Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ

Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով:

Սելեկցիան բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց բնական ընտրությունը, մասնակիորեն, այստեղ փոխարինվել է արհեստականով։ Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։

Հասարակ սելեկցիայի և ընտելացման միջոցով մարդկությունն արդեն նեոլիթի ժամանակաշրջանում ուներ գրեթե բոլոր ժամանակակից պարենային բույսերի մշակովի ձևերը և ընտանի կենդանիները։

Սելեկցիան ծագել է բույսերի մշակության և կենդանիների ընտելացման հետ միաժամանակ։ Մարդը մշակելով բույս և բազմացնելով կենդանիներ, սկսել է ընտրել և բազմացնել առավել մթերատուներին, որը նպաստել է դրանց ակամա բարելավմանը։ /Այդպես հազարամյակներ առաջ ստեղծվել է հասարակ սելեկցիա։ Հին սելեկցիոներներն ստեղծել են պտղատու բույսերի, խաղողի շատ սորտերև կենդանիների ցեղեր։ Նրանց հայտնի էր ժամանակակից սելեկցիայի մի շարք մեթոդներ և գործադրաձևեր (օրինակ, արհեստական փոշոտում)։

Սելեկցիայում կիրառվող հիմնական մեթոդներն են. ընտրությունը, խաչասերումը, մուտագենեզը, ինցուխտը, պոլիպլոիդան և այլն։ Հաճախ այս մեթոդները համատեղ են կիրառվում։ Բույսերի սելեկցիան տարվում է բերքատվության բարձրացման, որակի լավացման, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ կայուն, ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն սորտերի, իսկ անասնաբուծության մեջ՝ մթերատվության և արտադրանքի որակի, պտղաբերության, մորթու գույնի, տեղական պայմաններին հարմարած ցեղերի ստեղծման ուղղությամբ։

Ակնառու են սելեկցիայի արդյունքներն անասնաբուծության մեջ։ Բուծվել են արժեքավոր բարձր մթերատու տավարի կոստրոմյան, ղազախական սպիտակագլուխ, ոչխարների՝ ասիական, Կրասնոյարսկի, ղազախական արխարամերինոս և այլ ցեղեր։ Թռչնաբուծությունում ստացվել են գծեր, որոնք օգտագործվում են մսատու և ձվատու վաղահաս հիբրիդների ստեղծման համար։

Իսպաներենի նախագծերի ամփոփում

Կենսագրական ֆիլմերի շաբաթ

Կենսագրական ֆիլմի շաբաթ նախագիծը երևի թե հետաքրքիր լիներ ավելի շատ մեծերի համար: Ըստ իս դա այդքան էլ չի հաջողվում, երբ շատ բառեր չգիտես: Դրա համար ինձ համար այս նախագիծը ոչ լիարժեք հաջողված էր:

Juegos españoles en mi familia

Այս նախագիծը իմ արած երկրորդ բարդ նախագիծն էր: Ես փորձեցի մեկ օրում տեղավորվել, դրա համար շատ արագ ստեղծեցի այդ խաղը, հետո նկարեցի մեր խաղի ընթացքը ու մոնտաժեցի: Ինչ խոսք, հետաքրքիր ու շատ զվարճալի անցավ: Սկզբում ես չգիտեի ինչ նախագիծ անեի, որովհետև արդեն երկու ամիս է տանը չեմ այս կարանտինի պատճառով, իսկ մեծերի հետ նախագծերը ավելի բարդ է անել: Բայց ես ի վերջո կարողացա մտածել օգտակար ու զվարճալի խաղ:

ESPAÑA (proyecto)

Ամենադժվար ու ժամանակատար նախագիծը սա էր: Ես ուզում էի լինել տարբերվող ու անել ինչ-որ յուրահատուկ բան և այդ միտքն իրականացնելու համար բավականին ժամանակ պահանջվեց: Ի վերջո ես կարողացա հասնել իմ ուզած արդյունքին: Ինձ դուր են գալիս նման նախագծերը, որտեղ պետք է օգտագործել կրեատիվ մտքեր, բայց ինձ դուր չի գալիս, որ դրանք երկար են տևում:

Վիոլետտա Պարրա կոմպոզիտորը և երաժիշտությունը

Այս նախագծի շնորհիվ բոլորս նոր շատ մարդկանց մասին իմացանք: Թարգմանությունների շնորհիվ մենք ոչ միայն լավացնում ենք մեր բառապաշարը և այլն, այլ նաև հնարավորություն ենք տալիս ունենալ նոր տեղեկության աղբյուր այն մարդկանց, ովքեր չեն տիրապետում տվյալ լեզվին: Այս պատճառներից ելնելով ես կարծում եմ, որ թարգմանությունը ամենաօգտակար նախագծերից է:

Ուրուգվայի հյուպատոս, չուռռոս և Միրզոյանի գրադարան

Անսպասելի պահերով լի նախագիծ: Ուրուգվայի հյուպատոսը անմիջական ու հաճելի մարդ էր: Նա փորձում էր մեզ հետ հնարավորինս կերպով շփվել, որպեսզի մենք մեզ անհարմար չզգայինք: Չուռռոսը մասին խոսքեր չունեմ, շատ զվարճալի էր: Մենք լավ քայլեցինք, խոսեցինք ու միասին ժամանակ անցկացրին, ինչը չէր կարող չուրախացնել: Եվ իհարկե ամենատպավորված հատվածը այդ օրվա՝ Միրզոյանի գրադարանը: Այդ այցը ես հաստատ չեմ մոռանա: Այնտեղ շատ հանգիստ ու ոգեշնչող մթնոլորտ էր տիրում: Այս նախագծի ընթացքում շատ բաներ բացահայտեցի, դրա համար կասեմ, որ շատ-շատ տպավորիչ էր ամեն ինչ: