Նյուտոնի Երեք Օրենքները

I ՕՐԵՆՔ

Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են։

II ՕՐԵՆՔ

Մարմնի առագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական՝ մարմնի զանգվածին։

III ՕՐԵՆՔ

Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով։

ԻՍԱՀԱԿ ՆՅՈՒՏՈՆ

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԴԵՊՔԵՐ

Իսահակ Նյուտոնը միշտ հեետաքրքրվում էր բարդ հարցերով,որի արդյունքում  նա երբեմն կորցնում էր հիշողությունը:Մի անգամ նրա մոտ մի մարդ եկավ և ասաց, որ ուզում է տեսնել Նյուտոնին, բայց Նյուտոնը զբաղված է լինում և նրան մերժում են:

Ընթրիքի ժամն էր, երբ այցելուն նստեց ճաշասենյակում և սպասեց գիտնականին:Հանկարծ ծառան մտավ սենյակ և իր հետ բերեց խաշած հավ:Անցավ մեկ ժամ, բայց Նյուտոնը այդպես էլ չերևաց:Այցելուն լինելով քաղցած, կերավ  հավը և ասաց ծառային, որ իր տիրոջ համար մեկ այլ հավ բերի:

Մինչ երկրորդ հավը պատրաստ կլիներ, այնուամենայնիվ Նյուտոնը մտավ սենյակ և ներողություն խնդրեց նրան սպասեցնելու համար:

_ Ես շատ հոգնած եմ և քաղցած:Հույս ունեմ, որ կներես ինձ, եթե ընթրեմ, որից հետո քո ծառայության տակ կլինեմ:

Այս ասելուց հետո նա բացեց ծածկված հավը և առանց զարմանալու շրջվեց դեպի այցելուն և ասաց.

_Տես, թե մենք գիտնականներս որքան տարօրինակ ենք:Ես իսկապես մեռացել էի, որ արդեն ընթրել եմ:

Այդ պահին ծառան երկրորդ հավը բերեց:Այցելուն բացատրեց, թե ինչ է պատահել և մի լավ ծիծաղելուց հետո քաղցած գիտնականը նստեց և սկսեց ճաշել:


Նյուտոնը արեգակնային համակարգության մի հրաշք մակետ էր պատրաստել.եւ մի օր,երբ նա իր սենյակում հիանում էր դրանով,ներս է մտնում ընկերը.
-Ի՜նչ հրաաաշք.ու՞մ ձեռքի գործն է…
-Ոչ ոքի…-պատասխանում է Նյուտոնը:
-Ինչպե՞ս թե՝ ոչ ոքի,բա ինքն իրեն ո՞նց հայտնվեց…

Նյուտոնը պատասխանում է.
-Խնդիրն էլ հենց դա է.մարդը չի հավատում,որ արհեստական ինչ-որ մակետ,կարող է հայտնվել ինքն իրեն…հապա երկինք նայի՛ր.երբ ես քեզ հարցնում եմ՝ «ու՞մ ձեռքի գործն է Այս Հրաշք Երկինքը,որտեղ ամեն բան վարկյանի ու միլիմետրի ճշգրտությամբ հաշվարկված է»՝ դու շատ հանգիստ պատասխանում ես՝ ոչ ոքի:


Մի անգամ Իսահակ Նյուտոնը հյուրեր էր ընդունել և, ցանկանալով նրանց գինի հյուրասիրել, գնում է իր աշխատասենյակը գինի բերելու: Հյուրերն սպասում են, իսկ տանտերը չի վերադառնում: Պարզվել է, որ, մտնելով իր աշխատասենյակ, Նյուտոնն այնպես է խորասուզվել իր նոր աշխատության մեջ, որ մոռացել է հյուրերի  մասին:


Հայտնի է նաև մի դեպք, երբ Նյուտոնը, որոշելով հավկիթ խաշել, ժամանակին հետևելու համար վերցրել է ժամացույցը և երկու րոպե անց հայտնաբերել, որ ձեռքում պահում է հավկիթը, իսկ խաշում է ժամացույցը:


Մի անգամ էլ Նյուտոնը նախաճաշեց, սակայն մոռացավ և երբ երկրորդ անգամ մտավ սենյակ նախաճաշելու, խիստ զարմացավ, որ ուտելիքն ինչ-որ մեկը կերել է: