Հայկական ամանորներ և իմ սիրած ամանորյա ֆիլմը

Հայկական ամանորներ

Կարդա նյութը, վերաշարադրիր։ Պարզիր՝ բոլոր ամանորների մեջ ինչն է ընդհանուր։ Կազմիր քո Ամանորը (ինչը կպահեիր, ինչից կհրաժարվեիր)։

Ամանորը հայերը նշում էին շատ հին ժամանակներից։ Հնում Ամանորը անվանում էին տարբեր անուններով Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Շատ հին ժամանակներում տոնը նշում էին գարնանը՝ մարտի 21-ին գիշերահավասարի օրը։ Տոմարական փոփոխությունների հետևանքով հայոց Նոր տարին տեղափոխվել է Նավասարդի 1-ը, այսինքն օգոստոսի 11-ը: Նավասարդի տոնահանդեսները տևել են մի քանի օր, որոնց ընթացքում կատարվում էին զոհաբերություններ, կազմակերպվում խրախճանքներ երգ ու պարի ուղեկցությամբ, թատերախաղեր։Ըստ իս զոհաբերությունները այդքան էլ չեն «զարդարում» ամանօրյա շունչը, լավ է, որ հիմա նման բաներով չեն զբաղվում: Իմ երազած Ամանորը գրեթե չէ տարբերվում սովորականից, ուղղակի ցանկանում եմ, որ ավելի շատ լույսեր լինեն, և բացարձակապե սբոլոր ընտանիքներն այդ գիշեր միասին տոնեն:

Գրավոր պատմիր ամանորյա քո սիրած ֆիլմի կամ մուլտֆիլմի մասին։ Ընդգծիր գրածիդ մեջ բայերը, որոշիր՝ որ եղանակի ու որ ժամանակի բայեր ես օգտագործել։

«Կրամպուս» ֆիլմ գործողությունները տեղի են ունենում Սուրբ Ծննդյան նախօրեին: Թոմի  և Սառայի մեծ ընտանիքը հավաքվում է այս հիանալի տոնը նշելու համար: Այնուամենայնիվ, ընտանիքի ոչ բոլոր անդամներն են ուրախ Սուրբ Ծննդյանը, քանի որ նրանք իրոք միմյանց հետ լեզու չեն գտնում: Ինչ-որ մեկի համար մեծ տոնը կարող է վերածվել իսկական փորձության … Ուղիղ ընթրիքից առաջ տան լույսը և ջեռուցումը անջատվում է: Հետո իսկապես տարօրինակ բաներ են սկսվում: Ընտանիքի անդամների մեծ մասի տրամադրությունը ընկնում է… Եվ միայն Օմի տատիկն է կռահում, թե ինչ է իրականում կատարվում: Պարզվում է, որ իրար հետ վիճաբանությունների պատճառով, Ձմեռ պապի փոխարեն, նրա չար կրկնօրինակը կամ կլոնը՝ Կրամպուսը, այցելել է նրանց, որը մտադիր է պատժել ընտանիքի բոլոր անդամներին: Ֆիլը սարասփ կատակերգություն է հիմնված հին լեգենդի վրա՝ ըստ որի, Կրամպուսը փնտրում է իրենց վատ դրսևորված երեխաների, որպեսզի պատժի նրանց: