Դպրոցը, ընտանիքը և հասարակությունը․․․

Իմ ընտանիքը միայն իմ հետ նույն տան մեջ ապրող մարդիկ չեն։ Բացի իմ ծնողներից, քրոջից, եղբորից ու հորական կողմից տատիկից ու պապիկից մեր մեծ ընտանիքի անդամ են նաև իմ մորական կողմի տատիկն ու պապիկը, երեք մորաքույրս (որից մեկը իր ընտանիքի հետ միասին) և մորեղբայրս։ Այս ամենից ելնելով մեր մեծ ընտանիքում լիքը սովորություններ, սովորույթներ և ավանդույթներ կան, որոնց մեծ մասը ես հավանաբար չեմ հիշի։ Մենք մի սովորույթ ունենք, ըստ որի ամեն ամիս մորական տատիկիս տանը մեծ ճաշկերույթ ենք կազմակերպում։ Նաև արդեն վաղուց սովորություն է դարձել մայրիկիս, տատիկիս և մորաքույներիս ամենօրյա տեսազանգերը։ Մենք՝ ընտանիքներով, անընդհատ կապի մեջ ենք, խոսում ենք, քննարկում ենք օրվա եղածը, վերջին դեպքերը (և այլն), և այս ամենին մասնակցում է ոչ միայն տան կանայք։ Ամեն շաբաթ իմ մորաքույներից մեկը գալիս է մեր տուն, իսկ մյուսը՝ մեծ մորաքրոջս տուն, և յուրաքաչյուրս երեկոյան ֆիլմ ենք դիտում։ Սա արդեն սովորույթ է դարձել։

Իմ ապագա մասնագիտության հարցում չեմ կարող ասել, որ ընտանիքս իմ փոխարեն է որոշումներ կայացնում (որտեղ պետք է սովորեմ, ինչ դառանամ և այլն)։ Մասնագիտությանս որոշման հարցում, իհարկե, բոլորն էլ խորհուրդներ են տալիս, փորձում ենք հնարավորինս օգնել, բայց իրենցից և առավելապես ծնողներիցս ոչ ոք չի ստիպում ինձ։ Նրանք ընդունում են, որ ես ինքս պետք է ընտրեմ այն, ինչ ինձ է դուր գալիս։ Նաև վստահ կարող եմ ասել, որ ծնողներս ինձ լիարժեք վստահում ենք այդ հարցում, քանի որ գիտեն, որ ես ճիշտ ու մտածված ընտրություն կկատարեմ։

Դպրոցը, ընտանիքը և հասարակությունը շատ կարևոր տեղ են զբաղեցնում ապագայի հարցում։ Դպրոցում կարող են լինել չափից դուրս այսպես ասած «վատ» ուսուցիչներ, կամ վատ շրջապատի երեխաներ։ Ընտանիքում կարող են լինել կռիվներ, բռնություն, բռնություն երեխաների հանդեպ, կարճ ասած՝ վատ մթնոլորտ։ Դե հասարակությունն էլ կախված է տվյած մարդու\երեխայի ապրելու վայրից։ Այս ամենը շատ ուժեղ ազդեցություն կարող է ունենալ երեխայի\դեռահասի\մեծի վրա, և վատագույն դեպքում կարող է հանգեցնել հոգեբանական տրավմաների\խանգարումների։

Հիմնադրամ. Պետական ոչ առևտրային կազմակերպություններ

Ինչպես ես հասկացա հիմնադրամը ստեղծվում է մի մարդու կողմից, ով ունի շատ փող և ցանկանում է օգնել մարդկանց և ոչ միայն: Հիմնադիրը կարող է կատարել առևտուր ի օգուտ այն մարդկանց ում նա օգնելու է: Պետական ոչ առևտրային կազմակերպությունները ստեղծվում են կառավարության կողմից և էլի մարդկանց (և ոչ միայն) օգնելու համար են: Սրանց տարբերությունը կայանում է նրանում, որ հիմնադրամով կարելի օգնել հստակ մարդկանց, ապահովել նրանց աշխատանքի վայրը, ապրելու վայրը և այլն, իսկ պետական ոչ առևտրային կազմակերպությունների գումարները գալիս են կառավարությունից և հանձնվում դպրոցներին, մանկատներին և այլն: Միանշանակ դպրոցների համար երկրորդ տարբերակը ավելի հարմար է:

 

Արտակարգ դրություն

  • Որքանով եք տեղեկացված արտակարգ դրության իրավական ռեժիմին։

Արտակարգ դրության մասին տեղյակ եմ եղել մինչև այս դեպքերը, բայց, երբ իրավիճակը սկսվեց բարդանալ, և արդեն ամենուրեք խոսում էին արտակարգ դրության մասին ես սկսեցի ավելի լավ հասկանալ: Սահմանափակումներ, հիգենիայի վերաբերող խորհուրդներ, զննումներ…ամեն ինչ հասկանալի է:

  • Ինչպես եք պահպանում արտակարգ ռեժիմի դրույթները

Պահպանում եմ այնպես ինչպես կա: Տանից դուրս չեմ գալիս և իհարկե շատ ուշադիր եմ հիգենիայի նկատմամբ (չնայած ես սովորական օրերին էլ եմ այդպես անում): Նույնը կարող եմ ասել իմ հարազատների մասին: Ճիշտ է, շատերը աշխատում են, բայց տուն մտնելուն պես լվացվում են: Մեր տանը հիգիենիան ու մաքրությունը միշտ առաջին տեղում է եղել և, այսինքն ոչինչ չի փոխվել:

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Տեղական ինքնակառավարման մարմիններ, նրանց իրավասությունը սահմանող օրենսդրություն։

*Տեղական ինքնակառավարման մարմիններն են՝

համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով

*Ավագանու կազմը և ընտրության կարգը

Ավագանին կազմում է 65 հոգի։ Ընտրության համար տվյալ անձնավորությունը իր անձնագրով ներկայանում է ընտրատեղամաս։ Յուրաքանչյուրը մոտենում է իր տարածքի անձնաժողովի անդամին, ներկայացնում է անձնագիրը, ստանում է ընտրացուցակը։ Կատարելով ընտրությունը՝ մոտենում է արկղին, դրոշմում են ընտրացուցակը և գցում արկղը։

*Ի՞նչ ժամկետով է ընտրվում Երևանի ավագանին

5 տարվա ժամկետով

*Տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին

Ավագանի

*Քաղաքապետի ընտրության կարգը,քաղաքապետի թեկնածուի համար պարտադիր պահանջները, լիազորությունների ժամկետը։

Քաղաքապետ ընտրվում է իրեն ընտրած ավագանու լիազորությունների ողջ ժամկետով:

Քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Առաջին նիստն անընդհատ է, բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչև քաղաքապետի ընտրությունը: Եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ:

Քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Առաջին նիստն անընդհատ է, բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչև քաղաքապետի ընտրությունը:Եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ:

Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող եւ ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն: Քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ uտեղծագործական աշխատանքից:

* Ո՞ր մարմինն է վերահսկողություն իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության նկատմամբ։

Ավագանին Երեւանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ:

*Ինչ ժամկետով է ընդունվում Երևանի բյուջեն և ում կողմից։

Երևանի բյուջեն ընդունվում է նիստին ներկա Ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ քառորդը: Ընդունվում է մեկ տարի ժամկետով։

*Քանի՞ վարչական շրջանների է բաժանվում Երևան քաղաքը, թվարկել

Երևան քաղաքը բաժանված է 12 վարչական շրջանների. Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն:

*Ո՞վ կարող է նշանակվել Երևանի վարչական շրջանի ղեկավար։

Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն:

*Ո՞վ է պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում վարչական շրջանի ղեկավարին։

Վարչական շրջանի ղեկավարին կարող է նշանակել և պաշտոնից ազատել Երևանի քաղաքապետը։

* Ի՞նչ գործունեությամբ /աշխատանքով/ կարող է /չի կարող/ զբաղվել վարչական շրջանի ղեկավարն իր պաշտոնի հետ համատեղ։

Քաղաքապետն իր իրավասության սահմաններում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընդունում է որոշումներ, արձակում կարգադրություններ: Քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Հայցադիմում

Դատարան՝ Երևան քաղաքի ընդհանու իրավասության դատարան, Աջափնյակ նստավայր

Հայցվոր՝ ???

Պատասխանող՝ ?-?-?

Հայցադիմում

Ոչ նյութական վնաս հասցնելու և հատուցելու մասին

2019թ-ի դեկտեմբերի 5-ին սկսեցին սուտ լուրեր տարածվել իմ անձնական կյանքի, քայլերի, գործունեության և այլնի մասին: Այնուհետև ստացա վիրավորանքներ, սպառնալիքներ, մամուլի և ժողովրդի կողմից ճնշում սոց-կայքերում՝ Ֆեյսբուք, Ինստագրամ, Թվիթթեր, նորություններ հրապարակող կայքերում՝ ∗∗∗, ∗∗∗, ∗∗∗, ինչպես նաև Յութուբյան շատ ալիքներում և հեռուստատեսությամբ:

Ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1. հոդվածի պահանջում եմ ոչ նյութական վնասի հատուցում: Ներկայացնում եմ հետևյալ կետերը.

Հոդված 1087.1. 

Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին վնասին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները:

1. Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

2. Սույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:

Սույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

3. Սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

7. Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.

2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.

3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

8. Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

9. Եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը:

Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ.

Հատուցել վերոնշյալ ներկայացված բոլոր ոչ նյութական վնասները:

ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

  1. սոց-կայքերում հրապարակված նյութեր
  2. նորություններ հրապարակող կայքերում հրապարակված նյութեր
  3. հեռուստատեսությամբ ներկայացված տեսանյութ
  4. հրապարակային ներկայացնողի նկարը

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԻՔՆԵՐԸ ԵՎ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ

1. Ո՞րն է ժողովրդավարության բնորոշումը։

Ժողովրդավարությունը, դա այն երկրում տիրող վիճակն է, երբ ժողովուրդի կարծիքը հաշվի է առնվում: Կատարվում են ընտրություններ, որոնց շնորհիվ որոշվում է երկրի հարցերից որոշները:

2. Որո՞նք են ժողովրդավարության սկզբունքները։

Սկզբունքներն են.

մարդու հաստատված, երաշխավորված քաղաքացու անձնական ու քաղաքական ազատությունը: Օրենքին հավասր են բոլորը ու չկան արտոնություններ ու բացառություններ:

3. Ո՞րն է ընտրովի մարմինների եւ ժողովրդավարության միջեւ կապը։

Ընտրովի մարմինը այն մարդն է ում ընտրում է ժողովուրդը ընտրությունների արդյունքում, սակայն նա չի կարող կառավարել երկար:

4. Ո՞րն է փոքրամասնության կարծիքը հաշվի առնելու կարեւորությունը։

Միանշանակ ընտրություններում այն կողմն է հաղթում, ով ավելի շատ է: Սակայն մեծամասնության կարծիքը չպետ է ինչ-որ կերպ անհանդուրժողականություն ու բռնություն ցույց տա:

5. Ի՞նչ է օրինականությունը։

Օրինականությունը, իշխանական մարմինների, ժողովրդի և մարդու օրենքներն են, որոնք պետք է չխախտել ցանկացած բնագավառում։

6. Ինչո՞ւ է ժողովրդավարությունը վերածվել հավերժ իդեալի։

Ժողովրդավարությունը մարդկանց գրավում է հենց սկզբից բառը լսլեով: Դա առաջցնում է ժողովրդի մոտ ցանկություն ապրել երկրում, որտեղ հաշվի կառնվի իր կարծիքը, ազատությունը:

7. Ժողովրդավարության ի՞նչ դժվարություններ եւ թերություններ գիտեք։

Ժողովուրդը հասկանալով, որ ունի ավելի շատ հնարավորություններ լինել լսելի մարդկանց ու կառավարությանը, սկսում է թելադրել իր կառավարման տարբերակները և այլն, և մարդիկ մտածելով, որ դա ճիշտ է սկսում են շարունակաբար նույն ձև վարվել:

8. Ինչու՞ է ժողովրդավարությունը համամարդկային արժեք։

Ժողովրդավարությունը համամարդկային արժեք է համարվում, քանի որ ժողովուրդը ձեռք է բերում իրավունք արտահայտել իր կարծիքը ժողովդրին և չլինել «ծեծված»:

9. Ժողովրդավարության ի՞նչ արժանիքներ կարող եք նշել։

Ժողովրդավարությունը ապահովվում է յուրաքանչյուր մարդու և ժողովրդի ազատ միտքը և կարծիքն արտահայտելը, քաղաքակրթության առաջադիմությունը, ստեղծում է լավագույն պայմանները տնտեսական, սոցիալական, բարեկեցության և բարգավաճման անհրաժեշտ պայմանները և իհարկե պահպանում է իշխանությունների և ժողովրդի լավ հարաբերությունները և հավասարությունը։

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ժողովրդավարության ուրիշ ի՞նչ ներպետական եւ միջազգային թերություններ, հիմնախնդիրներ կարող եք նշել։

Ըստ իս, երբ երկիրը ժողովրդավարական է, իսկ կառավրիչը ժողովդրի կողմից սիրած անձ, դա ևս կարող է մեծ խնդիրների առաջ կանգնեցնել: Ժողովուրդը սկսում է թելադրել իր ցանկությունները, իսկ կառավարիչը՝ այս դեպքում ամբողջի կողմից գերվստահված անձը, ում իրենք են ընտրել դառնում է կատարող: Ժողովրդին չհուսահատելու համար արվում է շատ ու շատ բաներ, որոնք հենց իրենք են ուզում: Սակայն, երբ հերթը հասնում է կարևոր հարցերին, որոնց փոքրամասնությունը դեմ է, մեծամասնությունը միայն կողմ է լինում կառավարիչի որոշմանը, նույնիսկ երբեմն չիմանալով ինչումն է խնդիրը: Մեծամասնությունը այս դեպքում հանդիսանում են այն մարդիկ, ովքեր գերվստահություն էին տվել կառավարչին՝ ում շատ սիրում են և մտածում են, որը մի քանի ժողովրդի «կապրիզ» կատարելուց հետո իր որոշումները միայն դրական ազդեցություն են տալիս:

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Արդյո՞ք ժողովրդավարությունը հնարավոր է միայն բազմակարծության դեպքում։

Ըստ իս քիչ մարդկանց կարծիքով ժողովչդավարություն չէր լինի, քանի որ կառավարությունը չի հիմնվի միայն փոքրամասնության կարծիքը հաշվի առնելով:

Բազմակարծությունը միշտ եւ բոլոր դեպքերո՞ւմ է ժողովրդավարական։

Ոչ, որովհետև ոչ միշտ է հաշվի առնվում բազմակարծության կարծիքը:

Ո՞ր պայմաններում է այն ձեռք բերում համընդհանուր նշանակություն։

Ժողովրդավարությունը բացառում է պետական գաղափարախոսությո՞ւնը, թե՞ գաղափարական մենաշնորհը։

Նայած ով է գաղափարախոսությունը առաջ բերողը ու նայած իրավիճակի: Երբ ժողովուրդին դուր է գալիս օրինակ կառավարողը, իսկ նա իր հերթին ինչ-որ բան է առաջարկում, ապա ժողովրդի մեծամասնությունը ուղղակի համաձայնվում է այդ մտքի հետ, չցանկանալով լավ մտածել, և հակառակը:

Հարցում. Ժողովրդավարություն, թե միապետություն

Ես իհրակե սպասում էի մեծերից այլ պատասխաններ, բայց հարցումներից ելնելով կարող եմ միայն ասել, որ բոլորին դուր է գալիս ժողովրդավարությունը և այն, թե ինչ վիճակում է մեր երկիրը, համեմատած անցած տարիների հետ:

Հարցումն անցկացրել եմ տարբեր տեղերում, տարբեր մարդկանց հետ: Տարեց կանայք ավելի էին հակված ժողովրդավարության ու ավելի կարճ պատասխաններ էին տալիս այս հարցին՝ չցանկանալով մանրամասնել: Միայն մի կին կար, որ կողմ էր միապետությանը, բայց չցանկացավ պատասխանել իմ այլ հարցերին ու շարունակել մեր երկխոսությունը: Տարեց տղամարդիկ ու պապիկները բացարձակ դեմ չէին ժողովրդավարությանը: Նրանց մեծամասնության կարծիքով այն տարիներին իրենք չէին կարողանում արտահայտել իրենց կարծիքը և այն, որ հիմա որոշումները կայացնում է ժողովուրդը շատ լավ է: