Կենսագրական ֆիլմերի շաբաթ

Ֆիլմը երկու ընկերների մասին էր, ովքեր ճամփորդում էին Լատինական Ամերիկայով: Նրանցից մեկը Էռնեստի Չէ Գևարան էր, ով դեռ չէր ավարտել բժշկական համալսարանը, իսկ մյուսը քիմիկոս Ալբերտո Գրանադոն էր: Այս պատմում է ընկերության, ճամփորդության, հասարակ լատինոամերիկացիների կյանքի մասին: Ես կենսագրական ֆիլմերի սիրահար չեմ, հետևաբար չեմ կարող ասել, որ այն ինձ դուր եկավ: Բայց ճամփորդելու միտքը, որի շնորհիվ նրանք նոր բաներ բացահայտեցին իրենց համար, ինձ դուր եկավ: Ուղղակի ինձ թվում է, որ ֆիլմը շատ են երկարեցրել: Պետք է հաշվի առնել, որ երկար ֆիլմերը շուտ են հոգնեցնում: