ԴԱՄԲԱՐԱՆՆԵՐ, ՄԱՀԱՐՁԱՆՆԵՐ

Արշակունիների դամբարանը Աշտարակի շրջանի Ձորափ գյուղում 4-րդ դ. երկրորդ կեսով թվագրված հուշարձան է։ Ըստ պատմական տեղեկությունների, դրանում ամփոփվել են պարսիկների կողմից 364թ. Անգղ ամրոցում գտնվող հայ Արշակունի թագավորների գերեզմանոցներից առևանգված ոսկորները, որոնք հետ են խլվել Վասակ զորավարի գլխավորված զորքերը։

Ենթադրվում է, որ դամբարանը եղել է երկհարկանի՝ բաղկացած կիսագետնափոր տապանատնից և վերնահարկից (չի պահպանվել), վերգետնյա մասի աստիճանաձև, արևելյան կողմից հարավային կողը շրջացնո հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդները։

Զովունիի ս. Վարդան մատուռ-դամբարանը գտնվում էր համանուն գյուղում, խիստ ավերակ վիճակում, պատերի 13 շարք բարձրությամբ։

Ըստ պահպանված մասերի ուսումնասիրության տվյալների, մատուռ-դամբարանը նույնպես բաղկացած է եղել երկու մասից։ Ի տարբերություն Աղձի դամբարանի, այստեղ մատուռ-դամբարանը ոչ թե դամբարանի վրա է, այլ կողքին՝ հյուսիսային կողմից։

Իրենց տեղադրությամբ դրանք հարավ արևմտյան անկյունում գոյացնում են քառակուսի մի հարթակ, որտեղից մուտք  բացված դեպի մատուռ-աղոթարանը։ Ըստ հորիվածքի այն միանավ կառուցվածք է, երբեմնի թաղածածկ, որն իրականացվել է մեկ զույգ որմնամույթերի վրա հենվող թաղակիր կամարի վրա։

Որմնամույթերի խարիսխների և խոյակների հնամենի ձևերը, ինչպես նաև կառուցման տեխնիկան թույլ է տվել հուշարձանը թվագրել 5-րդ դարով, ենթադրելով, որ դամբաանում կարող էր թաղված լինել Ավարայրի ճակատամարտում Վարդան Մամիկոնյանի զինակիցներից մեկը՝ Տաճատ Գնթունին։ Հուշարձանի վերակազմության իր ահամոզեցուցիչ նախագծում Ս.Ս.Մնացականյանը դամբարանային մասը ներկայացրել է աշտարակաձև հորինվածքով։

Գարեգին Հովսեփյանը համեմատելով Օձունի տաճարի պատերին և մահարձանի կոթողի կողերին տեղ գտած պատկերաքանդակները, գտնում է, որ դրանք ճարտարապետական առանձնահատկություններով, նյութով, կառուցվածքով և քանդակներով անբաժան են միմյանցից, ժամանակակից են՝ 5-րդ դ. վերջ, 6-րդ դ. սկիզբ։ Նույն կռվաններտ նկատի ունենալով, Բաբկեն Առաքելյանը մահարձանը թվագրում է ավելի վաղ ժամանակով՝ 4-5-րդ դդ., մի այլ տեղ՝ 5-6-րդ դդ.։

Երկու հեղինակներն էլ անդրադարձել են պատկերաքանդակների արվեստին, մեկնաբանել դրանց պատկերագրական բովանդակությունը, համեմատել հարևան երկրների (Ասորիք, Սասանյան, Պարսկաստան) նույնատիպ հուշարձանների հետ։

Իր ընդհանուր հորինվածքով մահարձանը եռամաս է, բաղկացած պատվանդանից, մույթաշարի մասից ու վերնամասից (որի չնչին մնացորդներն են պահպանվել)։ Արևմտյան կողմից պատվանդանը աստիճանավոր է, ճակատով ձգված ասիճանները տանում են դեպու մույթաշարի հիմքը։ Արևելյան և մյուս կողմերից պատվանդանն ունի հարթ, սրբաշատ քարերով կառուցված ուղղաձիգ պատեր և ողջ պարագծով (բացի արևմտյան) պսակվում է բարակ գոտով։ Արևմտյան ճակատին, տարբեր տեղերում, քանդակված են հավասարաթև խաչեր՝ առնված կլոր շրջանակի մեջ։

Մույթերի միջև գտնվող բացվածքներում կանգնեցված են կտչվածք ունեցող, բաց դեղնականաչ երանգի միակտոր ավազաքարից կերտված քառակող կոթողներ, որոնք բոլոր կողմերը՝ վերից վար, պատված են բարձրարվեստ հարթաքանդակներով։

Քարակոթողի վրա հարթաքանդակները կատարված են որոշ օրինաչափությամբ։ Արևելյան և արևմտյան ճակատային կողերին, քառանկյունի շրջանակների մեջ, ամփոփված են միայն պատկերաքանդակներ, իսկ հարավային և հյուսիսային կողերին՝ զարդաքանդակներ։

Նույն կոթողի հիշարժան պատկերաքանդակներից է նաև ձողաբարձ խաչը ձեռքին խոզագլուխ մարդը, որն, ինչպես նշվեց, հանիսանում է Հայաստանի այլ վայրերում և կապված է Տրդատի խոզակերպ դառնալու ավանդության հետ։ Ձողաբարձ խաչը ձեռքին մարդու ևս 3 պատկերաքանդակ կա կոթողի նույն կողի վրա, երկու ֆիգուրի հետ։ Մարդկային զույգ և առանձին ֆիգուրներ ձողաբարձ խաչով և առանց դրանց, կարելի է տեսնել նշված մյուս կողի վրա։ Ըստ որում, ուշագրավ է, որ, ինչպես նկատել է Բաբկեն Առաքելյանը, նույնպիսի պատկերաքանդակներ կան Էջմիածնի ավետարանի փղոսկրյա կազմի վրա։ Հյուսիսակողմյան կոթողի արևմտահայաց կողի պատկերաքանդակներից մեկում ներկայացված է Տիրամայրը՝ գահին բազմած, մանուկ Քրիստոսը գոգին։ Դրան հար և նման է մի այլ քարակոթողին պատկանող Տիրամոր պատկերաքանդակը, որ հետ ագուցվել է Օձունի տաճարի ներսում, հյուիսային պատում գտնվող խորշի մեջ։ Տիրամոր պատկերաքանդակներ կան ագուցված նաև նույն տաճարի այլ պատերին։

Կոթողների հարավահայոց և հյուսիսահայոց կողերի վրա տեղ գտած զարդաքանդակները տարբեր են իրենց մոտիվներով։ Մեկին վերիցվար քանդակված են եռաթերթ շուշան ծաղիկներ, մյուսին՝ կիսաշրջանաձևերով հյուսվածք, երրորդին՝ խաղողի որթագալար, չորրորդին՝ միմյանց հետ հատվող օղակաշարք։ Երկու կոթողներն էլ պսակվում են խորանարդաձև, սյունագլուխների նմանությամբ մշակված ծավալներով, որոնք հարդարված են ճարտարապետական նուրբ՝ դեկորատիվ կամարների, ատամիկավոր և կամարիկավոր քիվերի, շրջանագծի մեջ ամփոփված թևավոր խաչի և այլ մոտիվներով։

Բոլորը միասին իրենց հորինվածքով ու արվեստով բնորոշ են իրենց դարաշրջաններին, հանդիպում են Հայաստանի վաղ միջնադարյան մոնումենտալ և մեմորիալ մյուս հուշարձաններում։

Աղուդիի մահարձանը (Սիսիանի շրջանի համանուն գյուղում) իր հորինվածքով թեև նույնատիպ է Օձունին, սակայն ունի որոշ տարբերություն։ Նմանությունը միայն արտահայտված է արևելք-արևմուտք դիրքորոշմամբ և հորիվածքի եռահարկությամբ՝ բաղկացած պատվանդանից, բուն մասից և վերնամասից։ Մնացած ձևերը ինքնուրույն են, առանձնահատուկ։

Սյան և կիսասյուների վրա են հենվում երկու մույթերն իրար կապող կամարները։ Դրանց վերևով անցնող քանդակազարդ գոտին շրջանցում է, ընդգրկելով նաև մույթերը և արտահայտելով մահարձանի բուն մասի ճարտարապետական ավարտը։

Այսպիսով Աղուդիի մահարձանը լուծված է զուտ ճարտարապետական միջոցներով, իր կազմում չունի քանդակազարդ կոթողներ և դրանով տարբերվում է Օձունի մահարձանից։

Աղուդիի մահարձանի կառուցման ժամանակը չի վկայված պատմիչների կողմից, կամ շինարարական արձանագրությամբ։ Սակայն հիմնվելով նրա ճարտարապետական ձևերի և զարդարվեստի մոտիվների, ինչպես նաև պեղումների միջոցով հայտնաբերված երկաթագիր արձանագրության և թևավոր խաչերի բեկորների վրա, մահարձանի կառուցման ժամանակը սահմանվում է վաղը միջնադարով, ոչ ուշ քան 7-րդ դարը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s