Մինաս Ավետիսյան

Ուշադիր զննիր այս երկու նկարները։ Գրավոր նկարագրիր դրանք։ Որոշիր՝ ինչ տրամադրություն է արտահայտված պատկերվածի դեմքին։ Նկարների և դրանց հեղինակների մասին տեղեկություններ գտիր և գրառում արա քո բլոգում։

minasavetisyan-self-portrait-1960

Չնայած նրան, որ նկարը պարունակում է վառ ու տաք գույների համադրությունը սառը մուգ կապույտի հետ, նկարն ինձ համար մռայլ է թվում և աչքին ոչ հաճելի: Ըստ իս ինչքան էլ այդ իրար հակառակ գույները փորձենք համադրել, այդ դեպքում նրանք չեն համապատասխանում միմյանց: Նկարը ինձ վանում է: Վառ կարմիրը և դրան հակառակ՝ կապույտ հագնված Մինասը տարօրինակ բացասական զգացումներ են առաջացնում: Զայրացած կամ մտածկոտ դեմքը խորհելու տեղիք է տալիս:

Մինաս Ավետիսյանը հիմնականում պատկերել է իր հարազատ բնաշխարհը՝ Ջաջուռը, տունը, լեռները։ Կապված լինելով մոր հետ և շուտ կորցնելով նրան՝ Մինասը Մոր թեմային է անդրադարձել իր բոլոր աշխատանքներում՝ և՛ գեղանկարներում, և՛ որմնանկարներում, և՛ գծանկարներում: Մինասը ստեղծել է մեծ թվով բնանկարներ, դիմանկարներ, որմնանկարներ: Նրա գործերին բնորոշ ամենավառ գիծը գույների տաք ու յուրահատուկ համադրություններն են: Մինասը նաև բալետային և թատերական ձևավորումներ էր անում: «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումների հեղինակն ինքն է:

Անհասկանալի և չբացահայտված պատճառներով 1972 թ. հունվարի 1-ին Մինասի արհեստանոցը հրդեհվում է: Այրվում են նրա կտավների մեծ մասը՝ 300 աշխատանք, 100-ից ավելին ավարտուն վիճակում էին, այդ թվում նաև Փարիզում կազմակերպվելիք ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները: Այրվում է նաև նկարչի անձնական արխիվը։ Հետագայում մի քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում՝ քաղաքի ռմբակոծության հետևանքով: Չբացահայտված և ողբերգական է նաև նրա մահը: 1975 թ. փետրվարի 16-ին տաքսու վարորդը վրաերթի է ենթարկում հայ մեծանուն նկարչին: Օրեր անց Մինաս Ավետիսյանը մահանում է 47 տարեկան հասակում: Շատերը վստահ էին. սա դժբախտ պատահար չէր…

images

Մինաս Ավետսիյան-ի նկարը

Միատոն գունային համադրությունը աչքին միշտ հաճելի է: Նկարը մոդեռնիզիմի ոճի մեջ է, ինչը արդեն շատ բան է ասում նրա մասին: Տաք գունային երանգները նկարին «այլ» մթնոլորտ են տալիս: «Այլ» ասելով նկատի ունեմ, որ Մինաս Ավետիսյանի դեմքը մտածկոտ, սառը և գուցե անտարբերություն է ցույց տալիս, բայց այդ բացասական զգացումները քշվում են տաք գույների խառնուրդից: 

Հայ գեղանկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը պատկանում է այն արվեստագետների թվին, որոնք իրենց ստեղծագործական կյանքի ընթացքում կատարում են բազում ինքնանկարներ: Իր ինքնադիմանկարներում նա իրեն ներկայացրել է տարբեր իրավիճակներում:

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը ինքնադիմանկարներ է կատարել երիտասարդ հասակից սկսած մինչ խոր ծերություն: Այս առումով  նրան  կարելի է համեմատել Ռեմբրանդտի կամ Մարտիրոս Սարյանի հետ: Նրանց նման Լավինիան էլ է պարբերաբար զննել, ուսումնասիրել, խստապահանջորեն գնահատել իրեն: Առաջին ինքնանկարը ստեղծել է 1943-ին՝ 21 տարեկան հասակում: Տարբեր տարիներին կատարված ինքնանկարներում նկարչուհին վերարտադրել է իր տրամադրությունները, արտահայտել իր զգացմունքները, իմաստավորել իր անհատական և անկրկնելի «ես»-ը: Գրեթե բոլոր ինքնանկարներում նկարչուհին իրեն կերպարանավորում է նույն՝ խստադեմ  հայացքով: 2003 թ. օգոստոսին «անհայտ անձինք» մուտք գործելով Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի Երևանի Տերյան փողոցում գտնվող բնակարանը՝ գողացան Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի համաշխարհային 21 գլուխգործոցները, որը երբեք չբացահայտվեց։ Ծանր ապրումներից և իրավիճակի անկարողությունից՝ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը հիվանդացավ և մահկանացուն կնքեց 2005 թվականին:

աղբյուրներ 1, 2