ԱՐԱՏԵՍ ՝ ԱՐԻ ՈՒ ՏԵՍ

Մտածու՞մ եք տեսել եք Հայաստանի ամենագեղեցիկ վայրերը: Շտապում եմ տեղեկացնել, որ մեծ բացթողում ունեք: Իմ կարծիքով, աշխարհի 8-րդ հրաշալիքը գտնվում է Վայոց Ձորում, ուղղակի դեռ ոչ բոլորը գիտեն: Շուտով կիմանաք ինչի մասին է խոսքը… 413C506A-C0E3-4373-B932-012083C3FD3B.jpeg

Այս անգամվա մեր ճամփհորդությանը մասնակից եղավ նաև տիար Բլեյանը:

Ճանապարհի ընթացքում նա ոգևորված պատմում էր տարածքում հանդիպող ամեն մանրուքի մասին, լիներ գյուղ, լիճ, սար կամ ուղղակի հետաքրիր պատմություն տարածքի վերաբերյալ: Ճանապարհին մենք երբեմն իջնում էինք և խոտերի մեջ թափած աղբն էինք հավաքում, ապա կրկին շարունակում ճանապարհը: Մենք կանգ առանք Ցախաց Քար եկեղեցի տանող սարի մոտ: Սարը բարձրանալը դժվար էր, քանի որ շատ քարքարոտ էր: Բայց ամեն դժվարություն հաղթահարելի է, և սա էլ բացառություն չէր: Ճանապարհի կեսին ջրի ամբողջ պաշարը գրեթե վերջացել էր ու բախտի բերմամբ, թե պատահմամբ, նկատեցինք քարեր, որոնց արանքից ջուր էր գալիս: Մենք նստեցինք, հանգստացանք, ջուր խմեցինք ու շարունակեցինք ճանապարհը: Քիչ անց մենք արդեն Ցախաց Քար վանքի մոտ էինք: Եթե դուք տեսնեիք, թե ինչ գեղեցիկ տեսարան էր, երևի թե մի քանի րոպեով կմոռանայք «խոսել» հասկացությունը: 

4C759D1D-6DB5-4B15-9084-EB4301B0069F

Մի փոքր հանգստանալուց հետո մենք շարունակեցինք մեր ճամփհորդությունը: Սարից իջնելուց հետո բարձրացանք մեկ ուրիշ սար, որի գագաթին էր գտնվում Սմբատաբերդի ամրոցը: Ամորցը հիշատակվում է V դ. Վարդանանց պատերազմի առնչությամբ: Այն IX-XI դդ. պատկանել է Սյունյանց գահերից իշխաններին, ավելի ուշ XIII դ., նվիրաբերվել է Օրբելյան իշխաններին`Վայոց ձորը սելջուկներից ազատելու ընթացքում մատուցած ծառայությունների համար: Մեկ այլ տեսակետի համաձայն` ամրոցն անվանակոչվել է ի պատիվ XIII դ. Սյունիքի հեղինակավոր քաղաքական գործիչ Սմբատ Օրբելյան իշխանի:

F7A25003-524C-4938-B31D-722CBDDD3396.jpeg

Սմբատաբերդից հետո մենք ուղևորվեցնք Արատես: Արդեն ուշ էր: Օդը սառն էր, եղանակը ցուրտ էր, այդ պատճառով տղաները կրակ վառեցին:

Corsica

Կրակի շուրջ նստած մենք լուծում էինք տրամաբանական խնդիրներ, խոսում էինք տարբեր թեմաներից` մինչ անձրևի «հյուր» գալը: Բոլորս արագ գնացինք մեր սենյակները կամ վրանները: Վրանում քնելն ինձ համար փորձություն էր, քանի որ ես առաջին անգամ էի վրանում քնում: Գիշերը սառն էր ու անձրևոտ: Առավոտյան մենք շուտ արթնացանք, շարվեցինք ու մարմնամարզություն արեցինք մեր փոխգնդապետի հետ: Հետո տիար Բլեյանի հետ գնացինք տեղանքին ծանոթանալու: Արևածագն այնքան շքեղ էր: Համոզվեք ինքներդ…

2EB02CDE-8324-47AC-873D-8D43BA3BF4F3.jpeg

Մենք քայլում էինք արահետով, տեղ-տեղ կանգնում էինք, որպեսզի տիար Բլեյանը մեզ պատմեր տվյալ տարածքի մասին:

7E6569D4-1226-4A79-BD03-1A4FE8969EA3.jpeg

Տիար Բլեյանը պատմեց, որ այս քարը այն ժամանակ խոշոր տան մասնիկ է եղել, որտեղ ապրել են ադրբեջանցիները: Տան կենցաղը շատ վատն է եղել: Տունը փակում էր քարափն ու քեզ թվում էր, թե քարափը չկա: Իսկ, երբ քարերը հանեցին արդեն քարափը երևաց: Եկեղեցուն պատկանող քարերը դրեցին մի կողմ, որպեսզի հետագայում վերանորոգման համար օգտագործվեն: Պարոն Բլեյանը նշեց, որ եկեղեցու դիմաց տասից ավել քանդված տներ կային, որոնք փակում էին եկեղեցին, բայց հիմա դրանք արդեն հավաքել են: Ահա այսպիսի սքանչելի տեսք ունի Արատեսի եկեղեցին։4E1840C6-4FBD-4104-820E-A8871CA3076C.jpeg

Մենք քայլեցինք դեպի ներքև տանող արահետով և հասանք գետի մոտ։ Այդպիսի գեղեցիկ տեսարան ես դեռ չէի տեսել։ Ասես փոքրիկ դրախտ լիներ։

403E6D11-D68C-4C62-8F0F-165352FD4A71

Այս կարճ, բայց ուսուցանող զբոսանքից հետո մենք անցանք գործի: Բոլորս միասին գնացինք այն տան մոտ, որի բակը պետք է հավաքեինք: Ոմանք տան տանիքի կոտրված մասերն էր տանում-բերում: Մյուսները փայտերն էր հավաքում, իսկ ես, Անին և պարոն փոխգնդապետը փոցխով աղբն ու չորացած խոտերն էինք հավաքում: Երեկոյան արդեն տանը բակը ամբողջությամբ մաքուր էր: Մենք հավաքվել էինք կրակի շուրջ ու տաքանում էինք: Այդ ընթացքում Տիար Բլեյանը պատմում էր ապագա նախագծերի մասին:

Հաջորդ առավոտ բոլորս կրկին մաքրությամբ էինք զբաղված, բայց արդեն մաքրում էինք այն տան բակը, որտեղ գալու էին հաջորդ եռօրյա նախագծի մասնակիցները: Արդեն գնալու ժամանակն էր: Բոլորն իրենց աշխատանքից գոհ նստած էին ավտոբուսում ու պատրաստվում էին շարժվելուն: Ճանապարհի ընթացքում մենք գնացինք տեսնելու Զորաց եկեղեցին: Այն գտնվում է Եղեգիսի գետահայց բլրի վրա: Եկեղեցին կառուցվել էր Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի թոռան` Ստեփանոս-Տարասայիճ եպիսկոպոսի կողմից` 1324-1331 թթ.: Զորաց եկեղեցին հայկական ճարտարապետական հուշարձանների շարքում առանձնանում է եզակի հորինվածքով: Հայաստանում նմանատիպ այլ կառույցներ չեն պահպանվել: Համաձայն ավանդության` Զորաց եկեղեցին ծառայել է պատերազմ մեկնող զորքին, որպեսզի մարտի մեկնելուց առաջ զինվորները եկեղեցու հայրերի օրհնանքն ու սուրբ հաղուրդություն ստանային: B0C8AFC1-D8BB-4184-BCC5-38A1A056FA58

Զորաց եկեղեցուց հետո մենք մտանք Սուրբ Կարապետ եկեղեցին, այնուհետև քայլեցիբնք դեպի մեր ավտոբուս, որպեսզի շարունակենք մեր ճանապարհը: Ճանապարհին Արարատը այնքան գեղեցիկ էր, կարծես ամպերն իջել էին վրան: Corsica

Ուզում եմ շնորհակալական խոսքերով ավարտել իմ պատումը: Անչափ շնորհակալ եմ տիար Բլեյանին նախագծի համար: Շնորհակալություն ընկեր Գոհարին, ընկեր Վարդուհուն և պարոն փոխգնդապետին մեզ հետ լինելու և մասնակցելու համար:

 

 

 

2 thoughts on “ԱՐԱՏԵՍ ՝ ԱՐԻ ՈՒ ՏԵՍ

  1. Уведомление: Արատեսի դպրական կենտրոն. դպրոց բնության գրկում. շուրջտարյա ճամբարի մեկնարկ — Վարդուհի Հայրյան

  2. Уведомление: Արատես դպրական կենտրոնից… | Գոհար Եղոյան

Оставьте комментарий