Պատմություն. Ամփոփում

Մերոնք

Պետական կառավարման համակարգը.

Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը.

ԴԱՄԲԱՐԱՆՆԵՐ, ՄԱՀԱՐՁԱՆՆԵՐ

Հին Հայաստանի մշակույթը.

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը.

Որոշ նախագծեր առաջ արդեն արել էի, դրա համար ինձ համար նորություն չէր կրկնությունը, այլ ամրապնդում: Ինձ՝ որպես դիցաբանության սիրահար, ավելի շատ դուր եկավ «Հին Հայաստանի մշակույթը» նախագիծը: Բացարձակ նոր էր ինձ համար դամբարանների ու մահարձանների մասին կարդալը, որովհետև առաջ դրանով այդքան չէի հետաքրքրվել: Ընդհանուր առումով իմ այս աշխատանքները համարում եմ արդյունավետ:

Մերոնք

Իմ պապիկի հորեղբայրը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին:

Գրում եմ պապիկիս պատմածներից.

Աշոտ Հակոբյանը ծնվել է 1920թ.-ին: Ընտանիքում եղել է ամենափոքրը և չի տեսել ո՛չ մորը ո՛չ հորը: Նրան մեծացրել են իր քույրերը: Տասնութ տարեկանում արդեն զորակոչվել է: Մասնակցել է Ռումինիայի պատերազմում, ինչի ժամանակ շատ ծանր օրեր է ունեցել, Ավստրիայում ևս: Նրան Գերմանիայի Էրֆրուտ քաղաքում գերի էին վերցրել, իսկ այնտեղի գերիներին ծեծում, տանջում ու սպանում էին: Պատերազմի գնալիս իմացել են, որ պիտի զոհվեն, բայց երգելով են գնացել: Շատ տանջանքներից հետո, այնուամենայնիվ կարողացել է տուն վերադառնալ: Դաժան կյանք է ունեցել, տղան մահացել է ավիավթարում, իսկ կինը՝ հիվանդության պատճառով: Ապրել է 96 տարի, ինչի ընթացքում նրա բոլոր հարազատները մահացել էին, բայց Աշոտը դեռ ողջ էր: Պատերազմից հետո ՌԴ-ի նախագահ Պուտինը բոլոր ողջ մնացած մասնակիցներին մեդալներ, գումար, տուն , բարձր թոշակ և այլն:

 

Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.

Թագավորը և արքունի գործակալությունները / էջ 8-10/.

Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար.

Արշակ 2-րդի քաղաքականությունը

Պապ թագավոր /բանավոր, դասագիրք, էջ 18-25/

Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները/գրավոր/

Պատերազմի հետևանքով երկրի բնակչությունը խիստ կրճատվել էր, իսկ ծնելիությունը նվազել: Վիճակը շտկելու համար թագավորի հրամանով փակվեցին դեռևս Ներսես Մեծի օրոք բացված կուսանոցներն ու մենաստանները: Կույսերին ամուսնանալու իրավունք տրվեց: Պետական եկամուտները մեծացնելու նպատակով Պապը լուծարեց բարեգործական շատ հաստատություններ, որոնք պահվում էին պետության և եկեղեցու միջոցներով:

Ներկայացրե՛ք Աշտիշատի եկեղեցական ժողովը և նրա ընդունած կանոններն ու որոշումները

354 թ. Ներսես Ա–ն Աշտիշատում հրավիրում է Հայ եկեղեցու առաջին ժողովը։ Այնտեղ ընդունված հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող կանոնների համաձայն` կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ: Ընդունվում է մի կանոն, որով հայոց թագավորին ու մեծամեծներին կոչ էր արվում լինելու գթասիրտ իրենց:

Ներկայացրե՛ք Պապի բարեփոխումները և ձեր դիրքորոշումը նրա վերաբերյալ/գրավոր/.

Պապ թագավորի օրոք բանակի թիվը հասցնում է մոտ 100 հազարի: Պապը նաև փակել տվեց երկրի կուսանոցները, այրիանոցները և ստիպեց բոլոր աղջիկներին և կանանց ամուսնանալ երկրի բնակչությանը զարկ տալու համար: Ստիպեց հոգևորականությանը աշխատել, մի մասին էլ՝ անցնել պարտադիր ծառայության: Նախկին վանքապատկան հողերն արքան Պապ թագավորը նվիրեց բանակում ծառայող ազնվականությանը: Նա նաև վերացրեց բնակչության` եկեղեցուն տրվող տասնորդն ու պսակի հարկը, փակեց Ներսես կաթողիկոսի հիմնած միաբանություններն ու աղքատանոցները, որոնք բեռ էին պետական գանձարանի համար և ապաստան էին ծառայում բազմաթիվ ծույլերի համար: Պապը նաև ստիպում է բոլոր նախարարներին մշտական զորք տրամադրել արքունի զորքի համար:

Դիտեք Պապ թագավոր

Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը.

  • Ավատատիրության ձևավորումը Հայաստանում
  • Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /բանավոր, 7-րդ դասարանի դասագիրք, էջ 6-8, 11-13, :

Օգտվելով տարբեր աղբյուրներից ներկայացրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը

Հայաստանում ավատատիրական աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը:

Հայ հասարակությունը կազմված էր բարձր` ազատների, և ստորին` անազատների դասերից: Ազատների դասը կազմում էին ինչպես ազնվականությունը` նախարարները` աշխարհակալ և աշխարհատեր, գավառակալ և գավառատեր իշխանները, այնպես էլ հոգևորականությունը: Ոչ ազնվական կամ անազատների դասին էին պատկանում քաղաքացիները:

Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին:

Հազարապետի գլխավորած գործակալությունը երկրի տնտեսական-հարկային վարչությունն էր՝ միավորելով նաև հանրային աշխատանքների կամ պետական պարհակների տնօրինությունը:

Սպարապետության գործակալությունը գլխավորում էր Մեծ Հայքի զինված ուժերի գլխավոր հրամանատարը` հայոց սպարապետը:

Հայր մարդպետի գլխավորած մարդպետության գործակալությունը իրականացնում էր արքունի կալվածքների ու գանձարանի հսկողությունը և Արշակունյաց սեպուհների դաստիարակությունը:

Մաղխազության վարչությունը գլխավորում էր մաղխազը` արքունիքի և թագավորական պահակազորի հրամանատարը:

Մեծ դատավորը հնում հայոց քրմապետն էր, IV դարից՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը` հայոց կաթողիկոսը: Նա հսկում էր ընդունված օրենքները հատկապես ընտանիքի և եկեղեցու իրավունքի բնագավառում:

Ասպետության գործակալությունը ղեկավարում էր թագադիր և թագակապ ասպետը, որը պատասխանատու էր պալատական արարողությունների և օտար երկրների դեսպանների ընդունելության համար:

Արտաշատի շահապը մայրաքաղաքի քաղաքագլուխն էր` թագավորական տնտեսը: Թագավորն իր ցանկությամբ այդ պաշտոնը հանձնում էր պալատում ծառայող հավատարիմ որևէ ազնվականի:

Ներկայացրե՛ք Քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը /գրավոր/.

Հայոց եկեղեցին վերածվեց տնտեսական հզոր ուժի, և ժողովուրդը պարտավոր էր եկեղեցուն հանձնել բերքի մեկ տասներորդը կամ տասանորդը և վճարել պտղի: Եկեղեցին շատ շուտով դարձավ երկրի խոշորագույն ավատատերերից մեկը, որի կալվածքները զիջում էին միայն թագավորական տիրույթներին: Արդեն Գրիգոր Լուսավորչի օրոք հիմնականում ձևավորվեց հայ եկեղեցական կառույցը: Ստեղծվեցին 36 եպիսկոպոսություններ, որոնց գլուխ կանգնած եպիսկոպոսները եկեղեցական արարողությունների ժամանակ տեղ էին զբաղեցնում կաթողիկոսի աջ և ձախ կողմերում: Երբ Հայաստանը զրկվեց անկախ պետականությունից, Հայոց եկեղեցին իր վրա վերցրեց հայ մշակույթի պահպանման ու զարգացման ծանրությունը և ազատագրական շարժումները գլխավորելու մեծ առաքելությունը:

Դիտե′ք Ձայն Արարատի տեսանյութը, որը պատմում է Արշակունիների արքայատոհմի մասին:

ԴԱՄԲԱՐԱՆՆԵՐ, ՄԱՀԱՐՁԱՆՆԵՐ

Արշակունիների դամբարանը Աշտարակի շրջանի Ձորափ գյուղում 4-րդ դ. երկրորդ կեսով թվագրված հուշարձան է։ Ըստ պատմական տեղեկությունների, դրանում ամփոփվել են պարսիկների կողմից 364թ. Անգղ ամրոցում գտնվող հայ Արշակունի թագավորների գերեզմանոցներից առևանգված ոսկորները, որոնք հետ են խլվել Վասակ զորավարի գլխավորված զորքերը։

Ենթադրվում է, որ դամբարանը եղել է երկհարկանի՝ բաղկացած կիսագետնափոր տապանատնից և վերնահարկից (չի պահպանվել), վերգետնյա մասի աստիճանաձև, արևելյան կողմից հարավային կողը շրջացնո հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդները։

Զովունիի ս. Վարդան մատուռ-դամբարանը գտնվում էր համանուն գյուղում, խիստ ավերակ վիճակում, պատերի 13 շարք բարձրությամբ։

Ըստ պահպանված մասերի ուսումնասիրության տվյալների, մատուռ-դամբարանը նույնպես բաղկացած է եղել երկու մասից։ Ի տարբերություն Աղձի դամբարանի, այստեղ մատուռ-դամբարանը ոչ թե դամբարանի վրա է, այլ կողքին՝ հյուսիսային կողմից։

Իրենց տեղադրությամբ դրանք հարավ արևմտյան անկյունում գոյացնում են քառակուսի մի հարթակ, որտեղից մուտք  բացված դեպի մատուռ-աղոթարանը։ Ըստ հորիվածքի այն միանավ կառուցվածք է, երբեմնի թաղածածկ, որն իրականացվել է մեկ զույգ որմնամույթերի վրա հենվող թաղակիր կամարի վրա։

Որմնամույթերի խարիսխների և խոյակների հնամենի ձևերը, ինչպես նաև կառուցման տեխնիկան թույլ է տվել հուշարձանը թվագրել 5-րդ դարով, ենթադրելով, որ դամբաանում կարող էր թաղված լինել Ավարայրի ճակատամարտում Վարդան Մամիկոնյանի զինակիցներից մեկը՝ Տաճատ Գնթունին։ Հուշարձանի վերակազմության իր ահամոզեցուցիչ նախագծում Ս.Ս.Մնացականյանը դամբարանային մասը ներկայացրել է աշտարակաձև հորինվածքով։

Գարեգին Հովսեփյանը համեմատելով Օձունի տաճարի պատերին և մահարձանի կոթողի կողերին տեղ գտած պատկերաքանդակները, գտնում է, որ դրանք ճարտարապետական առանձնահատկություններով, նյութով, կառուցվածքով և քանդակներով անբաժան են միմյանցից, ժամանակակից են՝ 5-րդ դ. վերջ, 6-րդ դ. սկիզբ։ Նույն կռվաններտ նկատի ունենալով, Բաբկեն Առաքելյանը մահարձանը թվագրում է ավելի վաղ ժամանակով՝ 4-5-րդ դդ., մի այլ տեղ՝ 5-6-րդ դդ.։

Երկու հեղինակներն էլ անդրադարձել են պատկերաքանդակների արվեստին, մեկնաբանել դրանց պատկերագրական բովանդակությունը, համեմատել հարևան երկրների (Ասորիք, Սասանյան, Պարսկաստան) նույնատիպ հուշարձանների հետ։

Իր ընդհանուր հորինվածքով մահարձանը եռամաս է, բաղկացած պատվանդանից, մույթաշարի մասից ու վերնամասից (որի չնչին մնացորդներն են պահպանվել)։ Արևմտյան կողմից պատվանդանը աստիճանավոր է, ճակատով ձգված ասիճանները տանում են դեպու մույթաշարի հիմքը։ Արևելյան և մյուս կողմերից պատվանդանն ունի հարթ, սրբաշատ քարերով կառուցված ուղղաձիգ պատեր և ողջ պարագծով (բացի արևմտյան) պսակվում է բարակ գոտով։ Արևմտյան ճակատին, տարբեր տեղերում, քանդակված են հավասարաթև խաչեր՝ առնված կլոր շրջանակի մեջ։

Մույթերի միջև գտնվող բացվածքներում կանգնեցված են կտչվածք ունեցող, բաց դեղնականաչ երանգի միակտոր ավազաքարից կերտված քառակող կոթողներ, որոնք բոլոր կողմերը՝ վերից վար, պատված են բարձրարվեստ հարթաքանդակներով։

Քարակոթողի վրա հարթաքանդակները կատարված են որոշ օրինաչափությամբ։ Արևելյան և արևմտյան ճակատային կողերին, քառանկյունի շրջանակների մեջ, ամփոփված են միայն պատկերաքանդակներ, իսկ հարավային և հյուսիսային կողերին՝ զարդաքանդակներ։

Նույն կոթողի հիշարժան պատկերաքանդակներից է նաև ձողաբարձ խաչը ձեռքին խոզագլուխ մարդը, որն, ինչպես նշվեց, հանիսանում է Հայաստանի այլ վայրերում և կապված է Տրդատի խոզակերպ դառնալու ավանդության հետ։ Ձողաբարձ խաչը ձեռքին մարդու ևս 3 պատկերաքանդակ կա կոթողի նույն կողի վրա, երկու ֆիգուրի հետ։ Մարդկային զույգ և առանձին ֆիգուրներ ձողաբարձ խաչով և առանց դրանց, կարելի է տեսնել նշված մյուս կողի վրա։ Ըստ որում, ուշագրավ է, որ, ինչպես նկատել է Բաբկեն Առաքելյանը, նույնպիսի պատկերաքանդակներ կան Էջմիածնի ավետարանի փղոսկրյա կազմի վրա։ Հյուսիսակողմյան կոթողի արևմտահայաց կողի պատկերաքանդակներից մեկում ներկայացված է Տիրամայրը՝ գահին բազմած, մանուկ Քրիստոսը գոգին։ Դրան հար և նման է մի այլ քարակոթողին պատկանող Տիրամոր պատկերաքանդակը, որ հետ ագուցվել է Օձունի տաճարի ներսում, հյուիսային պատում գտնվող խորշի մեջ։ Տիրամոր պատկերաքանդակներ կան ագուցված նաև նույն տաճարի այլ պատերին։

Կոթողների հարավահայոց և հյուսիսահայոց կողերի վրա տեղ գտած զարդաքանդակները տարբեր են իրենց մոտիվներով։ Մեկին վերիցվար քանդակված են եռաթերթ շուշան ծաղիկներ, մյուսին՝ կիսաշրջանաձևերով հյուսվածք, երրորդին՝ խաղողի որթագալար, չորրորդին՝ միմյանց հետ հատվող օղակաշարք։ Երկու կոթողներն էլ պսակվում են խորանարդաձև, սյունագլուխների նմանությամբ մշակված ծավալներով, որոնք հարդարված են ճարտարապետական նուրբ՝ դեկորատիվ կամարների, ատամիկավոր և կամարիկավոր քիվերի, շրջանագծի մեջ ամփոփված թևավոր խաչի և այլ մոտիվներով։

Բոլորը միասին իրենց հորինվածքով ու արվեստով բնորոշ են իրենց դարաշրջաններին, հանդիպում են Հայաստանի վաղ միջնադարյան մոնումենտալ և մեմորիալ մյուս հուշարձաններում։

Աղուդիի մահարձանը (Սիսիանի շրջանի համանուն գյուղում) իր հորինվածքով թեև նույնատիպ է Օձունին, սակայն ունի որոշ տարբերություն։ Նմանությունը միայն արտահայտված է արևելք-արևմուտք դիրքորոշմամբ և հորիվածքի եռահարկությամբ՝ բաղկացած պատվանդանից, բուն մասից և վերնամասից։ Մնացած ձևերը ինքնուրույն են, առանձնահատուկ։

Սյան և կիսասյուների վրա են հենվում երկու մույթերն իրար կապող կամարները։ Դրանց վերևով անցնող քանդակազարդ գոտին շրջանցում է, ընդգրկելով նաև մույթերը և արտահայտելով մահարձանի բուն մասի ճարտարապետական ավարտը։

Այսպիսով Աղուդիի մահարձանը լուծված է զուտ ճարտարապետական միջոցներով, իր կազմում չունի քանդակազարդ կոթողներ և դրանով տարբերվում է Օձունի մահարձանից։

