելը չնչին բան էր, որ վերջում նույնիսկ մոռացավ դրա մասին: Մարդիկ սկսում են հավատալ ցանկացած ստի, եթե դա ընընդհատ կրկնում են:

Passive voice

  1. John collects money. — Money is collected by John.
  2. Anna opened the window. — The window was opened by Anna.
  3. We have done our homework. — Our homework has been done by us.
  4. I will ask a question. — A question will be asked by me.
  5. He can cut out the picture. — The picture can be cut by him.
  6. The sheep ate a lot. — A lot was eaten by sheep.
  7. We do not clean our rooms. — Our rooms aren’t cleaned by us.
  8. William will not repair the car. — The car wont be repaired by William.
  9. Monica gave a chance to her friend.- A chance was given to friend by Monica.
  10. Ann will write an essay on that topic.- An essay will be written on that topic by Ann.
  11. Sue made a cake for her grandma.- A cake was made by Sue.
  12.  They have cleaned all the rooms. — All the rooms have been cleaned by them.
  13. Karen has broken her heart. — Her heart has been broken by Karen.
  14. Mrs Jenny has sold her apartment. — Her apartment has been sold by Mrs Jenny.
  15. Mary had lost her keys when she was in a car. — Her keys have been lost by Mary.
  16. Suzan is doing her homework from math. — Her math homework is being done by Suzan.
  17. They are writing an essay right now. — An essay is being written by them.
  18. Ami is collecting sport shoes. — Sporty shoes are being collected by Ami.
  19. They were washing the windows. — The windows were being washed by them.
  20. John was watching football game. — Football game was being watched by John.

to be + verb 3

present simple — am,is,are

  • ex. Aram closes the window. — The window is closed by Aram.

past simple — was, were + verb 3

  • ex. They bought flowers. — Flowers were bought by them.

present continues — am, is, are + being+ verb 3

  • ex. We are cleaning the room. — The room is being cleaned by us.

past continues

  • ex. Ann was washing her car. Her car was being washed by herself.

present future — Will, shall + be + verb 3

  • ex. They will explain this place. This place will be explained.

past future — should, would + be + verb 3

  • ex. They would open the shop. The shop would opened.

present perfect — have been, has been + verb 3

  • ex. She has broken her arm. Her arm has been broken.

past perfect — had been + verb 3

  • ex. They had closed the caffee after the conflict. The caffee had been closed after the conflict.

В чём заключается сила доброты?

Урок 1.   Тема  обсуждения: “В чём заключается сила доброты? “

  • Беседа
  • Текст для обсуждения:

Самое важное качество в человеке – это доброта. Необходимо понимать, что без этого ты не будешь получать от жизни всё. А что такое доброта? В чём заключается её сила? Доброта – это бескорыстное отношение к человеку, обществу. Сила ее мощна, безгранична настолько, насколько можно только себе представить. Заставить человека улыбаться, кардинально поменять его судьбу – всё это под силу ей. Хорошие поступки не должны быть чем-то особенным. В жизни это должно быть как само собой разумеющееся.

В рассказе Александра Исаевича Солженицына «Матрёнин двор», безусловно, есть герой, который помогал всем, получая истинное удовольствие от этого. Матрёна – очень светлый, добрый, отзывчивый человек, который с удовольствием помогает всем. Она разрешает жить в своем доме герою произведения, с удовольствием работает на чужих огородах, отдает свой дом для благополучия родных людей. Матрёна думает, в первую очередь, о других людях. В свою очередь её окружение не воспринимало её доброту как нечто светлое. Односельчане думали, что доброта Матрёны – это слабость. Они не готовы были ей помочь в трудную минуту. Можно сказать, что они были жестоки с ней. Так в чём заключается сила доброты? Несмотря на озлобленность окружающих людей Матрёну, бабушка всё равно оставалась всегда светлой и доброй, готовой всегда помочь. Доброта помогала человеку жить и делать что-то хорошее для других людей.

Доброту нельзя измерить, у нее нет размера – она либо есть, либо её нет. Её нельзя зафиксировать приборами – можно только почувствовать душой. В чём же заключается сила доброты? В том, что в нее можно верить. Надо видеть красоту, любовь в душах людей, надо помогать другим обрести гармонию. И тогда человек на планете поверит в добро, и будет человеку счастье.

  • Комментирование цитаты:
  • «Нет ничего хуже притворной доброты. Притворство доброты отталкивает больше, чем откровенная злоба» Л.Н. Толстой
  • Чем великодушие отличается от доброты?

(Великодушие проявляется не только в добрых поступках, но и в умении прощать, быть милосердным, действовать не ради своих личных целей. Многие люди добрые, но лишь какой то процент из них может считаться великодушным.)

флешмоб

Домашнее задание: просмотреть фильм  и написать в блоге мысли после его просмотра.

Во-первых почему в больнице просят какие-то лекарства купить? А во-вторых я думаю, что тот анекдот, который рассказывал мужчина врач на самом деле имеет глубокий смысл, потому что в конце оказалось, что врач всё таки вылечила ребёнка. По мне так этот фильм показывает, что есть люди которые помогают молча. И да естественно мне не понравился момент когда та истеричка даже не поблагодарила врача, и еще сказала что Бог услышал молитвы и помог. А что касается добра…то врач была великодушной, так как она жертвовала своим временем и здоровьем, чтобы спасти людей. Еще почему муж врача был таким глупым. Он с самого начала должен был знать, что если его тогдашняя девушка (или кто там еще) врач, то у нее будет мало времени, чтобы проводить с семей. Хотя бы мог поддержать.

Լրաքաղ

Թերթերից լրաքաղ կատարիր՝ կարդա նյութերը, քո կարծիքով ամենահետաքրքիր նյութն ընտրիր, վերաաշրադրիր, վերջում ավելացրու քո տեսակետը նյութի մասին։

Առաջին նյութը

Վերնագիր՝ 2020-ից սոցիալական բնակարաններում ապրող միայնակ տարեցների կոմունալ վճարները կփոխհատուցվեն

Նյութը ներկայացնում է, որ սոցիալական բնակարանային ֆոնդի բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարները կփոխհատուցվի պետական բյուջեի միջոցներից: Այդ կացարաններում ապրում են մոտ 200 անձ, որոնցից 59-ը միայնակ կենսաթոշակառու են: Ասվում է, որ ըստ նախնական հաշվարկների իրենցից յուրաքաչնյութը ամսական վճարում է միջինում 12 000 դրամ՝ կոմունալ ծախսերի դիմաց, այսինքն` տարեկան 144 000 դրամ: Պետական բյուջեի հաշվին 59 միայնակ կենսաթոշակառուների կոմունալ ծախսերի փոխհատուցման համար կհատկացվի տարեկան 8 496 000 դրամ։

Ըստ իս սա շատ լավ հնարավարութոյւն է ոչ միայն հենց միայնակ կենսաթոշակառուների համար, այլ նաև ընդհանուր ժողովրդի համար, քանի որ մարդիկ տեսնում են, որ երկրում ինչ-որ լավ փոփոխություններ են տեղի ունենում, և մարդկանց մեջ հույս է առաջանում, որ ապագայում ամեն ինչ լավ կլինի:

Աղբյուրը

Երկրորդ նյութ

Վերնագիր՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակում է անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր հայեցակարգ, որի շուրջ երեկ կառավարությունում քննարկում էր կազմակերպվել։

Վարչապետն իր կարծիքն է հայտնում այն մասին, թե ինչու է ժողովուրդն աղքատության մեջ։ Նոր կառավարությունը ցանկանում է, որ համակարգն օգնի քաղաքացուն ոչ թե մնալ աղքատության մեջ, այլ հաղթահարել այն։

Նոր փոփոխություններով առաջարկվում է հաշվի առնել նաև, թե ընտանիքում որքան աշխատունակ անձ կա ու չի աշխատում։ Նրանք օգնելու են մարդկանց՝ տեղավորելով աշխատանքի և այլ գործոններում։ Նաև հաշվի է առնվելու, թե ընտանիքում քանի երեխա կա։ Հայաստանում, ըստ պետական վիճակագրության, աղքատ է 700 հազար մարդ։ Նրանք ամսական ծախսում են ամենաշատը 42 հազար դրամ։ Ծայրահեղ աղքատները 30 հազար են, նրանց ամսական ծախսը 24 հազար դրամ է։