Տարածաշրջանային գրականություն

Առաջին պատմվածքի հիման վրա դատողություններդ գրառիր կյանքի-մահվան, հայրենասիրության-դավաճանության, հանրության առաջ պարտքի ու հարազատների մասին հոգածության մասին։ Հիմնավորիր ասածդ պատմվածքից մեջբերումներով։

Կյանքի-մահվան մասին այս հատվածն եմ դուր բերել.

Վախվորած նայում եմ․ գիտեմ, որ այսուհետ ոչ ոք նրան այլեւս ինձնից չի կարող խլել, բայց եւ այնպես ներքին տագնապի զգացում ունեմ։ Ինձ թվում է՝ կրկին պիտի հեռանանք միմյանցից։ Շուրջ քսան տարի այդ վախը գրեթե երբեք չի լքել ինձ։

Այս տողերն եմ դուր բերել, քանի որ շատ էր տպավորվել։ Երբ դու զգում ես ինչ-որ բան ու հետո զգացածիդ նկարագրությանն ես հանդիպում… չեմ կարող բացատրել բառերով։

Մենք խաբված չենք, հայրիկ, մենք լավ գիտեինք՝ հանուն ինչի էինք գնում։

Տղան գիտեր ուր է գնում, ինչու և ինչ կարող էր պատահել նրան։ Նա նույնիսկ գիտեր, որ կարող էր մահանալ։ Նրա հայրը ռադիո-հեռուստաընկերությամբ ասում էր, որ հայերինքը վտանգի մեջ է ու պետք է պաշտպանել։ Իսկ տղան չէր ուզում, որ իր հորը նայելիս ասեն, որ տղային թաքցրել է և ուրիշներին է դեմ տալիս։ Պաշտպանել հայրենիքը և հոր պատիվը, դա էր տղայի նպատակը։

Մահից չեմ վախեցել, առաջինը, որ փայլատակեց ուղեղիս մեջ, այն էր, թե ինչը կփրկի հորս զայրույթից։

Պատմվածքը, իհարկե, իմ չսիրած թեմայով էր, որովհետև ես նման պատմությունները շատ ծանր եմ եմ տանում ու, երբ փորձում եմ կարծիքս արտահայել, լեզուս ու մտքերը կապ են ընկնում։ Կարճ, բայց խորը պատմություն մահացած զինվորի ու հոր մասին։


Երկրորդ պատմվածքի հիման վրա գրառիր դատողություններդ զանցանքի, մեղավորության, մեղադրողի մասին, բռնության, դրա հետևանքների մասին։ Փորձիր երևույթը դիտարկել նաև մեղադրողների տեսանկյունից։ Ի՞նչ շահ ունեն մարդուն պարզապես մեղադրելուց։

Պատմվածքը լավ չեմ հասկացել, դրա համար կասեմ միայն իմ հասկացածի մասին։ Պատվածքի արանքում ընկած է հին ու անիմաստ մտածելակերպը։ Մի մարդու մեղադրում էին զուտ իր անվան պատճառով։ Իհարկե, հիմա էլ կա այդ մտածելակերպը: Մարդկանց կարող են քլնգել իր տարիքի, տեսքի, մաշկի գույնի, սոցիալական խմբի և այլնի պատճառով։ Շատ սևերին մինչև հիմա էլ կարող են մեղադրել ինչ-որ վատ գործերի մեջ զուտ նրա համար, որ նրաց մաշկի գույնը ավելի մուգ է։ Այնպես, որ իմ կարծիքով հիմա ուղղակի ավելի թեթևացել է իրավիճակը ու նման բաներ համեմատ քիչ է հանդիպում։

Մեղադրողի դերում լինելով կարող եմ ասել, որ բոլորս էլ հաճախ մեղադրում ենք մարդկանց նույնիկս առանց գիտակցելու։ Մեղադրողները մեղադրում են մարդկանց իրենց կամ այլ մարդկանց ապահովության կամ, ինչու չէ իրենց սեփական շահի համար։

Բայց այս պատմվածքում մեղադրողներին, իհարկե, չեմ արդարեցնի։ Մարդիկ ովքեր վատ են վարվում ուրիշի նկատմամբ իրենց խելքի պակասի ու սահմանափակ մտածելակերպի պատճառով արժանի չի գթության։


Երրորդ պատմվածքի շուրջ դատողություններ արա մարդու վարքագծի մասին։ Մեկնաբանիր «նորմալ» և «ոչ նորմալ» արտահայտությունները։ Դատողություն արա՝ ո՞վ է սահմանում նորմը, ի՞նչ է նշանակում «չգրված օրենք»։

Երևի թե ինձ ամենամոտ պատմությունը սա էր։ Հերոսուհին ընդհամենը ապրում էր իր ստեղծած աշխարհում, անում էր այն, ինչը չէր համարվում «նորմալ» այլ մարդկանց համար։ Երբեք չեմ հասկացել մարդկանց, ովքեր փորձել են համոզել իրենց համար «ոչ նորմալ» մարդկանց, որ իրենք սխալ են։ Ըստ իս ամեն մարդ ունի իր կյանքը վարելու, ընտրություններ ու որոշումներ կատարելու իրավունքը, և ոչ ոք իրավունք չունի ուրիշի ընտրությանը անուն դնել։ Եթե տարիքով մեծ կինը սիրում է մուլտֆիլմ նայել, եթե մարդը ներկում է մազերը, եթե ընդհանարպես անում է այն ինչը ուրիշների համար տարօրինակ է, դա դեռ չի նշանակում, որ նրա հետ մի բան այն չէ։ Հաճախ եմ հանդիպում նման դեպքերի ու նույնիսկ հաճախ է նման դեպքեր պատհում ինձ հետ։ Եթե դուր չի գալիս ուղղակի հեռու մնացեք ու վերջ։

Վերջնաբան

Դե, վերջնաբանի համար էլ կասեմ, որ երեք պատմություններից ամենաշատը տպավորվեց վերջինը։ Երևի դա նրանից է, որ ես ավելի շատ հակված եմ այն պատմվածքներին, որոնց մեջ կարող եմ ինձ գտնել։ Երեք պատմվածքն էլ վերցած էին իրականությունից, ինչքան էլ որ ցավալի է։ Շնորհակալություն նախագծի համար։

Դպրոցը, ընտանիքը և հասարակությունը․․․

Իմ ընտանիքը միայն իմ հետ նույն տան մեջ ապրող մարդիկ չեն։ Բացի իմ ծնողներից, քրոջից, եղբորից ու հորական կողմից տատիկից ու պապիկից մեր մեծ ընտանիքի անդամ են նաև իմ մորական կողմի տատիկն ու պապիկը, երեք մորաքույրս (որից մեկը իր ընտանիքի հետ միասին) և մորեղբայրս։ Այս ամենից ելնելով մեր մեծ ընտանիքում լիքը սովորություններ, սովորույթներ և ավանդույթներ կան, որոնց մեծ մասը ես հավանաբար չեմ հիշի։ Մենք մի սովորույթ ունենք, ըստ որի ամեն ամիս մորական տատիկիս տանը մեծ ճաշկերույթ ենք կազմակերպում։ Նաև արդեն վաղուց սովորություն է դարձել մայրիկիս, տատիկիս և մորաքույներիս ամենօրյա տեսազանգերը։ Մենք՝ ընտանիքներով, անընդհատ կապի մեջ ենք, խոսում ենք, քննարկում ենք օրվա եղածը, վերջին դեպքերը (և այլն), և այս ամենին մասնակցում է ոչ միայն տան կանայք։ Ամեն շաբաթ իմ մորաքույներից մեկը գալիս է մեր տուն, իսկ մյուսը՝ մեծ մորաքրոջս տուն, և յուրաքաչյուրս երեկոյան ֆիլմ ենք դիտում։ Սա արդեն սովորույթ է դարձել։

Իմ ապագա մասնագիտության հարցում չեմ կարող ասել, որ ընտանիքս իմ փոխարեն է որոշումներ կայացնում (որտեղ պետք է սովորեմ, ինչ դառանամ և այլն)։ Մասնագիտությանս որոշման հարցում, իհարկե, բոլորն էլ խորհուրդներ են տալիս, փորձում ենք հնարավորինս օգնել, բայց իրենցից և առավելապես ծնողներիցս ոչ ոք չի ստիպում ինձ։ Նրանք ընդունում են, որ ես ինքս պետք է ընտրեմ այն, ինչ ինձ է դուր գալիս։ Նաև վստահ կարող եմ ասել, որ ծնողներս ինձ լիարժեք վստահում ենք այդ հարցում, քանի որ գիտեն, որ ես ճիշտ ու մտածված ընտրություն կկատարեմ։

Դպրոցը, ընտանիքը և հասարակությունը շատ կարևոր տեղ են զբաղեցնում ապագայի հարցում։ Դպրոցում կարող են լինել չափից դուրս այսպես ասած «վատ» ուսուցիչներ, կամ վատ շրջապատի երեխաներ։ Ընտանիքում կարող են լինել կռիվներ, բռնություն, բռնություն երեխաների հանդեպ, կարճ ասած՝ վատ մթնոլորտ։ Դե հասարակությունն էլ կախված է տվյած մարդու\երեխայի ապրելու վայրից։ Այս ամենը շատ ուժեղ ազդեցություն կարող է ունենալ երեխայի\դեռահասի\մեծի վրա, և վատագույն դեպքում կարող է հանգեցնել հոգեբանական տրավմաների\խանգարումների։

Հիմնադրամ. Պետական ոչ առևտրային կազմակերպություններ

Ինչպես ես հասկացա հիմնադրամը ստեղծվում է մի մարդու կողմից, ով ունի շատ փող և ցանկանում է օգնել մարդկանց և ոչ միայն: Հիմնադիրը կարող է կատարել առևտուր ի օգուտ այն մարդկանց ում նա օգնելու է: Պետական ոչ առևտրային կազմակերպությունները ստեղծվում են կառավարության կողմից և էլի մարդկանց (և ոչ միայն) օգնելու համար են: Սրանց տարբերությունը կայանում է նրանում, որ հիմնադրամով կարելի օգնել հստակ մարդկանց, ապահովել նրանց աշխատանքի վայրը, ապրելու վայրը և այլն, իսկ պետական ոչ առևտրային կազմակերպությունների գումարները գալիս են կառավարությունից և հանձնվում դպրոցներին, մանկատներին և այլն: Միանշանակ դպրոցների համար երկրորդ տարբերակը ավելի հարմար է:

 

Անհատական ուսումնական պլան

Երկուշաբթի՝

  1. Մաթեմատիկա — Ոչ գծային հավասարում պարունակող համակարգեր
  2. Անգլերեն — Տեքստեր և վարժություններ
  3. Ռուսերեն — Проект. “Фильмы, которые смотрели и любили наши родители”
  4. Գրականություն — Ֆիլմի դիտում
  5. Մարմնամարզություն – Պար
  6. Ինքնուսուցում — Պատմվածքի կառուցվածք, ձև, նպատակ և մտքեր
  7. Ընտանեկան ֆիլմի դիտում — «Երևակայության խաբկանք»
  8. Անձնական ընթերցանություն — Агата Кристи «Загадка Эндхауза»

Երեքշաբթի՝

  1. Մաթեմատիկա — Ոչ գծային հավասարում պարունակող համակարգեր
  2. Ռուսերեն — Грамматика. Видовые различия в русском языке
  3. Անգլերեն – Նախագիծ. «Ես և իմ Հայաստանը»
  4. Գրականություն — Ֆիլմի Քննարկում
  5. Պատմություն — Ավատատիրության հաստատումը և քրիստոնեության ընդունումը
  6. Ինքնուսուցում — Ֆոտոշոփ և մոնտաժ
  7. Ընտանեկան ֆիլմի դիտում — «Ջումանջի. Ջունգլիների կանչը»
  8. Իսպաներեն — Ինչքա՞նով ենք հասկանում կարդացածը
  9. Անձնական ընթերցանություն — Агата Кристи «Загадка Эндхауза»

Չորեքշաբթի՝

  1. Մաթեմատիկա — Խնդիրներ
  2. Իրավունք — Հիմնադրամ
  3. Հայոց լեզու —
  4. Գրականություն — Ընթերցանություն և առաջադրանքներ
  5. Մարմնամարզություն — Պար
  6. Իրավունք — Նախագիծ. Դպրոցը, ընտանիքը և հասարակությունը
  7. Ինքնուսուցում — Սցենարի կառուցվածք
  8. Պար — Ավանդական պարի նախագիծ
  9. Ընտանեկան ֆիլմի դիտում —«Իրականությունից այն կողմ»
  10. Անձնական ընթերցանություն — Агата Кристи «Загадка Эндхауза»

Հինգշաբթի՝

  1. Քիմիա — «Թունավոր նյութերը օդում»
  2. Պատմություն — Նախագիծ. «Իմ տունը իմ ամրոցն է»
  3. Կենսաբանություն — Նախագիծ. Զատկի ծեսը
  4. Կենսաբանություն — Նախագիծ. Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները
  5. Ֆիզիկա — Ոսպնյակներ
  6. Գրականություն — Տարածաշրջանային գրականություն
  7. Ընտանեկան ֆիլմի դիտում — «Լաբիրինթի վազողները»
  8. Անձնական ընթերցանություն — Агата Кристи «Загадка Эндхауза»

Ուրբաթ՝

  1. Մաթեմատիկա — Խնդիրներ
  2. Մաթեմատիկա — Խնդիրներ
  3. Գրականություն — Տարածաշրջանային գրականություն
  4. Ինքնուսուցում — Սցենարի կառուցվածքը
  5. Աշխարհագրություն — Գյուղատնտեսություն. Բուսաբուծություն
  6. Ինքնուսուցում — Հոգեբանություն. Ընթերցանություն
  7. Ընտանեկան ֆիլմի դիտում —«Ինսոմնիա»
  8. Անձնական ընթերցանություն — Агата Кристи «Загадка Эндхауза»