Փետրվար ամիս

28.02.2020

Արտագրիր տեքստը, լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

9-րդ

Հազար չորս հարյուր հիսունմեկ թվականի փետրվարի հինգին Փոքր Ասիա ուղարկված ծպտյալ սուրհանդակը սուլթան Մուրադի ավագ որդուն՝ քսանմեկամյա Մուհամեդին, բերում է հոր մահվան լուրը: Որքան էր սպասել Մուհամեդը այդ երջանիկ պահին, անրջել այդ օրը: Իր խորհրդականներին և մերձավորներին ոչ մի խոսք չասելով՝ խորամանկ, եռանդուն իշխանը թռչում է ոսկեպախուրձ նժույգին և քառատրոփ սուրում հոր պալատը՝ կանխելու ամեն ոտնջգություն գահի նկատմամբ: Արյունակից հնարավոր մրցակիցներին նախապես մեջտեղից վերացնելու համար նա հրամայում է լողարանում խեղդել անչափահաս եղբորը, որից հետո այն աշխարհ է ուղղարուկում նաև վարձու մարդասպանին: Նստելով գահին՝ նա ծրագրում է նախ և առաջ գրավել Կոստանդնուպոլսիսը՝ երբեմնի հզոր Բյուզանդիայի մայրաքաղաքը: Այո, դժվար կլինի կործանելը, բայց Մահմուդի համար անկարելի ոչինչ չկա: Որպես հմուտ հոգեբան՝ գիտեր ինչով կարող է բորբոքել հսկայական բանակի մարտերում թրծված ոգին:

Շարահյուսորեն վերլուծիր վերջին նախադասությունը (Որպես հմուտ հոգեբան…)։

Որպես հմուտ հոգեբան՝ գիտեր ինչով կարող է բորբոքել հսկայական բանակի մարտերում թրծված ոգին:

  • գիտեր — ստորոգյալ
  • կարող է — ստորոգյալ
  • բորբոքել — ստորոգյալ
  • մարտերում — տեղի պարագա
  • բանակի — հատկացուցիչ
  • հասկայական — որոշիչ
  • ինչով — միջոցի խնդիր
  • հմուտ — որոշիչ
  • թրծված — որոշիչ

Տեքստից գտիր հնչյունափոխված բառերը, վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։

  • թվական — թիվ
  • խորհրդական — խորհուրդ
  • անրջել — անուրջ
  • ծրագրել — ծրագիր
  • հոգեբան — հոգի

23.02.2020

Շարահյուսորեն վերլուծիր տրված նախադասությունները։ Բացատրիր կետադրությունը։

1.Անտառը խշշում էր քամու՝ ահ ու սարսափ առաջացնող հազար շրշյունով, հազար թրթիռով։

  • խշշում էր — պարզ ստորոգյալ
  • անտառ — ենթակա
  • հազար — որոշիչ
  • շրշյունով — միջոցի խնդիր
  • թրթիռով — միջոցի խնդիր
  • քամի — հատկացուցիչ
  • առաջացնող — որոշիչ
  • ահ ու սարսափ — ուղիղ խնդիր

2. Դա մի փոքրամարմին կին էր՝ ծեր, առողջությունից զրկված։

  • կին էր — բաղադրյալ ստորոգյալ
  • դա — ենթակա
  • փոքրամարմին — որոշիչ
  • առողջությունից զրկված — հետադաս ծավալուն որոշիչ

3. Մարզիկներին՝ մեր երկրի պատիվը բարձրացնողներին, ցավոք պատշաճ ուշադրություն չի դարձվում։

  • չի դարձնում — ստորոգյալ
  • ուշադրություն — ենթակա
  • մարզիկներին — հանգման խնդիր
  • մեր — հատկացուցիչ
  • երկրի — հատկացուցիչ
  • պատիվը — ուղիղ խնդիր
  • բարձրացնողներին — բացահայտիչ
  • պատշաճ — որոշիչ
  • մարզիկներն՝ մեր երկրի պատիվը բարձրացողներին — բացահայտիչ

4. Այդպես մի անգամ էլ՝ շատ տարիներ առաջ ճռնչաց այգու դուռը։

  • դուռը — ենթակա
  • ճռնչաց — ստորոգյալ
  • այդպես — ձևի պարագա
  • մի անգամ էլ — ժամանակի պարագա
  • շատ տարիներ առաջ — բացահայտիչ
  • այգու — հատկացուցիչ
  • մի անգամ էլ՝ շատ տարիներ առաջ — բացահայտիչ

5. Լրագրողը մոտեցավ իրենց հոգսերից խոսող գյուղացիներին։

  • լրագրողը — ենթակա
  • մոտեցավ —  պարզ ստորոգյալ
  • իրենց — հատկացուցիչ
  • խոսող — որոշիչ
  • հոգսերից — վերաբերության խնդիր
  • գյուղացիներին — հանգման խնդիր

6. Լսում եմ լեռան գյուղի ամենալավ մարդու նվագը։

  • լսում եմ — ստորոգյալ
  • նվագը — ուղիղ խնդիր
  • մարդու — հատկացուցիչ
  • ամենալավ — որոշիչ
  • գյուղի — հատկացուցիչ
  • լեռան — հատակցուցիչ

7. Նրանք այրվող ծառերի միջից եղջյուրներով բացում էին իրենց ճանապարհը։

  • բացում էին — պարզ ստորոգյալ
  • նրանք — ենթակա
  • ճանապարհը — ուղիղ խնդիր
  • իրենց — հատկացուցիչ
  • ծառերի միջից — տեղի պարագա
  • եղջյուրներով — միջոցի խնդիր

8. Հավաբնի մոտ շունը հաչեց ինձ վրա։

  • հավաբնի մոտ — տեղի պարագա
  • շունը — ենթակա
  • հաչեց — պարզ ստորոգյալ
  • ինձ վրա — հանգման խնդիր

9. Մայրիկս հաճախ է զրուցում հարևանուհու հետ։

  • մայրիկս — ենթակա
  • զրուցում է — պարզ ստորոգյալ
  • հաճախ — չափի ու քանակի պարագա
  • հարևանուհու հետ — հանգման խնդիր

10. Եվ ահա փափուկ քայլերով մոտենում է ինքը՝ խանութի տերը։

  • ինքը — ենթակա
  • մոտենում է — պարզ ստորոգյալ
  • քայլերով — միջոցի խնդիր
  • ահա — ժամանակի պարագա
  • տերը — բացահայտիչ
  • խանութի — հատկացուցիչ
  • փափուկ — որոշիչ

11. Ծաղկունյաց լեռների՝ կակաչներով ծածկված լանջին էր մեր հանգստյան տունը։

  • տունը — ենթակա
  • լանջին էր — բաղադրյալ ստորոգյալ
  • ծաղկունյաց — որոշիչ
  • լեռների —
  • կակաչներով — ներգործող խնդիր
  • ծածկված — որոշիչ
  • մեր — հատկացուցիչ
  • հանգստյան — որոշիչ

12. Ցոլակը նրանց ձին էր՝ կապտավուն մորթով։

  • ձին էր — բաղադրյալ ստորոգյալ
  • ցոլակը — ենթակա
  • նրանց — հատկացուցիչ
  • կապտավուն — որոշիչ
  • մորթով — որոշիչ

13. Երբ կանգնեց՝ փեշերը թափ տալու, աչքն ընկավ դիմացի ժայռին։

  • կանգնեց — պարզ ստորոգյալ
  • երբ — ժամանակի պարագա
  • փեշերը — ուղիղ խնդիր
  • թափ տալու — նպատակի պարագա
  • ընկավ — պարզ ստորոգյալ
  • աչքն — ենթակա
  • դիմացի — որոշիչ
  • ժայռին — հանգման խնդիր

14. Փոքրիկ աղջիկը մանկան զիլ ձայնով և համարձակ ինչ-որ բան էր ասում։ 

  • աղջիկը — ենթակա
  • ասում էր — պարզ ստորոգյալ
  • փոքրիկ — որոշիչ
  • մանկան — հատկացուցիչ
  • զիլ — որոշիչ
  • ձայնով — որոշիչ
  • և — կապ
  • համարձակ — ձևի պարագա
  • ինչ-որ — որոշիչ
  • բան — ուղիղ խնդիր

15. Թաղիքե գլխարկով երկրորդ ձիավորը Կաքավաբերդի գլխին հնություններ չէր որոնում։

  • չէր որոնում — ստորոգյալ
  • ձիավորը — ենթակա
  • թաղիքե — որոշիչ
  • գլխարկով  — որոշիչ
  • երկրորդ — որոշիչ
  • Կաքավաբերդի  — հատկացուցիչ
  • գլխին — տեղի պարագա
  • հնություններ — ուղիղ խնդիր

2. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

  • քամու — սեռական հոլով, ու արտ, եզակի
  • առաջացնող — ենթակայական դերբայ, ացն պատճառական ածանց, ներգործական սեռ
  • կին — գոյական, ուղղական հոլով, ոջ արտ, եզակի
  • տարիներ — գոյական, հայցական հոլով, հոգնակի, վա արտ
  • առաջ — կապ, հետադրություն
  • լեռան — գոյական, սեռական հոլով, ան արտ, եզակի
  • այրվող — ենթակայական դերբայ, կրավորական սեռ
  • իրենց — անձնական դերանուն, երրորդ դեմք, հոգնակի, դերանվանական հոլով
  • փափուկ — որակական, ածական
  • մոտենում է — բայ, անկատար ներկա, սահմ. եղ, չեզոք, երրորդ դեմք, եզակի, են սոսկածանց
  • տերը — գոյական, ուղղական հոլով, ոջ արտ հոլովում
  • ծածկված — հարակատար դերբայ, կրավորական սեռ, ե խոնարհում
  • երբ — հարաբերական դերանուն
  • տալու — անորոշ դերբայ, սեռական հոլով
  • ընկավ —
  • համարձակ —
  • ասում էր —

24.02.2020

Բայի լրացումներ, պարագաներ։ Պարագաների տեսակները։

Կետադրիր տրված տեքստը։ Վերլուծիր նախադասությունները, որ կետադրելը հեշտ լինի։

Տեքստ

Սկսվել էին երկու հարյուր իննսունմեկերորդ օլիմպիաական խաղերը. երեք հարյուր ութսունհինգ թվականն էր։ Երեք ամիս առաջ՝ գարնան սկզբին, արագոտն սուրհանդակներն Օլիմպոսից ուղևորվել էին կայսրության չորս կողմերը՝ նույնիսկ նրա սահմաններից դուրս ազդարարելու առաջիկա խաղամրցումների մասին։ Խաղերի մրցակարգը՝ վաղնջականկ ժամանակներում օրենսդիր Լիկուրգոսի ձեռքով գրված, պատվիրում էր մրցումների ժամանակաշրջանում ռազմական գործողությունների դադարեցում, և պատերազմող կողմերի միջև հաշտությունը տևում էր ավելի քան հարյուր օր։
Հետմիջօրեի արևի կլոր սկավառակը կախվել էր Օլիմպոսի վրա՝ իր ոսկեդեղձան ճաճանչներով շռայլորեն լուսավորելով նրա՝ դարերի համար կառուցված վեհապանծ տաճարներն ու հուշարձանները։
Խաղերին մասնակցում էին ամենքը՝ ունևորներն ու չքավորները, կտրիճ ըմբոստներն ու նշանավոր զորավարները, նաև հասարակ զորականները։
Երբ հնչեց եղջերափողը ճանապարհի շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները՝ հուժկու մարմիններով. նրանք տանում էին կայսեր պատգարակը։

Գտիր պարագաները, որոշիր՝ ինչ պարագա են։

  • կայսրության չորս կողմերը — տեղի պարագա
  • Օլիմպոսից — տեղի պարագա
  • շրջադարձի վրա — տեղի պարագա
  • Օլիմպոսի վրա — տեղի պարագա
  • երեք ամիս առաջ — ժամանակի պարգա
  • վաղնջական ժամանակներում — ժամանակի պարագա
  • մրցումների ժամանակաշրջանում — ժամանակի պարագա
  • ազդարարելու — նպատակի պարագա
  • հարյուր օր — չափի պարագա
  • լուսավորելով — ձևի պարագա

Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Տեքստից գտիր հնչյունափոխված բառերը։


21.02.2020

Բայական անդամի լրացումներ

  • Խնդիրներ և պարագաներ։
  • Ուղիղ և անուղղակի խնդիրներ
  • Ուղիղ խնդրի առանձնահատկությունը։

Առաջադրանք.

  • Կետադրիր տեքստը։
  • Գտիր ուղիղ խնդիրները

Կորիոլանն ապստամբեց. նա հարձակվեց Հռոմի վրա՝ հռոմեացիներին ստիպելով փախչել։
Նա արհամարհեց ու մերժեց ծերակույտին։ Երբ երևաց մայրը, Կորիոլանն ընդառաջ գնաց՝ գրկախառնվելու, բայց հուզախռով մայրը բացականչեց դողդոջուն ձայնով, ընդհատ բառերով.
Հեռո՛ւ մնա ինձանից։ Դեռ պիտի տեսնեմ՝ արդյոք որդուս մոտ եմ եկել, թե թշնամուս։ Միթե՞ ծնել ու սնել եմ, որ քեզ ապստամբ տեսնեմ։
Մոր խոսքերը որդու սիրտը շանթահարեցին։ Սարսռաց որդին, և զայրույթն անցավ՝ մակընթացությունից փոխվելով տեղատվության։ Մոր գիրկն ընկավ աննկուն ու անընկճելի զորավարը։
Եվ կտրիճ զավակը հակառակորդին հանձնվելով, սրախողխող եղավ։

2. Անուղղակի խնդիրներ։ Հոլովներով և կապերով արտահատված անուղղակի խնդիրները՝ իմաստային տեսանկյունից (տե՛ս նյութում)։ 

  • Հանգման խնդիր
  • Միջոցի խնդիր
  • Անջատման խնդիր
  • Հանգման խնդիր

Առաջադրանք.

Վերևի տեքստից գտիր անուղղակի խնդիրները։


19.02.2020

1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Գարուն էմեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում պարուրված ճերմակաթույր շղաթշներով։ Նստեց ծածկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա և դողդոջյուն մատներով բռնեց վարդենու այդ գիշեր փտած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով, հիշեց Սաադին իր խոսքերը, ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։

2. Տեքստից գտիր հանրահայտ, թռչուն, զարդարված, առավոտ, սյուք, ունկ բառերի հոմանիշները։

  • Հանրահայտ – աշխարհահռչակ
  • Թռչուն – հավք
  • Զարդարված – պճնված
  • Առավոտ – վաղորդայն
  • Սյուք – հով
  • Ունկ – ականջ

3. Գտիր մեկ բառ, որ լինի արմատ+հոդակապ+արմատ կառույցի։

  • Ճերմակաթույր

4. Գտիր մեկ ածանցավոր բառ։

  • երջանկություն

5. Տեքստից գտիր մեկական ա ներքին և ան արտաքին հոլովների ենթարկվող բառ։

  • Տխրության – ա ներքին
  • Գարնան – ան արտաքին

6. Տեքստից գտիր անկանոն բայերը։

  • Բերել, տեսնել, առնել

7. Տեքստից գտիր սոսկածանցավոր բայերը։

  • Զարթնել – զարթ-ն-ել
  • Տեսնել – տես-ն-ել
  • Առնել – առ-ն-ել
  • Բռնել – բուռ-ն-ել

8. Գտիր տեքստի բաղադրյալ ստորոգյալները։

  • նիրհն էր, սեր էր շշնջում

17.02.2020

1.Կետադրիր տրված նախադասությունները։ Որոշիր բացահայտիչների տեսակները։ Գտիր նախադասության գլխավոր անդամները, որոշիր ստորոգյալների տեսակը, ընդգծիր նաև գոյականական անդամի լրացումները։

  • Այդ երգը նա նվագել է (պարզ) իր հայրենի քարանձավներում` բարձրադիր այդ երկրում (բուն)։
  • Իրիկնաժամին նստում եմ (պարզ) մենակ կանաչ առվի մոտ՝ ուռիների տակ (մասնավորեցնող)։
  • Հենց հաջորդ կիրակի՝ առավոտ կանուխ, որսորդ Անտոնը բռնեց (պարզ) անտառի ճանապարհը։
  • Մենք՝ քո խոնարհ ծառաներս, յոթ եղբայր ենք (բաղադրյալ)։
  • Ինքնաթիռի անձնակազմը շնորհավորում է (պարզ) ձեզ ու տալիս (պարզ) այս վկայագիրը, որպես հիշատակ (մասնական)։
  • Քաղաքն ուներ (պարզ) երկու անուն՝ Գորիս և Կյորես։
  • Ոչինչ եկեղեցական չկար (պարզ)` այդ ուխտավայրերում ո՛չ գիր, ո՛չ խաչ։
  • Այդ ժխորից՝ մարդկանց ու անասունների կանչերից, ազատ էր (բաղադրյալ) Պասաժը։
  • Ահա, երևաց (պարզ) ինքը՝ քաղաքագլուխ Մաթևոս բեյը (բուն)։
  • Ո՞ւր էիր (բաղադրյալ) երեկ՝ ամբողջ օրը (մասնավորեցնող)։
  • Դիմացը՝ փողոցում, էլեկտրական խոշոր լամպ կար (պարզ)։
  • Մի անգամ էլ, շատ տարիներ առաջ (մասնավորեցնող) ճռնչաց (բաղադրյալ) այգու դուռը։
  • Ձեռքով նշան էր անում (պարզ) դեպի ներքև՝ դեպի գետի արմունկը։
  • Ներքևը՝ ձորում, թառել են (պարզ) մի քանի տներ։

2. Արտագրիր տեքսը, լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

9-1

Ջրօրհնեքից մի քանի ամիս անց գյուղ գնացի պրկված նյարդերս փոքր-ինչ հանգստացնելու: Ապրում էի գյուղից բավականին հեռու՝ ծաղկազարդ սարի լանջին ուր մի քանի քողտիկներ կային, որոնիցից մեկն էլ իմն էր: Շուրջանակի փռված են դալար մարգագետինները՝ եզերված սաղարթախիտ անտառներով: Անհուն, խորունկ մի անդորրություն է սփռված հուռթի դաշտերին ու անտառներին: Մի կայուն լռություն, որով կարծես հագեցած լինի օդի ամեն մի հյուլեն:

Զգում եմ, ինչպես մեծ քաղաքի աղմուկի գրգռված ու պոկված ջղերս այս անդորրություն մեջ ազատվում են լարվածությունից, անհագաբար շնչում եմ մաքուր օդը, և հոգիս ներդաշնակվում է բնության հետ: Օրերով թափառում եմ զմրուխտե մարգագետօիններում՝ խորհում մեծ ու անհուն բնության մասին:

Արևի տիեզերքի ամենից հզորն ու գեղեցիկը թևատարած սավառ նում է քշելով թուխպ բրդի քուլաների նմանվող ծվենները:

Հրաշագործ բնությունը մարդկանց շնորհել է ուժ ու խելք՝ կռելու իրենց ճակատագիրը:


14.02.2020

Կատարիր ֆլեշմոբի առաջադրանքները։


12.02.2020

1.Շարահյուսորն վերլուծիր և կետադրիր տրված նախադասությունները։

  1. Հեծվորը Կոստան աղան է` սպիտաիկ ձիու վրա։
  2. Վեց շուն ուներ` մեկը մյուսից կատաղի։
  3. Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները` փղոսկրյա կազմով,  ոսկեզօծ ու ակնազարդ։
  4. Հեծյալները` կիսամերկ կմաղքացած, օրորվում էին թամբի վրա։
  5. Նա գեղեցիկ մի այր էր` թախծալի աչքերով։
  6. Լաստախելի մոտ ղեկաթիակը բռնած կանգնել էր մի ջլուտ տղամարդ` մոտ հիսուն տարեկան։
  7. Քարաժայռերից մեկի կատարին կա մի հինավուրց մենաստան` բնական պարիսպներով գոտևորված։
  8. Շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները` հուժկու մարմիններով։
  9. Պճնասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորաձևությամբ, սեթևեթում էին։
  10. Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր` գողտրիկ դղյակով։
  • Հեծվորը` Կոստան աղան էր սպիտաիկ ձիու վրա։
  • Կոստան – ենթակա
  • Աղան էր – ստորոգյալ
  • Հեծվորը՝ Կոստան – բացահայտիչ
  • Սպիտաիկ – որոշիչ
  • Ձիու վրա – տեղի պարագա
  • Վեց շուն ուներ` մեկը մյուսից կատաղի։
  • Ուներ – ստորոգյալ
  • Շուն – ուղիղ խնդիր
  • Վեց – որոշիչ
  • Մեկը մյուսից կատաղի – բացահայտիչ
  • Որմնախորշի գրադարակից նրան էին նայում մատյանները` փղոսկրյա կազմով ոսկեզօծ ու ակնազարդ։
  • Նայում էին – ստորոգյալ
  • Մատյանները – ենթակա
  • Փղոսկրյա – որոշիչ
  • Ոսկեզօծ – որոշիչ
  • Ակնազարդ – որոշիչ
  • Որմնախորշի – հատկացուցիչ
  • Գրադարակից – տեղի պարագա
  • Մատյանները՝ փղոսկրյա կազմով ոսկեզօծ ու ակնազարդ – բացահայտիչ
  • Հեծյալները կիսամերկ` կմաղքացած, օրորվում էին թամբի վրա։
  • Հեծյալները – ենթակա
  • Օրորվում էին – ստորգյալ
  • Կիսամերկ – որոշիչ
  • Թամբի վրա – տեղի պպարագա
  • Կմաղքացած — հարակատար դերբայ
  • Նա գեղեցիկ մի այր էր՝ թախծալի աչքերով։
  • Նա – ենթակա
  • Այր էի – ստորոգյալ
  • Գեղեցիկ – որոշիչ
  • Թախծալի – որոշիչ
  • Թախծալի աչքերով – բացահայտիչ
  • Լաստախելի մոտ ղեկաթիակը բռնած կանգնել էր մի ջլուտ տղամարդ՝ մոտ հիսուն տարեկան։
  • Տղամարդ – ենթակա
  • Կանգնել էր – ստորոգյալ
  • Ջլուտ – որոշիչ
  • Մոտ հիսուն տարեկան – որոշիչ
  • Լաստախելի մոտ – տեղի պարագա
  • Ղեկաթիակը բռնած – ձևի մակբայ
  • Քարաժայռերից մեկի կատարին կա մի հինավուրց մենաստան՝ բնական պարիսպներով գոտևորված։
  • Կա – ստորոգյալ
  • Մենաստան – ենթակա
  • Քարաժայռերից մեկի կատարին – տեղի պարագա
  • հինավուրց – որոշիչ
  • Մենաստան՝ բնական պարիսպներով գոտևորված – բացահայտիչ
  • Բնական – որոշիչ
  • Շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները՝ հուժկու մարմիններով։
  • Երևացին – ստորոգյալ
  • Պատանիները – ենթակա
  • Պատանիները՝ հուժկու մարմիններով – բացահայտիչ
  • Շրջադարձի վրա – տեղի պարագա
  • Ծիրանագույն – որոշիչ
  • Հուժկու – որոշիչ
  • Պճնասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորածևությամբ, սեթևեթում էին։
  • Կանայք – ենթակա
  • Սեթևեթում էին – ստորոգյալ
  • Պճնասեր – որոշիչ
  • Ամենավերջին – որոշիչ
  • Կանայք՝ հագնված ամենավերջին նորաձևությամբ – բացահայտիչ
  • Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր՝ գողտրիկ դղյակով։
  • Սոֆիևկան – ենթակա
  • Արվարձան էր – ստորոգյալ
  • Քաղաքանմերձ – որոշիչ
  • Չնաշխարհիկ – որոշիչ
  • Արվարձան էր՝ գողտրիկ դղյակով – բացահայտիչ

2. Շարահյուսորն վերլուծիր և կետադրիր տրված նախադասությունները։

  1. Դառը մտորումները բզկտում էին սպարապետի՝ ազգի ցավերով տառապող զգայուն հոգին։
  2. Արսենը ամենևին չէր նկատում կնոջ՝ արտասուքով ողողված աչքերը։
  3. Արևի շողերը ցրում էին թուխպի՝ բրդի քուլաներին նմանվող ծվենները։
  4. Առավոտյան Անիի դեպի արևմուտք նայող դարպասից դուրս եկավ մի հեծյալ։
  5. Ձորալանջին հպարտ վեր էր խոյանում Թովմա առաքյալի՝ հնությունից մամռակալած վանքը։
  6. Հայացքը չէր կտրում լեռների՝ տեգերի նման ցցված հրաբխային սուր կատարներից։
  • Դառը մտորումները բզկտում էին սպարապետի՝ ազգի ցավերով տառապող զգայուն հոգին։
  • Մտորումները – ենթակա
  • Բզկտում էին – ստորոգյալ
  • Դառը – որոշիչ
  • Սպարապետի – հատկացուցիչ
  • Զգայուն – որոշիչ
  • Սպարապետի՝ ազգի ցավերով տառապող զգայուն հոգին – բացահայտիչ
  • Արսենը ամենևին չէր նկատում՝ կնոջ արտասուքով ողողված աչքերը։
  • Արսենը – ենթակա
  • Չէր նկատում – ստորոգյալ
  • Չէր նկատում կնոջ՝ արտասուքով ողողված աչքերը – բացահայտիչ
  • Արևի շողերը ցրում էին թուխպի՝ բրդի քուլաներին նմանվող ծվենները։
  • Շողերը – ենթակա
  • Ցրում էին – ստորոգյալ
  • Արևի – հատկացուցիչ
  • Թուխպի – հատկացուցիչ
  • Բրդի – հատկացուցիչ
  • Թուխպի՝ բրդի քուլաներին նմանվող ծվենները – բացահայտիչ
  • Առավոտյան Անիի՝ դեպի արևմուտք նայող դարպասից դուրս եկավ մի հեծյալ։
  • Հեծյալ – ենթակա
  • Դուրս եկավ – ստորոգյալ
  • Անիի – հատկացուցիչ
  • Դեպի արևմուտք նայող – որոշիչ
  • Առավոտյան – ժամանակի պարագա
  • Անիի՝ դեպի արևմուտք նայող դարպասից – բացահայտիչ
  • Ձորալանջին հպարտ վեր էր խոյանում Թովմա առաքյալի հնությունից մամռակալած վանքը։
  • Խոյանում էր – ստորոգյալ
  • Վանքը – ենթակա
  • Հնությունից մամռակալած – որոշիչ
  • Առաքյալի – հատկացուցիչ
  • Հպարտ – ձևի մակբայ
  • Ձորալանջին – տեղի պարագա
  • Հայացքը չէր կտրում՝ լեռների տեգերի նման ցցված, հրաբխային սուր կատարներից։
  • Չէր կտրում – ստորոգյալ
  • Հայացքը – ուղիղ խնդիր
  • Լեռների – հատկացուցիչ
  • Տեգերի նման ցցված – որոշիչ
  • Սուր – որոշիչ

10.02.2020

թեստ


07.02.2020

Գոյականի լրացումներ

Առաջադրանք. 

  1. Լրացրու բաց թողած տառերը։
  2. Գտի՛ր որոշիչները, որտեղ հարկավոր է, կետադրիր։
  3. Գտի՛ր հատկացուցիչները, որտեղ հարկավոր է կետադրիր։
  4. Գտի՛ր բացահայտիչները, կետադրիր։

Տեքստ

որոշիչհատկացուցիչ բացահայտիչ

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ, հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը, բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրը՝ արծաթազօծ պատյանով ըստ ամենայնի, լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։

Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին խրոխտ ձայնով խոսեց:

Ազնիվ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի զինակիցներ մեր քաջազն արքան` Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։


05.02.2020

Նախադասության գլխավոր անդամներ։

  • Ենթակա՝ նախադասության արտահայտած գործողության կատարող։
  • Ստորոգյալ՝ այն գործողությունը, որ կատարում է ենթական։

Ստորոգյալի տեսակները

  • Պարզ ստորոգյալ՝ արտահայտված է միայն խոնարհված բայով և հնարավոր է պարզել եղանակը։
  • Բաղադրյալ ստորոգյալ՝ արտահայտված է այլ խոսքի մասով կամ անդեմ բայով (անկախ դերբայով)+ դիմավոր բայ (որպես կանոն՝ օժանդակ բայ)։

Օր.՝

  • Թփերից դուրս թռավ մի եղնիկ։- պարզ ստորոգյալ
  • Մենք անձայն նստած էինք սենյակում։ -բաղադրյալ ստորոգյալ։

Առաջադրանք. Գտիր ենթականերն ու ստորոգյալները, որոշիր ստորոգյալների տեսակները։

ենթակա   —   պարզ ստորոգյալ    —   բաղադրյալ ստորոգյալ

  • Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։
  • Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։
  • Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։
  • Այժմ անձրևում է։
  • Վերջապես խախտվեց լռությունը։
  • Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։
  • Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։
  • Բեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։
  • Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։
  • Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։

2. Նախադասությունների կազմությունը՝ պարզ և բարդ (մեկ ստորոգյալ ունեցողները պարզ են, մեկից ավելի ստորոգյալ ունեցողերը՝ բարդ)։

3. Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասություններ։ Նախադասության երկրորդական անդամներ։

Առաջադրանք. Կարդա տեքստը, նախադասությունների կողքին նշում արա, թե ինչպիսի նախադասություն են՝ պա՞րզ, բա՞րդ, պարզ ընդարձա՞կ թե համառոտ։

Հաղթանակ

  • Ուսումնական համակարգերի մեծ մասը սովորեցնում է պայքարել պարտության դեմ։ պարզ, ընդարձակ 
  • Դպրոցում երեխաներին սովորեցնում են, որ իրենց համար դժվար է լինելու աշխատանք գտնելը, նույնիսկ եթե դիպլոմ ստանան։ բարրդ նախադասություն
  • Տանն աշխատում են նախապատրաստել այն մտքին, որ ամուսնությունների մեծ մասն ավարտվում է ամուսնալուծությամբ, և որ զույգերի մեծ մասն ի վերջո հիասթափություն է միայն բերում։ բարդ
  • Ապահովագրական գործակալություններն ընդհանուր հոռետեսությունն են սատարում։ պարզ, ընդարձակ
  • Նրանց կրեդոն է՝ դուք քիչ հնարավորություն չունեք ավտովթարի ենթարկվելու, հրդեհի կամ ջրհեղեղի զոհ դառնալու։ բարդ
  • Այնպես որ, հեռատես եղեք, ապահովագրվեք։ բարդ
  • Զանգվածային լրատվամիջոցները լավատեսներին զօրուգիշեր հիշեցնում են, որ մարդիկ ամեն տեղ անպաշտպան են։ բարդ
  • Լսե՛ք գուշակներին. պարզ, համառոտ
  • Բոլորը խոսում են միայն Ապոկալիպսիսից կամ պատերազմից։ պարզ, ընդարձակ
  • Համաշխարհային պարտություն, տեղային պարտություն, անձնական պարտություն… պարզ, ընդարձակ
  •  Միայն նրանց ձայնն է լսվում, ով խոսում է անուրախ ապագայից։ բարդ
  • Ո՞ր մի մարգարեն կհամարձակվի հայտարարել, թե ապագայում ամեն ինչ ավելի ու ավելի լավ է լինելու։ բարդ
  •  Իսկ երբ խոսքը իր՝ մարդու մասին է, ո՞վ կհամարձակվի երեխաներին դպրոցում սովորեցնել, թե ինչ պիտի անեն, որ լավագույն դերի համար «Օսկար» ստանան։ բարդ
  •  Ինչպե՞ս արձագանքեն՝ հաղթած լինելով համաշխարհային մրցաշարում։ պարզ, ընդարձակ
  • Ի՞նչ անել, եթե ձեր փոքրիկ ձեռնարկությունը վերածվել է միջազգային ընկերության։ բարդ
  • Արդյո՞ւնքը։ պարզ, համառոտ
  •  Երբ մարդ հաղթանակ է տանում, զրկվում է ուղղվածությունից և հաճախ այնքան շլացած է լինում, որ անմիջապես ինքն է կազմակերպում սեփական պարտությունը, որ վերադառնա իրեն ծանոթ՝ «նորմալ» իրադրություն։ բարդ

