Ճառագայթաակտիվություն

1. Ո՞րն է բնական ճառագայթաակտիվության էությունը:

Ծանր միջուկների ինքնակամ ճառագայթման այդ երևույթը կոչվում է բնական ճառագայթաակտիվություն:

2. Ինչպե՞ս է հայտնագործվել բնական ճառագայթաակտիվության երևույթը

Մեծ կարգաթիվ ունեցող միջուկները, որոնք կոչվում են ծանր միջուկներ, անկայուն են: Դրանք ժամանակի ընթացքում ինքնակամ փոխակերպվում են ավելի փոքր կարգաթիվ ունեցող միջուկների, միաժամանակ անջատելով էներգիա: Այդ երևույթը հայտնագործել է Անրի Բեկերելը 1896թին, ուրանի աղերի վրա Արևի ճառագայթների ազդեցությունը հետազոտելիս:

3. Ատոմի՞, թե՞ միջուկի հատկություններով է պայմանավորված ճառագայթաակտիվությունը

Ճառագայթաակտիվությունը պայմանավորված է միջուկի հատկություններով:

4. Ի՞նչն է բնութագրական ճառագայթաակտիվության երևույթի համար:

Ճառագայթաակտիվության երևույթի ժամանակ մեծ կարգաթիվ ունեցող միջուկները ժամանակի ընթացքում ինքնակամ փոխակերպվում են ավելի փոքր կարգաթիվ ունեցող միջուկների և անջատում էներգիա:

5. Ո՞ր տարրերն են օժտված բնական ճառագայթաակտիվությամբ:

Ճառագայթաակտիվությունը լինում է բնական՝ պայմանավորված միջավայրում առկա ռադիոակտիվ տարրերով, և արհեստական՝ առաջացած մարդու տնտեսական գործունեության հետևանքով:

6. Ի՞նչ է հետևում մագնիսական դաշտում ճառագայթաակտիվ աղբյուրի առաքած փնջի՝ երեք առանձին փնջերի բաժանվելու փաստից:

Ռադիոակտիվ նյութերի արձակած ճառագայթման ֆիզիկական բնույթը պարզելու նպատակով Էռնեստ Ռեզերֆորդը դրանք անցկացրեց ուժեղ էլեկտրական /մագնիսական դաշտով, որտեղ ճառագայթումը բաժանվեց երեք մասի. մի մասը շեղվեց դեպի ձախ, մյուսը դեպի աջ, իսկ երրորդն ընդհանրապես չշեղվեց: Դա նշանակում էր, որ ծանր միջուկների փոխակերպումների հետևանքով ի հայտ են գալիս երեք տիպի ճառագայթումներ, որոնք անվանեցին α ,β և γ ճառագայթումներ:

7. Ի՞նչ է մասնիկը: Թվարկեք դրա բնութագրերը:

ճառագայթումը հելիումի միջուկների հոսք է, որոնցից յուրաքանչյուրն ունի +2e լիցք և He-ի ատոմի զանգված (իր մեջ պարունակում է 2 պրոտոն և 2 նեյտրոն):

8. Ի՞նչ է β մասնիկը: Թվարկեք դրա բնութագրերը:

β ճառագայթումն էլեկտրոնների փունջ է, և մասնիկների լիցքը հավասար է −e-ի: β ճառագայթները անարգել անցնում են թղթի կամ ալյումինե նրբաթիթեղի միջով, իսկ 1մմ հաստությամբ կապարի կամ 5մմ հաստությամբ ալյումինի շերտերը գործնականում լրիվ կլանում են այն:

9. Ի՞նչ է γ մասնիկը: Թվարկեք դրա բնութագրերը:

γ ճառագայթումը, կարճ՝ 10−10÷10−13 մ ալիքի երկարությամբ էլեկտրամագնիսական ճառագայթում է: γ ճառագայթումն ընդհանրապես լիցք չունի, այդ պատճառով չի շեղվում էլեկտրական կամ մագնիսական դաշտով անցնելիս: γ ճառագայթումը, կարճ՝ 10−10÷10−13 մ ալիքի երկարությամբ էլեկտրամագնիսական ճառագայթում է: γ ճառագայթումը համարյա չի փոխազդում միջավայրի հետ և հեշտությամբ անցնում է նյութի միջով: 5սմ հաստությամբ կապարի շերտով γ ճառագայթումը նույնպես չի անցնում:

10. Ինչո՞վ է պայմանավորված ճառագայթաակտիվությունը ազդեցությունն օրգանիզմի վրա:

Ճառագայթաակտիվությունը նյութերի ճառագայթումը վնասում է օրգանիզմի բջիջները՝ խախտելով դրանց բնականոն գործունեությունը: Որքան շատ էներգիա է հաղորդում ճառագայթումն օրգանիզմին այնքան շատ են օրգանիզմում առաջացած վնասվածքները:

11. Ի՞նչ է ճառագայթման կլանված բաժնեչափը, և ի՞նչ միավորով է չափվում այն

Ճառագայթման կլանված բաժնեչափ է կոչվում ճառագայթման կլանված էներգիայի հարաբերությունը ճառագայթահարված նյութի զանգվածին: ՄՀում այն չափում են գրեյներով:

12. Ի՞նչ է ճառագայթման բնական ֆոնը:

Ճառագայթման բնական ֆոնը այն է, երբ ճառագայթումը բնական է, օրինակ՝ տիեզերական ճառագայթները կամ շրջապատի ճառագայթաակտիվությունը:

13. Ճառագայթման ո՞ր բաժնեչափն է մահացու մարդու համար:
Ճառագայթման պայմաններում աշխատող մարդկանց համար տարեկան առավելագույն բաժնեչափը սահմանված է 5*10-2Գր: Կարճ ժամանակում ստացած 3:5Գր ճառագայթման բաժնեչափը մահացու է:

14. Մարդու ո՞ր օրգանհամակարգերն են հատկապես խոցելի ճառագայթահարման նկատմամբ:

Ճառագայթահարման համար հատկապես խոցելի են հատկապես կարմիր ողնուղեղի և արյունաստեղծ համակարգի այլ տարրերը: Ճառագայթահարման ազդեցության նկատմամբ նաև խոցելի է մանկան օրգանիզմը: Ճառագայթահարումը նաև բացասաբար է անրադառնում ժառանգականության կոդի վրա:

15. Ի՞նչ օգտակար ազդեցություն ունի փոքր չափերով ճառագայթահարումը:

Փոքր չափի ճառագայթահարումը կարող է բուժել հիվանդություններ, օրինակ՝ քաղցկեղ: