Ընտրություններ

Ընտրություններն անչափահաս տարիքում ամենաանիմաստ բաներից մեկն է երբևէ, որ ես լսել եմ։ Շատ բան չեմ կարող այս մասին խոսել, քանի որ առանձնապես ասելու բան չկա։ Բայց այնուամենայնիվ ինչպես ենք պատկերացնում ընտրությունները։ Իհարկե ծնողը ասեց երեխային ընտրի իրան, երեխան էլ լսում է ծնողին ու անում այդպես։ Բայց լավ կլիներ, եթե երեխաներին թույլ տային մասնակցել ընտրություններին ծնողի անունից։ Այսինքն հաճախ մեծերին չի հաջողվում մասնակցել ընտրություններին, ինչի պատճառով շատանում են սխալ ընտրությունները ու ժողովուրդը հետո սկսում է դժգոհել։ Ժողովուրդ ուզում եք Հայաստանը ծաղկի՞, ուրեմն բարձրացեք բազմոցի վրայից ու արեք այն, ինչ չի անում իշխանույթունը։ Վերջ!


Տեխասում կարելի է քվեարկել տիեզերքից

1997 թվականից սկսած՝ Տեխասի օրենքը թույլատրում է ամերիկացի տիեզերագնացներին իրենց ձայնն էլեկտրոնային տարբերակով տալ տիեզերքից: Նրանց քվեներն ուղարկվում են Ջոնսոն տիեզերական կենտրոն (Johnson Spacefligh Center), իսկ դրանից հետո՝ Տեխասի տիեզերագնացների տուն:

Առաջին անգամ տիեզերքից քվեարկել է ամերիկացի տիեզերագնաց Դեյվիդ Վոլֆը 1997 թվականին:

Բրազիլիայում Սան Պաոլոյի քաղաքային խորհուրդը ռնգեղջյուրի էընտրել

 

Ի նշան զանգվածային կոռուպցիայի դեմ իրենց բողոքի՝ Բրազիլիայի քաղաքացիներն ընտրեցին Սան Պաոլոյի կենդանաբանական այգուց Կակարեկո անունով ռնգեղջյուրին: Կակարեոին ձայն էին տվել 100.000 հոգի, ինչը ավել էր որևէ այլ թեկնածուի տրված ձայներից:

«Ձայն Կակարեկոյին» կարգախոսը մինչ այսօր օգտագործվում է Բրազիլիայում՝ որպես ապստամբության արտահայտություն:

Հյուսիսային Կորեայում ևս անցկացվում են ընտրություններ

 

Չնայած Հյուսիսային Կորեայի կոռումպացված ու ռեպրեսիվ բռնակալական ռեժիմին՝ այստեղ ևս անցկացվում են ընտրություններ, որոնք էլ իրենց հերթին կոռումպացված ու ռեպրեսիվ են: Խորհրդարանական ընտրություններն անցկացվում են ամեն 5 տարին մեկ, որպեսզի ընտրվի Գերագույն ժողովրդական ժողովի նախագահ, բայց յուրաքանչյուր շրջանից առաջադրվում է ընդամենը մեկ թեկնածու, ում ընտրում է անձամբ Կիմ Ջոնգ Ունը, իսկ այն մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց անհամաձայնությունը հայտնել, քվեաթերթիկը գցում են արկղի մեջ: Բայց իրականում ոչ մեկը անհամաձայնություն չի հայտնում:

Ամերիկացիներն ընտրում են նոյեմբեր ամսվա առաջին  հինգշաբթի օրը կաթոլիկ ագարակատերերի պատճառով

 

Մինչ աշխարհի մյուս երկրներն ամեն անգամ ընտրությունների օրը որոշելիս հաշվի են առնում տարբեր հանգամանքներ, ամերիկացիների ընտրությունները միշտ եղել են նոյեմբերի առաջին երեքշաբթի օրերին: Պատճառը ագարակների ու ընտրատեղամասների միջև մի ժամանակ եղած հեռավորությունն է: Վաղ ժամանակներում Ամերիկայում գյուղատնտեսական հասարակություն էր, իսկ երթուղային համակարգը զարգացած չէր: Երեքշաբթին էլ համարվում էր շաբաթվա առաջին օրը: Այսպիսով՝ ագարակատերերը կարող էին ճանապարհ ընկնել երկուշաբթի, այլ ոչ կիրակի, քանի որ դա կխանգարեր նրանց աշխատանքին: Իսկ ինչո՞ւ նոյեմբերին: Այն պարզապես հաճելի ամիս է տերևաթափի ավարտի ու ձմռան գալստյան միջև:

Նոր Զելանդիայում արգելվում է ընտրությունների հետ կապված որևէ բան քննարկել

 

Նախընտրական շրջանում Նոր Զելանդիայի վրա կարծես լռություն է իջնում: Այստեղ նախընտրական քարոզարշավն արգելվում է: Թեկնածուների սոցիալական էջերը փակվում են, ԶԼՄ-ներն էլ չեն կարող ոչ մի տեսակի ինֆորմացիա տրամադրել թեկնածուների մասին, առավել ևս որևէ վիճակագրական տվյալների: Օրենքի հիմքում այն տրամաբանությունն է, որ դրանք ազդում են ընտրողի վրա ու որոշակիորեն ուղղորդում նրան ընտրություն կատարելիս: Այդ է պատճառը, որ Նոր Զելանդիայի ընտրական հանձնաժողովը խստորեն հետևում է, որ այս կանոնները պահպանվեն, իսկ խախտելու համար նախատեսված է տուգանք, որը կարող է հասնել տասը հազար դոլարի:

Էկվադորում քաղաքագլուխ է ընտրվել ոտքերի համար նախատեսված փոշին

 

1967 թվականին Էկվադորում՝ Պիկաոազայի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, ձայների մեծամասնությունն ստացել ու ընտրվել է… ոտքի փոշին: Որքան էլ տարօրինակ հնչի, սա իրականություն է: Pulvapies-ն իր նախընտրական գովազդում ասում է, որ օգտակար կլինի քաղաքի 4000 բնակիչների համար: Ցավոք, հայտնի չէ, թե ինչպես է վերջացել այս պատմությունն, ու իրականում ով է ստանձնել քաղաքագլխի պարտականությունները:

Կոնֆլիկտ

Մեր կյանքի իրադարձութոյւնները հետաքրքիր են կոնֆլիկտների շնորհիվ։ Մարդիկ կարծում են, որ կոնֆլիկտի ներկայությունը հարաբերություններում փչացնում է դրանք։  Բայց առանց կոնֆլիկտների մենք կլինեինք միանման ու կապրեինք ոչ մի բանով չտարբերվելով։ Նկատի ունեմ, որ, երբ մեզ դուր է գալիս այն, ինչը դուր չի գալիս դիմացինին և դիմացինը վրդովվելով բարձրաձայնում է դա, ինքնստինքյան առաջանում է կոնֆլիկտ ձեր միջև։ Այդ դեպքում յուրաքնչյուրն արտահայտում է իր տեսանկյունը և ամենաքիչը նրանցից մեկը չի համաձայնվում մյուսի կարծիքի հետ։ Այդպես էլ կոնֆլիկտը սկսում է զարգանալ։

Սինտոիզմ

Սինտոիզմ («սինտո», թարգ.՝ «աստվածների ուղի»), ճապոնական հնագույն կրոնը։ Սինտոիզմի դիցարանը բաղկացած է բազմաթիվ աստվածներից և հոգիներից: Դիցարանը գլխավորում է արևի աստվածուհի Ան մատրասուն, որից սկիզբ է առնում ճապոնիայի կայսրի տոհմաբանությունը:

1868 թվականին սինտոիզմը ճանաչվել է ճապոնիայի պետական կրոն: 1947 թվականին սահմանադրությանբ այն հավասարվեց Ճապոնիայի մյուս պաշտամունքներին և այսպիսով դադարեց պետական կրոն լինելուց:

Ի տարբերություն համաշխարհային կրոնների, սինտոիզմը չունի որևէ հիմնադիր անձ, գլխավոր ուսուցիչ, օրենսդիր և հեղինակություն։ Սինտոիստները երկրպագում են բազմաթիվ աստվածությունների (կամիներ), որոնք ծնունդ են այն ժամանակների, երբ մարդիկ երկրպագում էին բնության կույր ուժերին, հավատում տանը և գետերում, սարերում ծառերի մեջ բնակվող այլ ոգիների գոյությանը։ Սինտոիզմը ուսուցանում է գլխավորապես նախնիների պաշտամունք և բնության երկրպագում։ Սինտոիզմը չունի այլ պատվիրաններ, բացի մաքրություն պահպանելու և իրերի բնական կարգին հետևելու առօրյա հանձնարարականներից։ Այն ունի բարոյականության մի ընդհանուր կանոն. «Վարվիր բնությանօրենքների համաձայն, պահպանելով հանդերձ հասարակականօրենքները»։ Սինտոիստական պաշտանմունքի մեջ շատ բան է պահպանվել նախնադարյան շամանական կախարդական ծեսերից, որոնք Ճապոնիայի տարբեր շրջաններում տարբեր են եղել։ Գոյության հազարամյակների ընթացքում սինտոիզմը կրել է բուդդայականության, կոնֆուցիանականության և այլ դավանանքների ազդեցությունը։ Այդ պատճառով սինտոիզմում չկա ոչ մի միասնական դավանաբանական ուսմունք։ Թեև երկարամյա պատմության ընթացքում ձևավորվել են որոշակի հատկանշական գծեր, որոնցով այդ կրոնը տարբերվում է մյուսներից։

Սինտոիզմը ճապոնական ժամանակագրություններում

Սինտոյականության մասին մենք տեղեկություններ ենք գտնում «Կոձիկի» («Հին ժամանակների գրառումներ», 712 թ) և «Նիհոնգի» («Ճապոնիայի տարեգրություններ», 720 թ) ճապոնական աղբյուրներում։

Ճապոնական ժամանակագրությունները հավաստում են, որ ի սկզբանե աշխարհում քաոս է տիրել, բայց հետո ամեն ինչ կարգավորվել է` երկինքը զատվել է երկրից, առանձնացել են արական և իգական տարրերը. առաջինն ի դեմս Իձանամի դիցուհու, երկրորդը նրա ամուսնու` Իձանագիի։ Նրանցից ծնվել են արևի դիցուհի Ամատերասուն, լուսնի աստված Ցուկիյոմին և քամու ու ջրի աստված Սուսանոոն։ Ամատերասուն և Սուսանոոն պայքարում են իրար դեմ։ Հաղթում և երկնքում է մնում Ամատերասուն, իսկ Սուսանոոն արտաքսվում է Իձումո երկիր` գետնի վրա։ Սուսանոոյի որդի Օկունինուսին դառնում է Իձումոյի տիրակալը։ Ամատերասուն չի հաշտվել այդ բանի հետ և ստիպել է Օկունինուսիին կառավարումը հանձնել իր թոռանը` Նինիգիին։ Նինիձին իջնում է երկնքից և անցնում Իձումո պետության կառավարմանը։ Ի նշան իշխանության, նրան հանձնել են երեք սուրբ առարկա` հայելի (աստվածայնության խորհրդանիշ), սուր (հզորության խորհրդանիշ) և հասպիս (հպատակների հավատարմության խորհրդանիշ)։ Նինիգիից սերվել է Զիմու Տենոն (տենո տիտղոսը նշանակում է «Գերագույն տիրակալ»)` Ճապոնիայի առասպելական առաջին տիրակալը, որը սկզբնավորել է ճապոնական կայսրերի` միկադոների դինաստիան։ Հայելին, սուրն ու հասպիսն այն վաղեմի ժամանակներից մնում են որպես ճապոնական կայսերական տան խորհրդանիշներ։

Սինտոիզմի հինգ կոնցեպցիաները

Սինտոյականությունը ճապոնացիների մեջ հատուկ հայացք է ձևավորել իրերի աշխարհի, բնության, փոխհարաբերությունների նկատմամբ։ Այդ հայացքը հիմնվում է հինգ կոնցեպցիաների վրա։

Առաջին կոնցեպցիան հավաստում է, որ ամենայն գոյ արդյունք է աշխարհի ինքնազարգացման. աշխարհը ստեղծվել է ինքնին, այն հրաշալի է ու կատարյալ։ Կեցության կարգավորիչ ուժը, սինտոյի ուսմունքի համաձայն, բխում է բուն աշխարհից, այլ ոչ թե ինչ-որ գերագույն էակից։

Երկրորդ կոնցեպցիան ընդգծում է կյանքի ուժը։ Դիցաբանության համաձայն, առաջին անգամ սեռական մերձեցումը եղել է աստվածների միջև։ Այդ պատճառով էլ սեռամոլությունն ու բարոյական մեղքը երբեք չեն շաղկապվել ճապոնացիների գիտակցության մեջ։

Երրորդ կոնցեպցիան հաստատում է բնության և պատմության միասնությունը։ Աշխարհի նկատմամբ սինտոյական հայացքում չկա բաժանում շնչավորի և անշունչի. սինտոյի հետևորդի համար շնչավոր է ամեն ինչ` և՛ կենդանիները, և՛ բույսերը, և՛ իրերը, ամենայն բնականի մեջ և հենց մարդու մեջ ապրում է կամին։ Ոմանք համարում են, որ կամի են հենց մարդիկ, կամ, ավելի ճիշտ, կամիները բնակվում են նրանց մեջ, կամ էլ, վերջին հաշվով, նրանք կարող են հետագայում կամի դառնալ և այլն։ Սինտոյի համաձայն, կամիների աշխարհը հանդերձյալ կացարան չէ, որը մարդկանց աշխարհից տարբեր է։ Կամիները միավորված են մարդկանց հետ, ուստի պետք չէ, որ մարդիկ փրկություն որոնեն մի այլ աշխարհում։ Ըստ սինտոյի, փրկությունն ապահովվում է ամենօրյա կամիներին միաձուլվելու միջոցով։

Չորրորդ կոնցեպցիան կապված է բազմաստվածության հետ։ Սինտոն ծնունդ է առել բնության տեղական պաշտամունքներից, տեղի, տոհմային ու ցեղային աստվածություններին երկրպագելուց։ Սինտոյի նախնադարյան շամանական ու հմայական ծեսերը որոշակիորեն միատեսակ դարձան միայն 5-6-րդ դարերից ի վեր, երբ արքունիքը սկսեց վերահսկել սինտոյական տաճարների գործունեությունը։ 8-րդ դարի սկզբին արքունիքում ստեղծվեց սինտոյի գործերի հատուկ դեպարտամենտ, իսկ 10-րդ դարում կազմվեց սինտոյի աստվածների ցուցակը (այն ժամանակ սինտոյի պանթեոնում կար 3132 աստված)։ Հետագայում նրանց թիվը զգալիորեն ավելացավ։

Հինգերորդ կոնցեպցիան կապված է ազգային հոգեբանական հիմքի հետ։ Համաձայն այդ կոնցեպցիայի, սինտոյի աստվածները, կամիները, ծնունդ են տվել ոչ թե առհասարակ մարդկանց, այլ միայն ճապոնացիներին։ Այդ պատճառով կյանքի առաջին իսկ տարիներից ճապոնացու գիտակցության մեջ արմատավորվում է այն գաղափարը, որ նա պատկանում է սինտոյին։ Այստեղից բխում էեն վարքի կարգավորման երկու կարևորագույն գործոն։ Նախ, այն պնդումը, որ կամիները ամենասերտ ձևով կապված են միայն ճապոնական ազգի հետ, երկրորդ, սինտոյական այն տեսակետը, թե ծիծաղելի է, երբ օտարերկրացին երկրպագում է կամիին և դավանում սինտո. ոչ ճապոնացու նմանօրինակ վարքը ընկալվում է իբրև անհեթեթություն։ Դրա հետ մեկտեղ, սինտոն ճապոնացիներին հետ չի պահում ցանկացած այլ կրոն դավանելուց։

Ծիսակատարությունների բնույթը

Սինտոյի պաշտամունքային գործողությունը որոշակի տաճարի աստվածության երկրպագումն է, որը, ըստ էության, կապ չունի մյուս տաճարների հետ։ Սինտոյական տաճարների ծեսերի նպատակը տեղական աստվածությանը բերկրանք պատճառելն է։ Արարողությունների պարզությունը, որ մարդկանցից պահանջում է սոսկ նվիրաբերումներ և ծիսական ամենահասարակ գործողություններ, հարյուրամյակների ընթացքում սինտոյի կայունության կարևորագույն պատճառն են։

Տաճարում կատարվում են տարբեր կարգի ժամերգություններ։ Հավատացյալները կանգնում են բեմի առջև, որևէ մետաղադրամ գցում հատուկ վանդակավոր արկղի մեջ, խոնարհվում, մի քանի անգամ ծափ տալիս և արտասանում աղոթքի խոսքեր։ Տաճարը կազմակերպում է նաև զանազան տոնահանդեսներ։

Այսպես, մացուրի տոնը կազմակերպվում է տարին մեկ, իսկ որոշ տաճարներում` երկու անգամ։ Սովորաբար այդ տոնը կապված է գյուղատնտեսական աշխատանքներ սկսելու, բերքահավաքի, ինչպես նաև տաճարի կամ տեղական աստվածության պատմության որևէ հիշարժան տարեթվի հետ։ Տոնը նշվում է շատ շքեղորեն։ Տաճարի սպասավորները դրա մասին տեղեկացնում են ոչ միայն առհասարակ տաճարն այցելողներին, այլև ամբողջ շրջանին։ Մացուրի տոները հավաքում են անհամար թվով մարդկանց։

Տաճարների կառուցվածքը

Թեև աստվածությունների պաշտամունքում միասնություն չկա, սինտոյական տաճարների կառուցվածքը, այնուամենայնիվ, միակերպ է։ Յուրաքանչյուր տաճարի հիմքը հոնդենն է (սրբարանը), որտեղ պահվում է սինտայը (սրբությունը, աստվածությունը)։ Հոնդենին հարում է հայդենը` աղոթարանը։ Տաճարներում չկան աստվածների պատկերներ, սակայն որոշ տաճարներ զարգացված են առյուծների կամ այլ կենդանիների նկարներով։ Ինարիի տաճարներում կան աղվեսների, Հիեի տաճարներում` կապիկների, Կասուգայի տաճարներում` եղջերուների պատկերներ։ Այդ կենդանիները համարվում են համապատասխան աստվածությունների պատգամաբերներ։ Այս ամենը վկայում է սինտոյի կապը ժողովրդական յուրահատուկ հավատալիքների հետ։

Հասարակական հարաբերություններ

Հասարակական հարաբերություններն իմ հասկանալով մարդկանց շփումն է։ Այդ հարաբերությունները լինում են տարբեր տեսակի, այսինքն կարող են լինել լավ կամ վատ։

Հասարակական մոտիկ հարաբերություններից ստացվում են ընկերներ։ Ընկերությունը նույնպես լինում տարբեր տեսակի։ Տեսակներից մեկը, այն է, երբ առաջինը երկրորդի հետ շփվում է շահի համար։ Այսինքն առաջինը երկրորդից օգուտ ունի։ Հետևաբար ստացվում է, որ նրանց ընկերությունն իրականում փշրված է, հատկապես, երբ երկրորդը չգիտի դրա մասին։ Դա հաճախ լինում է այն դեպքում, երբ մեկը հարուստ է կամ խելացի։

Երկրորդ ընկերության տեսակներից դա ընդհանուր թեման է։ Այսինքն առաջինը և երկրորդը ունեն մեկ ընդհանուր խոսելու թեմա և ամեն անգամ դրանից են խոսում։

Հոգևոր և նյութական պահանջմունքներ

Բոլոր մարդիկ ունեն ինչ-որ բանի կամ բաների կարիք։ Դա կարող է լինել այն ինչը նրանք ունեն կամ չունեն։ Դա կոչվում է պահանջմունք և այն կարող է լինել հոգևոր կամ նյութական։ Երբ դու ունես ընկերության, սիրո կարիք դա հոգևոր պանջմունք է։ Երբ քեզ ուզում ես ունենալ ինչ-որ առարկա, որը քեզ շատ է պետք՝ նյութական պահանջմունք է։

Ես ունեմ և հոգևոր և նյութական պահանջմունքներ։ Նյութականները չեմ կարող թվարկել, քանի որ շատ-շատ են։ Իմ հոգևոր պահանջմունքներից են ասենք ուշադրությունը, հոգատարությունը։ Եսիմ հանդեպ ուշադրության ու հոգատարության պակաս եմ զգում։ Բայց այնուամենայնիվ խոսքը ընտանիքի մասին չէ, խոսքը ընկերական շրջապատի տված ուշադրության ու հոգատարության մասին է, որը գրեթե չկա։

ՎԱԽ

Վախ․․․ի՞նչ է վախը․․․ինչու՞ ենք վախենում․․․ինպե՞ս ազատվել կամ հնարավո՞ր է արդյոք․․․

Այն բաները, որոնցից մենք խուսափում ենք դառնում են վախ։ Վախը կարող է մտնել մարդու մեջ փոքր ժամանակ եղած դժբախտ դեպքերից, մարդկանց ներշնչանքից և այլն։

Ուզում եմ խոսել վախերի տեսակներից։ Մարդիկ վախենում են բարձրությունից, մթությունից, օձերից, մարդկանցից, մենակ մնալուց և այլն։ Իսկ ես վախենում եմ չորս բանից․ խորությունից, ջրից (օվկիանոսից, լճից, ծովից, լողավազաններից և այլ բաց ջրային տարածություններից), միջատներից և ընկնելուց (վնասվելուց)։ Բայց սա դեռ ամենը չէ․․․

Հաճախ երեխաները վախենում են ծնողներից։ Չեմ կարծում, որ դա ճիշտ է։ Շատ են հանդիպում դեպքեր, երբ երեխաները վախենում են, որ ինչ-ինչ պատճառով կարող է նրանց ֆիզիկական վնաս հասցնել, ծեծել, ապտակել և այլն։ Դա ծնողները անում են միայն մի դեպքում․ երբ մտածում են, որ այդպես դաստիարակելը ճիշտ է։ Որոշ մարդիկ էլ մտածում են, որ մեծ տարիքում կարելի է ծեծել։ Բայց ես կարծում եմ, որ ոչ մի դեպքում չի՛ կարելի ծեծել մարդուն\երեխային։ Ծեծում են ավանակներին, բայց ոչ մարդկանց։ Իրենց թվում է, որ ծեծեց երեխան կխելոքանա ու նույն բանը չի կրկնի, հետևաբար ճիշտ կդաստիարակվի։ Հա, բան չեմ ասում, կարողա և էլ չկրկնի․․․բայց երեխան կսկսի վախենալ սխալ անելուց։ Ինքն ապագայում կապրի սխալ անելու վախով ու հնարավոր է դրա պատճառով հոգեբանական խանգարում կստանա կամ ձեռք կբերի մտավոր հետամնացություն։ Չգիտեմ դու ոնց, բայց ես խի՛ստ դեմ եմ երեխային ֆիզիկական վնաս հասնելուն։

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ԹԵՄԱ ՝ Անչափահասերի աշխատանքը

ԽՈՒՄԲ․ 

ՆՊԱՏԱԿԸ․ պարզել, թե Հայաստանում ինչպես են վերաբերվում անչափահասների աշխատանքին, դրանց պատճառները

ԽՆԴԻՐՆԵՐԸ․ թրաֆիքինգի զոհեր, ծնողների ստիպողականությունը, անապահով ընտանիք, հաճույք, նպատակ

ԸՆԹԱՑԻԿ ՓՈՒԼԸ․ վերցնել հարցազրույց կրթահամալիրի աշակերտներից և պարզել նրանց վերաբերմունքը դրանց նկատմամբ

ԱՐԴՅՈՒՆՔԸ․ կպարզենք հիմնական անչափահասների աշխատելու պատճառները, կհասկանանք նրանց հոգեբանությունը ու նրանց մտածելակերպը

Պատիժ, թե՞ Խրախուսանք

Հին դարերում երեխաների տնային աշխատանք տալը պատժի միջոց էր։ Իսկ ներկայիս ժամնականերում գնահատական է պատժի միջոց, չնայած որ ոչ բոլորն են դա հասկանում։ Իրականում պատժելով մենք կարող ենք ոտքի հանել մարդուն, տեղ տալ ավելին անելու, սակայն դա շատ հազվադեպ է հանդիպում։ Պատժելիս հիմանկանում մարդ սկսում է իրեն վատ զգալ և ավելի վատ է սկսում իրեն պահել, ավելի ծուլանալ։ Վատագույն դեպքում կարող է նաև կոտրվել։ Անձամբ իմ փորձից ես կարող եմ ասել, որ օրինակ՝ վատ գնահատականի պատճառով երեխան կարող է կոտրվել և այլևս չսովորել տվյալ առարկան։ Ճիշտ հակառակը՝ խրախուսանքը լավ միջոց է ստիպել մարդուն ավելի աշխատասեր և պատասխանատու լինել։ Իհարկե այս դեքում ևս կարող է մարդ առիթավորվել և ծուլանալ, սակայն դա գալիս է մարդուց և անկախ ամեն ինչից պետք է խրախուսել փոքր քայլերով ու չչափազանցնել։

 

Սիրտ, թե՞ Խելք

Ամենաանհասկանալի ու դժվար հարցը՝ սիրտ, թե՞ խելք։ Զգացմունքային մարդիկ պատասխանում են սիրտը, իսկ խելացիները՝ խելք։ Սակայն իմ կարծիքով ոչ ոք չգիտի, որ միայն սրտով կամ միայն խելքով շարժվելն անհնարին է։ Եթե մենք շարժվենք միայն սիրտով, ապա կլինենք հիմար։ Չաշխատացնելով մեր խելքը մենք հիմար ու անգրագետ կդառնանք։ Նույն կերպ՝ եթե օգտագործենք միայն խելքը՝ կլինենք խելացի, սակայն անհետաքրքիր ու առանց կյանքի իմաստ ունենալու կապրենք։ Չենք կարողանա ծիծաղել, ժպտալ, զգալ, սիրել, տխրել, լացել, բարկանալ, վախենալ․․․։ Չէ՞, որ նույնիսկ վատ զգացմունքների մեջ լավ բաներ կան։

Իրանի Իսլամական Հեղափոխություն

Մի ուսանող՝ Շահ անունով, եվրոպայում սովորելուց հետո հետ եկավ Իրան, քանի որ իր հայրը մահացել էր և թագավորական աթոռին նա պետք է նստեր։ Շահը ցանկանում էր վերականգնել կանանց իրավունքները և կառավարել եվրոպական ձևով։ Սակայն այս ամենին դեմ էին հոգևորականները, քանի որ Շահը շատ կրճատեց հոգևորականների հնարավորություններն ու իրավունքները՝ վերցրեց հողերը և այլն։

Հոգևորկանությունը իր շուրջ է հավաքում ամբողջ ժողովրդին՝ բացատրելով, որ Շահը վատն է, սխալ օրենքներ է դնում և այլն։ Շահը ստիպված վախից փախավ Ամերիկա։ Ժողովուրդը չի հասկանու, թե ինչու է Ամերիկան Շահին պաշտպանում՝ խառնվելով իրենց երկրի ներքին խնդիրների մեջ։ Իմանալով, որ Շահն այլևս երկրում չէ հոգևարական Խոմեինին, ով Շահից վախենալով փախել էր Փարիզ, ետ է վերադառնում Իրան՝ իր ձեռքը վերցնելով իշխանությունը։ Այս ամենից հետո վատանում է Ամերիակայի և Իրանի հարաբերությունները։ Այդ օրվանից սկսած կնոջ իրավունքները սահմանափակվում են։ Կանայք այլևս չեն կարողանում հասարակ հագնվել, այլ փոխարենը միայն կրում են սև հիջաբներ, չեն կարողանում մասնակցել ընտրություններին և այլն։