Հունվար ամիս

01.20.2020

  1. Լրացրու բաց թողած տառերը։

Տեքստ

Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատի շնորհիվ շքեղ վերաշինվելով դարձել էր անառիկ բերդ, Այրարատ նահանգի երկու գավառները միմյանցից բաժանող Գեղասարի գոգավոր հարթության վրա էր։ Բարձունքի սարավանդը, որի վրա էր դղյակը, շրջապատված էր խորունկ կիրճերով, լեռների խրոխտ ու գմբեթարդ գագաթներով։ Ամրոցը պատսպարված էր բնական ամրություններով, ինչպես նաև կոկված ու հղկված որձաքարե ժայռերով։ Հարավարևելյան կորնթարդ բարձունքի  սարավանդին կանգնած էին հյուրընկալ հսկաները՝ արքունական հինավուց դղյակը՝ իր զվարթ կառույցներով ու գողտրիկ մատուռներով, Տրդատի հոյակապ հովանոցը՝  վերասլաց սյուներով, քարե արձաններով, քանդակազարդ ձեղունով, ազատատենչ ոգուց բխող զարդաքանդակներով։ Միջօրեի տապն անցել էր. լուսնկա զովաշունչ երեկո էր: Ներքևում՝կիճում, անցուդարձը դադարել էր, անօթևան ճամփորդները օթևան էին ստացել Այրիվանքում, որի խորշերից մոմի թրթռացող լույս էր երևում։
Հինավուրց Գառնու ամրոցում արթուն էր միայն թագուհին՝ Սահականույշը։

Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

  • շնորհիվ — կապ, երկդրություն
  • անառիկ — որակական ածական
  • միմյանցից — փոխադարձ դերանուն, բացառական հոլով
  • հարթության — գոյական, սեռական հոլով, ա արտ.
  • որի — հարաբերական դերանուն, սեռական հոլով
  • վրա — անիսկական կապ
  • լեռների — գոյական, սեռական հոլով, ա արտ.
  • հինավուրց — որակական ածական
  • ոգուց — գոյական, բացառական հոլով, ու արտ.
  • բխող — ենթակայական դերբայ, չեզոք, պարզ
  • երևում էր — անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի թիվ, պարզ, չեզոք
  • ամրոցում — գոյական, ներգոյական, ի  արտ.
  • միայն — ընդհանրական մակբայ

Տեքստից գտիր կալվածք, անջատել, ձոր, ասպնջական, թագավոևրական, ապարանք, տանիք, շոգ, լոկ բառերի հոմանիշները։

  • կալվածք — դաստակերտ
  • անջատել — բաժանել
  • ձոր -կիրճ
  • ասպնջական — հյուրընկալ
  • թագավորական — արքունական
  • ապարանք — դղյակ
  • տանիք — ձեղուն
  • շոգ — տապ
  • լոկ — միայն