Ժամանակակից գրողներ. Կարդում ենք

Հատված «ԿԱԽԱՐԴԸ» վեպից / Արամ Պաչյան

Սկզբում ինձ թվաց, թե ես հասկանում եմ գրողի մտքերը, զգացումները, որովհետև բոլորիս հետ էլ եղել է պահ, երբ մենք հոգնել ենք ու ցանկացել ենք փախնել աշխարհի երեսից, մնալ միայնակ ու պարզել մտքերը: Բայց սկբի հատվածից հետո արդեն շփոթվեցի: Չհասկացա, թե ինչը նա նկատի ունի, ու սկսեցի մտածել, միգուցե ես հենց սկզբից սխա՞լ եմ հասկացել:

Հիսուսի Կատուն / ԳՐԻԳ

Շատ հուզիչ պատմվածք էր և ինձ շատ դուր եկավ: Ինչ-որ նուրբ զգացմունքային բան կար: Ինչպես հասկացա վերջում Նարեկը ներել էր բոլորին, իսկ Գրիգը՝ տեսնելով, որ իր ընկերը այդ դեպքից հետո կարողողացել է շարժվել առաջ, իրենց հանգիստ զգաց:

ՆԿՈՒՂԸ / ԳՐԻԳ

Հերթական հուզիչ պատմությունը, որը կրկին մտածելու տեղիք տվեց: Սկսում եմ հասկանալ Գրիգի գրելաոճը: Նա շոշափում է մարդկանց այն գծերը, որոնք մենք հաճախ չենք նկատում, ու դա անում է յուրահատուկ ձևով: Շատ լավ պատմվածք էր, բայց հուսամ, որ ապագայում կարդալիս (երբ ավելի մեծ լինեմ) ավելի շատ բան կհասկանամ:

Երկու սիլուետ / ԳՐԻԳ

Ինչքան էլ տարօրինակ չհնչի, բայց կասեմ…անտանելի հիասքանչ պատմություն: Ասես հոգեբանական սարսափ կարդայի (միգուցե հենց այդպես էլ կա): Պատմվածքը կլանեց ու առանց պոկվելու կարդում էի, ուզում էի հնարավորինս շուտ հասնել վերջաբանին, չնայած որ արդեն սկզբում հասկացել էի, որ կատուն էր փրկելու Գուրգենին: Շատ եմ սիրում նման պատմվածքներ, իսկ Գրիգը կարծես թե այսօրվանից մի սիրելի ժամանակակից գրողն է: Ամեն ինչ գրված էր չափի մեջ՝ նկարագրությունը, սարսափը, մտքերը, խոսքերը…Հիացած եմ:

ՔԱՂԱՔԻ ՎՐԱ՝ ԹԱՆՁՐ ՄԱՌԱԽՈւՂ / ԳՐԻԳ

Կրկին մի քիչ ճնշող պատմվածք, որը կրկին ինչ-որ մութ բան թողեց իմ մտքում: Ուղղակի կթողնեմ այս տողերը. «…հիմա ոչ ոք քեզ չի ճանաչում, ինչպես և ասել էին, հիմա դու այլևս ոչ մի պարտավորություն չունես, չէին ստել, հիմա դու չկաս քաղաքում, հիմա հանգիստ սրտով կարող ես անել այն, ինչի համար այսքան երկար պատրաստվել ես, միտք, որ սիրած մեղեդու պես անվերջ պտտվում է գլխումդ ու դուրս չի գալիս…»: 

 

Նարինե Աբգարյանի պատմվածքները

Անթառամները

Ինչպես ես հասկացա պատմվածքում մի Նանի անունով ծոր կին կար, ով արդեն վաղուց էր կուրացել ու մոռացել ամենը: Դա տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Անթառամը պետք է քաղաք գնար, բայց չհասավ: Իսկ հետո ոչ Անթառամին գտան, ոչ էլ գորգը: Նրանից միայն ջուլհակի դազգահն էր մնացել, ինչն էլ իր հետ տարավ Լուսինեն: Անկեղծ ասած պատմվածքում խորը իմաստ չկարողացա գտնել, քանի որ նույնիսկ լիարժեք չեմ հասկացել, չնայած որ կարդացել եմ մի քանի անգամ: Բայց ինչ իմաստ էլ, որ այն տանի, հաստատ տխուր է լինելու:

Մարիամը

Չեմ կարող ասել, թե ինչու, բայց ինձ այս պատմվածքը դուր եկավ: Թե՛ Մարիամի պահվածքը, հույզերը, խոհեմությունը ու իմաստությունը թե՛ պատմվածքի իմաստը: Շատ գրավեցին հատկապես վերջին տողերը. «ինչքան էլ հոգիդ ցավի ու ինչքան էլ սրտիցդ արցունք կաթի, զուլալ պահիր աշխարհի այն պատառը, որը քեզ է վստահված: Ախր նրա փրկության համար դու այլ բան չես էլ կարող անել»: Ըստ իս սա դեռ երկար մտածելու տեղիք է տալիս: Մարիամը գնահատելով ու ջանասիրությամբ էր պահում իրեն վստահված մի փոքր հատվածը, ու այդ ամենից, իրոք որ, պետք է օրինակ վերցնենք:

Սասնա Ծռեր. հատվածներ

ՄԱՍՆ Բ         ՄԵԾ ՄՀԵՐԻ ԿՌԻՎԸ ՄԸՍՐԱ ՄԵԼԻՔԻ ԴԵՄ

7

Մհեր էլավ, գնաց Դեղձուն-Ծամի սենեկ,
Բարեկամնե՛ր կանչեց,
Կանչեց իշխան մարդե՜ր,
Կանչեց վարդապետնե՜ր, ասաց.
— Մըսրա թագավորի կընիկ ճամփեր է իմ էտև.
Ես տի գնամ, դո՞ւք ինչ կասեք։
Ձենով Հովան ասաց.— Ինչի՞ կ’էրթաս,
Մելքի կնիկ խորամանկ է,
Էն մեր դուշմանի կնիկն է,
Քեզի կը խաբե։ Մ’էրթա,
Քեզի տղա չկա -դու կաց քո տուն,
Աստված բալքի քեզ տըղա մի տա։
Ամա ինչ իշխաններ, վարդապետներ էին, ասին.
— Մհեր, որ դու կ’էրթա՜ս,
Մենք չե՛նք ասի՝ մ’էրթա։

Մենք չե՞նք ուզի, թո՛ղ զՄըսըր,
Ուրիշ թագավորաց տեղ է՛լ հալա կ’ուզենք զավթես։
Իսմիլ խաթուն որ կը կանչե՝ ինչի՛ չ’էրթաս։
Էտա հազըր տեղ է՝ շուտ գընա… Մըսըր տիրապետի։


ՄԱՍՆ Բ         ՄԵԾ ՄՀԵՐԻ ԿՌԻՎԸ ՄԸՍՐԱ ՄԵԼԻՔԻ ԴԵՄ

10

Յոթ տարի Իսմիլ խաթուն զՄհեր պահեց գինով։
Մհեր մեկ օր դըրսուց տուն կըմտներ՝
Էկավ, կայնավ դուռ։
Տնեն ձեն մի էկավ.
Մըսրա խաթուն տըղան կը խաղցըներ,
Կը ծիծաղեր, կ’ասեր.
«Քո մեր քեզի մեռնի, Մելիք,
Մըսրա օջախ կանգնացուցես,
«Հայու օջախ փչացուցես»։
Մհեր, որ էդ խոսքեր լսեց,
Ուշքի էկավ, ասաց.
— Օհո՜, էկա էստեղ՝ հայու ճրագը հանգցուցի,
Մըսրա ճրա՜գ վառի։
Մհեր մըտավ սենեկ, հարցուց.
— Իսմի՛լ, էդ ի՞նչ խրատ կը տաս էդոր։
Էդիկ ձըվից դեռ դուրս չ’էկած՝
Հիմիկվընե դու չարությո՞ւն կը սորվեցուս։
Էն մեծանա՝ Սասնա ճրա՛գը հանգուցի։
Իսմիլ ասաց.– Հալբաթ, կ’ծիծաղեմ,
Կ’ ուրւսխանամ տղուս վերան։
Էն որ էլնի՝ ամբողջ աշխարքը տի զավթի։
Մհեր ասաց.
— Տըղա մունես, ասենք, Սասուն տի փչացնի՞:
Դու իմ ազգ կորցուցես՝ զՄըսը՞ր կը կայնեցուցես.

Թոբա թե՝ էլ քեզ մոտ կը գամ.
Թոբա թե՝ էլ Մըսըր մնամ։
Ես տի դառնամ էրթամ Սասուն։
Մելքի կընիկ ասաց.— Մհե՛ր,
Ես կ’ուզեի, որ ինձի տըղա մի ըլներ.
Ես կ’ուզեի, որ ժառանգ մի ըլներ Մըսրա.
Ես կ’ուզեի, որ չըհանգչեր Մըսրա ճրագ։
Ես յոթ տարի զքեզ գինով կը տիրեի.
Հիմի կ’էրթաս՝ դու գինաս, չե՛ս էրթա՝ դո՛ւ գինաս։
Էս ասելո՛ւ պես՝ Մհերին գինովություն էթող։
Որ Մհերին գինովություն էթող՝ Մհեր մտածեց.
«Հայ-հո՜յ, էս մե՛կ օր չեմ ես էսատեղ,
«Ես ինչպե՞ս տի Արմաղանին ու Հովանին պատասխան տաս՛։
«Տեսա՞ր, իմ կընկա խո՛սք էլավ։
«Իմ կընիկ ասաց մ’էրթա։
«Ես էնոր խոսք չը լսեցի»։
Էդտեղ Մհեր բախտակոծվավ, ասաց.
«Թող իմ աչքեր քոռանար,
«Որ ես էկա, էս յոթ տարի
«Խալխի արտ ջրի՝ կանաչ պահեցի,
«Իմ արտ չորցավ։ Վայ, էս ի՞նչ արի։
«Հայու ճրագ հանգուցի, Մըսրա ճրագ վառի»։
Էլավ սուս-փուս, ու դուրս էլավ Մըսրա,
Քոռ ու փոշման դարձավ իր տուն—Սասուն։


ՄԱՍՆ Ա                 ԴԱՎԹԻ ԿՌԻՎԸ ՄՍՐԱ ՄԵԼԻՔԻ ԴԵՄ
ՄԱՆՈՒԿ ԴԱՎԻԹԸ ՄԸՍՐՈԻՄ

18

Էլավ Մելիք, կանչեց էրկու փահլևանննր,
Բաթմանա Բուղեն ու Չարբահար Քամին,
Ասաց էդ փահլևաններուն.
— Դավթին տարեք յոթ սարով դեն՝
Տարեք, վեր Բաթմանա կամուրջ — սպանե՛ք։
Դավթի վերան հելակ մի կար։
Մելիք էդ փահլևաններուն ասաց.
— Դավիթ սպանե՛ք, էնոր հելակ
Մեջ արունին թաթխեք, ինձի համար բերեք։
Կուժ մ’ էլ էնոր արնեն բերեք՝
Խըմեմ՝ իմ սիրտ հովնա։
Փահլևաններ գնացին պատրաստություն տեսան։
Իսմիլ խաթուն գիտեր, թե Դավթին Սասուն տի տանեե,
Դավթի համար տաս ավուր հաց պաշար դըրավ.
Տաս ջուխտ պուճիկ, տաս ջուխտ տըրեխ տըվավ.
Դավիթ Իսմիլի ձեռ պագեց,
Կաց բարով արավ, գնացին…
Թող էնոնք իրենց ճամփան էրթան,
Մենք խաբար տանք Քեռի Թորոսից։

Սփյուռքահայ գրականություն

Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվել ընթերցանությամբ, ստեղծագործել է, գրել փոքրիկ պատմվածքներ: Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ:  

Անկեղծ ասած չէի սպասում, որ Սարոյանի գրած ստեղծագործությունը այսքան խառը ու անհասկանալի կլիներ ինձ համար: Ինչու՞ արաբը չէր խոսում, ինչու՞ մահացավ, ում էր այդքան սիրում Խոսրով քեռին և շատ ու շատ այլ անհասկանալի էլեմենտներ: Մի քիչ հիասթափված եմ:

Պատմվածքը հետաքրքիր էր: Մելիք քեռին խորհուրդներ էր տալիս իր եղբոր տղային, թե ինչպես նա իրեն պետք է պահեր գնացքում, ինչից զերծ մնար ու զգուշանար: Այսինքն ստացվեց, որ Մելիք քեռին իր կյանքի փորձը (գուցե և անհաջող) օրինակ բերեց, որպիսի տղայի հետ նույնը չկատարվի: Իսկ տղային, իրականում, պետք չեկան այդ խորհուրդները: Ինձ թվում է դա նրանից էր, որ ժամանակները փոխվել էին և նման բաներ էլ չէին անում: Մի կողմից էլ հնարավոր է, որ ուղղակի նրան չհանդիպեցին այդ մարդիկ: Ինձ թվում է պատմվածքի իմաստը այն էր, որ հաճախ մարդիկ խորհուրդներ տալիս հաշվի չեն առնում ժամանակների տարբերութունը: Եթե մի քանի տարի առաջ վտանգավոր էր երեկոյան ժամը ութին տուն գնալը, ապա հիմա դա նորմալ է…: Դրա համար հաճախ մեծերի խորհուրդներից շատերն էլ չեն գործում: Վերջաբանը այդքան էլ դուրս չեկավ, բայց ընդհանուր պատմությունը հետարքիր էր:

Այս պատմվածքն ինձ շատ դուր եկավ՝ ի տարբերություն անցած երկուսի: Միտքը պարզ էր ու ներկայացված էր շատ լավ: Բայց ինձ համար մութ մնաց, գրողը իրականում հանճարին վերաբերվում էր հեգնանքով, թե՞ իրոք փորձում էր օգնել:

― Իսկ ի՞նչ կասեք, եթե ես այսօր մի լավ հանգստանամ ու վաղվանից սկսեմ գրել, ― հարցրեց նա։

― Ոչ, ― ասացի ես, ― այդպես չի կարելի։ Հենց հիմա ուղիղ տուն գնացեք ու գրեք, քանի դեռ թարմ են ձեր մտքերը։

Ուզում եմ հատուկ նշել այս տողերը, քանի որ այն ինձ հիշեցրեց մի շատ հայտնի ասացվածք՝ «այսօրվա գործը վաղվան չեն թողնի»: Մենք շատ հաճախ թողնում ենք մեր մտքերի իրականացումը, երազանքների հասնելու ցանկությունը զուտ այն պատճառով, որ դա մեզ հոգնեցնում է: Բերեմ ամենատարածված ու պարզ օրինակը. երբ կանայք որոշում են նիհարել, օրինակ՝ կիրակի օրը, բայց մտածում են, որ լավ կլինի սկսել դա երկուշաբթի օրվանից: Իսկ երկուշաբթի օրն էլ նրանց հետաքրքրությունը կորում է և կանայք որոշում են անել դա հաջորդ օրը և այդպես շարունակ: Գրողը չէր ուզում, որ այդ հանճարը հաջորդ օրը կորցներ իր հետարքրքրությունը դեռ չսկսված աշխատանքի նկատմամբ:


Սերգեյ Դովլաթով

Համարվում է ռուս ամենաընթերցվող ու ամենաշատ հրատարակվող գրողներից: Բրոդսկու և Սոլժենիցինի հետ հանդիսանում է արտասահմանում XX դարի վերջի ռուսալեզու ամենաճանաչված գրողներից մեկը: Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 30 լեզուներով: Սերգեյ Դովլաթովի հայրը ազգությամբ հրեա, թատերական ռեժիսոր Դոնատ Մեչիկն էր, իսկ մայրը՝ ազգությամբ հայ, գրականության սրբագրիչ, Նորա Սերգեյի Դովլաթյանը։ 

Երկար, անհասկանալի ու միարժամանակ հասկանալի պատմվածք ընդհանրապես չհասկացա, թե ինչի մասին: Ստեղծագործությունը սկսվում է պատմելով այն, թե ինչքան լավ էր ապրում Անդրյուշա Չերկասովը ու, թե ինչքան վատ էր ապրում Դովլաթովը: Նրանց միջի տարբերությունը մեծ էր սկսված իրենց ծնվելու օրվանից, բայց վերջացած մինչև այն պահը, երբ Նինա Չերկասովը մահացավ ու կտակով մեծ գումար հանձնեց Դովլաթովի մորը: Պատմվածքը պատմում էր երկու շատ տարբեր մարդկանց մասին: Մեկին միշտ հասնում էր լավագույնը՝ մեծ տուն լավ թաղամասում, լավ ընկերներ, լավ հայր, հարուստ ընտանիք, լավ կրթություն և այլն: Իսկ մյուսին ճիշտ հակառակը: Եվ ամբողջ պատմվածքի ընթացքում գրողը ցույց է տալիս նրանց տարբերությունը՝ երբեմն երկխոսության կամ այլ դադարներ կատարելով: Մարդիկ տարբեր են եղել միշտ ու միշտ էլ լինելու են տարբեր, ու ոչ միայն ունեցվածքի պատճառով, այլ մտածելակերպով էլ: Իհարկե ինձ զարմացրեց այն փաստը, որ Անդրյուշայի ընկերները լավն էին, իսկ գրողին՝ ոչ, որովհետև ըստ չգրված օրենքների սովորաբար աղքատները հավատարիմ ընկերներ են ունենում, իսկ հարուստները՝ ոչ միշտ: Չհասկացա նաև, թե Նանան ինչու այդ գումարը կտակեց իր ընկերուհուն: Մի կողմից նորմալ է, որովհետև նրանք իրար հետ շատ մոտիկ էին և այլն….բայց այնուամենայնիվ: Ինչպես հասկացա վերջում գրողը գնաց Ամերիկա, բայց նա կարծես, թե այդքան էլ չէր հետաքրքրվում Անդրյուշայով: Իհարկե մի կողմից էլ նրանք վերջին տարիներին սկսել էին հազվադեպ շփվել: Ամեն դեպքում պատմվածքը շատ մտածելու տեղ ունի:

20-րդ դարավերջի հայ գրականություն

Կարդա ընտանիքիդ անդամների համար բանաստեղծների ստեղծագործություններից։ 

Ուսումնասիրեք բանաստեղծների կենսագրական փաստերը, ապրած և ստեղծագործած ժամանակաշրջանը և եզրակացություն արեք նրանց ստեղծագործությունների առանձնահատկությունների շուրջ։

 

Ավետիք Իսահակյանը մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։ Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։

Իսահակյանի տվյալ բանաստեղծութոյւնը ամենասիրածներիցս է: Ընդհանրապես նրա ստեղծագործություններն ինչ-որ նուրբ ու խորը բան ունեն, որ կարող է զարմացնել: Իսահակյանի բանաստեղծությունները թվում են ուժեղ, և հենց ինքը՝ բանաստեղծը, «մեծ» մարդ է, բայց նրա ստեղծագործություններում միշտ կա քնքշանքի ու հոգատարութան նշույլ:

 

 

 

Տարածաշրջանային գրականություն

Առաջին պատմվածքի հիման վրա դատողություններդ գրառիր կյանքի-մահվան, հայրենասիրության-դավաճանության, հանրության առաջ պարտքի ու հարազատների մասին հոգածության մասին։ Հիմնավորիր ասածդ պատմվածքից մեջբերումներով։

Կյանքի-մահվան մասին այս հատվածն եմ դուր բերել.

Վախվորած նայում եմ․ գիտեմ, որ այսուհետ ոչ ոք նրան այլեւս ինձնից չի կարող խլել, բայց եւ այնպես ներքին տագնապի զգացում ունեմ։ Ինձ թվում է՝ կրկին պիտի հեռանանք միմյանցից։ Շուրջ քսան տարի այդ վախը գրեթե երբեք չի լքել ինձ։

Այս տողերն եմ դուր բերել, քանի որ շատ էր տպավորվել։ Երբ դու զգում ես ինչ-որ բան ու հետո զգացածիդ նկարագրությանն ես հանդիպում… չեմ կարող բացատրել բառերով։

Մենք խաբված չենք, հայրիկ, մենք լավ գիտեինք՝ հանուն ինչի էինք գնում։

Տղան գիտեր ուր է գնում, ինչու և ինչ կարող էր պատահել նրան։ Նա նույնիսկ գիտեր, որ կարող էր մահանալ։ Նրա հայրը ռադիո-հեռուստաընկերությամբ ասում էր, որ հայերինքը վտանգի մեջ է ու պետք է պաշտպանել։ Իսկ տղան չէր ուզում, որ իր հորը նայելիս ասեն, որ տղային թաքցրել է և ուրիշներին է դեմ տալիս։ Պաշտպանել հայրենիքը և հոր պատիվը, դա էր տղայի նպատակը։

Մահից չեմ վախեցել, առաջինը, որ փայլատակեց ուղեղիս մեջ, այն էր, թե ինչը կփրկի հորս զայրույթից։

Պատմվածքը, իհարկե, իմ չսիրած թեմայով էր, որովհետև ես նման պատմությունները շատ ծանր եմ եմ տանում ու, երբ փորձում եմ կարծիքս արտահայել, լեզուս ու մտքերը կապ են ընկնում։ Կարճ, բայց խորը պատմություն մահացած զինվորի ու հոր մասին։


Երկրորդ պատմվածքի հիման վրա գրառիր դատողություններդ զանցանքի, մեղավորության, մեղադրողի մասին, բռնության, դրա հետևանքների մասին։ Փորձիր երևույթը դիտարկել նաև մեղադրողների տեսանկյունից։ Ի՞նչ շահ ունեն մարդուն պարզապես մեղադրելուց։

Պատմվածքը լավ չեմ հասկացել, դրա համար կասեմ միայն իմ հասկացածի մասին։ Պատվածքի արանքում ընկած է հին ու անիմաստ մտածելակերպը։ Մի մարդու մեղադրում էին զուտ իր անվան պատճառով։ Իհարկե, հիմա էլ կա այդ մտածելակերպը: Մարդկանց կարող են քլնգել իր տարիքի, տեսքի, մաշկի գույնի, սոցիալական խմբի և այլնի պատճառով։ Շատ սևերին մինչև հիմա էլ կարող են մեղադրել ինչ-որ վատ գործերի մեջ զուտ նրա համար, որ նրաց մաշկի գույնը ավելի մուգ է։ Այնպես, որ իմ կարծիքով հիմա ուղղակի ավելի թեթևացել է իրավիճակը ու նման բաներ համեմատ քիչ է հանդիպում։

Մեղադրողի դերում լինելով կարող եմ ասել, որ բոլորս էլ հաճախ մեղադրում ենք մարդկանց նույնիկս առանց գիտակցելու։ Մեղադրողները մեղադրում են մարդկանց իրենց կամ այլ մարդկանց ապահովության կամ, ինչու չէ իրենց սեփական շահի համար։

Բայց այս պատմվածքում մեղադրողներին, իհարկե, չեմ արդարեցնի։ Մարդիկ ովքեր վատ են վարվում ուրիշի նկատմամբ իրենց խելքի պակասի ու սահմանափակ մտածելակերպի պատճառով արժանի չի գթության։


Երրորդ պատմվածքի շուրջ դատողություններ արա մարդու վարքագծի մասին։ Մեկնաբանիր «նորմալ» և «ոչ նորմալ» արտահայտությունները։ Դատողություն արա՝ ո՞վ է սահմանում նորմը, ի՞նչ է նշանակում «չգրված օրենք»։

