Ֆիլմի դիտում

«Место встречи» ֆիլմը, որը խորհուրդ էր տվել մեր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի ընկեր Հասմիկը, ես արդեն դիտել էի: Ավելին ասեմ՝ դա իմ ամենասիրելի ֆիլմերից մեկն է: Շատ ուրախացա, երբ տեսա հենց այս ֆիլմի անունը, որովհետև վաղուց չէի նայել և մեծ հաճույքով կրկին նայեցի:

Ֆիլմը մի խորհրդավոր մարդու մասին էր, որը կարող էր ցանկացած մարդու ամենագաղտնի ցանկությունները իրականություն դարձնել: Ինը մարդ տարբեր ժամերի և օրերի գալիս են հանդիպման այդ խորհրդավոր տղամարդու հետ: Բայց ամեն մի ցանկաություն ուներ իր «գինը», և որքան դժվար էր լինում ցանկությունը, այնքան գինը մեծ էր լինում: Հերոսներից յուրաքանչյուրը պետք է կատարեր իր ընտրությունը, ըստ որոնց պարզ է դառնում, թե ով ինչքան հեռու է պատրաստ գնալու իր ցանկությունն իրականացնելու համար: Բայց ամեն ինչ այդքան հեշտ չի լինում, քանի որ այդ խորհրդավոր տղամարդու հանձնարած տարօրինակ գործողություններն անելը գնալով ավելի է դժվարանում:

Ֆիլմն ամողջությամբ նկարված է մի փոքրիկ սրճարանում, որտեղ էլ առավոտից մինչև ուշ երեկո նստած է լինում մեր գլխավոր հերոսը: «Հանդիպման վայր» ֆիլմի իմաստն այն է, որ յուրաքանչյուր անձ իր կյանքի որոշակի ժամանակահատվածում բախվում է ընտրության, և այդ բարոյական պահը սահմանում է մարդուն: Ի՞նչ գին է վճարում այն ​​մարդը, որը ցանկանում է վճարել իր ցանկությունը կատարելու համար: Որքան ավելի է խորանում հեռուստադիտողը, իրեն թույլ է տալիս մտածել իր ցանկությունների «գնի» վերաբերյալ մտքերի մասին: Ֆիլմի հեղինակը ինքն ասում է. «Սա ներքին դևերի պատկերն է, որոնք ապրում են յուրաքանչյուր մարդու մեջ»: Հետաքրքիր է նշել, որ անծանոթը դեռևս անտարբեր չէր կյանքի հանդեպ: Հատկապես, երբ սրճարանի հասարակ մատուցողուհուն ասում է, որ հոգնել է իր աշխատանքից: Ֆիլմը վերջանում է նրանով, որ այդ օրիորդը տղամարդու նոթատետրի մեջ գրում է իր երազանքը, ըստ որի խորհրդավորը կարող է ազատվել իր աշխատանքից:

Ովքեր սիրում են նման խոսակցական ֆիլմեր խորհուրդ եմ տալիս դիտել «Столик в углу» բազմասերիանոց ֆիլմը:

Ինձ թվում է  պատահական չէր, որ մատուցողուհու անունը Անջելո էր, ինչը թարգմանաբար նշանակում է հրեշտակ։ Տպավորություն էր, որ այդ խորհրդավոր տղամարդը կախարդված էր կամ անիծված, դրա համար չէր կարողանում լքել իր աշխատանքը, իսկ Անջելոն կարողացավ ազատել նրան։

 

Առցանց աշխատանքի առանձնահատկությունները.

Առահասարակ առցանց ուսուցումը բավականին հետաքրքիր գործընթաց է: Այն լավ է այն կողմից, որ դու կարող ես ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ անել քո տվյալ օրվա աշխատանքները: Ըստ իս առցանց աշխատանքը ավելի շատ լավ կողմեր ունի, քան վատ: Վատ կողմը միայն այն է, որ ոչ միշտ է դասը հասկանալի լինելու, քանի որ ուսուցչին ամեն վայրկյան դեմ առ դեմ հարց չես կարող ուղղել: Եվ իհարկե վատ կողմերից մյուսն էլ այն է, որ առցանցի դեպքում ուսուցիչները ամեն օրվա դասը ավելի շատ են դնում, քան, երբ մենք դպրոցում էինք: Մենք շատ տարբեր հարթակների հետ ենք ծանոթանում այս ընթացքում: Սովորում ենք տիրապետել տարբեր ծրագրերի, որպեսզի ավելի պարզեցնենք առցանց ուսուցման գործընթացը: Ինչը վերաբերվում է ընդհանուր առցանց գործունեությանը և դրա միջավայրին, ասեմ, որ ինչ-որ տեղ զվարճալի է, երբ ամբողջ դասարանով՝ ուսուցչի հետ միասին անցկացնում են տեսադասեր, կարողանում ենք ուղղել մեր հարցերն առանց նամակագրությունների: Ամենակարևորն այն է, որ դասերից հետ չենք ընկնում:

Книга на каникулы

За два дня закончила очень хорошую книгу. Её я нашла на каком то сайте, когда искала современную подростковую литературу. Называется книга «Мой идеальный смерч».

Любимый парень, которого она тайно обожала в течение всех трех лет учебы в университете, нашел себе подружку – совершенно нежданно-негаданно! И что теперь делать несчастной девушке? Плакать и страдать? Наблюдать за чужим счастьем и убиваться? Или объединить усилия со вторым безнадежно влюбленным, сохнущим по ее сопернице? Пожалуй, она выберет третье, и всячески будет мешать сладкой и не о чем не подозревающей парочке в борьбе за свое личное счастье. К тому же ее напарник – парень непростой: умный, красивый, популярный и до ужаса напоминающий ветер. Настоящий смерч.

Мне очень понравилось то, что книга написана довольно просто и ясно. Смешные, печальные и романтические моменты дают книге некое тепло для читателя. И еще радует тот факт, что эта история может случиться в реальности…тогда точно не избежать приключений)))

Советую всем любителям романтических комедии.

Читать онлайн