Տիարի խոսքերով

dscn2951.jpg Տիարի հետ հանդիպումը շատ տպավորվեց, քանի որ մենք ստացանք մեզ և ուրիշ շատերին հետաքրքրող հարցերի պատասխանները։

Տիարը խոսեց հայոց պատմության գրքերի/առարկայի, ուսուցիչների կարևորության, Թումանյանի և Կոմիտասի և այլ բաների մասին։ Նա նշեց, որ ուսուցիչը քիչ է վարձատրվում՝ այն ինչ ուսուցիչ լինելը ամենաբարձր վարձատրվող աշխատանքներից պետք է լինի։ Նրանց աշխատանքից է կախված երեխանի դաստիարակության մի մասը, գիտելիքը։

Տիարը մեծ․․․ո՛չ, շա՜տ մեծ տեղ է տալիս Թումանյանին ու Կոմիտասին։

Բերանացի գիտե՞նք, դպրո՞ց է Թումանյանը Կոմիտասով, Կոմիտասը Թումանյանով, որովհետև մի բան կա, որ հաստատ բոլորս գիտենք, մի բան կա, որ, տեսեք, ինչ արագ միացնում է, տարիքով, սեռերով, մարդկանցով, դպրոցներով տարբեր, որ հավաքում ու ազգ է դարձնում։ 

#6

ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ

Պատմել  երիտթուրքերի, որդեգրած  ծրագրերի  մասին /հեղաշրջումից առաջ և հետո/:

Երիտթուրքերի բոլոր գաղտնի խմբերի ընդհանուր գաղափարական ծրագիրը 1876 թ-ի սահմանադրության վերականգնումն էր և սուլթան Աբդուլ Համիդ II-ի տապալումը: XIX դարի վերջին սկսեցին ձևավորվել երիտթուրքերի վտարանդիական կենտրոնները: Կոստանդնուպոլսի կազմակերպությունը («Միության և առաջադիմության օսմանյան ընկերություն») ուներ իր կանոնադրությունն ու ծրագիրը. նպատակը երկրի առաջադիմության և մեծ տերությունների տնտեսական ու քաղաքական ազդեցությունից ազատագրվելու և Օսմանյան կայսրության բոլոր հպատակների հավասարությունն ու ազատությունը ապահովելու համար պայքարելն էր:

Դեռևս 1895 թ-ին երիտթուրքերի առաջնորդները փորձեցին կապեր հաստատել հայ ազգային կուսակցությունների հետ՝ հայտարարելով, որ չեն պաշտպանում հայերի՝ Արևմտյան Հայաստանում և տերության հայաբնակ վայրերում բարենորոգումներ իրականացնելու պահանջը, քանի որ հանդես են գալիս Օսմանյան կայսրության ողջ տարածքում ընդհանուր բարենորոգումների օգտին: Այդ պատճառով հնչակյան կուսակցությունը հրաժարվեց դաշնակցել երիտթուրքերի հետ: Դաշնակցությունն ու վերակազմյալ հնչակյանները պատրաստ էին փոխզիջման՝ հուսալով, որ զիջումներ կանեն նաև երիտթուրքերը: Սակայն խոր տարաձայնությունների պատճառով բանակցությունները վերակազմյալ հնչակյանների հետ արդյունք չտվեցին:

Ներկայացրու Հայկական Հարցը 1912-1914թթ.

Նոյեմբերի 10-ին Պողոս Նուբար փաշան նշանակվեց Եվրոպայում կաթողիկոսի լիազոր ներկայացցուցիչ։ Նրա գլխավորությամբ ստեղված Ազգային պատվիրակությունը հայկական բարենորոգումների հուշագիր պատրաստեց տերուփյունների ներկայացնելու համար։

1913թ․-ի ամռանը Հայկական Հարցը կրկին դարձավ վեց տերությունների դիվանագիտական պայքարի առարկա։ Կ․ Պոլիսում ռուսական դեսպանության թարգմանիչ Անդրեյ Մանդելշտամը կազմեց հայկական բարենորոգումների նախագիծ, որն իրենից ներկայացնում էր՝ հայկական վեց նահանգները միավորումը և մեկ նահանգի կազմումը, իսկ նահանգապետը պետք է լիեր թուրքահպատակ քրիստոնյա կամ եվրոպացի։ Անտանտի երկրները հավանություն տվեցին ռուսական նախագին, իսկ Եռյակ միության երկրները մերժեցին։

  • 1914թ. հունվարի 26-ի ռուս-թուրքական համաձայնագիրը

Բանակցությունների նոր փուլ սկսվեց, սակյան այս անգամ ռուսական և թուրքական կողմերի միջև։ 1914թ. հունվարի 26-ի ստորագրվեց Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնագիր կնքվեց։ Ըստ որի յոթ նահաններից ձևավորվում էր վարչական երկու միավոր։

  • 1914թ.-ի բարենորոգումների չիրականացման պատճառները

1914թ․-ին ապրիլին տեսուչներ ընտվեցին հոլանդացի դիվանագետ Լ․ Վեստենենկը և նորվեգացի գնդապետ Ն․ Հոֆը։ Հոֆը նոր էր եկել Արևմտյան Հայստան, սակայն Լ․ Վեստենենկը դեռ չէր ժամանել, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Օգտվելով առիթից թուրքիան չեղյալ համարեց բերնորոգումների ծրագիրը և կասեցրեց եվրոպացի տեսուչների աշխատանքը, ինչպե սնաև հայական բարենորոգումների հերթկան փորձը։

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ106-111, համացանց

Լրացուցիչ աշխատանք

Պողոս Նուբար փաշան  որպես հայ ականավոր քաղաքական գործիչ

1851թ. Կ.Պոլսում ծնվեց եգիպտահայ հասարակական-քաղաքական գործի, , բարերար, ազգային-հասարակական գործիչ, Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադիր և առաջին նախագահ Պողոս Նուբար փաշան (Պողոս փաշա Նուբարյան)` Եգիպտոսի վարչապետ Նուբար փաշայի որդին:

Նախնական կրթությունն ստացել է Շվեյցարիայում, ապա ավարտել Փարիզի Կենտրոնական դպրոցը: Աշխատել է որպես Ֆրանսիայի հանքերի ու երկաթուղիների մասնագետ, եղել է Եգիպտոսի ընդհանուր երկաթուղիների տնօրենը: Երկար տարիներ Ալեքսանդրիայում ու Բեհերայում տնօրինել է Անգլիական երկրագործական ընկերությունը: Հիմնել է Ալեքսանդրիայի հանրակառքերի և Մենզելեի հողերի շահագործման ընկերությունները, Կահիրեի ջրամատակարարման ընկերությունը, կառուցապատել Հելիոպոլիս քաղաքը:

1900թ. տրակտորի՝ մեխանիկական գութանի գյուտի համար Փարիզի միջազգային ցուցահանդեսում արժանացել է Ոսկե մեդալի ու պարգևատրվել «Պատվո լեգեոնի» շքանշանով: 1906թ. Միլանի ցուցահանդեսում ստացել է Ոսկե մեդալ ու պարգևատրվել «Պատվո լեգեոնի» սպայի աստիճանով: Եղել է Հայ ազգային պատվիրակության ղեկավար և լիազոր ներկայացուցիչ՝ Հայկական հարցի վերաբերյալ եվրոպական երկրներում գումարվելիք համաժողովներում հայ ժողովրդի դատը և իրավունքները հետապնդելու մանդատով։

1905թ. նա հիմնել և մինչև 1928թ. եղել է ՀԲԸՄ առաջին նախագահը: Հայաստանի խորհրդայնացումից հետո մեծապես աջակցել է Խորհրդային Հայաստանին: Նրա գործունեության 25-ամյա հոբելյանի առիթով սփյուռքհայությունն իր հարգանքի տուրքը մատուցեց բարերարին և Հայաստանում նրա անունով գյուղ կառուցելու նպատակով 300 000 դոլար հանգանակեց, որին Նուբար փաշան ավելացրեց 100 000 դոլար:

Խորհրդային կառավարությունը Երևանից 9 կիլոմետր հեռու կառուցեց Նուբարաշենը, որտեղ բնակվեցին Մերձավոր Արևելքից և Հունաստանից եկած ներգաղթածները: 1937-ին հատուկ որոշումով «հայ կապիտալիստ» Նուբար Փաշայի անունը կրող ավանը վերանվանվեց Սովետաշեն ու միայն 1990թ. նորից այն վերանվանվեց Նուբարաշեն:

Վախճանվել է 1930թ. հուլիսի 26-ին Փարիզում: