ՀՀ օգտակար հանածոները

Երկրաբանական պայմանների ու ռելիեֆի ձևերի բազմազանությամբ է բացատրվում ՀՀ-ում հայտնաբերված օգտակար հանածոների բազմազանությունը։ Շատ են հատկապես մետաղային և ոչ մետաղային հանքատեսակները։ Առայժմ հայտնաբերված չեն միայն հանքային վառելիքի՝ նավթի և այրվող գազի արդյունաբերական նշանակության պաշարներ:

Մետաղային հանքային հարստություններից հատկապես շատ են գունավոր մետաղների՝ պղնձի, մոլիբդենի, կապարի, ցինկի և ալյումինի հումքի պաշարները։ Պղինձը տարածված է պղնձահրաքարային հանքավայրերում, որտեղ այն հանդես է գալիս ծծմբի հետ միացությունների ձևով։ Այդպիսի խոշոր հանքավայրեր են Ալավերդին և Կապանը (տես քարտեզը)։

Հայաստանում պղինձը հանդիպում է նաև մոլիբդենի հետ՝ պղնձամոլիբդենային հանքավայրերում։ Հայտնի են ՔաջարանիԱգարակի և վերջերս շահագործման հանձնված Թեղուտի հանքավայրերը։ ՀՀ-ում է մոլիբդենի համաշխարհային պաշարների մոտ 7 %-ը: Այն օգտագործում են լեգիրացված  (ամրություն, կռելիություն, կոռոզիադիմացկունություն այլ հատկանիշներ ունեցող) պողպատներ ձուլելու համար, ինչպես նաև էլեկտրավակուումային սարքերի արտադրության մեջ, միջուկային ռեակտորների, հրթիռների և այլ թռչող սարքերի բարձր ջերմաստիճաններում աշխատող մասեր պատրաստելու համար։

Քաջարանի ևԿապանի հանքաքարը, բացի գլխավոր մետաղներից, պարունակում է նաև թանկարժեք (ոսկի, արծաթ) և հազվագյուտ (ռենիում, կադմիում, սելեն և այլն) բարձրարժեք մետաղներ։ Հազվագյուտ և համաշխարհային շուկայում բարձրարժեք նշանակություն ունեցող ուղեկից այդ մետաղներն անհրաժեշտ տեխնոլոգիաների բացակայության պատճառով Հայաստանում առայժմ չեն կորզվում։ Դրանք հանքարդյունաբերական մյուս թափոնների հետ տեղափոխվում և կուտակվում են պոչամբարներում։

Բազմամետաղային (կապար, ցինկ, թանկարժեք և հազվագյուտ մետաղներ) հանքավայրերից նշանավոր են Ախթալայինը և Շահումյանինը (Կապան)։ Աշխարհում ալյումին ստանում են մի քանի տեսակի հումքից։ Հայաստանում տարածված է նեֆելինային սիենիտ կոչվող հանքային հումքատեսակը։ Դա համալիրային հանքատեսակ է, որից կարելի է ստանալ նաև բարձրորակ ցեմենտ և քիմիական տարբեր նյութեր։ Այդ հումքի հարուստ հանքավայրեր հայտնաբերված են Փամբակի (Թեժ լեռան հանքավայր) և Մեղրու (Շվանիձոր) լեռներում։

Ազնիվ մետաղներից ՀՀ-ում կարևոր նշանակություն ունեն ոսկու պաշարները։ Ոսկին այսպես կոչված «արմատային» հանքերում հանդես է գալիս գունավոր տարբեր մետաղների հետ, առանձին բնակտորներով, ինչպես նաև որոշ գետերի ավազաբերուկների մեջ «ցրոնային» տեսքով։ ՀՀ տարածքում հիմնական արմատական հանքավայրերն են Սոթքինը և Մեղրաձորինը։

Մեր երկրի ընդերքում հայտնաբերված սև մետաղներից ամենատարածվածը երկաթն է։ Համեմատաբար խոշոր են Սվարանցի, Հրազդանի և Աբովյանի (Կապուտանի) հանքավայրերը։

Ոչ մետաղական օգտակար հանածոներից հանրապետության ընդերքը հարուստ է շինանյութերի՝ բազալտի, տուֆի, կրաքարի, մարմարի, պեմզայի, պեռլիտի ու զանազան կավերի պաշարներով։

Տուֆը հրային ապար է, որը լայն կիրառություն ունի շինարարության մեջ։ Տուֆակերտ են պատմական հուշարձանների մեծ մասը, բազմաթիվ բնակելի շինություններ։ Տուֆի խոշորագույն հանքավայրերը գտնվում են Արագածի լանջերին, Շիրակում, Մերձերևանյան շրջանում։

Բուսաբուծություն

Ամբողջ աշխարհում մշակում են մոտ 1600 մշակաբույս, այդ թվում ՀՀ-ում` ավելի քան 100-ը: Բուսաբուծությունը բաղկացած է դաշտավարությունից` դաշտային մշակաբույսերի աճեցումից և այգեգործությունից`տարբեր տեսակի մրգերի ծառերի և թփերի աճեցումից: Բուսաբուծության տեղաբաշխման` մշակաբույսերի աճեցման վայրի ընտրության գործում կարևորագույն գործոնը բնակլիմայական պայմաններն են: Գյուղատնտեսական մշակաբույսերի աճի վրա ազդում է լույսի, ջերմության և խոնավության բարենպաստ զուգորդումը դրանց աճման ժամանակամիջոցում: Կարևոր գործոն է նաև բնակչության թիվը, որով էլ որոշվում է տվյալ մշակաբույսի բերքի պահանջարկի մեծությունը: Ըստ կիրառական նշանակության առանձնացնում են հացահատիկային, ինչպես նաև ձիթատու, շաքարատու, յուղատու, կաուչուկատու և այլ տեխնիկական մշակաբույսեր: Սակայն մշակաբույսերի նման խմբավորումը պայմանական է:

Բերքի քանակն ու որակը պայմանավորված է նրանով, թե մարդն ինչ չափով է բավարարել բույսի կյանքի պահանջները: Որքան բույսը լավ է ապահովված սննդանյութերով, ջրով և այլ գործոններով, այնքան ինտենսիվ է տեղի ունենում նրա ֆոտոսինթեզը և այնքան բարձր է լինում նրա պտղաբերության մակարդակը:

Հանրապետությունում ցորենի հիմնական ցանքատարածությունները Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի մարզերում են։ Ցորենի առանձին տեսակների հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։ Հնագիտական պեղումներով հայտնաբերվել են ցորենի ածխացած հատիկներ, և պարզվել է, որ 2,5 հազար տարի առաջ Արարատյան դաշտում մշակել են միահատիկ ու փափուկ ցորեններ։ Բացի այդ՝ Վայոց ձորի, Արարատի և այլ մարզերում հայտնաբերվել են վայրի ցորենի բազմաթիվ տեսակներ։ ՀՀ-ում գարին զբաղեցնում է հացահատիկային ցանքատարածության մոտ 40 %-ը։ Հայաստանի տարածքում գարու մշակությունն սկսվել է 5-6 հազար տարի առաջ։

Ըստ իս Հայաստանում միշտ էլ մեծ դեր է ունեցել գյուղատնտեսությունը, և ապագայում, ինձ թվում է, որ ավելի հեշտ կլինի: Ապագայում Հայաստանի վիճակը կբարելավվի և դա մեծ ազդեցութոյւն կունենա գյուղատնտեսության վրա:


Հղումներ 1 , 2 

ՀՀ տնտեսությունը

  • Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները
  • Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը
  • Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար

Մինչև մեր երկրի խորհրդայնացումը Հայաստանում գործել են մի շարք սննդարդյունաբերական գործարաններ, որոնք հիմնականում մասնագիտացված են եղել գինու, կոնյակի, պանրի արտադրության մեջ: Ընդլայնվել է արտադրանքի սպեկտորը՝ տարբեր տեսակի պահածոների (մսային, մրգաբանջարեղենային), շաքարի, ծխախոտի, հրուշակեղենի այդ թվում շոկոլադի է այլն: Սննդի արդյունաբերության արտադրանքն իր ծավալներով մինչև մեր երկրի անկախացումը տատանվել է 15-20% սահմաններում համախառն արդյունաբերական արտադրանքում: Քանի որ անկախացումից հետո շատ այլ արդյունաբերական ձեռնարկություններ (մեքենաշինական, քիմիական, թեթև արդյունաբերական) փակվել են, կամ մեծամասամբ կրճատել են արտադրանքի ծավալները, իսկ համեմատաբար սննդի արդյունաբերությունը շարունակել է գործել՝ դեռ ավելին կառուցվել մի շարք այլ սննդարդյունաբերության օբյեկտներ նրա արտադրանքի տեսակարար կշիռը արդյունաբերության մեջ աճել է կազմելով մինչև 40%: Սննդի արդյունաբերության դերը բավականին մեծ է մեր երկրի համար: Նախ և առաջ ապահովվել ՀՀ բնակչությանը սննդով և փոքրացնել կախումը այլ երկրներից ներկրվող սննդային արտադրանքից: Լինելով պատերազմող երկիր շատ կարևոր է ունենալ սննդային արտադրանքի ինքնաբավություն դա նույնիսկ ազգային անվտանգության խնդիր է: Կարելի նշել նաև, որ սննդի արտադրության դերն այնքանով է մեծ, որ այդ  տասնյակ ու 100-որ ձեռնարկությունները ապահովում են բազմաթիվ աշխատատեղեր:

  • Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ
  • Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը

Սննդի արդյունաբերությունը հիմնականում կապված է գյուղատնտեսության հետ, քանի որ գյուղմթերքի վերամշակում է կատարում: Իհարկե սա ամենը չէ: Այս ճյուղը կապված է նաև տրանսպորտի, մեքենաշինության, սննդային տարաների արտադրության և այլնի հետ: Սննդի արդյունաբերությունը բավականին պահանջված է Եվրասիական շուկայում և, հետևաբար, այն զարգացման տեղ դեռ ունի: Պետք է սննդային հումքի առքը, տեղափոխումը, պահպանումը և վաճառքը իրականացնել հնարավորինս քիչ ծախսերով: Իհարկե չբացառենք խոչընդոտները: Պետք է զարգացնել գյուղատնտեսությունը, տրանսպորտային խնդիրները լուծել: Լինելով սահմանափակված երկու հարևան երկրներով, տրանսպորտի խնդիրը բարդանում է, բայց չպետք է հանձնվել:

  • ՀՀ ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Մինչև 1920 թվականը Հայաստանում գործել են սննդի արդյունաբերության հումքի վերամշակման 20 համեմատաբար խոշոր և մի քանի հարյուր տնայնագործ, ձեռնարկություններ։ Առավել զարգացած էր գինու-կոնյակի ճյուղը: Արտադրվել է նաև պանիր ,պահածո, գարեջուր, օճառ , զտված բրինձ և այլն։ 1929-1940թվականներին շահագործման են հանձնվել Արզնիի հանքային ջրերի շշալցման, Երևանի պահածոների, Այգեհովտիֆերմենտացման գործարանները, Երևանի և Գյումրիի մսի կոմբինատները, Երևանի ծխախոտի ու հրուշակեղենի-մակարոնի ֆաբրիկաները։ 1913 թվականի համեմատությամբ՝ 1940 թվականին սննդի արդյունաբերության արտադրանքի ծավալն աճել է 8 անգամ։ 1941-1945 թվականներին ձեռնարկությունները մթերք են արտադրել բանակի համար։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կրճատվել է 30 %-ով։ Միաժամանակ շարունակվել է Աշտարակի ու Կոտայքիգինու, Արմավիրի պահածոների, Սպիտակի շաքարի, Արզնիիապակե տարաների գործարանների և այլ օբյեկտների շինարարությունները։ 1946-1960 թվականներին վերականգնվել է արտադրության 1940 թվականի մակարդակը։ Կառուցվել են Երևանի կոնյակի, մարգարինի, գարեջրի, Փարաքարի գինու, Սպիտակի կիտրոնաթթվի գործարանները, Գյումրիի հրուշակեղենի ֆաբրիկան, տարբեր շրջաններում՝ պանրագործարաններ և այլն, միաժամանակ վերակառուցվել և ընդլայնվել են հին ձեռնարկությունները։

1995 թվականից սննդի արդյունաբերությունը ՀՀ արդյունաբերության առաջատար ճյուղերից է, որին բաժին է ընկնում համախառն արդյունաբերական արտադրանքի 37 %-ը։ Ճյուղը միավորում է գինու-կոնյակի, հանքային ջրերի, ալրաղաց, կաթնամթերքի, մրգի և բանջարեղենի, պահածոների, ծխախոտի, մսամթերքի, ձկնեղենի արտադրության հարյուրավոր խոշոր, միջին ու մանր ձեռնարկություններ։

Արդյունաբերության գինեգործությունը Հայաստանում սկզբնավորվել է 20-րդ դարի 2-րդ կեսին։ Ներկայումս հանրապետության գինու-կոնյակի արդյունաբերությունը միավորում է գինենյութի, գինիների, օղու և կոնյակի (բրենդի) արտադրության մի քանի տասնյակ ձեռնարկություններ։ Հայտնի են տարբեր մակնիշների կոնյակները, սովորական ու թնդեցված գինիները, շամպայն գինին, օղու տարբեր տեսակներ և ալկոհոլային այլ խմիչքներ։ Հայաստանի կոնյակներն ու գինիները միջազգային համտեսներում և ցուցահանդեսներում նվաճել են բազմաթիվ ոսկե ու արծաթե մեդալներ։ Արտադրվող գինիների ու կոնյակների, ինչպես նաև մրգի ու բանջարեղենի պահածոների, հանքային ջրերի, պանրի տեսակների մեծ մասն արտահանվում է։


Օգտակար հղումներ.
Արդյունաբերություն 1 2 3 4 5 6 
Վառելիքաէներգետիկ համակարգ 1 2 3 4 5
Մեքենաշինություն 1 2 3 4
Մետաղաձուլություն 1 2 3 4 5 6 7
Շինանյութերի արդյունաբերություն 1 2 3 4 5 6
Թեթև արդյունաբերություն 1 2 3 4 5 6
Սննդի արտադրություն  1 2 3

Համեմատություն

Հայաստանի և Պուերտո Ռիկոյի միջև մարդկանց քանակի տարբերությունը կազմում է մոտ 100.000: Համեմատ Պուերտո Ռիկոյի հետ մեր երկիրն աճում է, իսկ էնտեղ ամեն ինչ այնքան էլ լավ չէ: Եթե տարեցտարի Հայաստան է գալիս հինգ հազարից ավել մարդ, ապա Պուերտո Ռիկոյում պակասում է յոթանասուն հազարից ավել մարդ: Մեր երկրի միջին տարիքը կազմում է 35.4, իսկ այնտեղ՝ 44.5, ինչն էլ նշանակում է, որ այն ծերացող երկիր է: Ծնելիության մակարդակը շատ չի տարբերվում, իսկ այ խտությանը՝ հակառակը: Հայաստանում տղամարդիկ մոտ 40.000-ով ավել են, իսկ կանայք մոտ 60.000-ով: Կյանքի տևողությունը տաս տարվա տարբերություն է տալիս ոչ ի օգուտ մեզ: Մինչև հինգ տարեկանների մահը Պուերտո Ռիկոյում կազմում է 5.1, իսկ Հայաստանում՝ 11.5, ինչը շատ ցավալի է…: Հայաստանում 200.000-ով ավել երիտասարդ, 100.000-ով ավել միջին տարիքի մեծահասակ և 200.000-ով ավել ծեր մարդ կա, քան Պուերտո Ռիկոյում:

Երկիր  Մարդիկ Տարեկան փոփոխ. Միջին տարիքը Ծնելիութ. մակրդ. Խտությունը
Հայաստան 2.960.985 5,512 35,4 1.76 104
Պուերտո Ռիկո 2.890.339 -72,555 44,5 1.22 323
Աշխարհում զբաղեցնող տարածքը Տղամարդիկ Արական% Կանայք Իգական% Կյանքի տևողություն
0.04% 1,393,747 47.03% 1,569,487 52.97% 75.55%
0.04% 1,355,518 47.38% 1,505,322 52.62% 80.69%
Հայաստան —————————————— ——————————————
Տարիքային խումբ Ընդհանուր քանակը Զբաղեցնող մասը
Երիտասարդ (0-14տ.) 617,312 20.83%
Աշխատող տարիք (15-64տ.) 1,996,176 67.36%
Ծեր (65+տ.) 349,746 11.80%
Պուերտո Ռիկո —————————————— ——————————————
Տարիքային խումբ Ընդհանուր քանակը Զբաղեցնող մասը
Երիտասարդ (0-14տ.) 450,647 15.75%
Աշխատող տարիք (15-64տ.) 1,814,357 63.42%
Ծեր (65+տ.) 595,836 20.83%

 

ՀՀ լանդշաֆտներ

Անապատակիսանապատային

Տարածված է Արարատյան և Վայքի գոգավորություններում: Այս գոտում անապատային լանդշաֆտները տարածված են կղզյակներով: Ձմռանը ցուրտ է, իսկ ամռանը շոգ և չորային: Հաճախակի հանդիպող  բուսատեսակները ծառանման օշինդրը, հազարատերևուկը, ինչպես նաև վաղանցիկ բույսերը՝ աղածաղիկ…: Այս գոտում կենդանիներից տարածված է ճագարամուկը ,դաշտամուկը, հանդիպում են նաև տափաստանային կատու, ոզնի: Տարածված են թունավոր օձերը, որոնցից հայտնի են գյուրզան, թունավոր մորմերն ու կարիճները: Լեռնային չորասեր բուսականության գոտուն բնորոշ են բեզոարյան այծը, մուֆլունը և ընձառյուծը: Նրանք երեքն էլ գրանցված են Կարմիր գրքում:

Կիսանապատային

Տարածված են 800-1400 մ բարձրություններում, որտեղ տարեկան տեղումների քանակը 230-300մմ է: Այնտեղ տիրապետում են սև հողերը: Այստեղ աճում է լեռնաչորասեր բույսեր: Այստեղ ապրում են սողուններ և տարբեր միջատներ:

Չոր լեռնատափաստանային

Ձգվում է հիմնականում Արարատյան և Վայքի նախալեռներով՝ մինչև 1800մ բարձրությունները: Կլիման տաք է, չորային: Այստեղ տիրապետում են լեռնաշագանակագույն հողերը: Այս ենթագոտին նպաստավոր է մերձարևադարձային բույսերի, պտղաբուծության, հացահատկի, ծխախոտի և այլ տեխնիկական բույսերի մշակման համար: Այս ենթագոտում շատ են թռչունները և կրծողները և քիչ են սողուններն ու միջատները: Լայն տարածում ունեն ճագարամուկը, գետնասկյուռը, դաշտամուկը, խլուրդը,ժանտաքիսը,սարյակնռրը և սևաճակատ շամփրուկը:

Սևահողային

Ձգվում է մինչև 2000-2400մ բարձրություններում: Այս ենթագոտին բնութագրվումէ տաք ամառով և ցուրտ ձմեռով:  Տիրապետում է փետրախոտային և սիզախոտային տիպիկ տափաստանային բուսականությունը: Կենդանական աշխարհը հարուստ է ու բազմազան. Շատ են կռծողներն ու թռչյունները:

Լեռնանտառային

Զբաղեցնում է հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները: Կլիման այլ գոտիների համեմատ մեղմ է. Ձմեռը չափավոր ցուրտ,ձյունառատ, իսկ գարունը՝ զով և խոնավ: Այնտեղ տիրապետում են լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը: Այս գոտում շատ են վրացական կաղնին և արևելյան հաճրենին: Անտառներում շատ են կաթնասունները: Հյուսիսում հանդիպում են այծյամ, լուսան, գորշ արջ, վարազ, իսկ Զանգեզուրում՝ մացառախոզ, շնագայլ, սիրիական արջ, ժայռածեպերին՝ բեզոարյան այծ:

Մերձալպյան և ալպյան

Տարածված են 1900-2400մ բարձրությունների վրա: Այս գոտում շուրջ կես տարի ձմեռ է, իսկ ամառը կարճ է ու զով: Տարածված են լեռնամարգագետնային հողերը: Մերձալպյան գոտու ստորին մասում տիրպետում են մեկ մետրանոց մեծատերև խոտաբույսերը: Այս գոտին աչքի է ընկնում թռչունների, միջատների և գույնզգույն թիթեռների առատությամբ:

Ջյունամերձ

Տարածվում են բարձր լեռների գագաթային մասերում՝ 3500մ վեր: Բուսածածկույթ չի գոյանում: Ամենուրեք քարացրոններ են, ավազ ու պարզագույն հողեր:

Գետերը և լեռները

Ինտերակտիվ քարտեզ՝

ՀՀ ռելիեֆի քարտեզ – նշել

ա) Հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի.

բ) Հետևյալ հրաբխային լեռնավահանները․ Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի: 

Աշխատանք ինտերակտիվ քարտեզով․ Նախագիծ

https://maphub.net/ կայքում գրանցվելով կազմել հետևյալ քարտեզները:

ՀՀ օգտակար հանածոների քարտեզ-նշել հետևյալ օգտակար հանածոների հանքավայրերը. ոսկի, պղինձ, մոլիբդեն, երկաթ, տուֆ, հանքային ջրեր:

 

Նախագիծ․ ՀՀ աշխարհագրական դիրքը

Հղումներ՝ Դասի հղումըՔարտեզներԹվային քարտեզ

1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:

Снимок экрана 2019-09-29 в 20.20.27

2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

Սև ծով

Снимок экрана 2019-09-29 в 20.22.08

Միջերկրական ծով

Снимок экрана 2019-09-29 в 20.23.55

Կասպից ծով

Снимок экрана 2019-09-29 в 20.24.39

Պարսից ծոց

Снимок экрана 2019-09-29 в 20.25.25

3. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:

ՀՀ աշխագրական դիրքը ըստ տնտեսական տեսանկյունից բավականին բարենպաստ է, քանի որ ունի թե՛ լեռնային, թե՛ հարթավայրային տարածքներ և դա նպաստում է գյուղատնտեսությանը: Կլիմայական տեսանկյունից նորմալ է, ինչպես և այլ կլիմայական պայմանները սա ևս ունի իր պյուսներն ու մինուսները: Ձմռանը ցուրտ է, ամռանը՝շոգ: Սակայն վերջին տարիներում ամռանը ավելի շոգ է դառել, իսկ ձմռանը ցուրտ, բայց ըստ իս դա ընդհանուր մոլորակի վրա է ազդել և ոչ միայն այստեղ: Քաղաքական տեսանկյունից աշխարհագրական դիրքն այնքան էլ լավը չէ, քանի որ շրջապատված ենք ոչ զարգացած և վատ հարաբերություններ ունեցող երկրների հետ: Լարված իրավիճակներից չի լինում փախչել, և առևտուրը մեր հարևան երկրների հետ այսպես ասած մեռած է: Տարածքային անվերջ խնդիրներ:

4. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին:

  • Ուկրաինա

Հարևան թշնամիների առումով ներկայիս Ուկրաինան մեզ շատ նման է, քանի որ գնալով Ուկրաինայի հարևանները ևս թշնամի են դառնում:

  • Մակեդոնիա

Մուտք դեպի ծով չունի: ՈՒնի չորս հարևան պետություն:

  • Բելառուս

Չունի մուտք դեպի ծով:

  • Սերբիա

Չունի մուտք դեպի ծով:

  • Հունգարիա

Չունի մուտք դեպի ծով:

ՀՀ աշխարհագրական դիրքը. Նախագիծ

Դասի հղումը

Քարտեզներ

Թվային քարտեզ

  1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:
  2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:
  3. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:
  4. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին:

Նկար.