Առաջադրանք.  50-70 բառի սահմանում տեսակետդ շարադրիր հաղթանակի ու դրա ազդեցության մասին։

Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ մարդկանց սովորեցնում են օրինակ՝ «ամուսնությունը կարող է վերջանալ ամուսնալուծությամբ», կամ, որ «դժվար է լինելու աշխատանք գտնելը նույնիսկ եթե դիպլոմ ստանաս»: Բայց հոռետեսությունն ամեն դեպքում տարածում են: Իմ կարծիքով մարդիկ ընդհակառակը՝ ավելի շատ իդեալիզացնում են ապագայի սպասումները: Այսինքն, օրինակ՝ դպրոցներում սովորեցնում են, որ, եթե սովորես գերազանց, ուրեմն ապագայում շատ բաների կհասնես, կունենաս լավ աշխատանք, կլինես հարուստ և այլն: Բայց գիտականորեն ապացուցված է, որ գերազանց սովորողների մեծ մասը մեծանալով դառնում են ալկոհոլի գերիներ: Եվ ամեն դեպքում քիչ առաջ ներկայացվաց երկու տեսություններըն էլ սխալ են: Հաղթանակի հասած մարդկանց մի մասն իրեն կորցնում է, իսկ մյուս մասը շարունակում է սովորել: Բայց ոչ մի տեղ քեզ չեն սովորեցնի ինչպես հասնել հաղթանակի, որովհետև դա ոչ ոքի օգուտ չի տա: Մարդկանց կառավարում է էգոիզմը, իսկ էգոիզմն ու նախանձը ոչ ոքի թույլ չի տա ուրիշին բացատրել հաղթանակի հասնելու ճանապարհի մասին: Յուրաքանչյուրը ցանկանում է լինել յուրահատուկ, տարբերվող ու աննման: Յուրաքանչյուրն ուզում է հասնել ինչ-որ մի բարձր կետի զուտ ցույց տալու համար, որ իր կյանքում ինչ-որ բանի հասել է: Այդ «հաղթանակ» կոչվածը իրականում չունի միակողմյան բացատրություն:


31.01.2020

Լրացրու բաց թողած տառերը։

Տեքստ

Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը. նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան և ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջաղջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հայորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում, ոչ միայն չի ջաղջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիսամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային՝ Արտավազդին՝ տանելով Ալեքսանդրիա կնոջ և երեխաների հետ միասին։

Գտիր բազմաթիվ, բանակ, գոռոզ, տղամարդ բառերի հոմանիշները։

  • բազմաթիվ — մեծաքանակ
  • գոռոզ — ամբարտավան
  • տղամարդ — այր
  • բանակ — զորք

Տեքստում կան իրար հոմանիշ 2 զույգ բառեր. գտիր դրանք։

  • թագավոր — արքա
  • ապաստան — օթևան

Տեքստից գտիր երեք հնչյունափոխված բառ։

  • վճռական — վճիռ    ի-ը
  • նվիրված — նվեր     ե-ի
  • մարմնացում — մարմին   ի-ը

Տեքստից գտիր մեկական բառ, որ համապատասխանի տրված կառույցին.

  • արմատ+հոդակապ+արմատ — բանաստեղծ
  • արմատ+ածանց — վճռական
  • արմատ+արմատ+ածանց — վեհանձնություն

Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

  • սկսում է — սահմանական եղ. անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ
  • տալիս է — սահմանական եղ. անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ
  • կհասցներ — դիմավոր բայ, ենթադրական եղանակ, անցյալ, երրորդ դեմք, եզակի թիվ
  • տիրելով — անորոշ դերբայ, գործիական հոլով
  • բոլոր — որոշյալ դերանուն
  • ամբողջ — որոշյալ դերանուն
  • ինքն — անձնական դերանուն
  • վճռական — որակական ածական
  • փառասեր — որակական ածական
  • օրը — ժամանակի մակբայ
  • և — շաղկապ
  • մեջ — կապ
  • վերջնականապես — ձևի մակբայ
  • վեհանձնության — սեռական հոլով, ան արտ.
  • ձմեռ — ուղղական հոլով
  • հանդիսականներով — գործիական հոլով, ի արտ. ,  հոգնակի թիվ