Աղուդիի մահարձանի կառուցման ժամանակը չի վկայված պատմիչների կողմից, կամ շինարարական արձանագրությամբ։ Սակայն հիմնվելով նրա ճարտարապետական ձևերի և զարդարվեստի մոտիվների, ինչպես նաև պեղումների միջոցով հայտնաբերված երկաթագիր արձանագրության և թևավոր խաչերի բեկորների վրա, մահարձանի կառուցման ժամանակը սահմանվում է վաղը միջնադարով, ոչ ուշ քան 7-րդ դարը։

Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը.

  • Հայկական առասպելներն ու վիպերգերը
  • Հայոց նախաքրիստոնեական հավատքը
  • Գրավոր մշակույթը /բանավոր, դասագիրք, էջ 155-169, /
  • Ներկայացրե՛ք Հայոց դիցարանը և համեմատեք հունահռոմեական դիցարանի հետ:/գրավոր/
Հունական աստվածներ Հայկական աստվածներ
Զևս երկնքի, ամպրոպի, կայծակի Արամազդ
Ապոլոն արեգակի, բժշկության, լույսի Տիր
Արես ռազմի Վահագն
Արտեմիս լույսի Անահիտ
Հերմես հովիվների, առևտռականների Տիր
Ափրոդիտե սիրո, գեղեցկության Աստղիկ
Աթենաս իմաստության, արհեստի Նանե
Հեփեստոս կրակի, դարբնության Տիր

Իմ երկու սիրած ասվածներն են Զևսը և Աիդը (Հադես)

ԶԵՒՎՍ

1. Զևսի հայրը ուզում էր նրան ուտել: Կրոնոսը և Հռեան ունեին մի քանի երեխա՝ Հեստիա, Դեմետրա, Հերա, Հադես (Աիդ) և Պոսեյդոն: Այնուամենայնիվ, նա բոլորին կերավ նրանց ծնվելուն պես, որովհետև Գեյան և Ուրանը կանխատեսել էին, որ նա կվերանա իր որդու կողմից, ինչպես ինքն էր տապալել իր հայրը: Հղի Զևոսով Հռեան Գայիային գտավ խնդրելու համար, որ նա փրկի իր որդուն, ով կարող էր պատժել Կրոնոսինին Ուրանի դեմ գնալու և իր սեփական երեխաների դեմ կատարված հանցագործությունների համար: Ռեյան Կրիտում ծնեց Զևսին, իսկ Կռոնոսին տվեցին մի քար ուտել՝ փաթաթված երեխայի հագուստով:

2. Զևսը փրկեց իր քույրերին և եղբայրներին: Նա ստիպեց հորը հետ կուլ տալու կարգով դուրս հանել իր քույրերին և եղբայրներին: Կա նաև այլ վարկած, որ Զևսը քարով խբեց Կրոնոսի ստամոքսին:

3. Նա այդքան էլ լավը չէր: Զևսին համարում էին երկկողմանի հոգի ունեցող աստված, ըստ որի, նա ոչ միայն բարի էր, այլն նաև չար:

4. Զևսն հասկացվում էր, որպես «կրակ», «թեժ նյութ, սուբստանցիա», բնակվելով եթերի մեջ, երկնքի իշխանությամբ, կազմակերպում էր տիեզերական և հասարակական կյանքի կենտրոնացումը։ Բացի դրանից նա բաշխում է երկրի վրա բարին ու չարը, և հենց նա է ներդրել մարդկանց մեջ ամոթն ու խիղճը։

5. Զևս — ահռելի պատժող ուժ է, երբեմն նրան ասոցացնում են ճակատագրի հետ, երբեմն էլ նա ինքն է հանդես գալիս որպես էակ, ով ենթակա է Մոյրաներին – ճակատագրին։ Նա կարող է կանխատեսել ապագան, հայտարարում է ճակատագրի կամքը երազների, ամպրոպի և կայծակի միջոցով։ Ամբողջ հասարակական կարգը հաստատված է Զևսի կողմից։ Նա քաղաքային կյանքի հովանավորն էր, նեղացածների, վիրավորվածների պաշտպանն էր, աղերսողների հովանավորն էր։ Նվիրել էր մարդկանց օրենքները, սահմանել էր և հաստատել է արքաների իշխանությունը և լիազորությունները, նաև պահպանում էր ընտանիքը և օջախը, հետևում էր, որ պահպանվեն ավանդույթները և սովորույթները։ Նրան հնազանդվում էին մյուս աստվածները։


ԱԻԴ

1. Հադես (կամ Աիդ), ըստ հին հունական դիցաբանության՝ ստորերկրյա աշխարհի՝ դժոխքի աստված, որտեղ խղճուկ գոյություն էին քարշ տալիս մեռյալների ստվերները։ Ի վերջո, աստծու անունը սկսեց նշանակել մահացածների բնակավայր։ Կրոնոսի և Հռեայի ավագ որդին, Զևսի, Պոսեյդոնի, Հերայի, Հեստիայի և Դեմետրայի եղբայրը։

2. Երկրի ընդերքում թագավորում է Զևսի դժնադեմ եղբայրը՝ Հադեսը։ Նրա թագավորությունը լի է խավարով ու սարսափներով։

3. Այստեղ, Հադեսի գահի մոտ է նաև գեղեցկատես Հիպնոսը՝ քնի պատանի աստվածը։ Նա անշշուկ թևածում է երկրի վրայով՝ կակաչի գլխիկները ձեռքին և եղջյուրի միջից քնաբեր հեղուկ է ցողում։ Նա իր հրաշագործ ձողիկով հպվում է մարդկանց աչքերին, փակում կոպերը և մահկանացուներին ընկղմում քաղցր քնի մեջ։ Հզոր է Հիպնոս աստվածը. Նրան չեն կարող ընդդիմանալ ո’չ մահկանացուները, ո’չ աստվածները, ո’չ էլ մինչև իսկ Զևսը. Հիպնոսը նրա ահեղնացայտ աչքերն էլ է փակում և ընկղմում խոր քնի մեջ։

4. Հադեսի խավարչտին թագավորության մեջ սավառնում են նաև երազների աստվածները։ Նրանց մեջ կան իմաստուն և հրճվալից երազներ տվող աստվածներ, բայց կան նաև այնպիսիները, որոնք մարդկանց ահավոր, ճնշող, երկյուղով ու տանջալից երազներ են բերում։ Կան և կեղծ ու պատիր երազների աստվածներ, որոնք մարդկանց մոլորության մեջ են գցում, հաճախ էլ՝ կորստյան մատնում։
Անողորմ հադեսի թագավորությունը լի է խավարով ու սարսափներով։

5. Այնտեղ, խավարի մեջ, թափառում է սոսկալի ուրվական Էմպուսան ՝ ավանակի ոտքերով։ Նա, գիշերային խավարում մարդուն խորամանկությամբ հմայելով մի թաքուն տեղ, խմում է նրա ամբողջ արյունը և խժռում նրա դեռևս թպրտացող մարմինը։ Այնտեղ թափառում է և հրեշավոր Լամիան. նա գիշերը մտնում է երջանիկ մայրերի ննջարանը և գողանում նրանց երեխաներին՝ սրանց արյունը խմելու համար։ Բոլոր այդ ուրվականների և հրեշների վրա իշխում է Հեկատե մեծ աստվածուհին։ Նա երեք մարմին ունի և երեք գլուխ։ Անլուսին գիշերներին, թանձր խավարրի մեջ, թափառում է նա ճանապարհների վրա ու գերեզմանների մոտ իր ամբողջ սոսկալի շքախմբով, ստիքսյան շներով շրջապատված, սարսափներ ու տանջալից երազներ է ուղարկում երկրի և կորստյան մատնում մարդկանց։ Հեկատտեին հաճախ օգնության են կանղում կախարդելիս, բայց հենց ինքն էլ միակ օգնականն է։ կախարդանքի դեմ բոլոր նրանց համար, ովքեր հարգում են նրան և ճամփաբաժանին, ուր բաժանվում են երեք ճանապարհներ, շներ զոհաբերում նրան։


Աղբյուր. 12 , 3 , 4 

Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը.

  • Տրդատ 3-րդի գահակալությունը /բանավոր, դասագիրք, էջ 136-138
  • Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը /գրավոր/.

296թ. պարսից արքա Ներսեհը, Հյուսիսային Միջագետքում հռոմեական բանակին պարտության մատնելով, ներխուժեց Հայաստան: 297 թ. պարսից բանակը հասավ Բասեն գավառը: Հայ-հռոմեական միացյալ ուժերը Ոսխա գյուղի մոտ ջախջախում են պարսից զորքերին: Ներսեհը փախուստի է դիմում և հաշտություն խնդրում: Պարսից արքան Հյուսիսային Միջագեքում տարածքային որոշ զիջումներ է անում հռոմեացիներին: 298թ. Մծբինում կնքվում է հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիրը: Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը: Տրդատ III Մեծը վերջնականապես հաստատվում է Հայոց գահին:

Արտավազդ Բ

Արտավազդ Բ-ն բավականին նա միամիտ էր, որովհետև պետք է ավելի ուշադիր լիներ իր հակառակորդի և թեկուզ դաշնակցի հանդպեպ: Դա երևաց այն ժամանակ, երբ նրան խաբեությամբ կարողացան գերի վերցնել Եգիպտոսում: Սակայն նա չհամաձայնվեց խոնարհվել Կլեոպատրիայի առջև: Դա խոսում է այն մասին, որ նա հպարտ էր ու սիրում էր իր հայերնիքը:

Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը

Որպես հայոց ոստանի տեղանք ընտրվում է Աղձնյաց աշխարհում տեղակայված այն վայրը, որտեղ էլ տասնամյակ առաջ թագադրվել էր արքայական թագով։ Տիգրանակերտը կարճ ժամանակամիջոցում վերածվում է Արևելքի կենտրոններից մեկի, որն աչքի էր ընկնում հատկապես առևտրի, արհեստագործության և մշակութային կյանքի աշխուժությամբ։ Տիգրանակերտը լի էր գանձերով, շքեղ կառուցներով և աստվածներին նվիրաբերված թանկարժեք ընծաներով, քանզի մասնավոր անձինք և մեծատոհմիկները, հանուն արքայի նկատմամբ տածած սիրո և հարգանքի, միմյանց հետ մրցում էին քաղաքի շինության և ընդարձակման համար։ Պլուտարքոսը հավաստում է, որ Տիգրանակերտն ունեցել է վեհաշուք թատրոն։

Տիգրանակերտի ճակատամարտը

Պոնտոսում հռոմեական տիրապետությունը տապալելու և իր դաշնակից Միհրդատ VI Եվպատորին գահին վերականգնելու նպատակով, Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծը նախապատրաստվել է երկու ուղղությամբ մտնել Ասիա հռոմեական մարզը և վճռական ճակատամարտ տալ Եփեսոսի մոտ: Սակայն, կանխելով Տիգրան Բ Մեծի հարձակումը, մ.թ.ա. 69-ի գարնանը հռոմեական 40 հազարանոց բանակը՝ Լուկուլլոսի հրամանատարությամբ, Կապադովկիայի վրայով ներխուժել է Հայաստան և պաշարել է Տիգրանակերտը: Տիգրան Բ Մեծը սեպտեմբերի վերջին Տավրեսի իր ռազմակայանում ավարտել է զինվորական ուժերի համախմբումը և ընդառաջ ելել թշնամուն: Հայակական բանակի համար բարենպաստ չէին տեղանքի առաձնահատկւթյունները: Մարտը սկսվել է առաջ քաշված հայակական զրահարկի հեծելազորի վրա հռոմեական հեծյալ ուժերի գրոհով: Միաժամանակ Լուկուլլոսը 3 լեգեոնով խոր շրջանցումով դուրս է եկել Հայոց բանակի թիկունքը և անսպասելի հարվածել դեռևս մարտակարգ չընդունած հետևակին՝ նրան մատնելով փախուստի: Հայոց բանակը պարտություն է կրել, Տրգրանակերտը նվաճվել և կողոպտվել է, Տիգրան Բ Մեծի Միջերկրածովյան տիրությունը՝ Ասորիք, Փյունիկիա, Կիլիկիա, անցել են Հռոմին: Չնայած հաղթանակին, ճակատամարտը չի կանխորոշել պատերազմի ելքը. Արածանիի ճակատամարտ մ.թ.ա. 68-ում Լուկուլլոսի բանակը պարտություն է կրել և նահանջել Հայաստանից:

Արածանիի ճակատամարտը

Մ.թ.ա. 69-ի Տիգրանակերտի ճակատամարտում հռոմեական զորավոր Լուկուլլոսը, չկարողանալով վերջնականապես ընկճել հայկական բանակին, նահանջեց հարավ և վերահաս ձմռանը բանակեց Տիգրան Բ Մեծի դեմ ապստամբած Կորդուք գավառում: Վճռական ճակատամարտ տալու մտադրությամբ, մ.թ.ա. 68-ի գարնանը Լուկուլլոսն անցավ Հայկական Տավրոսի լեռները և վերսկսեց պատերազմը: Հայկական բանակը խույզ տվեց դաշտային ճակատամարտից՝ միաժամանակ հանկարծակի հակագրոհներով ու լեռնային փոքր կռիվներով խափանելով հակառակորդի մատակարարումը: Հայկական զորքը բաժանված էր երկու մասի. այրուձին գլխավորում էր Տիգրան Բ Մեծը, հետևազորը՝ Միհրդատ VI Պոնտացին: Հռոմեական զորքը պահվում էր հայակական հետևազերի և հեծելազորի արանքում, որոնցից մեկը մշտապես սպառնում էր նրան թիկունքից: Լուկուլլոսի բանակը ավելին քան երեք ամիս դեգերեց Տավրոսի լեռների և Արածանիի միջև ընկած տարածություններում: Հռոմեական լեգիոնները սեպտեմբերի կեսին փորձեցին անցնել Արածանին և շարժվել դեպի Արտաշատ մայրաքաղաքը, հայկական զորքին ճակատամարտի մեջ քաշել իրանց համար ձեռնտու վայրում: Սակայն հայկական հեծելազորը, Տիգրան Բ Մեծի առաջնորդուրյանբ, արագ երթով Արածանիի գետանցի մոտ կանխեց հռոմեացիների առաջխաղացումը: Կողմերն անհապաղ մարտի բռնվեցին: Հայկական հետելազորը նախ դիմեց խաբուսիկ փախուստի, ապա սկսեց հակագրոհը: Հայ թեթևազեն հեծյալները թունավոր ու ճանկավոր նետասլաքներով ծանր կորուստներ պատճառեցին հռոմեացիներին: Արածանիի ճակատամարտից հետո Լուկուլլոսի բանակի մնացորդները նահանջեցին հարավ և ապաստանեցին Մծբին քաղաքի պարիսպներին: Հռոմեական նվաճողներից ազատագրվեց ինչպես ամբողջ Հայաստանը, այնպես էլ Պոնտոսի թագավորության զգալի մասը: Հռոմեացի նշանավոր զորավար Լուկուլլոսը վարկազրկվեց՝ Արևելքի գործերը զիջելով Գնեոս Պոմպեոսին:

Համեմատություն

Տիգրանակերտի ճակատամարտում հայերի վիճակն ի սկզբանե լավ չէր, նրանք պատրաստ չէին, և հռոմեացիները հեշտ խաբեցին՝ միանգամից գրոհելով ու կողոպտելով: Արածանիի ճակատամարտում հակառկն էր: Հայերն առավելություններ ունեին: Նրանք խաբուսիկ փախուստի դիմեցին ու միանգամից հակագրոհ արեցին: Տիգրանակերտի ճակատամարտը ավարտվեց հայերի պարտությամբ, իսկ Արածանիինը՝ հաղթանակով:


Հղում. 1 2

Արտաշես 1-ին

Արտաշես Ա Բարեպաշտ (մ.թ.ա մոտ 230 – մ.թ.ա. մոտ 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189 թվականից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։ Նա կատարեց բարեթոխումներ տարբեր ոլորտներում՝ կրոնական, ռազմական, վարչական հողային և այլն: Նա բանակը բաժանեց չորս սահմանակալ զորավարությունների՝ հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան: Կարգավորեց կառավարության համակարգը: Նրա օրոք մեծ արգացում ապրեց տնտեսությունը: Ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքները: Արտաշատում կառոիւցվեց Մայր դիցուհու՝ Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցրին նախնիների արձանները: Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի ու գետերի վրա նավարկություն հաստատեց, կատարեց շատ այլ բարեփոխումներ: