Ամփոփում տեխնոլոգիա առարկայից

Մասնակցել եմ տեխնոլոգիա առարկայի նախագծերին: Եղել եմ ակտիվ: Կատարել եմ հետևյալ նախպագիծերը՝ Առցանց ցուցադրություն «Ներշնչվելով ժամանակակից». Սասունցի ԴավիթՍալվադոր Դալի: Աշխատանքս համարում եմ արդյունավետ:

Սալվադոր Դալի

Իր առաջին նկարը նա նկարել է տասը տարեկան հասակում։ 1921 թվականին ընդունվել է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա։ Նկարը, որ ներկայացրել էր ընդունվելու համար, չի ընդունվում փոքր լինելու պատճառով, բայց շատ բարձր է գնահատվում մասնագետների կողմից։Եվ նրանք Դալիին տալիս են երեք օր նոր նկար ներկայացնելու համար, բայց Սալվադորը ներկայացնում է նախորդից ավելի փոքր նկար։ Այդուհանդերձ, բացառության կարգով, բացառիկ վարպետության համար Սալվադորին ընդունում են ակադեմիա։

Դալիի տարօրինակ ապրելակերպը հնարավոր է կապված լիներ իր մանկության հետ: Մինչև Դալիի ծնունդը նրա մայրը մեկ այլ որդի էր ունեցել, ում նույնպես Սալվադոր Դալի էին կնքել: Ցավոք, առաջին Սալվադորը 22 ամսեկան հասակում ստամոքսի վարակի պատճառով մահանում է: Ինն ամիս անց ծնվում է Սալվադոր Դալին: Եվ քանի որ նա շատ նման էր առաջին` մահացած որդուն, ու ծնվել էր նրա մահվանից ուղիղ 9 ամիս հետո, ծնողները սկսում են կարծել, թե դա հենց իրենց մահացած որդին է, որը նորից է ծնվել: 5 տարեկանում ծնողները Սալվադորին տանում են իրենց մահացած որդու գերեզմանին ու ասում նրան, ոոր նա իրենց առաջին Սալվադորի վերածնունդն է: Սա հոգեբանական լուրջ ազդեցություն էր թողել Դալիի վրա: Հետագայում իր ստեղծագործություններում կարելի էր տեսնել մահացած երեխայի մասին ակնարկները:

Դալիի թատրոն-թանգարանը գտնվում է Իսպանիայի Ֆիգուերաս քաղաքում։ Սալվադոր Դալին իրագործում է իր վաղեմի երազանքը՝ զետեղելով արվեստի իր բացառիկ նմուշները իր իսկ ծննդավայրի Հին թատրոնի շենքում։ Դալիի նկարները բնորոշվում են իրենց մանր գծանկարով և իրատեսական մանրամասնություններով և անշուշտ անբասիր գույներով, որոնք ևս շեշտվում են թափանցիկ ջնարակումով։ Դալին նաև նկարահանել է սյուրռեալիստական ֆիլմեր, տպագրել նկարազարդված գրքեր, զբաղվել է նաև ոսկերչությամբ, պատրաստել թատրոնային բեմեր և հագուստներ։

ԻՆՏԵՐԻԵՐ․ԴԻԶԱՅՆ.ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Ինտերիերի դիզայնը  դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության մեջ ապահովել հարմարավետությունը և էսթետիկ հաճելի փոխազդեցություն մարդկանց հետ տվյալ միջավայրում։ Ինտերիերային դիզայնը իր մեջ ներառում է գեղարվեստական և նորարական դիզայն։ Դիզայները կատարում է հարմարողական աշխատանքներ տեղանքում, խոշոր տարածքներում բարելավելով կողմնորոշում, մշակում է մասնագիտացված տարածքների ձևավորումը համաձայն հաճախորդների ցանկության։ Դիզայները ղեկավարում է ինտերիերի ամբողջ ընթացքը, սկսած տարածքի պլանավորումից, լուսավորումից, օդափոխության համակարգերից, ակուստիկայից, պատերի ձևավորումից մինչև կահույք և կողմնորոշման նշանների տեղադրում։

ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Շրջանագծի Հավասարաչափ Բաժանում

Շրջանագիծ, փակ կոր հարթության մեջ, որի բոլոր կետերը հավասարապես են հեռացած այդ հարթության վրա տրված կետից՝ շրջանագծի կենտրոնից։ Կենտրոնը շրջանագծի որևէ կետի հետ միացնող հատվածը կոչվում է շրջանագծի շառավիղ։ Կարելի է տանել անսահման շառավիղներ: Շրջանագծի կենտրոնով անցնող և նրա երկու կետերը միացնող հատվածը կոչվում է շրջանագծի տրամագիծ։

ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