Մարի Մելիքյանի պատմվածքները

Կարդում ենք Մարի Մելիքյանի պատմվածքները

Գրառում կատարիր այդ պատմվածքներից մեկի մասին։

Ըստ իս Դեյվը դեռ փոքր աղջնակ է ու ճիշտ որոշումներ կայացնել չի կարող: Նրա անկողնու տակի հրեշները միայն նրա երևակայության արդյունքն են, իսկ դրանք իրենցից կոմպլեքսների առկայությունն են ապացուցում:

Բոբը վախենալու ձայներ է հանում, Հերելը վախենալու արտաքին ունի, իսկ Բասթիլը գտնում է, որ կյանքը, հատկապես անկողնու տակ, ոչ մի իմաստ չունի և դրանով էլ վախեցնում Դեյվին։

Այս տողերը ցույց են տալիս Դեյվի կոմպլեքսները, վախերը: Նա վախենալու ձայներ էր հանում, վախենալու հայացքներ էր գցում մարդկանց վրա և մտածում էր, որ կյանքն անիմաստ է՝ ճիշտ այնպես ինչպես իր «հրեշները»: Իսկ դրանք էլ առաջանում են շրջապատի կողմից: Դեյվը տարիքի հետ կստանա իր հարցերի պատասխանները, դա կյանքի մի հատված է, որը վաղ, թե ուշ անցնելու է:


Տեքստից գտեք

  • 3 տարբեր հոլովումների ենթարկվող գոյականներ
  • Բոլոր կապերը
  • Անդեմ բայերը. որոշեք որ դերբայներն են, սեռը, կազմություը
  • Ածականները։