Երևի թե ինձ ամենամոտ պատմությունը սա էր։ Հերոսուհին ընդհամենը ապրում էր իր ստեղծած աշխարհում, անում էր այն, ինչը չէր համարվում «նորմալ» այլ մարդկանց համար։ Երբեք չեմ հասկացել մարդկանց, ովքեր փորձել են համոզել իրենց համար «ոչ նորմալ» մարդկանց, որ իրենք սխալ են։ Ըստ իս ամեն մարդ ունի իր կյանքը վարելու, ընտրություններ ու որոշումներ կատարելու իրավունքը, և ոչ ոք իրավունք չունի ուրիշի ընտրությանը անուն դնել։ Եթե տարիքով մեծ կինը սիրում է մուլտֆիլմ նայել, եթե մարդը ներկում է մազերը, եթե ընդհանարպես անում է այն ինչը ուրիշների համար տարօրինակ է, դա դեռ չի նշանակում, որ նրա հետ մի բան այն չէ։ Հաճախ եմ հանդիպում նման դեպքերի ու նույնիսկ հաճախ է նման դեպքեր պատհում ինձ հետ։ Եթե դուր չի գալիս ուղղակի հեռու մնացեք ու վերջ։

Վերջնաբան

Դե, վերջնաբանի համար էլ կասեմ, որ երեք պատմություններից ամենաշատը տպավորվեց վերջինը։ Երևի դա նրանից է, որ ես ավելի շատ հակված եմ այն պատմվածքներին, որոնց մեջ կարող եմ ինձ գտնել։ Երեք պատմվածքն էլ վերցած էին իրականությունից, ինչքան էլ որ ցավալի է։ Շնորհակալություն նախագծի համար։

Եղիշե Չարենց

Չարենցի ամենահայտնի բանաստեղծությունները. 

Գիտե՞ք, որ գարուն է արդեն , Երգում է  ծովը, դաշտը, հովը Ես անդարձ Ձեզ սիրել եմ ,Պատահական անցորդինԿյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, Հեռացումի խոսքեր, Տաղ անձնական ,Մորս համար գազել

«Տաղարան» շարքից՝


 

 

Գրառում.

Իհարկե Չարենցի ամենահայտնի բանաստեղծությունը «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունն է, և գուցե շատ շատերի համար այն առաջինն է, բայց ոչ ինձ համար: Ես առաջին անգամ լսել եմ նրա «Մորս համար գազել» ստեղծագործությունը, և այն այնքան խորը և յուրահատուկ ձևով էր գրված, որ հանդիսանում էր իմ ամենասիրելի ստեղծագործություններից մեկը: Նույնը կարող եմ ասել «Տաղ անձնական»-ի մասին: Երբ առաջին անգամ կարդացի այս ստեղծագործությունները, դրանք այնքան ինձ գրավեցին, որ ես անգիր սովորեցի երկուսն էլ: Ճիշտ է, Չարենցը խիստ և ինչ-որ տեղ էլ կոպիտ մարդ էր, բայց նա կարողանում էր իր հոգու նուրբ գացմունքները դուրս հանել և ցույց տար իր գործերում:

Եղիշե Չարենց

Գրառում արա Չարենցի կերպարի մասին՝ ելնելով իր ժամանակակիցների այս պատմածներից։

***

1912թ. Թիֆլիսում լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:
— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:

***

Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող՝ թղթապանակը ձեռքին, և կատակել ցանկանալով՝ ասում է.
— Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
— Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը…
— Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:
— Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:

***

Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:


Այս պատմություններից ելնելով կարող եմ ասել, որ Չարենցն առհասարակ խիստ, լուրջ և ուղղամիտ մարդ էր: Նա արտահայտում էր այն ինչ էր մտքում էր: Նաև կարելի է նշել, որ նա սրամիտ էր:

Թումանյանի հոդվածները

Կարդա Թումանյանի հոդվածներից մեկը. 

«Ձևն ու հոգին», «Մեծ ցավը», «Լեզվական փոխառություններ», «Անկեղծ չենք» կամ այլ հոդված։ 

Հոդվածի հիմնական իմաստն արտահայտող մեկ նախադասություն դուրս գրիր։ Ընտրությունդ հիմնավորիր։ Համեմատություն արա մեր օրերում նման խնդիրների հետ։ 

«Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր»: Ես դուրս բերեցի այս նախադասությունը, որովհետև այն ամբողջ հոդվածի միտքն է արտահայտուն: Իրոք, հիմա մարդիկ շատ են ստում, ավելի շատ, քան երբևէ: Թումանյանն իր հոդվածում խոսեց անկեղծ չլինելու մասին, բայց չասաց, թե ինչն է դրա պատճառը: Ըստ իս մարդիկ հիմա ավելի շատ են ստում չվախենալու և միաժամանակ վախենալու պատճառով: Ընդհանրապես մարդիկ դերասանություն են անում վախից ելնելով: Հին ժամանակներում մարդկանց սպանում էին սեփական ճիշտ կարծիքն արտահայտելուց հետո, որովհետև բարձր պաշտոնյաները վախենում էին, որ իրենց կեղտոտ գործերը ջրի երես դուրս կգան: Մինչ այդ հասարակ մարդիկ ստում էին, որպեսզի չարժանանան նման մահի: Հիմա ևս այդ առումով ոչինչ չի փոխվել: Մարդիկ ճիշտը չեն բարձրաձայնում, որովհետև վախենում են ուրիշների կողմից քննադատված լինել, կամ մարդիկ ստում են, որովհետև վախենում են ցավ պատճառել ուրիշներին: Այսպես կարելի է անվերջ թվարկել, բայց ինչ պատճառ էլ լինի, դա ուղիղ ու անմիջական կապ է ունենալու վախի հետ:

Գրառում հրապարակիր քո բլոգում Թումանյանի հոդվածների մասին։ 

Ինչպես և այդ ժամանակի ցանկացած գրող Թումանյանը ևս արդարության և ժողովրդի կողմից էր: Լինելով անկեղծ մարդ և քաղաքական գործիչ նա չէր վախենում արտահայտել իր կարծիքը և անգամ լինել քլնգված ու բանտարկված: Թումանյանի հոդվածները բավականին ինքնավստահ են գրված: Նա խոսում էր ծեծված թեմաներից, բայց արտահայտելով դրանք իր ձևով: Նրա հոդվածների մեջ շատ «ուղիղ» բառեր կան, որոնք որոշ մարդիկ կարող են կոպիտ համարել: Թումանյանի հոդվածներն իր բառերով, արտահայտություններով հնարարվոր է տարբերել այլ գրողների հոդվածներից:

«Չարի վերջը». Թումանյան

Գրառում-հետևություն արա Թումանյանի գրելաոճի, թեմաների, ըգտագործած բառապաշարի մասին։

Թումանյանը տարբերվում է ոչ միայն իր գրելավոճով, այլ նաև մտքերի շարադրանքով և այլ մտքերը ներկայացնելու ձևով: Նա գրում է լոռվա բարբառով, բայց և գրականորեն: Թումանյանը կարողանում է դաժան պատմությունները ներկայացնել բարի, հեքիաթային կողմից: Ըստ իս նրա ստեղծագործությունները ամենահեշտն է տարբերել, և մենք չենք կարող հստակ ասել, թե դա ինչում է կայանում: Թումանյանը փորձում է մի փոքր բանի մեջ դնել խորը, մեծ իմաստ:

Կարդա «Չարի վերջը», փորձիր պատմության մեջ քաղաքական շերտ տեսնել, մեկնաբանել այդ տեսանկյունից։ Կերպարներին բնորոշիր ըստ հասարակության տարբեր շերտերի հետ նմանության։

Ես կարծում եմ, որ այս ստեղծագործությունը սերտ կապ ունի քաղաքականության հետ: Կկուն ժողովուրդն է, աղվեսը՝ բացասական քաղաքական կերպարները, կկվի ձագերը՝ ժողովրդի ունեցվածքը կամ գումարը, իսկ ագառավը՝ դրական քաղաքական կերպարները: Եվ այսպես: Բացասական քաղաքական կերպարները, ովքեր ժողովրդից գումար են կորզում ամեն ստից պատրվակով՝ այս դեպքում դա աղվեսն էր, որ սուտ խոսելով տանում էր կկուներին: Իսկ ագռավը գալիս է ու կկվի արածի վրա բարկանում՝ ասելով, որ այլևս չհավատա աղվեսի խոսքերին: Նույն կերպ արդար քաղաքական կերպարները հորդորում են մարդկանց չհավատալ անարդարներին: Եվ ի վերջո «ագռավը» լավ դաս է տալիս «աղվեսին»:

Տանը անգիր սովորիր Թումանյանի ստեղծագործություններից հատվածներ։