Տեղական ինքնակառավարման մարմիններ, նրանց իրավասությունը սահմանող օրենսդրություն։

*Տեղական ինքնակառավարման մարմիններն են՝

համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով

*Ավագանու կազմը և ընտրության կարգը

Ավագանին կազմում է 65 հոգի։ Ընտրության համար տվյալ անձնավորությունը իր անձնագրով ներկայանում է ընտրատեղամաս։ Յուրաքանչյուրը մոտենում է իր տարածքի անձնաժողովի անդամին, ներկայացնում է անձնագիրը, ստանում է ընտրացուցակը։ Կատարելով ընտրությունը՝ մոտենում է արկղին, դրոշմում են ընտրացուցակը և գցում արկղը։

*Ի՞նչ ժամկետով է ընտրվում Երևանի ավագանին

5 տարվա ժամկետով

*Տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին

Ավագանի

*Քաղաքապետի ընտրության կարգը,քաղաքապետի թեկնածուի համար պարտադիր պահանջները, լիազորությունների ժամկետը։

Քաղաքապետ ընտրվում է իրեն ընտրած ավագանու լիազորությունների ողջ ժամկետով:

Քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Առաջին նիստն անընդհատ է, բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչև քաղաքապետի ընտրությունը: Եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ:

Քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Առաջին նիստն անընդհատ է, բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչև քաղաքապետի ընտրությունը:Եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ:

Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող եւ ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն: Քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ uտեղծագործական աշխատանքից:

* Ո՞ր մարմինն է վերահսկողություն իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության նկատմամբ։

Ավագանին Երեւանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ:

*Ինչ ժամկետով է ընդունվում Երևանի բյուջեն և ում կողմից։

Երևանի բյուջեն ընդունվում է նիստին ներկա Ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ քառորդը: Ընդունվում է մեկ տարի ժամկետով։

*Քանի՞ վարչական շրջանների է բաժանվում Երևան քաղաքը, թվարկել

Երևան քաղաքը բաժանված է 12 վարչական շրջանների. Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն:

*Ո՞վ կարող է նշանակվել Երևանի վարչական շրջանի ղեկավար։

Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն:

*Ո՞վ է պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում վարչական շրջանի ղեկավարին։

Վարչական շրջանի ղեկավարին կարող է նշանակել և պաշտոնից ազատել Երևանի քաղաքապետը։

* Ի՞նչ գործունեությամբ /աշխատանքով/ կարող է /չի կարող/ զբաղվել վարչական շրջանի ղեկավարն իր պաշտոնի հետ համատեղ։

Քաղաքապետն իր իրավասության սահմաններում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընդունում է որոշումներ, արձակում կարգադրություններ: Քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Оставьте комментарий