Մեխանիկական Էներգիա․ Կինետիկ Էներգիա․ Էներգիայի պահպանման օրենք

  • Որ մեծություննէ կոչվում էներգիա

Էներգիան ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։

  • Օրինակներով ցույց տալ էներգիայի և աշխատանքի կապը
  • Ինչ միավորներով է չափվում էներգիան միավորների ՄՀ-ում:

ՄՀ-ում էներգիակյի միավորը 1Ջ-ջոուլն է։

  • Մեխանիկական էներգիայի տեսակները

Կինետիկ էներգիա և պոտենցիան էներեգիա

  • Որ էներգիան են անվանում կինետիկ

Մարմնի շարժմամբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա։

  • Ինչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան ,որ բանաձևով է որոշվում այն

Eկ=p^2/2m:

Այս բանաձևից հետևում է, որ ավելի մեծ կինետիկ էներգիայով օժտված են այն մարմինները, որոնց զանգվածն առավել փոքր է:

  • Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո

Երբ մարմնի արագությունը զրո է, այսինքն այն գտնվում է դադարի վիճակում  , նրա կինետիկ էներգիան ևս զրո է։

  • Որ էներգիան են անվանում  պոտենցիալ,

Պոտենցիալ էներգիայի ճշգրիտ սահմանումը կարելի է տալ միայն այնպիսի ուժերի դաշտում, որոնց աշխատանքը կախված է միայն մարմնի սկզբնական և վերջնական դիրքերից, և ոչ տեղափոխման հետագծից։ Այդպիսի ուժերը կոչվում են կոնսերվատիվ (պոտենցիալ)։

Պոտենցիալ էներգիան մարմնի (կամ մարմինների) և դաշտի փոխազդեցության բնութագիրն է։

Յուրաքանչյուր ֆիզիկական համակարգ ձգտում է նվազագույն պոտենցիալ էներգիայով վիճակի։

  • բերել պետենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ

Ճկվող քանունը, գլանում սեղմված օդը

  • Ինչ բանաձևով է որոշվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան

Eպ=mgh

  • Որ մեծություն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է լրիվ մեխանիկական էներգիա։

  • Ձևակերպիր լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը

Դիմադրության և շխման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն՝ պահպանվում է։

Ինքնաստուգման Խնդիրներ

Խնդիրներ

1.Որոշել ժամացույցի վայրկենացույցի սլաքի ծայրի շարժման արագությունը,եթե սլաքի երկարությունը 10սմ է։

2.Շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը 10վ-ում կատարում է30 պտույտ:Որքան է այն շրջանագծի շարավիղը որով շաժվում է մարմինը,եթե նրա շաժման արագությունը 4,8մ/վ է:

   3.Ինչ-որ  համազոր ուժի ազդեցությամբ 100կգ զանգվածով մարմինը շարժվում է  0,3մ/վ2 արագացմամբ: Ինչ արագացմամբ կշարժվի 120կգ զանվածով մարմինն այդ նույն ուժի ազդեցությամբ:

4.Ինչ հաստատուն ուժի ազդեցությամբ դադարի վիճակում գտնվող  0,3կգ զանգվածով մարմինը  5վ-ում կանցնի 25մ ճանապարհ:

5.Որքան ժամանակում 5000Ն համազոր ուժի ազդեցությամբ շարժվող  1տ զանգվածով մարմնի արագությունը կաճի   500մ/վ-ից մինչև   2000մ/վ:

6.50Ն հաստատուն համազոր ուժի ազդեցությամբ շարժվող  100կգ զանգվածով մարմնի արագությունը 8վ-ում աճեց մինչև 10մ/վ: Գտնել մարմնի արագությունը այդ ժամանակահատվածի սկզբում:

7.Դիտորդից ինչ հեռավորության վրա է հարվածում կայծակը, եթե ամպերի որոտը կայծակը նկատելուց 4վ հետո է հասնում դիտորդին: Ձայնի տարածման արագությունը` 330մ/վ է:

Նյուտոնի Երեք Օրենքները

I ՕՐԵՆՔ

Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են։

II ՕՐԵՆՔ

Մարմնի առագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական՝ մարմնի զանգվածին։

III ՕՐԵՆՔ

Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով։

Արագացում

 

1. Ինչ է ցույց տալիս արագացումըՈրն է արագացման միավորըևինչպես է այն սահմանվում

Գրել բանաձևը:

Արագացումը ցույց է տալիս, թե շարժման արագությունը, որքա՞ն է աճել կամ նվազել որոշակի ժամանակամիջոցում։ Արագացման միավորը՝ մ/վ2-ն է: Բանաձև՝ a=v/t-ն է։

2. Ինչպես են որոշում առանց սկզբնական արագության հավասարաչափ արագացող շարժման արագությունը:

Արագացման բանաձևից կարելի է որոշել հավասարաչափ արագացող շարժման արագությունը դադարի վիճակից շարժումն սկսելուց t ժամանակ անց։

3. Գրեք առանց սկզբնական արագության հավասարաչափ արագացող շաժում կատարող մարմնի անցած ճանապարհի բանաձևը:

v=at

Օգտվել եմ Է. Ղազարյանի դասագրքից. էջ 8-ից մինչև 11 էջը։

ՀԱՐՑԵՐ-ԽՆԴԻՐՆԵՐ

Գիրք՝ Գ․Մխիթարյան 

ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ․ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ և ԱՆՀԱՎԱՍԱՐԱՁԱՓ ՇԱՐԺՈՒՄ (էջ17)

I.  ԱՌԱՋԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

  1. անցած ճանապարհ
  2. հետագիծ
  3. մեխանիկական շարժում

II. 

  1. մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ
  2. մարմինը հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ
  3. մարմինը շարժվում է այնպես, որ նրա հետագիծը ուղիղ գիծ է

III. 

  1. վագոնի
  2. վագոնում նստած մյուս ուղևորների
  3. գետնի
  4. վագոնի անիվների

IV. 

  1. անհավասարաչափ
  2. հավասարաչափ
  3. որոշ տեղամասերում անհավասարաչափ

I. ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ

  1. անցած ճանապարհ
  2. հետագիծ
  3. մեխանիկական շարժում

II.

  1. մարմնի սկզբնական և վերջնական դիրքերի միջև հեռավորությունը
  2. հետագծի այն հատվածի երկարությունը, որը մարմինը անցնում է որոշակի ժամանակամիջոցում

III.

  1. ավտոմեքենյաի շարժումը արգելակման ընթացքում
  2. ժամացույցի ճոճանակի շարժումը
  3. հարթավայրում հոսող գետի ջրի շարժումը
  4. երկրի շարժումը իր առանցքի շուրջը

IV.

  1. վագոնողում քայլող ուղևորի
  2. շոգեքարշի
  3. վագոնում  նստած ուղևորի

I. ԵՐՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ

  1. անցած ճանապարհ
  2. հետագիծ
  3. մեխանիկական շարժում

II.

  1. հետագծի  երկարությունը, որով շարժվում է մարմինը
  2. մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ
  3. այն գիծը որով շարժվում է մարմինը

III.

  1. ոտնակները իրենց պտտման ընթացքում
  2. ոտնակները հեծանվի <<ազատ ընթացքի>> ժամանակ
  3. նստատեղ
  4. շղթան ոտնակների պտտման դեպքում

 

IV.

  1. անհավասարաչափ
  2. հավասարաչափ
  3. որոշ հատվածներում հավասարաչափ

 

 

 

 

ԻՍԱՀԱԿ ՆՅՈՒՏՈՆ

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԴԵՊՔԵՐ

Իսահակ Նյուտոնը միշտ հեետաքրքրվում էր բարդ հարցերով,որի արդյունքում  նա երբեմն կորցնում էր հիշողությունը:Մի անգամ նրա մոտ մի մարդ եկավ և ասաց, որ ուզում է տեսնել Նյուտոնին, բայց Նյուտոնը զբաղված է լինում և նրան մերժում են:

Ընթրիքի ժամն էր, երբ այցելուն նստեց ճաշասենյակում և սպասեց գիտնականին:Հանկարծ ծառան մտավ սենյակ և իր հետ բերեց խաշած հավ:Անցավ մեկ ժամ, բայց Նյուտոնը այդպես էլ չերևաց:Այցելուն լինելով քաղցած, կերավ  հավը և ասաց ծառային, որ իր տիրոջ համար մեկ այլ հավ բերի:

Մինչ երկրորդ հավը պատրաստ կլիներ, այնուամենայնիվ Նյուտոնը մտավ սենյակ և ներողություն խնդրեց նրան սպասեցնելու համար:

_ Ես շատ հոգնած եմ և քաղցած:Հույս ունեմ, որ կներես ինձ, եթե ընթրեմ, որից հետո քո ծառայության տակ կլինեմ:

Այս ասելուց հետո նա բացեց ծածկված հավը և առանց զարմանալու շրջվեց դեպի այցելուն և ասաց.

_Տես, թե մենք գիտնականներս որքան տարօրինակ ենք:Ես իսկապես մեռացել էի, որ արդեն ընթրել եմ:

Այդ պահին ծառան երկրորդ հավը բերեց:Այցելուն բացատրեց, թե ինչ է պատահել և մի լավ ծիծաղելուց հետո քաղցած գիտնականը նստեց և սկսեց ճաշել:


Նյուտոնը արեգակնային համակարգության մի հրաշք մակետ էր պատրաստել.եւ մի օր,երբ նա իր սենյակում հիանում էր դրանով,ներս է մտնում ընկերը.
-Ի՜նչ հրաաաշք.ու՞մ ձեռքի գործն է…
-Ոչ ոքի…-պատասխանում է Նյուտոնը:
-Ինչպե՞ս թե՝ ոչ ոքի,բա ինքն իրեն ո՞նց հայտնվեց…

Նյուտոնը պատասխանում է.
-Խնդիրն էլ հենց դա է.մարդը չի հավատում,որ արհեստական ինչ-որ մակետ,կարող է հայտնվել ինքն իրեն…հապա երկինք նայի՛ր.երբ ես քեզ հարցնում եմ՝ «ու՞մ ձեռքի գործն է Այս Հրաշք Երկինքը,որտեղ ամեն բան վարկյանի ու միլիմետրի ճշգրտությամբ հաշվարկված է»՝ դու շատ հանգիստ պատասխանում ես՝ ոչ ոքի:


Մի անգամ Իսահակ Նյուտոնը հյուրեր էր ընդունել և, ցանկանալով նրանց գինի հյուրասիրել, գնում է իր աշխատասենյակը գինի բերելու: Հյուրերն սպասում են, իսկ տանտերը չի վերադառնում: Պարզվել է, որ, մտնելով իր աշխատասենյակ, Նյուտոնն այնպես է խորասուզվել իր նոր աշխատության մեջ, որ մոռացել է հյուրերի  մասին:


Հայտնի է նաև մի դեպք, երբ Նյուտոնը, որոշելով հավկիթ խաշել, ժամանակին հետևելու համար վերցրել է ժամացույցը և երկու րոպե անց հայտնաբերել, որ ձեռքում պահում է հավկիթը, իսկ խաշում է ժամացույցը:


Մի անգամ էլ Նյուտոնը նախաճաշեց, սակայն մոռացավ և երբ երկրորդ անգամ մտավ սենյակ նախաճաշելու, խիստ զարմացավ, որ ուտելիքն ինչ-որ մեկը կերել է:

 

Հավասարաչափ արագացող շարժում:Արագացում:

17.09-20.09,24.09-28.09

Դաս3,4

Թեման.Հավասարաչափ արագացող շարժում:Արագացում:

Հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշումը

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Որ անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող

  • Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող, եթե այդ շարժման արագությունը կամայական հավասար ժամանաակամիջոցներում փոփոխվում է նույն չափով։
  • Օրինակ՝ փողոցում քայլող մարդը, սարից իջնող դահուկորդը, պատշգամբից ընկնող գնդակը։

2.Որ ֆիզիկական մեծությունն էկոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում;

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերության, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:  

3.Ինչ է ցույց տալիս արագացումը:Որն է արագացման միավորը,և ինչպես է այն սահմանվում:Գրել բանաձևը:

Արագացուցմը ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի արագության փոփոխության չափը։Արագացման միավորը 1 մ/վ2-ն է: Դա այն մարմնի արագացումն է, որի արագությունը յուրաքանչյուր վայրկյանում փոխվում է 1 մ/վ -ով։ Բանաձև՝ a=v/t շ

4.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը։

  • Հավասարաչափ շարժման բանաձև՝ s=vt
  • Շարժման արագության բանաձև՝ v=s/t

5.Հավասարաչափ արագացող շարժման արագության և ճանապարհի բանաձևերը։

  • Հավասարաչափ արագացող շարժման արագության բանաձև՝ v=at
  • Ճանապարհի բանաձև՝ s=vt

Լրացուցիչ առաջադրանք

Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ6-ից մինչև էջ12

Անցած նյութի կրկնողություն

3.09-7.09;10.09-14.09

ՖԻԶԻԿԱ․ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Կրկնողության հարցեր՝

1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը։

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

2. Մեխանիկայի ո՞ր բաժինն են անվանում կինեմատիկա։

Կինեմատիկան ուսումնասիրում է մարմինների շարժումն ու փոխազդեցությունը, առանց դրանց առաջ բերող պատճառները քննարկելու։

3. Ի՞նչն են անվանում նյութական կետ։

Նյութական կետ է կոչվում այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել:

4. Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ (թվարկել տեսակները)։

Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։ Հետածիգը լինում է երկու տեսակի՝ կորագիծ և ուղղագիծ։

5. Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։

Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կովում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ։

6․ Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Մարմինը թողնում է հետագիծ, իսկ հետագծի երկարությւոնը կոչվում է անցած ճանապարհ։

7. Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը՝ անհավասարաչափ:

Հավասարաչափ շարժում՝ այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանաակամիջոցում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում։ Անհավասարաչափ շարժում՝ այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ շարժում:

8. Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին։

Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։

9. Ո՞ր շարժումն է կոչվում անհավասարաչափ: Բերել օրինակներ։

Անհավասարաչափ շարժում՝ այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ շարժում: Օրինակ՝ փողոցում քայլող մարդը, սարից իջնող դահուկորդը, պատշգամբից ընկնող գնդակը։

10. Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի որևէ տեղամասի երկարության և այդ տեղամասն անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է փոփոխական շարժման միջին արագություն այդ տեղամասում:

11. Գրել միջին արագության բանաձևը։

V միջ․=S/t (1)

12. Ի՞նչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը։

Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի անհավասարաչափ շարժման միջին արագություն տրված երկու դիրքերի միջև։

13. Ի՞նչ է ակնթարթային արագությունը։

Ժամանակի տվյալ պահին (կամ հետագծի տվյալ կետում) մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն:

Լրացուցիչ առաջադրանք՝

Չափեք ձեր քայլի միջին երկարությունը և որոշեք տնից մինչև մոտակա կանգառը ձեր անցած ճանապարհը:

1. Որքան ժամանակում սահնակը, շարժումն սկսելով դադարի վիճակից, կանցնի 72մ ճանապարհ, եթե շարժվում է հաստատուն`4 մ/վ:

Պատ․՝ 19վ

2. Ավտոնեքենան դուրս գալով կանգառից, 10 վ-ում անցնոում է 400մ ճանապարհ:Մեքենայի շարժումը համարելով հավասարաչափ արագացող`որոշեք այդ շարժման արագացումը և մեքենայի վերջնական արագությունը:

Պատ․՝ 40 մ/վ

Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ 3-ից մինչև էջ 6: