Բուսաբուծություն

Ամբողջ աշխարհում մշակում են մոտ 1600 մշակաբույս, այդ թվում ՀՀ-ում` ավելի քան 100-ը: Բուսաբուծությունը բաղկացած է դաշտավարությունից` դաշտային մշակաբույսերի աճեցումից և այգեգործությունից`տարբեր տեսակի մրգերի ծառերի և թփերի աճեցումից: Բուսաբուծության տեղաբաշխման` մշակաբույսերի աճեցման վայրի ընտրության գործում կարևորագույն գործոնը բնակլիմայական պայմաններն են: Գյուղատնտեսական մշակաբույսերի աճի վրա ազդում է լույսի, ջերմության և խոնավության բարենպաստ զուգորդումը դրանց աճման ժամանակամիջոցում: Կարևոր գործոն է նաև բնակչության թիվը, որով էլ որոշվում է տվյալ մշակաբույսի բերքի պահանջարկի մեծությունը: Ըստ կիրառական նշանակության առանձնացնում են հացահատիկային, ինչպես նաև ձիթատու, շաքարատու, յուղատու, կաուչուկատու և այլ տեխնիկական մշակաբույսեր: Սակայն մշակաբույսերի նման խմբավորումը պայմանական է:

Բերքի քանակն ու որակը պայմանավորված է նրանով, թե մարդն ինչ չափով է բավարարել բույսի կյանքի պահանջները: Որքան բույսը լավ է ապահովված սննդանյութերով, ջրով և այլ գործոններով, այնքան ինտենսիվ է տեղի ունենում նրա ֆոտոսինթեզը և այնքան բարձր է լինում նրա պտղաբերության մակարդակը:

Հանրապետությունում ցորենի հիմնական ցանքատարածությունները Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի մարզերում են։ Ցորենի առանձին տեսակների հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։ Հնագիտական պեղումներով հայտնաբերվել են ցորենի ածխացած հատիկներ, և պարզվել է, որ 2,5 հազար տարի առաջ Արարատյան դաշտում մշակել են միահատիկ ու փափուկ ցորեններ։ Բացի այդ՝ Վայոց ձորի, Արարատի և այլ մարզերում հայտնաբերվել են վայրի ցորենի բազմաթիվ տեսակներ։ ՀՀ-ում գարին զբաղեցնում է հացահատիկային ցանքատարածության մոտ 40 %-ը։ Հայաստանի տարածքում գարու մշակությունն սկսվել է 5-6 հազար տարի առաջ։

Ըստ իս Հայաստանում միշտ էլ մեծ դեր է ունեցել գյուղատնտեսությունը, և ապագայում, ինձ թվում է, որ ավելի հեշտ կլինի: Ապագայում Հայաստանի վիճակը կբարելավվի և դա մեծ ազդեցութոյւն կունենա գյուղատնտեսության վրա:


Հղումներ 1 , 2 

Առարկայի պատկերի կառուցումը բարակ ոսպնյակում. Բարակ ոսպնյակի բանաձևը

664VAR-iloveimg-cropped.gif

Պարզվում է, որ ստացված պատկերի բնույթը կախված է ոսպնյակի տեսակից, ինչպես նաև առարկայի և ոսպնյակի փոխդասավորությունից:

Առարկայի տարբեր կետերի իրական (կամ կեղծ) պատկերների ամբողջությունը կոչվում է առարկայի իրական (կամ կեղծպատկեր:

Առարկայի պատկերը ընկած կլինի նրանց միջև: Իսկ ծայրակետի պատկերը ստանալու համար կարելի է ընտրել այդ կետից դուրս եկող անհամար ճառագայթներից այն երկուսը, որոնց ընթացքը ոսպնյակում նախօրոք հայտնի է:

ա) ոսպնյակի օպտիկական կենտրոնով անցնող ճառագայթը.
image_lab_rays_007.gif  image_lab_rays_008.gif
Ոսպնյակով անցնելիս այս ճառագայթը չի փոխում իր ուղղությունը:
բ) ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ճառագայթը.
image_lab_rays_003.gif image_lab_rays_004.gif

Օգտվելով այս «հարմար» ճառագայթներից, օրինակ, կարող ենք կառուցել AB մատիտի պատկերը, եթե ստանանք նրա A և B ծայրակետերի պատկերները՝ A1-ը և B1 -ը: A1B1 հատվածը կլինի AB մատիտի պատկերը:

68 - Copy.jpg
Կարելի է ցույց տալ, որ կախված առարկայի բարակ ոսպնյակից ունեցած հեռավորությունից, նրա պատկերը տարբեր է ստացվում:
Նշանակենք առարկայի հեռավորությունը բարակ ոսպնյակից՝ d-ով, նրա պատկերի հեռավորությունը ոսպնյակից՝f-ով, իսկ ոսպնյակի կիզակետային հեռավորությունը՝ F-ով և դիտարկենք հետևյալ դեպքերը.
1. d>>F /առարկան շատ հեռու է ոսպնյակից/
Այս դեպքում առարկայից դուրս եկող ճառագայթները զուգահեռ կլինեն գլխավոր օպտիկական առանցքին, և առարկայի պատկերը կստացվի գլխավոր կիզակետում՝ լուսավոր փոքր կետի տեսքով:
կկկկկկկկկկկկկ.png
2. d>2F/առարկայի հեռավորությունը ոսպնյակից նրա կրկնակի կիզակետային հեռավորությունից մեծ է/
Օգտվելով «հարմար» ճառագայթներից կարող ենք կառուցել գլխավոր օպտիկական առանցքին ուղղահայաց տեղադրված AB սլաքի պատկերը՝ A1B1-ը: Ինչպես երևում է գծագրից, այն իրական է, շրջվածփոքրացած՝ H<h, ստացվում է ոսպնյակի կիզակետի և կրկնակի կիզակետի միջև, այսինքն՝ F<f<2F:
focus-ray.png
3. d=2F /առարկան տեղադրված է ոսպնյակից՝ նրա կրկնակի կիզակետային հեռավորության վրա/
Կառուցումից երևում է, որ առարկայի պատկերը իրական է, շրջվածնույն չափերի՝ H=h  և ոսպնյակից նույն հեռավորության վրա՝ d=2F:
distance1.png
4. F<d<2F /առարկան տեղադրված է ոսպնյակի կիզակետի և կրկնակի կիզակետի միջև/
Կառուցումից երևում է, որ սլաքի պատկերը իրական է, շրջվածմեծացած՝H>h և ոսպնյակի կրկնակի կիզակետային հեռավորությունից մեծ հեռավորության վրա՝ f>2F
Геометрическая оптика основные понятия.gif
5. d=F/առարկան տեղադրված է ոսպնյակի գլխավոր կիզակետում/
Կառուցումից երևում է, որ սլաքի ծայրակետերից դուրս եկող ճառագայթները ոսպնյակում բեկվելուց հետո դառնում են իրար զուգահեռ, հետևաբար չեն հատվում և պատկեր չի ստացվում:
Геометрическая оптика основные понятия_1.gif
6.0<d<F/առարկան տեղադրված է ոսպնյակի և նրա կիզակետի միջև/
Կառուցումից երևում է, որ սլաքի պատկերը ստացվում է կեղծուղիղմեծացած՝ H>h, ոսպնյակի նույն կողմում, որտեղ առարկան է:
Геометрическая оптика основные понятия_3.gif
Կատարելով նույնանման կառուցումներ, կստանանք, որ առարկայի պատկերը ցրող ոսպնյակում` անկախ առարկայի դիրքից, կեղծ է, փոքրացածուղիղ և ոսպնյակի նույն կողմում, որտեղ առարկան է:
Геометрическая оптика основные понятия_4.gif
Կառուցման եղանակով, օգտվելով ստացված եռանկյունների նմանության հայտանիշներից, կարելի է ցույց տալ, որ առարկայի հեռավորությունը ոսպնյակից՝ d -ն, առարկայի պատկերի հեռավորությունը ոսպնյակից՝ f-ը և ոսպնյակի կիզակետային հեռավորությունը` F-ը կապված են 1F=1d+1f հավասարմամբ, որն անվանում են բարակ ոսպնյակի բանաձև:
Եթե ոսպնյակը հավաքող է, ապա բանաձևում F>0, իսկ եթե ցրող է, ապա F<0
Եթե առարկայի պատկերը իրական է, ապա f>0, իսկ եթե կեղծ է, ապա f<0:
 slide_20.jpg
Կառուցման եղանակով, ստացված եռանկյունների նմանությունից հետևում է, որ Hh=fd
Իսկ ինչպես գիտենք, ոսպնյակի գծային խոշորացումը՝ Γ=Hh
Հետևաբար գծային խոշորացումը կարելի է որոշել նաև Γ=fd բանաձևով: