Թեննիս․ Երկրորդ պարապունքը, առաջին հաղթանակը

Այս կիսամյակ ես որոշեցի փոխեմ ֆիզկուլտուրայի ընտրությունս։ Ինչու՞։ ՈՒղղակի սիրում եմ ամեն ինչից փորձել և քանի որ դրա հնարավորությունը կա՝ ես օգտվեցի։ Մի խոսքով։ Առաջին դասին ընկեր Հասմիկն ինձ սովորեցրեց ինչպես ճիշտ հարվածել փոքրիկ գնադակին։ Վատից, լավից մի բան ստացվեց։ Շուտ սովորեցի։

Երկրորդ դասին ճիշտ պահելու ձևը հիշում էի, բայց ինչպես ճիշտ հարվածել՝ մոռացել էի։ Ընկեր Հասմիկը փորձի համար Հայկին խնդրեց, որ ինձ կրկին հիշեցնի հարվածելու ձևը։ Ի զարմանս Հայկը լավ էր բացատրում և ես շուտ սովորեցի։ Հետո Անին ու Ռուզաննան խնդրեցին ընկեր Հասմիկի խաղ խաղալ։ Խաղը հետևյալն էր․ ընկեր Հասմիկը կանգնած էր սեղանի մի կողմում, իսկ մենք՝ չորսս՝ մյուս։ Սկզբում խաղացին միայն հին աշակերտներ, իսկ հետո միացա ես ու․․․հաղթեցի։ Չէի հավատում, որ հաղթել էի։ Այնքան ոգևորված էի, որ մյուս խաղից դուրս մնացի մանգամից։ Բայց հետո էլի խաղացինք ու ես ևս 2 անգամ հաղթեցի։ Սպասվածիցս հետաքրքիր անցան դասերը։