Փորձեր կալիումի պերմանգանատով

Փորձերի համար անհրաժեշտ սարքեր և նյութեր՝
Ամրակալան, փորձանոթ, պեաձև սրվակ, սրվակ, կայլումի պերմանգանատ, ջուր, սպիրտայրոց, լուցկի:

Փորձ 1.
Փորձի ընթացք`
Պեաձև անոթը ամրացրեցինք ամրակալի թաթիկին, նրա մեջ լցրեցինք ջուր, հետո գցեցինք մի քանի կալիումի պերմագանատի բյուրեղիկ: Վառեցինք սպիրտայրոցը, դրեցինք նրա մի անկյունում և նկատեցինք, որ տաք շերտը բարձրացավ վերև, գունավորված սառը շերտերը պտույտի ձևով իջան ներքև:
Եզրակացություն՝
Կոնվեկցիան իրականացվեց տաք և սառը շերտերի տեղափոխմամբ, քանի որ տաք ջուրն ավելի թեթև է, քան սառը, այդ պատճառով տաք շերտը մի սյունով բարձրացավ վերև գունավորված սառը շերտերը իջան ներքև, այդ շրջապտույտը շարունակվեց:


Փորձ 2.
Փորձի ընթացք՝
Փորձանոթի մեջ լցրեցինք ջուր, հետո կալիումի պերմագանատի մի քանի բյուրեղներ, սպիրտայրոցը այրեցինք, դրեցինք ներքևում և շատ պարզ երևում էր, որ գունավորված տաք շերտը՝ քանի որ թեթև էր, լողալով բարձրացավ վերև, իսկ սառը շերտը իջավ ներքը:
Եզրակացություն՝
Կատարվեց կոնվեկցիա:


Փորձ 3.
Փորձի ընթացք՝
Սրվակը ամրացրեցինք ամրակալանի թաթիկին, լցրեցինք ջուր, հետո կալիումի պերմագանատի մի քանի բյուրեղներ, սպիրտայրոցը այրեցինք, դրեցինք վերևի շերտի մոտ, և տաքացրեցինք վերևի մասից։ Նկատեցինք, որ կալիումի պերմագանատի բյուրեղները ներքև չիջան, վերևի շերտը տաքացավ, սկսեց եռալ, բայց ներքևի մասը ամբողջությամբ սառը վիճակում էր:
Եզրակացություն՝
Կոնվեկցիա չկատարվեց, քանի որ վերևի շերտը եռում էր, թեթև էր և չիջավ ներքև, քանի որ ներքևի շերտը սառն էր:

Ներքին էներգիա։ Ներքին էներգիայի փոխանակման ձևերը։ Ջերմահաղորդման տեսակները։

Նախապատրաստական աշխատանք․ Ներքին էներգիան մարմինը կազմող մասնիկների շարժման՝ կինետիկ և փոխազդեցության՝ պոտենցիալ էներգիաների գումարն է։ Ներքին էներգին կարելի է փոփոխել երկու եղանակով։

  1. Ջերմահաղորդում
  2. Մեխանիկական աշխատանք կատարելու միջոցը

Ջերմահաղորդման տեսակներն են

  1. Ջերմահաղորդականություն․
  2. Կոնվեկցիա
  3. Ճառագայթում

Թեման.տատանողական շարժում

Նպատակը. Թելավոր ճոճանակի տատանումների ուսումնասիրում

Լաբորատոր աշխատանք,որը կարող եք կատարել տանը

1.100սմ երկարությամբ թելից կախեք որևէ գնդիկ(կստացվի թելավոր  ճոճանակ),այն կախեք այնպես,որ փոքր-ինչ սեղանից բարձր լինի:Գնդիկը շեղեք հավասարակշռության դիրքից 8-ից  10սմ և բաց թողեք:Չափեք 40 լրիվ տատանումների ժամանակը,բանաձևերով հաշվեք տատանումների պարբերությունը և հաճախությունը:

Փորձը կրկնեք՝ կարճացնելով թելը չորս անգամ,տատանումների լայնույթը դարձնելով 2սմ-ից 3սմ:

Արեք եզրակացություն ճոճանակի թելի երկարությունից տատանումների պարբերության և հաճախության կախումների  վերաբերյալ:

Թելավոր ճոճանակի տատանումների ուսումնասիրումը

Աշխատանքի նպատակը․ պարզել թելավոր ճոճանակի տատանումների պարբերության և հաճախականության կախումները թելի երկարություից։

Անհրաժեշտ պարագաներ․ անցքով կամ կեռիկով գնդիկ, թեկ, ամրակալան՝ կցորդիչով և թաթով, վայրկենաչափ կամ վայրկենացույց սլաքով ժամացույց, չափերիզ։

Հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշումը և արագացող շարժման ուսումնասիրումը

Աշխատանքի նպատակը․

  1. Համոզվել, որ ուսումնասիրող շարժումը հավասարաչափ արագացող է։
  2. Սովորել ճանապարհի և ժամանակի օգնությամբ շարժման արագացումը հաշվել։
  3. Ունենալով շաժման ճանապարհը և արագացումը կարղանալ հաշվել ժամանակը։
  4. Զարգացնել աշակերտների փորձարարական (կարճ ժամանակամիջոցների չափում) և հաշվողական հմտություններ։

Պետք է իմանալ․

  • Հավասարաչափ արագացող շարժման հիմնական բանաձևերը․
  • 1) V=at  2) S=at2/2
  • Երկրորդ բանաձևից ստացվող բանաձևերը արագացան և ժամանակի համար։
  • 1) a=2S/t2 2) t=√2S/a
  • Արագացման սահմանումը, ֆիզիկական իմաստը, միավորը։
  • Երբ մարմինը արագանումէ հավասարաչափ, կոչվում է հավասարաչափ արագացում։ Միավորն է մ/վ²։
  • Մարմնի շարժումը թեք հարթությամբ հավասարաչափ արագացող է։

Կարողանալ․

  1. 0.1վ-ի ճշտությամբ չափել բավականաչափ փոքր ժամանակահատվածներ։
  2. Չափել անհավասարաչափ շարժման արագացումը։