20-րդ դարավերջի հայ գրականություն

Կարդա ընտանիքիդ անդամների համար բանաստեղծների ստեղծագործություններից։ 

Ուսումնասիրեք բանաստեղծների կենսագրական փաստերը, ապրած և ստեղծագործած ժամանակաշրջանը և եզրակացություն արեք նրանց ստեղծագործությունների առանձնահատկությունների շուրջ։

 

Ավետիք Իսահակյանը մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։ Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։

Իսահակյանի տվյալ բանաստեղծութոյւնը ամենասիրածներիցս է: Ընդհանրապես նրա ստեղծագործություններն ինչ-որ նուրբ ու խորը բան ունեն, որ կարող է զարմացնել: Իսահակյանի բանաստեղծությունները թվում են ուժեղ, և հենց ինքը՝ բանաստեղծը, «մեծ» մարդ է, բայց նրա ստեղծագործություններում միշտ կա քնքշանքի ու հոգատարութան նշույլ:

 

 

 

Լրաքաղ

Ընտրիր և թարգմանիր քեզ հետաքրքիւր որևէ նյութ, նախաբան գրիր՝ ինչով է նյութը քեզ համար հետաքրքիր, ինչով այն օգտակար կլինի ընկերներիդ և ընդհանրապես ընթերցողներիդ համար։

Աուտիզմի հավանական ռիսկի գործոնը գենետիկորեն կապված չէ: Պարզվել է, որ մեկ սպիտակուցի բացակայությունը խաթարում է ուղեղի զարգացումը վաղ փուլերում և առաջացնում է աուտիզմի սպեկտրի խանգարումների համար բնորոշ ախտանիշներ:

Ռութգերսի համալսարանի ամերիկացի հետազոտողները ապացուցել են, որ ներարգանդային և ուղեղի վաղ զարգացման ընթացքում գլխուղեղում p75NTR կոչվող սպիտակուցի բացակայությունը կարող է հանգեցնել աուտիզմի: Աշխատությունը հրապարակված է համալսարանի կայքում:

Ուղեղի զարգացումը իրադարձությունների համակարգված շարք է, որը պետք է տեղի ունենա առանց ընդհատման, բացատրում են գիտնականները: Առանց p75NTR, տեղի են ունենում փոփոխություններ, որոնք խանգարում են այս գործընթացին:

Սպիտակուցի պակասը առաջացնում է ուղեղի ֆունկցիոնալ կապերի անհավասարակշռություն, ինչը կարող է հանգեցնել աուտիզմին բնորոշ ճանաչողական և վարքային խանգարումների:

Դիտարկելով մկներին՝ գիտնականները պարզել են, որ p75NTR-ի բացակայությունը հանգեցնում է ուղեղի բջիջների աննկարագրելի բարձրացմանը և տանում է ուղեղային խանգարումներ, որոնք նկատվում են աուտիզմի խանգարումների սպեկտրում: Այնուամենայնիվ, մինչև գիտնականները կարող են ճշգրիտ ձևակերպել ուղեղի զարգացման վրա նեյրոնների աճող քանակի բոլոր հետևանքները:

«Կարևոր է հասկանալ այն առանձնահատկությունները, որոնք կանոնակարգում են բնականոն զարգացումը: Հիմա մենք տեսնում ենք, որ դրանցից ո՞ր մեկը կարող է ազդել վարքի և ճանաչողական գործառույթների վրա», — եզրափակեցին հեղինակները: Հետազոտությունները կշարունակվեն:


Նյութը թարգմանել եմ այստեղից.