Նարինե Աբգարյանի պատմվածքները

Անթառամները

Ինչպես ես հասկացա պատմվածքում մի Նանի անունով ծոր կին կար, ով արդեն վաղուց էր կուրացել ու մոռացել ամենը: Դա տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Անթառամը պետք է քաղաք գնար, բայց չհասավ: Իսկ հետո ոչ Անթառամին գտան, ոչ էլ գորգը: Նրանից միայն ջուլհակի դազգահն էր մնացել, ինչն էլ իր հետ տարավ Լուսինեն: Անկեղծ ասած պատմվածքում խորը իմաստ չկարողացա գտնել, քանի որ նույնիսկ լիարժեք չեմ հասկացել, չնայած որ կարդացել եմ մի քանի անգամ: Բայց ինչ իմաստ էլ, որ այն տանի, հաստատ տխուր է լինելու:

Մարիամը

Չեմ կարող ասել, թե ինչու, բայց ինձ այս պատմվածքը դուր եկավ: Թե՛ Մարիամի պահվածքը, հույզերը, խոհեմությունը ու իմաստությունը թե՛ պատմվածքի իմաստը: Շատ գրավեցին հատկապես վերջին տողերը. «ինչքան էլ հոգիդ ցավի ու ինչքան էլ սրտիցդ արցունք կաթի, զուլալ պահիր աշխարհի այն պատառը, որը քեզ է վստահված: Ախր նրա փրկության համար դու այլ բան չես էլ կարող անել»: Ըստ իս սա դեռ երկար մտածելու տեղիք է տալիս: Մարիամը գնահատելով ու ջանասիրությամբ էր պահում իրեն վստահված մի փոքր հատվածը, ու այդ ամենից, իրոք որ, պետք է օրինակ վերցնենք:

Размышляем, беседуем…Читаем….

Размышляем, беседуем…

1.Прочитать текст :

Когда-то один древний китайский философ сказал, что молодое деревце легко гнётся от ветра и не ломается во время сильной бури. А вот большое дерево, куда более крепкое, не гнётся, но буря его может сломать. И все невзгоды, все бури, каждый прожитый год бережно хранят древесные кольца.

Я часто сравниваю себя с таким деревом: внутри меня такие же кольца — мои прожитые годы. Я тоже, как дерево, храню в себе слои отжитого: где-то в самой глубине ясные, чёткие круги детства, а дальше, нарастая и нарастая, откладывалась юность, зрелость, круг за кругом, делая меня крепче, избавляя от слабости, податливости и в то же время делая всё более уязвимым и сухим. Смешное детство! Оно вписалось в мою жизнь далёким неверным маревом, раскрашивая будущее яркими мечтательными мазками. Каждый новый круг обнимает всё прошлое, расходится вширь; кажется, и жизнь расширяется, захватывая всё новые пространства. Каждый круг будто волна, которая разбегается во все стороны, всё дальше от сердцевины, от моей человеческой сути.

Только в отличие от дерева отпечатки лет не сохранились с такой чёткостью, годы слились, иные и вовсе стали неразличимы. А потому жизнь дерева кажется мне завидно цельной: каждый год неукоснительно менялась листва, наращивалось новое кольцо ствола — немножко толще, немножко тоньше, — но и корни, и листва делали своё дело, и дело это откладывалось зримым слоем. В дереве не было впустую прожитых лет. Все эти годы, что я шагал по свету, мечтал, воевал, ссорился, кому-то завидовал, ревновал, искал славы, отчаивался, ленился, писал не то, что хотел, — оно неустанно изготавливало из солнца кислород, листву, древесину. Оно тоже страдало от жары, от жучков, от ранних морозов, но оно никогда не отчаивалось, не совершало ошибки.

Кольца моей жизни — рассказ о прошлом. Кольца — это автобиография человека. Я разглядываю этот срез, словно картину, испытывая смутную тоску по своей жизни, далёкой от такой же ясности, от простых и тихих радостей земли. (20)Мне уже невозможно дойти до такого совершенства. Как же прожить жизнь, чтобы не жалеть о сделанных ошибках, чтобы сохранить себя, выстоять в невзгодах и испытаниях? По-моему, стоит вспомнить знаменитые строки Фета: «Учись у них — у дуба и берёзы…»

  1. Работа с Padlet ( пройдите по ссылке):  каждому из вас предлагается  написать на моей стене, дать собственное оригинальное определение двум словам: жизнь и мудрость ( не забудьте указать свое имя, вы работаете в одном окошечке)

Написать сочинение на одну из предложенных тем:

3

«Самая дорогая трата — время»

Время — самое ценное что есть у человека. Время не вернуть, не исправить, не взять и не отдать,  невозможно. Время — это то из за чего мы чаще всего начинаем сожалеть. Порой нам бывает больно из за того, что когда-то мы неправильно
использывали время, не проводили ее с семей, с любимым человеком, с друзьями, не занимались любимыми вещами, и теперь уже не исправить это. Но также иногда мы любим вспоминать то время когда мы были счастливы. У всех у нас есть недостатки и много, но ведь мы даже не думаем о времени и это очень большой недостаток. Из за этого мы теряем это ценное и в будущем уже не исправить. Всем нужно понимать насколько большая цена у времени. Говоря об этом я вспомнила фильм «Алиса в Зазеркалье», который показывает что значит время.

Время непредсказуемо. Мы не знаем и не можем знать что нас ждет, поэтому просто давайте быть счастливыми, чтобы спустя годы не пожалеть о времени, которую мы когда-то тратили впустую.

 

2.  Читаем….

Прочитать рассказ Чехова” Ванька”

О чем просит Ванька дедушку в письме?

Он прочит чтобы дедушка его взял его оттуда, чтобы он пожалел его.

Что обещал делать Ванька для деда?;

Ванька обещал табак тереть для него и богу молиться. А когда вырастет, то за это самое будет его кормить и в обиду никому не даст, а помрет, станет за упокой души молить.

Кем бы хотел работать Ванька в деревне?

Чистить сапоги или быть подпаском.

Есть ли сатира в этом рассказе Чехова?

Да, это было ярко выражено, но так как текст сложный (по словам) сложно и смысл понять и иронию.

Մետաղներ

Նախագծի անվանումը`»Մետաղներ»
Բովանդակությունը.Մետաղների
1).ընդհանուր բնութագիրը առանձնահատուկ մետաղների հատկությունների տարրերի մի խումբ, որոնք ունեն բարձր էլեկտրաջերմահաղորդականություն, դիմադրության դրական ջերմաստիճանային գործակից։ Այսօր բացահայտված է միայն 98 մետաղատեսակ։

2).բնության մեջ
տարածվածությունը Մետաղների մեծ մասը հանդիպում է բնության մեջ միացությունների և հանքաքարերի ձևով։ Նրանք կազմում են օքսիդներ, սուլֆիդներ, կարբոնատներ և այլ քիմիական միացություններ։

3).ֆիզիկական հատկությունները Բոլոր մետաղները սովորական պայմաններում գտնվում են պինդ ագրեգատային վիճակում, սակայն ունեն տարբեր կարծրություն: Մաքուր մետաղների հալման ջերմաստիճանը տատանվում է -39оС-ից (սնդիկ) 3410о С միջակայքում (Վոլֆրամ)։ Մետաղների մեծամասնության հալման ջերմաստիճանը (ալկալիական մետաղներից բացի) բարձր է, սակայն որոշ «նորմալ» մետաղները, ինչպիսիք են օրինակ անագն, գալիումը ու կապարը, կարելի է հալեցնել հասարակ էլեկտրական կամ գազային վառարանի վրա։ Կախված խտությունից՝ մետաղները լինում են թեթև: Ամենաթեթև մետաղն է լիթիումը: Մետաղների մեծամասնությունը պլաստիկ է, այսինքն մետաղյա լարը կարելի է թեքել, և այն չի կոտրվի։ Պլաստիկությունը կախված է նաև մետաղի մաքրությունից. այդպես՝ շատ մաքուր քրոմը բավականին պլաստիկ է, սակայն դրանում չնչին խառնուրդի դեպքում, այն դառնում է փխրուն և ավելի կարծր։ Որոշ մետաղներ, ինչպիսիք են ոսկին, արծաթը, կապարը, ալյումինը, օսմիումը, կարող են միաձուլվել իրար հետ, սակայն դա կխլի տասնյակ տարիներ։ Բոլոր մետաղները էլեկտրական հոսանքի լավ հաղորդիչներ են, սա պայմանավորված է դրանց բյուրեղային ցանցում առկա շարժուն էլեկտրոններով, որոնք շարժվում են էլեկտրական դաշտի ազդեցության տակ։ Մետաղների մեծամասնության գույնը գրեթե նունն է՝ բաց մոխրագույն՝ երկնագույն երանգով։ Ոսկին, պղինձն ու ցեզիումը համապատասխանաբար դեղին, կարմիր և բաց դեղին գույնի են։

4).քիմիական հատկություններըՄետաղների մեծամասնության արտաքին էներգիական մակարդակում առկա է էլեկտրոնների փոքր քանակ, այդ պատճառով նրանք ռեակցիաների մեծ մասում հանդես են գալիս որպես վերականգնողներ։

5).ստացման եղանակներ Մաքուր մետաղների ստացման և հետագա օգտագործման համար անհրաժեշտ է դրանք զատել հանքաքարից և զտել։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է մետաղների լեգիրացում և/կամ այլ մշակում։ Դրա ուսումնասիրությամբ զբաղվում է մետալուրգիա կոչվող գիտությունը: Այն տարբերում է սև (երկաթի հիմքով) և գունավոր (դրանց բաղադրության մեջ չի մտնում երկաթը, շուրջ 70 տարր) մետաղների համաձուլվածքները։ Ոսկին, արծաթը և պլատինը դասվում են թանկարժեք (ազնիվ) մետաղների շարքին։ Բացի այդ, փոքր քանակությամբ մետաղներ առկա են նաև ծովի ջրում, բույսերում, կենդանի օրգանիզմներում, որոնք կարևոր նշանակություն ունեն օրգանական աշխարհի ձևավորման և գոյատևման գործընթացներում։

6).կիրառման բնագավառները։

Շինարարության մեջ, տնտեսական ապրանքների մեջ, զարդեղենի մեջ

«Ընտանեկան դպրոցի հարցեր

*֊Ո՞ր 7 մետաղներն են հայտնի եղել մարդկությանը դեռ հին դարերից… Երկաթ, ոսկի, արծաթ, ալյումին, պղինձ, ցինկ և կապար։

*֊Ո՞ր առանձնահատկություններն են բնորոշ բոլոր
մետաղներին… Մետաղները պարզ նյութեր են, ունեն բնորոշ փայլ, անթափանց են, կռելի և ջերմության ու էլեկտրականության լավ հաղորդիչներ, անդրադարձնում են էլեկտրամագնիսական ճառագայթները

*֊Ո՞ր մետաղն է ամենաշատը
տարածված Երկրագնդում… երկաթը

*֊Ո՞ր մետաղներն են կոչվում
«ազնիվ».ինչու՞… Ազնիվ մետաղներ, թանկարժեք մետաղներ, քիմիապես կայուն, դժվարահալ, կռելի, արտաքին տեսքով գեղեցիկ մետաղներ։ Ազնիվ մետաղներ են ոսկին, արծաթը, պլատինը և պլատինային մետաղները (իրիդիում, օսմիում, պալադիում, ռոդիում, ռութենիում)։

*֊ Ո՞ր մետաղն է ամենաշատը
կիրառվում… ալյումին

Անհատական֊հետազոտական աշխատանքների թեմաները.
☆֊ Ի՞նչ դեր են կատարել
մետաղները մարդկության
զարգացման գործընթացում…Մարդկության պատմության ընթացքում և ժամանակակից աշխարհում մետաղները շատ կարևոր դեր են խաղում: Հետևաբար, նույնիսկ մարդկային զարգացման տարբեր ժամանակաշրջանների պատմական բաժանումը նշանակվում է մետաղների և դրանց համաձուլվածքների անուններով ՝ պղինձ, բրոնզե երկաթ դարեր: Անցյալում և այսօր հնարավոր չէ պատկերացնել քաղաքակրթության գոյությունը՝ առանց տարբեր մետաղների օգտագործման: Եվ հնում և ժամանակակից հասարակության մեջ մետաղները, և մասնավորապես երկաթը, կազմել և հանդիսանում են մեր հասարակության հիմքը:

☆֊Ալկալիական մետաղներ`Na.K

☆֊Ալկալիական մետաղները — պարբերական աղյուսակի առաջին խմբի գլխավոր ենթախմբի տարրերն են՝ լիթիում (Li), նատրիում (Na), կալիում (K), ռուբիդիում (Rb), ցեզիում (Cs) և ֆրանսիում (Fr)։ Չնայած ջրածինը նույնպես առաջին խմբի գլխավոր ենթախմբի տարր է, այն շատ հազվադեպ է ցուցաբերում ալկալի մետաղներին բնորոշ հատկություններ։

☆֊Հողալկալիական մետաղներ Հողալկալիական մետաղաներ, պարբերական համակարգի II խմբի գլխավոր ենթախմբի քիմիական տարրեր՝ կալցիում (Ca), ստրոնցիում (Sr), բարիում (Ba) և ռադիում (Ra) (երբեմն Հողալկալիական մետաղաներին են վերագրում նաե Be և Mg)։

☆֊Ալյումին`Al Բնական ալյումինը բաղկացած է 27Al մեկ նուկլիդից։ Վալենտային էլեկտրոնները երեքն են։ Արտաքին էլեկտրական շերտի դասավորվածությունն է 3s2p1։ Գործնականում բոլոր միացություններում օքսիդացման աստիճանը +3 է (եռավալենտ) և 3 վալենտականություն։ Ալյումինի նեյտրալ ատոմի շառավիղը 0.143 նմ է, իսկ Al3+ իոնինը՝ 0.057 նմ։ Ալյումին պարզ նյութը փափուկ, թեթև արծաթասպիտակավուն երանգով մետաղ է, օժտված է մեծ էլեկտրա– և ջերմահաղորդականությամբ։ Ալյումինի խտությունը 2,7 գ/սմ3 է։ Մոտ 3 անգամ թեթև է երկաթից և պղնձից, սակայն բավական ամուր է։ Ալյումինը հալվում է 600 °C ջերմաստիճանում։ Տարածվածությամբ ալյումինը մետաղների մեջ գրավում է առաջին տեղը և կազմում է երկրակեղևի զանգվածի 7 %–ը։

☆֊Երկաթ` Fe  Երկաթ, քիմիական նշանը՝ Fe)։ Երկաթը d-տարր է, պարբերական համակարգի ութերորդ խմբի երկրորդական ենթախմբում է, ատոմային համարը՝ 26։ Այն սպիտակ-արծաթափայլ մետաղ է։ Ատոմի էլեկտրոնային բանաձևն է 1s22s22p63s23p63d64s2։ Բացի Էներգիական չորրորդ մակարդակի 2 էլեկտրոնից, քիմիական կապերի առաջացմանը կարող են մասնակցել նաև երրորդ մակարդակի d-էլեկտրոնները։ Երկաթին բնորոշ են գերազանցապես +2 և +3 օքսիդացման աստիճանները։ Սակայն կան շատ քիչ թվով խիստ անկայուն միացություններ, որոնցում դրսևորվում է +6 օքսիդացման աստիճան։ Բնության մեջ տարածվածությամբ (4,65%) զբաղեցնում է չորրորդն է՝ թթվածնից (O), սիլիցիումից (Si) և ալյումինից (Al). հետո։ Ազատ վիճակում երբեմն հանդիպում է միայն որոշ երկաթաքարերի տեսքով։

 

Ժառանգական հիվավանդություններ

Ալկապտոնուրիա

Այս հիվանդությունը պայմանավորված է օրգանիզմում հոմոգենտիզինաթթվի օքսիդազ ֆերմենտի ոչ բավարար քանակով, ինչի հետևանքով այդ թթուն հեռացվում է մեզի հետ, որն էլ լույսի տակ հիմնային միջավայրում (ալկալու ավելացման դեպքում) սևանում է։ Նորածնի բարուրի վրա սև բծերն իսկույն նկատելի են դառնում։ Հոմոգենտիզինաթթուն կուտակվելով օրգանիզմում՝ կապվում է հոդաճառների կոլագենի հետ, ինչը կարող է հանգեցնել հոդաբորբի։ Ալկապտոնուրիան օրգանիզմում որոշակի արգասիքների ավելցուկային կուտակմամբ պայմանավորված գենետիկական խանգարումների օրինակ է։

Ֆենիլկետոնուրիա

Այս հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ խաթարված է ֆենիլալանինի փոխարկումը թիրոզինի։ Պիգմենտի անբավարար քանակի պատճառով, հիվանդի մազերը և մաշկը սովորաբար բավական բաց գունավորում են ունենում, բայց ոչ այն աստիճան, ինչպես ալբինիզմի դեպքում է, քանի որ թիրոզինի որոշակի քանակ միշտ անցնում է օրգանիզմ սննդի հետ։ Այս հիվանդության ցայտուն ախտանիշներից է մտավոր զարգացման խիստ դանդաղումը, ինչը, հավանաբար, գլխուղեղի վրա ֆենիլալանինի արգասիքների ունեցած ազդեցության հետևանք է։

Գալակտոզեմիա

Հիվանդության դեպքում խանգարվում է գալակտոզից գլյուկոզի առաջացումը մարդու աղիներում։ Քանի որ գալակտոզը մտնում է մայրական կաթի բաղադրության մեջ, հետևաբար գալակտոզեմիայի դեպքում դիտվում են գալակտոզով օրգանիզմի թունավորում, հիպոգլիկեմիա և ամինաթթուների փոխանակության խանգարումներ։ Գալակտոզեմիայով հիվանդ երեխայի մոտ զարգանում են դեղնախտ, դիսպեպտիկ խանգարումներ, լյարդի և փայծաղի վնասում և, որ ամենակարևորն է, թուլամտություն։ Սննդակարգում կաթնաշաքարի բացակայությունը կանխարգելում է նշված ախտանիշների զարգացումը։ Հիվանդությունը ժառանգվում է ռեցեսիվ տիպով։

Շաքարային դիաբետ (շաքարախտ)

Շաքարային դիաբետի առաջին տիպը կապված է ինսուլին հորմոնի բացարձակ անբավարարության հետ։ Բուժումն իրականացվում է սովորաբար խոշոր եղջերավոր անասունի ենթաստամոքսագեղձից անջատված հորմոնի ենթամաշկային ներարկմամբ։ Սակայն սա հիվանդի օրգանիզմում կարող է առաջացնել անցանկալի, ալերգիկ ռեակցիաներ, որոնցից կարելի է խուսափել՝ օգտագործելով մարդու ինսուլինային գեն ներկառուցված բակտերիաներից ստացված հորմոնը։ Ինսուլինի այդ պատրաստուկներն օժտված են այնպիսի անտիգենային բնութագրերով, որոնք լրիվ համապատասխանում են մարդու ինսուլինին։

Դաունի համախտանիշ

Դասվում է, այսպես կոչված, քրոմոսոմային հիվանդությունների շարքին, որոնք, որպես կանոն, չեն ժառանգվում՝ ծնողների օրգանիզմում ընթացած գամետոգենի հետևանքով քրոմոսոմների նորմալ թվաքանակի խախտման պատճառով։ Քանի որ այս հիվանդությունները գենետիկական ապարատի խանգարումներ են, դրանց նույնպես դասում են ժառանգական հիվանդությունների թվին։ Դաունիհամախտանիշի դեպքում հիվանդի քրոմոսոմների թվաքանակը մեկով ավելանում է՝ դառնալով 47:  Հիմնական հատկանիշներից են դեմքի մոնղոլոիդ կազմվածքը և թուլամտությունը։ Դաունի համախտանիշն ուղեկցվում է սրտի արատներով, խոշոր անոթների կառուցվածքի, մարսողական համակարգի խանգարումներով, չարորակ ուռուցքների զարգացմամբ և, որպես հետևանք, կարճակյացությամբ։ Ենթադրվում է, որ հիվանդությունը կառուցվածքային և կարգավորող գեների գործունեության արգասիքների՝ տրիսոմիայի պատճառով առաջացած անհավասարակշռության հետևանք է։

Լրաքաղ. թարգմանություն

Ընդհանուր նախնու որոնում. ինչպես ենք մենք կապված Նեֆերտիտիի,Կոնֆուցիոսի ու Սոկրատեսի հետ

Մարդկային բնույթ է նրանց եզակիության ապացույցներ որոնել: Ծագումնաբանությունը հազարամյակներ խորը նայելու և գոնե մեկ նշանավոր նախնին հայտնաբերելու միջոց է: Բայց ինչ անել, եթե այդպիսի հետադարձ հայացքով մենք բոլորս ինչ-որ կերպ կապված լինենք, ընդհանուր նախնին ապրել է ոչ ավելի, քան հազար տարի առաջ, և մենք կարող ենք ինքներս մեզ համարել Նեֆերտիտիի, Սոկրատեսի կամ Մեծն Կարլի սերունդ: Հնարավո՞ր է սա: Եվ ի՞նչ տվյալներ են ապավինում գիտնականները, ովքեր աջակցում են այս տեսակետին:

Ըստ էվոլյուցիայի տեսության՝ բոլոր կենդանի իրերն ունեն ընդհանուր նախնիներ: Բայց ինչքա՞ն պետք է անցյալին նայել՝ մեր ընդհանուր նախնին գտնելու համար. այն մարդը, որի հետ կապված են բոլոր կենդանի մարդիկ: Պատասխանը, համենայն դեպս եվրոպական ծագում ունեցող մարդկանց համար, անսպասելիորեն մոտ է ՝ 600 տարի: Միևնույն ժամանակ, մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր մարդու ընդհանուր նախնին՝ անկախ նրանից, թե որ մասի մասին է ապրել, ապրել է շուրջ 3,600 տարի առաջ: Սա նշանակում է, որ Կոնֆուցիոսը, Նեֆերտիտին, Սոկրատեսը և հին պատմությունից ցանկացած անձ, ով երեխաներ ուներ, ինչ-որ առումով ձեր նախնիներն են:

Դա հայտնի դարձավ Ադամ Ռադերֆորդի «Հակիրճ պատմություն բոլորի համար, ովքեր երբևէ ապրել են» գրքի շնորհիվ, որտեղ, օգտագործելով մաթեմատիկա և բնական գիտություններ, հեղինակը փորձում է նկարագրել ողջ մարդկության ծագումը: Իր գրքում Ռադերֆորդը գրում է.

«Մենք բոլորս հատուկ ենք, ինչը նշանակում է նաև, որ մեզանից ոչ մեկը այդպիսին չէ: Դա պարզապես համարների խաղ է: Դուք ունեք երկու ծնող, չորս տատիկ և պապիկ, ութ մեծ պապիկ և տատիկ և այլն: Յուրաքանչյուր նախորդ սերունդ կրկնապատկում է ձեր նախնիների քանակը: Բայց հարազատների այդպիսի բարձրացումը շարունակաբար չի անցնում անցյալ: Եթե դա այդպես լիներ, ապա ձեր ընտանեկան ծառի վրա, երբ Չարլամենը ղեկավարեց, կլիներ 137,438,953,472 մարդ, ավելի շատ մարդիկ, քան ապրել էին այդ ժամանակ, հիմա կամ ընդհանրապես»:

Այսպիսով, ինչպե՞ս ենք մենք իմաստավորում այս թվային անհամապատասխանությունը: Տոհմը պետք է դիտվի որպես բարդ ցանց, և ոչ թե որպես կոկիկ ընտանեկան ծառ:

«Դուք կարող եք բազում անգամներ լինել, և իրականում այդպիսին եք: Ձեր մեծ-մեծ-մեծ-մեծ-մեծ-տատը կարող է այս կամ այն պաշտոնը ստանձնել ձեր ընտանեկան ծառի մեջ երկու անգամ կամ շատ անգամ, քանի որ նրա ծագման տողերը նրանից հեռանում են տարբեր ուղղություններով և ձգվում ձեզ դեպի տարբեր կողմեր: Ինչքան խորանալ անցյալում, այնքան ավելի շատ են այս տողերը միավորվելու ավելի քիչ մարդկանց հետ»:

Հայտնաբերումը, որ բոլոր եվրոպացիները կարող էին ունենալ ընդհանուր նախահայր, որը Երկիրը շրջեց ընդամենը 600 տարի առաջ, առաջին անգամ ներկայացվել է 1999 թվականին՝ Յեյլ Չանգ անունով մի վիճակագրագետ: Իր հոդվածում ՝ «Բոլոր ժամանակակից մարդկանց վերջին սովորական նախնիները», Չանգը օգտագործեց մաթեմատիկական բարդ հասկացություններ, ինչպիսիք են Պոիսոնի բաշխումը և Մարկովի շղթաները, որպեսզի ցույց տա, թե ինչպես կարելի է տոհմաբանությունը համատեղվել ՝ ընդհանուր նախնիների ստանալու համար:

Այսպիսով, եթե բոլոր ապրող եվրոպացիներն ունեն ընդհանուր նախահայր, որը ապրել է շուրջ 1400 թվականը, ապա ի՞նչ կլինի, եթե հետ նայեք անցյալին: Չանգի հաշվարկները ցույց են տալիս, որ եվրոպացիների մոտ հինգերորդ մասը, ովքեր ապրել են հազարամյակներ առաջ, այսօր չունեն կենդանի նախնիներ: Թվում է, թե դա պայմանավորված է նրանով, որ նրանց ժառանգական գիծը անհետացել է: Եվ հակառակը, ինչպես գրում է Ռադերֆորդը, այս նույն փաստը ենթադրում է, որ բոլոր այն մյուսները, ովքեր ապրել են հազարամյակներ առաջ, կապված են եվրոպացիների հետ, ովքեր այսօր ապրում են:

«Դա հասկանալու, որ եվրոպական ծագում ունեցող յուրաքանչյուր անձ տասներորդ դարում պետք է ունենա միևնույն ժամանակ միլիարդավոր նախնիներ, բայց հետո միլիարդավոր մարդիկ չկային, այնպես որ փորձեք դրանք քամել այն մարդկանց թվաքանակի մեջ, որոնք այդ ժամանակ իրականում գոյություն ունեին: Մաթեմատիկական հաշվարկը, որը, կարծես, մեզ տանում է դեպի փակուղի, կայանում է նրանում, որ նախնադարյան տողերի բոլոր միլիարդները միավորվել են ոչ միայն փոքր թվով մարդկանց, այլև իրականում բառացիորեն բոլոր նրանց հետ, ովքեր այդ ժամանակ կենդանի էին »:

Չանգի բարդ հոդվածն ավարտվում է մաթեմատիկոսի համար բավականին բանաստեղծական հատվածով.

«Մեր արդյունքները ենթադրում են զարմանալի ենթադրություն. Անկախ մեր մայրենի լեզվից կամ մաշկի գույնից, մեզանից յուրաքանչյուրն ուներ նախնիներ, որոնք Յանգտզեի ափերին բրինձ էին տնկում, առաջինն էին, որ Ուկրաինայի տափաստաններում առաջին տեղն էին զբաղեցնում ձիերով: Հյուսիսային և Հարավային Ամերիկայի անտառներում հսկա լեռնաշղթաները աշխատել են Մեծ Խուֆուի բուրգը կառուցելու համար»:

Այնուամենայնիվ, որոշակի մարդու ճշգրիտ ծագումնաբանությունը որոշելը չափազանց դժվար է: Օրինակ՝ Ancestry.com-ի ընտանեկան ծառերը իր օգտագործողներին տրամադրում է մինչև 10 սերունդ, իսկ երբեմն էլ՝ ավելի քիչ, եթե օգտագործողները ցանկանում են ավելի հուսալի տվյալներ: Հաճախ, որոշակի ընտանիքի տոհմածառը հետևելու հաջողությունը բխում է, արդյոք կարող եք գտնել փաստաթղթեր, որոնք մանրամասն նկարագրում են նախնիների կյանքը: Ինչ-որ պահի, տոհմային նյութերի հետևման գործընթացը զուտ տեսական է դառնում, քանի որ Դուբլինի քաղաքային համալսարանի ՏՏ մասնագետ Մարկ Հեմֆրիսը The Atlantic-ի համար հոդվածում ասում է.

«Դուք կարող եք հարցնել, թե արդյոք Արևմուտքում ամեն ինչ ծագել է Շառլամենտից, և պատասխանը՝ այո, մենք բոլորս ծագել ենք Չարլամանից: Բայց կարո՞ղ եք դա ապացուցել: Դա արդեն ծագումնաբանություն կլինի»:


Թարգմանել եմ այստեղից.

Մաթեմաթիկայի ամփոփում

Ապրիլի առաջադրանքները.

Հեռավառ ուսուցման ապրիլ ամսվա աշխատանքն եմ ներկայացնում: Կարծում եմ, որ դասերի հեռավար լինելը չի ազդել ինչ-որ ձև սովորելու վրա՝ ոչ դեպի  վատ կողմ, ոչ էլ դեպի լավ: Սովորում եմ այնպես ինչպես միշտ: Գրեթե բոլոր դասերին ներկա եմ եղել, իսկ որոնք էլ բաց եմ թողել հետո նայել եմ ձայնագրությունը, որպեսզի հետ չմնամ: Բնականաբար տարվա վերջ դասերը ավելի բարդ են, դրա համար ինձ էլ է դժվար լիարժեք հասկանալն ու կիրառելը: Ամսվա աշխատանքը համարում եմ նեյտրալ ու գնահատում եմ ինձ 5:

Հալոգեններ

1. 7֊րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը։

Մենդելեևի պարբերական համակարգի 7-րդ խմբի գլխավոր (Ա) ենթախմբի տարրերն են ֆտորը, քլորը, բրոմը, յոդը և աստատը։ Այդ անունը ստացել են այն պատճառով, որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:

2. Հալոգենների տարածվածությունը բնության մեջ։

Հալոգենները բնության մեջ հանդիպում են գերազանցապես միացությունների ձևով։ Քլորի բնական միացություններից է կերակրի աղը։ Բնական ջրերը պարունակում են բրոմի և յոդի միացություններ:

3. Հալոգենների ատոմների բաղադրությունը և կառուցվածքը։

  • Յոդի ատոմի կառուցվածքն է (53,74) 53
  • Ֆտորի ատոմի կառուցվածքն է (9,10) 9
  • Բրոմի ատոմի կառուցվածքն է (35,44) 35
  • Քլորի ատոմի կառուցվածքն է (17,18) 17

4. Քլորի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում։

Քլորի վալենտականությունը, երբ մեկ է օքսիդացման աստիճանը +1, −1, 0 է, երբ երեք է՝ +3 է, հինգ է՝ +5 է, յոթ է՝ +7 է:

5. Հալոգենի պարզ նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները։

Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:

Կապը երկու ատոմի միջև կովալենտային ոչ բևեռային է:

Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ էլեկտրոնները զույգվելու հաշվին:

Քլորը, բրոմը և յոդը ջրում վատ են լուծվում, ֆտորը փոխազդում է ջրի հետ:

Մոլային զանգվածի մեծացման հետ հալոգենների հալման և եռման ջերմաստիճանները բարձրանում են, մեծանում է խտությունը, ինչը պայմանավորված է  միջմոլեկուլային փոխազդեցության ուժերի մեծացման հետ։

6. Քլորի և նրա միացությունների կիրառությունը։

Քլորը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության մեջ։ Այն օգտագործվում է աղաթթվի արդյունաբերական ստացման և այնպիսի նյութերի պատրաստման համար, որոնք օգտագործվում են գործվածքներն սպիտակեցնելու համար։ Խմելու ու կենցաղային նպատակների համար նախատեսված ջուրը մինչև ջրատար խողովակների ցանց մղելը հիվանդաբեր միկրոօրգանիզմներից ախտահանվում է իր մեջ աննշան քանակի քլոր լուծելով՝ քլորելով։

7. Աղաթթվի և նրա աղերի կիրառությունը։

Աղերը կիրառվում են ամեն տեղ: Նիտրատները մեծ մասամբ օգտագործում են գյուղանտեսության մեջ: Նատրիումի քլորիդը կամ կերակրի աղը առանձնացնում են գետի և ծովի ջրից, նաև ստանում են աղային հանքավայրերից: Շինարարությունում և բժշկության մեջ լայն տարածում ունի գիպսը, որը ստացվում է կալցիումի դիհիդրոսուլֆատից:

«Ընտանեկան դպրոցի հարցեր»

1. Ինչո՞ւ  են 7֊րդ  խմբի գլխավոր  ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ»։

Այդպես է անվանվում, քանի որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:

2. Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր։

Հալոգենները կենսական տարրեր են համարվում, որովհետև առաջացնում են բարդ օրգանական նյութեր և ապահովում են օրգանիզմների կենսագործունեությունը:

3. Որո՞նք են հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում։

Քլորիդ իոններ է պարունակում արյան պլազման՝ գերազանցապես NaCl և KCl աղերի լուծույթների ձևով։ Դրանք կարգավորում են օսմոտիկ ճնշումը, ապահովում են իոնների հոսքը բջջային մեմբրանների միջոցով, ակտիվացնում են ֆերմենտները: Կերակրի աղի օրական պահանջը 5-10 գ է։ Մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը։

4. Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով։ Պատասխանը հիմնավորեք։

 Քլորացված ջրի գործածությունը բարձրացնում է միզապարկի քաղցկեղի առաջացման հավանականությունը, բարձրացնում արյան մեջ խոլեստերինի մակարդակը, առաջացնում է ալերգիաներ ու ասթմա: Այն կարող է նաև վնաս հասցնել մաշկին, աչքերին և շնչառական ուղիներին, ուստի ջուրը քլորից մաքրելը շատ կարևոր է: Սակայն խմելու ջուրը ախտահանում են քլորով՝ պահելով չափաբաժինը։

5. Աղաթթվի ո՞ր աղի 0.9%֊անոց ջրային լուծույթն է կոչվում  ֆիզիոլոգիական լուծույթ։

Նատիրումի քլորիդից կամ կերակրի աղից է ստացվում այդ ֆիոլոգիական լուծույթը:

6. Ի՞նչ է ժավելաջուրը։

Ժավելաջուրը կիրառվում է թղթի և տեքստիլ արդյունաբերության մեջ։

7. Ի՞նչ է քլորակիրը։

Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունք է և բյուրեղաջուր պարունակող բարդ կոմպլեքս է։

Проект “Мой микрокосмос”

​У каждого классного коллектива есть своя душа, своя «семейная история», свой «внутренний мир». каждый по-своему уникален. Каждый из них талантливый, харизматичный, способный доказать этому большому и не всегда справедливому миру многое.

1.Создаете свой padlet в программе http://padlet.com/  ( зарегистрируйтесь там). На открывшейся стене вы должны создать несколько окошек ( названия окошек приводятся ниже), которые рассказывают:

  • “ Я”-о вас ( можете взять информацию о себе из вашего блога”
  • “ Мой одноклассник”- в нескольких предложениях рассказываете о вашем однокласснике
  • “ Моя одноклассница”- ”- в нескольких предложениях рассказываете о вашей однокласснице
  • “ Однажды”- коротко рассказываете о каком-нибудь случае из жизни вашего класса
  • “ Мои мысли”- находите в своем блоге какие-либо рассуждения из сочинений, которые я вам задавала на протяжении последних месяцев, копируете отрывок сочинения, или пишите новые мысли ( по вашему желанию)
  • “ Любимое растение или животное”- в нескольких предложениях рассказываете о растении или животном
  • “ Произведение искусства”-рассказываете в нескольких предложениях о произведении искусства, которое произвело на вас впечатление
  • “ Мое обращение к миру”- пишите свое обращение к миру
  1. Здесь же помещаете 4 фотографии:
  • одну вашу
  • одну вашей окружающей среды ( двор, улицу, и тому подобное)
  • вашу школу или место в школе или фото деятельности учеников в школе ( можете взять с сайта)
  • одну места, где бы вы хотели побыват

Made with Padlet

Սասնա Ծռեր. հատվածներ

ՄԱՍՆ Բ         ՄԵԾ ՄՀԵՐԻ ԿՌԻՎԸ ՄԸՍՐԱ ՄԵԼԻՔԻ ԴԵՄ

7

Մհեր էլավ, գնաց Դեղձուն-Ծամի սենեկ,
Բարեկամնե՛ր կանչեց,
Կանչեց իշխան մարդե՜ր,
Կանչեց վարդապետնե՜ր, ասաց.
— Մըսրա թագավորի կընիկ ճամփեր է իմ էտև.
Ես տի գնամ, դո՞ւք ինչ կասեք։
Ձենով Հովան ասաց.— Ինչի՞ կ’էրթաս,
Մելքի կնիկ խորամանկ է,
Էն մեր դուշմանի կնիկն է,
Քեզի կը խաբե։ Մ’էրթա,
Քեզի տղա չկա -դու կաց քո տուն,
Աստված բալքի քեզ տըղա մի տա։
Ամա ինչ իշխաններ, վարդապետներ էին, ասին.
— Մհեր, որ դու կ’էրթա՜ս,
Մենք չե՛նք ասի՝ մ’էրթա։

Մենք չե՞նք ուզի, թո՛ղ զՄըսըր,
Ուրիշ թագավորաց տեղ է՛լ հալա կ’ուզենք զավթես։
Իսմիլ խաթուն որ կը կանչե՝ ինչի՛ չ’էրթաս։
Էտա հազըր տեղ է՝ շուտ գընա… Մըսըր տիրապետի։


ՄԱՍՆ Բ         ՄԵԾ ՄՀԵՐԻ ԿՌԻՎԸ ՄԸՍՐԱ ՄԵԼԻՔԻ ԴԵՄ

10

Յոթ տարի Իսմիլ խաթուն զՄհեր պահեց գինով։
Մհեր մեկ օր դըրսուց տուն կըմտներ՝
Էկավ, կայնավ դուռ։
Տնեն ձեն մի էկավ.
Մըսրա խաթուն տըղան կը խաղցըներ,
Կը ծիծաղեր, կ’ասեր.
«Քո մեր քեզի մեռնի, Մելիք,
Մըսրա օջախ կանգնացուցես,
«Հայու օջախ փչացուցես»։
Մհեր, որ էդ խոսքեր լսեց,
Ուշքի էկավ, ասաց.
— Օհո՜, էկա էստեղ՝ հայու ճրագը հանգցուցի,
Մըսրա ճրա՜գ վառի։
Մհեր մըտավ սենեկ, հարցուց.
— Իսմի՛լ, էդ ի՞նչ խրատ կը տաս էդոր։
Էդիկ ձըվից դեռ դուրս չ’էկած՝
Հիմիկվընե դու չարությո՞ւն կը սորվեցուս։
Էն մեծանա՝ Սասնա ճրա՛գը հանգուցի։
Իսմիլ ասաց.– Հալբաթ, կ’ծիծաղեմ,
Կ’ ուրւսխանամ տղուս վերան։
Էն որ էլնի՝ ամբողջ աշխարքը տի զավթի։
Մհեր ասաց.
— Տըղա մունես, ասենք, Սասուն տի փչացնի՞:
Դու իմ ազգ կորցուցես՝ զՄըսը՞ր կը կայնեցուցես.

Թոբա թե՝ էլ քեզ մոտ կը գամ.
Թոբա թե՝ էլ Մըսըր մնամ։
Ես տի դառնամ էրթամ Սասուն։
Մելքի կընիկ ասաց.— Մհե՛ր,
Ես կ’ուզեի, որ ինձի տըղա մի ըլներ.
Ես կ’ուզեի, որ ժառանգ մի ըլներ Մըսրա.
Ես կ’ուզեի, որ չըհանգչեր Մըսրա ճրագ։
Ես յոթ տարի զքեզ գինով կը տիրեի.
Հիմի կ’էրթաս՝ դու գինաս, չե՛ս էրթա՝ դո՛ւ գինաս։
Էս ասելո՛ւ պես՝ Մհերին գինովություն էթող։
Որ Մհերին գինովություն էթող՝ Մհեր մտածեց.
«Հայ-հո՜յ, էս մե՛կ օր չեմ ես էսատեղ,
«Ես ինչպե՞ս տի Արմաղանին ու Հովանին պատասխան տաս՛։
«Տեսա՞ր, իմ կընկա խո՛սք էլավ։
«Իմ կընիկ ասաց մ’էրթա։
«Ես էնոր խոսք չը լսեցի»։
Էդտեղ Մհեր բախտակոծվավ, ասաց.
«Թող իմ աչքեր քոռանար,
«Որ ես էկա, էս յոթ տարի
«Խալխի արտ ջրի՝ կանաչ պահեցի,
«Իմ արտ չորցավ։ Վայ, էս ի՞նչ արի։
«Հայու ճրագ հանգուցի, Մըսրա ճրագ վառի»։
Էլավ սուս-փուս, ու դուրս էլավ Մըսրա,
Քոռ ու փոշման դարձավ իր տուն—Սասուն։


ՄԱՍՆ Ա                 ԴԱՎԹԻ ԿՌԻՎԸ ՄՍՐԱ ՄԵԼԻՔԻ ԴԵՄ
ՄԱՆՈՒԿ ԴԱՎԻԹԸ ՄԸՍՐՈԻՄ

18

Էլավ Մելիք, կանչեց էրկու փահլևանննր,
Բաթմանա Բուղեն ու Չարբահար Քամին,
Ասաց էդ փահլևաններուն.
— Դավթին տարեք յոթ սարով դեն՝
Տարեք, վեր Բաթմանա կամուրջ — սպանե՛ք։
Դավթի վերան հելակ մի կար։
Մելիք էդ փահլևաններուն ասաց.
— Դավիթ սպանե՛ք, էնոր հելակ
Մեջ արունին թաթխեք, ինձի համար բերեք։
Կուժ մ’ էլ էնոր արնեն բերեք՝
Խըմեմ՝ իմ սիրտ հովնա։
Փահլևաններ գնացին պատրաստություն տեսան։
Իսմիլ խաթուն գիտեր, թե Դավթին Սասուն տի տանեե,
Դավթի համար տաս ավուր հաց պաշար դըրավ.
Տաս ջուխտ պուճիկ, տաս ջուխտ տըրեխ տըվավ.
Դավիթ Իսմիլի ձեռ պագեց,
Կաց բարով արավ, գնացին…
Թող էնոնք իրենց ճամփան էրթան,
Մենք խաբար տանք Քեռի Թորոսից։